Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սելկուպներ) ընտանիքի ժողովուրդները, չնայած իրենց փոքրաթվությանը (87 հզ.), ապրում են Օր գետի ստորին ավազանի քիչ բնակեցված շրջաններում։ Սիբիրի հս–արլ–ում ապրում են պալեոասիական ժողովուրդները (25 հզ.), ինչպես նաև էսկիմոսները ե ալեութները։ Չին–տիբեթական ընտանիքի ժողովուրդները զբաղեցնում են Չինաստանի մեծ մասը և Հնդկաչինի արլ. մասը։ Այդ ընտանիքի կազմի մասին կան տարբեր կարծիքներ. 5 խմբերից, որոնք նախկինում ընդգրկվում էին այդ ընտանիքում (չինական՝ 745 մլն., տիբեթա–բիրմայական՝ 40 մլն., թաի՝ 41,5 մլն., մյաո–յաո՝ 5 մլն., վիետնամական՝ 31,5 մլն.), այժմ ուսումնասիրողների մեծ մասը չին–տիբեթական են ճանաչում միայն առաջին երկուսը, մնացած խմբերը մոտեցվում են մոն–քխմերական կամ ավստրոնեզիական ընտանիքներին։ Մոն–քխմերական լեզուներով են խոսում Կամբոջայի, Վիետնամի, Բիրմայի որոշ ժողովուրդներ (10,5 մլն.), որոնց մոտեցնում են Կենտրոնական Չինաստանի լեռնային շրջաններում ապրող Մունդա ընտանիքի ժողովուրդներին (6,7 մլն.)։ Դրավիդական ընտանիքի լեզուներով են խոսում Հնդկաստանի հվ. մասի բոլոր ժողովուրդները, ինչպես նաև Աֆղանստանի և Պակիստանի բրագուիներն ու Ցեյլոնի մավրերը։ Հարավ–Արևելյան Ա–ի կղզիները, ինչպես նաև Մալակկա թերակղզին և Հնդկաչինի հվ–արլ. որոշ շրջաններ զբաղեցնում են ավստրոնեզիական ընտանիքի ինդոնեզիական խմբի ժողովուրդները (145 մլն.)։

Ա–ում ներկայացված են մարդկության երեք մեծ ռասաները։ Մոնղոլոիդներին են պատկանում Արևելյան, Կենտրոնական և Հարավ–Արևելյան Ա–ի գրեթե ողջ բնակչությունը, Հարավային և Առաջավոր Ա–ի բնակչության փոքր խմբերը, ինչպես նաև Սիբիրի և Հեռավոր Արևելքի բուն բնակչությունը։ Նրանք բաժանվում են երեք հհմնական խմբերի՝ հյուսիսային (7 մլն.), արևելյան (630 մլն.) և հարավային (580 մլն.)։ Եվրոպեոիդյան ռասան (580 մլն.) ներկայացված է Ա–ում Կովկասի, Առաջավոր Ասիայի, Հյուսիսային Հնդկաստանի, Միջին Ասիայի (տաջիկներ) ժողովուրդների տարբեր տիպերով, որոնք պատկանում են դրա հվ. ճյուղին (կովկասյան, առաջավորասիական կամ արմենոիդյան և հնղկաիրանական)։ Ավստրալոիդների փոքրագույն խմբերը (5 մլն.) տարածվում են Հարսւվ–Արևելյան Ա–ում և ներկայացված են վեդդոիդյան, մելանելիական, պապուասյան, նեգրիտոսյան և այնսկյան տիպերով։ Եվրոպացիների և վեդդոիդների փոխհարաբերությունների հնագույն սահմաններում կազմավորվեց հարավ–հնդկական ռասայական տիպը (185 մլն.)։ ՍՍՀՄ–ի Ասիական մասի տարբեր շրջաններում կազմավորվեցին եվրոպեոիդա–մոնղոլական խառը տիպեր (18 մլն.)։

Քաղաքական բաժանումը։ Ա–ի տարածության ավելի քան 1/3՝ հս. մասը և Միջին Ա., մտնում են ՍՍՀՄ–ի կազմի մեջ։ Ա–ի ժամանակակից քաղ. քարտեզը (տես աղյուսակը) ձևավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության և II համաշխարհային պատերազմի ժամանակ ու դրանից հետո

Արտասահմանյան Ասիայի քաղաքական բաժանումը
Երկրներ Տարածությունը
(հզ. կմ²)
Բնակչությունը
(հզ. մարդ) (տարեթիվ)
Մայրաքաղաքները
և վարչական կենտրոնները
Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) 86,3 2,15 1971 Աբու–Զաբի (Աբու–Դաբի)
Աֆղանստան 647,5 16600 1970 Քաբուլ
Բահրեյն 0,6 216,1 1970 Մանամա
Բանգլադեշ 141,2 75000 1972 Դաքա
Բիրմական Միություն 678,0 28200 1971 Ռանգուն
Բութան 50,0 850 1970 Թհիմփհու
Եմենի Արաբական Հանրապետություն 195,0 5000 1970 Սանա
Եմենի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն1 202,0 1200 1970 Ադեն
Թաիլանդ (Սիամ) 514,0 35000 1970 Բանգկոկ
Թուրքիա (ասիական մաս) 743,6 29720 1967 Անկարա
Ինդոնեզիա2 1904,0 124000 1971 Ջակարտա
Իսրայել 14,03 2977 1970 Թել–Ավիվ
Իրան 1648,0 29300 1971 Թեհրան
Իրաք 434,9 9500 1970 Բաղդադ
Լաոս 236,8 3000 1970 Վիենտյան (կայսերական
ռեզիդենցիան Լուանգ–Պրաբանգում)
Լիբանան 10,4 2700 1969 Բեյրութ
Կամբոջա 181,0 7000 1970 Պնոմպեն
Կատար 22,0 100 1971 Դոհա
Կիպրոս 9,3 633 1970 Նիկոզիա
Կորեա 220,84 45500 1970
Կորեական Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն 121,2 14000 1970 Փխենյան
Կորեա Հարավային 99,6 31500 1970 Սեուլ
Հնդկաստան5 3281,1 547000 1971 Դելի
Հորդանան 97,76 2400 1971 Ամման
Ճապոնիա 372,27 104700 1970 Տոկիո
Մալայզիա 332,4 10500 1970 Կուալա–Լումպուր
Այդ թվում՝ Արևելյան Մալայզիա
Սաբախ 76,1 611 1968 Կոտա–Կինաբալու
Սարավակ 125,2 924 1968 Կուչինգ
Արևմտյան Մալայզիա
Մալայա 131,3 8770 1967
Մալդիվյան կղզիներ 0,3 108 1969 Մալե
Մոնղոլական Ժողովրդական Հանրապետություն 1565,0 1227,8 1970 Ուլան–Բատոր
Նեպալ 140,8 10900 1970 Կատմանդու
Շրի Լանկա 65,6 12750 1971 Կոլոմբո
Չինական Ժողովրդական Հանրապետություն 9597,0 750000 1971 Պեկին
Պակիստան 806,5 58900 1970 Լահոր
Սաուդյան Արաբիա 2149,78 7100 1968 Էր–Ռիյադ
Սինգապուր 0,6 2049,5 1970 Սինգապուր
Սիրիական Արաբական հանրապետություն 184,0 6300 1970 Դամասկոս
Վիետնամ 330,5 39622 1969-70
ՎԴՀ 158,8 21300 1969 Հանոյ
Վիետնամ Հարավային 171,7 18322 1970 Սայգոն
Քուվեյթ 320,7 733,2 1970 Էլ–Քուվեյթ
Ֆիլիպիններ 300,0 38493 1970 Քեսոն–Սիթի (Փաստացի՝ Մանիլա)
Բրիտանական տիրույթներ
Բրունեյ 5,8 130 1969 Բանդար–Սերի–Բեգավան
Օման 212,4 750 1970 Մասկաթ
Սյանգան (Հոնկոնգ) 1,1 4000 1971 Սյանգան
Պորտուգալական տիրույթներ
Աոմին (Մակաո) 0,016 275 1970 Աոմին (Մակաո)
Թիմոր 18,9 600 1969 Դիլի
Հնդկական տիրույթ
Սիկկիմ 7,3 200 1970 Գանգտոկ