տեղի ունեցած ազգային ազատագրական շարժումների հետևանքով։ Ժողովրդա–դեմոկրատական կարգեր են հաստատվել Մոնղոլիայում (1921), Հյուսիսային Վիետնամում (1945), Հյուսիսային Կորեայում (1948), Չինաստանում (1949)։ Անկախություն են ձեռք բերել բրիտ. նախկին տիրույթները՝ Հնդկաստանը, Պակիստանը, Շրի Լանկան, Հորդանանը, Կիպրոսը, Մալդիվյան կղզիները, Մալայզիան, Սինգապուրը, Բահրեյնը, հոլանդական նախկին տիրույթը՝ Ինդոնեզիան, ֆրանսիական նախկին տիրույթները՝ Սիրիան, Լիբանանը, Լաոսը, Կամբոջան։ Պաղեստինի բաժանման հաշվին առաջացել է Իսրայելը, որը օկուպացրել է (1967) Հորդանանի, Սիրիայի և ԵԱՀ–ի տերիտորիայի մի մասը, խախտել ԵԱՀ–ի ինքնուրույնությունը Սուեզի ջրանցքի գոտում։
Պատկերազարդումը տես աղ. XXV և XXVI, 640–41 էջերի միջև՝ ներդիրներում։
Գրկ. Սուսլով Ս. Պ., ՍՍՌՄ ֆիզիկական աշխարհագրություն [Ասիական մաս], պր. 1–2, Ե., 1950–51։ Օհանյան Կ. Օ., Ոսկանյան Ա. Մ., Աշխարհամասերի ֆիզիկական աշխարհագրություն, պր. 2, Ե., 1965։ Հակոբյան Թ. Խ., Աշխարհագրության պատմություն, հ. 1–3, Ե., 1955–57։ Зарубежная Азия. Физическая география, М., 1956; Власова Т. В., Физическая география частей света, 2 изд., М., 1966; Риттер К., Землевладение Азии, пер. с нем., [ч. 1–6], СПБ, 1856–95; Магидович И. Л., Очерки по истории географических открытий, М., 1967; Гвоздецкий Н. А., Советские географические исследования и открытия, М., 1967; Население земного шара. Справочник по странам, М., 1965; Воякина С. М., Страны Азии. Рекомендательный указатель лит-ры, М., 1960.
«ԱՍԻԱ», քաղաքական և բանասիրական լրագիր (շաբաթաթերթ, այնուհետև՝ եռօրյա, 1874-ի մայիսից՝ օրաթերթ), լույս է տեսել 1872–75-ին, Կ. Պոլսում։ Տնօրեն–խմբագիրներ՝ Հ. Րեիգյան, Հ. Խանճյան, Ս. Փորթուգալյան։ Ս. Փորթուգալյանի ժամանակ «Ա.» դարձել է ավելի մարտնչող, տպագրել նամակներ Վասպուրականից, վեր հանել թուրք ճնշողների հարստահարությունները հայ գավառներում։ «Ա.»–ի ելույթները փաստական նյութեր են տվել Ազգային ժողովի՝ Բ. Դռանն ուղղած բողոքագրերին։ 1872–73-ին պարբերականը տպագրել է հայատառ թուրքերեն հոդվածներ։
1 Ստեղծվել է 1968-ին։
2 Ներառյալ Արմ. Իրիանը (տարած. 412,8 հզ. կմ², բն. 800 հզ. մարդ)։
3 ՄԱԿ–ի 1947-ի նոյեմբ. 29-ի բանաձևով որոշված սահմաններում։ Փաստորեն Իսրայելը հսկում է 20,7 հզ. կմ² տարած, (մինչե 1967-ի սկիզբը)։
4 Ներառյալ ապառազմականացված գոտին, 1,3 հզ. կմ²։
5 Առանց Սիկկիմի և Բութանի։
6 Այլ տվյալներով, առանց ներքին ջրերի, տարած. 90,2 հզ. կմ²։
7 Ներառյալ Բոնին կղ. (վերադարձվել է ճ.ապոնիսւյին՝ 1968-ի ճապոնա–ամերիկյան համաձայնությամբ) և ԱՍՆ–ի կողմից օկուպացված Ռյուկյու կղզիները (տարած. 2,2 հզ. կմ², բն. 1970-ին՝ 948,5 հզ. մարդ)։
8 Այլ տվյալներով, տարած. 2500 հզ. կմ², բն. 7500 հզ. մարդ։
ԱՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, մշակութային կազմակերպություն, հիմնվել է 1877-ի հունվ. 1-ին, Կ. Պոլսում։ Ատենապետներն են եղել Ռ. Պերպերյանը, Գ. Զոհրապը, Ա. Արփիարյանը և այլք։ 1878-ին պոլսեցի և գավառից եկած պանդուխտ հայերի համար բացել է կիրակնօրյա դասընթացներ, գրականություն նվիրել Վանի, Զեյթունի դպրոցներին։ 1883–88-ին հրատարակել է «Երկրագունտ» գրական–գիտական ամսաթերթը, որը խմբագրել են Հ. Պարոնյանը և Ե. Տեմիրճիպաշյանը։ Ա. ը. գործել է մինչև 1900-ը։
Գրկ. Պողոսյան Ե., Պատմություն հայ մշակութային ընկերություններու, հ. 1, Վնն., 1957, էջ 474-76։
ԱՍԻԱԿԱՆ ՄԱՔՍԻՄՈՒՄ (Սիբիրական անտիցիկլոն), մթնոլորտի գործողության կենտրոն, բարձր ճնշման (մինչև 1035 մբ) կայուն մարզ։ Ձևավորվում է ձմռանը՝ հոկտեմբերից մինչև մարտ, Ասիա մայր ցամաքի մեծ մասի վրա։ Ա. մ–ի հիմնական կենտրոնն ընկած է ՄԺՀ–ի վրա։
ԱՍԻԱՅԻ ԵՎ ԱՖՐԻԿԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, հիմնադրվել է 1957-ի դեկտեմբերին, Կահիրեում։ Անդամ–երկրների թիվը հասնում է 80-ի (1972)։ Ղեկավար մարմիններն են՝ մշտական քարտուղարությունը (գտնվում է Կահիրեում), աֆրո–ասիական համերաշխության ֆոնդը և նրա ղեկավար կոմիտեն։ Կազմակերպությունը կոչված է միավորելու և կոորդինացնելու Աֆրիկայի և Ասիայի ժողովուրդների ազատագրական շարժումը՝ ընդդեմ իմպերիալիզմի ու գաղութատիրության։ Մինչև 1970 ունեցել է 5 միջազգային կոնֆերանս և ղեկավար մարմինների բազմաթիվ նստաշրջաններ։ Կազմակերպությանը կից ձևավորվել ու գործում է աֆրո–ասիական երկրների գրողների միավորումը։ Սովետական Սիությունը Ա. և Ա. ժ. հ. կ–յան նախաձեռնողներից և ակտիվ մասնակիցներից է։ Համերաշխության սովետական կոմիտեն գործում է 1958-ից։ Տեղի են ունեցել համերաշխության սովետական երեք կոնֆերանսներ՝ 1960-ին (Դուշանբե), 1964-ին (Բաքու) և 1970-ին (Սոսկվա)։ Իր գործունեության մեջ կոմիտեն հենվում է հանրապետական կոմիտեների վրա։ Համերաշխության հայկական կոմիտեի անդրանիկ նիստը տեղի է ունեցել 1960-ի մարտի 14-ին։ Այն ակտիվ մասնակցություն է ունեցել միջազգային համերաշխության կազմակերպության բոլոր հիմկական միջոցառումներին։ Համերաշխության հանրապետական կոնֆերանսներ գումարվել են 1964-ի ապրիլին և 1970-ի մարտին։
ԱՍԻԱՅԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ (ԱԺԻ) ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի (մինչև 1960-ը՝ Արևելագիտության ինստիտուտ), արտասահմանյան Արևելքի ժողովուրդների պատմության, տնտեսության, գրականության և լեզուների ուսումնասիրության կենտրոն։ Ստեղծվել է 1930-ի հոկտեմբերին, Լենինգրադում՝ Արևելյան թանգարանի և գիտական այլ հիմնարկների բազայի վրա։ 1950-ից գտնվում է Մոսկվայում։ Լենինգրադում ունի բաժանմունքներ։ 1950-ին ԱԺԻ–ին միացվեց ՍՍՀՍ ԳԱ Հեռավորարևելյան ինստիտուտը։ ԱԺԻ ունի արաբական երկրների, Մերձավոր և Միջին Արևելքի, Չինաստանի, Կորեայի–ՄԺՀ–Վիետնամի, Հնդկաստանի, Հարավ–Արևելյան Ասիայի, Ճապոնիայի և այլ բաժիններ։ ԱԺԻ–ին կից 1957-ից ստեղծված է արևելյան գրականության հրատարակչություն (1964-ից՝ «Նաուկա» հրատարակչության արևելյան գրականության գլխավոր խմբագրություն)։ Հրատարակում է (Աֆրիկայի ինստ–ի հետ միասին) «Նարոդի Ազիի ի Աֆրիկի» («Народы Азии и Африки», 1961-ից), «Ազիա ի Աֆրիկա սեգոդնյա» («Азия и Африка сегодня», 1961-ից) ամսագրերը և «Կրատկիյե սոոբշչենիյա ԻՆԱ» («Краткие сообщения ИНА»)։ Ինստ–ի գրադարանն ունի Արևելքի ժողովուրդների պատմությանը, գրականությանը և արվեստին վերաբերող հին ձեռագրերի հարուստ հավաքածու։
«ԱՍԻԱՆԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ», սովորաբար այսպես են կոչվում Փոքր Ասիայի և հարակից շրջանների այն հին լեզուները, որոնք չեն մտնում հայտնի լեզվաընտանիքների (հնդեվրոպական, սեմական, իբերո–կովկասյան) մեջ և ցեղակցական որոշակի ամբողջություն չեն նշանակում։ «Ա. լ.» անվանումը լայն գործածություն է ունեցել 1920–30-ին և սկզբից էլ զուրկ է եղել գիտական որոշակի բովանդակությունից։ «Ա. լ.» են համարվել առաջին հերթին խաթերենը (նախախեթերենը), խուռիերենը, ուրարտերենը։ Տարբեր ժամանակներում դրանց միացվել են նաև խեթերենը, լուվիերենը, հիերոգլիֆային խեթերենը, լիդիերենը, լիկիերենը, որոնց հնդեվրոպական բնույթն այժմ կասկածներ չի հարուցում։ Հայ իրականության մեջ «Ա. լ.» հասկացությանը հաճախ է դիմել պրոֆ. Գ. Ղափանցյանը, որը, վերոհիշյալ լեզուներին միացնելով նաև հայերենը, ժխտել է խեթա–լուվիական լեզուների ու հայերենի հնդեվրոպական բնույթը, ընդունել դրանց մեջ լոկ հնդեվրոպական շերտի առկայությունը և, փաստորեն, հանգել այդ լեզուների երկբնույթ լինելու տեսակետին։ Այսպիսի սկզբունքներ դավանելով հանդերձ՝ պրոֆ. Գ. Ղափանցյանը մեծ դեր է կատարել հայերենի և «ասիանական» համարվող լեզուների առնչությունների ուսումնասիրության գործում։
Գրկ. Ղափանցյան Գ., Հայերի և հայերենի գոյացման շուրշը, «ՍԳ», 1941, № 1։ Նույնի, Հայոց լեզվի պատմություն, Ե., 1961։ Նույնի, К происхождению армянского языка, Е., 1946; Асмангулян А. А., Против гипотезы «двухприродности» армянского языка, «Вопросы языкозняния», 1953, № 6; Горнунг Б. В., О так называемых «азтанических» языках, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1954, № 6; Джаукян Г. Б., Очерки по истории дописьменного армянского языка, Е., 1967.
ԱՍԻԶԵՐ (լատ. assisae – նիստ), 1. միջնադարում Արևմտյան Եվրոպայի երկրներում Ա. ասելով հասկանում էին նիստեր, ժողովներ, ավելի ուշ՝ դրանցում ընդունված որոշումներ և այդ որոշումներով ստեղծված հաստատություններ։ 2. Անգլիայում գերագույն դատարանի արտագնաց նստաշրջաններ երդվյալ ատենակալների մասնակցությամբ։ 3. Ֆրանսիայի դեպարտա–