Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

58 ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ

(գայլիկոնների, կտրիչների, ֆրեզների ևն) պտտումն ու մատուցումը։ Միևնույն ուժային գլխիկներով կարելի է կառուցել տարբեր տիպի ու հատուկ նշանակության Ա. հ֊ներ։ ՍՍՀՄ֊ում ընդունված են փոքր (ուժային գլխիկների հզորությունը 0,5–3 կվտ), միջին ու խոշոր (ուժային գլխիկների հզորությունը՝ 3,0–28 կվտ) Ա. հ֊ներ։ Խոշոր Ա. հ֊ները պատրաստվում են նաև նորմալացված հորիզոնական և ուղղաձիգ հենոցներով, սյուներով, պտտվող սեղաններով, թմբուկներով ևն։ Որպես կանոն, իրն անշարժ ամրացվում է հաստոցի սեղանին տեղակայված հարմարանքում և մշակվում մեկ կամ մի քանի կողմերից։ Խոշոր Ա. հ֊ի գործիքը մատուցվում է ուժային գլխիկի՝ ուղղորդիչներին տեղակայված իրանի տեղաշարժմամբ, իսկ փոքր ուժային գլխիկների դեպքում՝ անշարժ իրանի նկատմամբ իլի տեղաշարժմամբ։ Ուժային գլխիկները կարող են աշխատել միաժամանակ (միադիրք Ա. հ.) և հաջորդաբար (բազմադիրք Ա. հ.)։ Սրանք կենտրոնացնում են ավելի մեծ քանակությամբ գործողություններ։ Ա. հ֊ներից հավաքվում են ավտոմատ գծեր։ Ունեն բարձր արտադրողականություն, էժան են, նախագծման ու պատրաստման համար կարճ ժամանակ են պահանջում, հեշտ են ենթարկվում վերակառուցման։ Օգտագործվում են մասսայական և խոշոր սերիական արտադրություններում։

Գրկ. Меламед Г. И., Цветков В. Д. и Айзман Д. С., Агрегатные станки, М., 1964; Матвеев В. Н. и др. Агрегатные станки, М.—Л., 1965. Կ. Սարգսյան

ԱԳՐԵԳԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐ, նյութի գազային, հեղակ և պինդ վիճակները։ Ագրեգատային մի վիճակից մյուսին անցումը կախված է արտաքին պայմաններից (ջերմաստիճանից ու ճնշումից) և ուղեկցվում է նյութի հիմնական ֆիզիկական հատկությունների փոփոխություններով, որոնք կատարվում են թռիչքաձև (տես Ֆազային անցումներ) կամ անընդհատ։ Այս երեք վիճակներին հաճախ ավելացվում է նաև պլազման։ Ա. վ֊ի գոյությունը պայմանավորված է նյութի մեջ մոլեկուլների (ատոմների) ջերմային շարժման բնույթով և նրանց փոխազդմամբ։ Գազերում մոլեկուլները թույլ են փոխազդում և, շարժվելով ազատ, լցնում են իրենց պարփակող ծավալը։ Հեղուկներում և պինդ մարմիններում մոլեկուլները (ատոմները) միմյանց մոտ են դասավորված և փոխազդում են զգալի ուժերով։ Դրանով է բացատրվում հեղուկների և պինդ մարմինների որոշակի ծավալ պահպանելու հատկությունը։ Որոշ հեղուկներ ի հայտ են բերում բյուրեղներին բնորոշ կառուցվածքային հատկություններ (այդպիսիք կոչվում են հեղուկ բյուրեղներ)։ Մոլեկուլների շարժման բնույթը հեղուկներում և պինդ մարմիններում տարբեր է, որը պայմանավորում է նրանց կառուցվածքի և բազմաթիվ հատկությունների տարբերությունը։ Բյուրեղային պինդ մարմինների ատոմները միայն փոքր տատանումներ են կատարում բյուրեղական ցանցի հանգույցներում, այդ մարմինների կառուցվածքը բնութագրվում է կարգավորվածության բարձր աստիճանով՝ ատոմների դասավորվածության հեռավոր կարգով (տես Հեռավոր և մոտակա կարգեր)։ Հեղուկի մոլեկուլների ջերմային շարժումը հավասարակշռության դիրքերի շուրջը փոքր տատանումների և մի դիրքից մյուսին հաճախակի թռիչքների զուգորդումն է, որը պայմանավորում է հեղուկ վիճակի հատուկ շարժունությունն ու հոսունությունը։ Հեղուկների կառուցվածքը բնորոշվում է մոտակա կարգով։ Պլազման առանձնացվում է որպես նյութի հատուկ ագրեգատային վիճակ այն պատճառով, որ նրա լիցքավորված մասնիկները, ի տարբերություն սովորական գազի չեզոք մոլեկուլների, միմյանց վրա փոխազդում են մեծ հեռավորություններից։ Դրանով են բացատրվում պլազմայի մի շարք յուրօրինակ հատկությունները։


ԱԳՐԵՄԱՆ (ֆրանս. agrément — համաձայնություն), պետության նախնական համաձայնությունը՝ ընդունել որևէ անձի՝ որպես այլ պետության դիվանագիտ. ներկայացուցչության ղեկավարի։ Ա. խնդրվում է նախօրոք դիվանագիտ. կարգով։ Խնդիրքը կարող է մերժվել առանց շարժառիթները նշելու, որը չի դիտվում որպես անբարյացակամ ակտ։


ԱԳՐԵՍԻԱ (լատ. aggréssio — հարձակում), ժամանակակից միջազգային իրավունքի հասկացություն, որի բովանդակությունը որևէ պետության կողմից այլ պետության կամ ժողովրդի (ազգի) տերիտորիալ ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուղղված ուժի գործադրումն է։ ՄԱԿ֊ի կանոնադրությամբ Ա. ապօրինի ակտ է։ Նրա առավել վտանգավոր ձևը զինված Ա. է։ Ագրեսոր է համարվում այն պետությունը, որն առաջինն է դիմում ուժի։ Հարձակման ենթարկված պետության կամ պետությունների ինքնապաշտպանական գործողությունները չեն կարող դիտվել որպես Ա֊ի ակտ։ Ա. վերաբերում է միայն միջազգային կոնֆլիկտներին և չի տարածվում քաղաքացիական պատերազմների վրա։ Ա֊ի սուբյեկտներ և օբյեկտներ կարող են լինել միայն պետությունները։ ժամանակակից միջազգային իրավունքն արգելում է Ա֊ի ամեն մի ակտ և սահմանում ագրեսոր պետության միջազգային֊իրավական պատասխանատվություն։ Ա֊ի արգելումը այժմ ունի հանրաճանաչ և համապարտադիր սկզբունքի նշանակություն, որը օրինականացված է ՄԱԿ֊ի կանոնադրության մեջ, ինչպես նաև Նյուրնբերգի (1945–46) և Տոկիոյի (1946–48) միջազգային զինվորական տրիբունալների կանոնադրություններում։

Ա. հասկացությունը սահմանելու նախաձեռնությունը պատկանում է ՍՍՀՄ֊ին։ 1933-ի փետր. 6-ին, Զինաթափման կոնֆերանսում (Ժնև) սովետական պատվիրակությունն առաջարկեց ընդունել հարձակվող կողմին (ագրեսորին) բնորոշող համընդհանուր դեկլարացիայի նախագիծ։ Առաջարկությունն արժանացավ կոնֆերանսի Անվտանգության հարցերի կոմիտեի հավանությանը։ Չնայած այն ի վերջո մերժվեց իմպերիալիստական տերությունների դիմադրության պատճառով, բայց և այնպես հիմք ծառայեց 1933-ի հուլիսի 3–5 Լոնդոնում 11 պետությունների հետ ՍՍՀՄ֊ի ստորագրած կոնվենցիաներին։ Ա֊ի սովետական սահմանումը մտավ միջազգային գործող իրավունքի մեջ, ըստ որի, ագրեսոր է ճանաչվում այն պետությունը, որն առաջինն է կատարում հետևյալ գործողություններից թեկուզև մեկը, հարձակվում է մի այլ պետության վրա իր զինված ուժերով, թեկուզ առանց պատերազմ հայտարարելու, ներխուժում է ուրիշի տերիտորիան, իր ցամաքային, ծովային կամ օդային ուժերով ռմբակոծում է այն, կամ գիտակցաբար գրոհում նավերն ու ինքնաթիռները, իր ռազմական ուժերն ափ է հանում մի այլ պետության հողում, մտցնում տերիտորիան առանց նրա կառավարության թույլտվության, կամ խախտում է թույլտվության սահմանները՝ մասնավորապես այդ պետության տերիտորիայում գտնվելու ժամանակի կամ շրջանի ընդլայնման վերաբերյալ, ծովից պաշարում է մի այլ պետության ափերն ու նավահանգիստները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 50-ական թթ., ՍՍՀՄ այդ սահմանումը լրացրեց հետևյալ կետով․ ագրեսոր է այն պետությունը, որն աջակցում է իր տերիտորիայում կազմակերպված զինված բանդաներին, որոնք ներխուժում են ուրիշի տերիտորիան, և, անտեսելով տվյալ երկրի պահանջը, հրաժարվում է ձեռնարկել հիշյալ բանդաներին ամեն տեսակ օգնությունից ու հովանավորությունից զրկելու՝ իրենից կախված բոլոր միջոցները։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային լարվածության պայմաններում Ա֊ի որոշակի, հստակ և աներկմիտ սահմանման հարցը նորից դարձավ հրատապ խնդիր։ 1950-ին ՍՍՀՄ ՄԱԿ֊ին նախագիծ ներկայացրեց, որը և պարբերաբար քննարկվեց ՄԱԿ֊ի V (1950), VI (1951–52), VII (1953), IX (1954) և XII (1957) նստաշրջաններում և 1953-ին, 1956-ին, 1959-ին ստեղծված հատուկ կոմիտեներում։ Հաշվի առնելով ասիական, արաբական և լատինա֊ամերիկյան մի շարք երկրների ցանկությունները՝ ՍՍՀՄ 1953-ին ներկայացրեց նոր նախագիծ, ըստ որի ագրեսոր է նաև այն պետությունը, որը քաջալերում է մի այլ պետության դեմ ուղղված քայքայիչ գործողությունները (տեռորիստական ակտեր, դիվերսիաներ), նպաստում է այնտեղ քաղաքացիական պատերազմին, ներքին հեղաշրջմանը և քաղաքականության՝ իր օգտին կատարվող շրջադարձին (անուղղակի Ա.), որը գործադրում է տնտեսական ճնշում, խախտում է մի այլ պետության ինքնուրույնությունն ու տնտեսական անկախությունը, սպառնում է նրա տնտեսական կյանքի հիմքերին, խոչընդոտում է բնական հարստությունների շահագործմանը կամ հարստությունների ազգայնացմանը, ենթարկում է տնտեսական պաշարման (տնտեսական Ա.), որը պրոպագանդում է պատերազմ, ատոմային, մանրէաբանական, քիմիական և զանգվածային ոչնչացման զենքի այլ տեսակների գործադրում, ֆաշիստա֊նացիստական հայացքներ, ռասայական ու ազգային բացառիկության և ուրիշ ժողովուրդների նկատմամբ ատելության ու արհամարհանքի գաղափարներ (գաղափարական Ա.)։

Գլխավոր ասամբլեայի IX նստաշրջանը