Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/586

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Լուսնի ռելիեֆի առաջացման ընդհանուր տեսություն։ Գոյություն ունեն Լուսնի և Մարսի վրա խառնարանների առաջացման իրար հակադիր երկու տեսություններ։ Մեկը դրանց առաջանալը վերագրում է հրաբուխներին, իսկ մյուսը՝ հսկա երկնաքարերի հարվածներին։ Լուսնի վրա հրաբխային գործունեության առկայության մասին նոր փաստերի բացահայտումը ավելի է ստվարացնում առաջին տեսության կողմնակիցների շարքերը։ Մոլորակների ռելիեֆի առանձնահատկությունների ու նրանց պտտման օրենքների մասին և որոշ այլ տեղեկություններ են մեզ տրամադրում ռադիոլոկացիոն դիտումները [Վ. Կոտելնիկով (ՍՍՀՄ) և արիշներ]։

Մոլորակների արբանյակների մեծ մասը, ինչպես նաև բոլոր փոքր մոլորակները, մթնոլորտչունեն, քանի որ նրանց ձգողության ուժը չի բավարարում գազերը իրենց վրա պահելու համար։ Երկնային այդ մարմինների (բացառությամբ Լուսնի) փոքր անկյունային չափերը հնարավորություն չեն տալիս ուսումնասիրել նրանց մակերևույթների մանրամասները։ Այդ պատճառով նման մարմինների ֆիզիկայի մասին եղած միակ տեղեկությունը հիմնված է սպեկտրի տարբեր մասերում նրանց ինտեգրալ անդրադարձման ունակության չափումների վրա, իսկ պայծառության փոփոխությունը մեզ տեղեկություն է տալիս նրանց պտտման մասին։

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիսավորների՝ Արեգակին մոտենալու ժամանակ առաջացող երևույթները. արեգակնային ճառագայթման ազդեցությամբ տեղի ունեցող սուբլիմացիայի հետևանքով գիսավորի կորիզից անջատվում են նրա ընդարձակ գլուխնառաջացնող գազեր։ Արեգակնային ճառագայթման և, ըստ երևույթին, արեգակ նային քամու ազդեցությամբ է պայմանավորված պոչի կազմավորվելը, որի երկարաթյունը երբեմն հասնում է միլիոնավոր կիլոմետրերի։ Անջատված գազերը ցրվում են միջմոլորակային տարածությունում, որի հետևանքով էլ ամեն անգամ Արեգակին մոտենալիս գիսավորը կորցնում է իր զանգվածի զգալի մասը։ Այդ առումով էլ գիսավորները, հատկապես կարճպարբերականները, դիտվում են որպես կյանքի կարճ՝ հազարամյակներով կամ նույնիսկ հարյուրամյակներով չափվող տևողություն ունեցող օբյեկտներ (Ա. Վսեխսվյատսկի և ուրիշներ, ՍՍՀՄ)։ Գիսավորների համակարգի ծագման ու զարգացման ուսումնասիրությունը հնարավորություն կտա եզրակացություն անել ամբողջ Արեգակնային համակարգի էվոլյուցիայի վերաբերյալ։

Արեգակի ֆիզիկա։ Արեգակում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները գործնականորեն անկախ են շրջապատող միջավայրից։ Արեգակի զարգացումը, համենայն դեպս ներկա դարաշրջանում, պայմանավորված է նրա ներքին օրինաչափություններով։ Պարզվել է, որ Արեգակի, ինչպես և բոլոր աստղերի ներսում կան ջերմային էներգիայի աղբյուրներ (միջուկային բնույթի), որոնց շնորհիվ Արեգակի (աստղերի) նյութը տաքանում է մինչև բարձր ջերմաստիճաններ։ Դրա հետևանքով տեղի է ունենում ճառագայթային էներգիայի առաքում։ հավասարակշռություն է հաստատվում Արեգակի (աստղերի) ճառագայթման հզորության և նրա ներսում գտնվող ջերմային էներգիայի աղբյուրների գումարային հզորության միջև։ Արեգակնային ակտիվության դրսևորումը (Արեգակի ճառագայթումները, նրա արձակած մասնիկների հոսքերը՝ օժտված մագնիսական դաշտերով) միաժամանակ էական ազդեցության է ունենում Արեգակնային համակարգի բոլոր անդամների զարգացման վրա։ Մանրակրկիտ ուսումնասիրման օբյեկտներ են հանդիսանում Արեգակի մթնոլորտում առաջացող անցողիկտարբեր կազմավորումները՝ արևաբծերը, ջահերը, հրվիժակները։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայազնում գունոլորտային կարճատև բռնկումները, որոնք սովորաբար տնում են մի քանի տասնյակ րոպեներ և ուղեկցվում զգալի քանակությամբ էներգիայի անջատումով։ Արեգակի ակտիվ տիրույթների հետ կապված կորպուսկուլային հոսքերը ուսումնասիրվել են ՍՍՀՄ ԳԱ Ղրիմի ստղաֆիզիկական դիտարանում (Է. Մուստել)։ Արեգակի արտաքին շերտերում տեղի են ունենում մագնիսական դաշտերի անընդհատ փոփոխություններ։ Այդ նույն աստղադիտարանում կատարված հետազոտությունները (Ա. Սեվերնի) հնարավորություն տվեցին կապ հաստատել բռնկումների և Արեգակի մակերևույթի տկյալ մասի մագնիսական դաշտի կառուցվածքի արագ փոփոխությունների միջև։ Տեսական հետազոտությունները ցույց տվեցին, որ էներգիայի տեղափոխումը Արեգակում (ինչպես և աստղերում) տեղի է ունենում գլխավորապես ճառագայթման առաքման ու կլանման ճանապարհով։ Այդ եզրակացության վրա է կառուցված Արեգակի ճառագայթային հավասարակշռության տեսությունը (որը վերաբերում է Արեգակի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շերտերին)։

Արեգակի (ինչպես և աստղերի) ֆիզիկայի կարևորագույն հարցը էներգիայի աղբյուրների բնույթն է։ Անբավարար դուրս եկավ գրավիտացիոն սեղմման էներգիան։ Արեգակնային էներգիայի աղբյուրը ջերմամիջուկային ռեակցիաները համարող վարկածը քանակական տեսակետից կարող է բավարար չափով բացատրել ճառագայթումը միլիարդավոր տարիների ընթացքում (այնուամենայնիվ, այն վերջնական ստուգման կարիք ունի)։ Արեգակնային և աստղային էներգիաների աղբյուրների բնույթի լրիվ պարզաբանումը հսկայական նշանակություն կունենա Արեգակի և աստղերի էվոլյուցիայի հարցերի լուծման համար։ Նկատի ունենալով Արեգակի մակերևութային շերտերում տեղի ունեցող ֆիզիկական երևույթների և երկրային մթնոլորտի վերին շերտերի վրա դրանց ունեցած ազդեցության ուսում նասիրման գիտական մեծ արժեքը՝ այդ երևույթների սիստեմատիկ դիտումների համար միավորվել են շատ երկրների աստղադիտարաններ՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեթոդները, կազմակերպելով Արեգակի համօրյա ծառայությունը։

Աստղերի ֆիզիկա։ Աստղերի ուսումնասիրման ժամանակ կարևոր դեր են խաղում Արեգակի կառուցվածքի մասին պատկերացումներր, որոնք ձևափոխվում են այնպես, որ բավարարեն աստղերի մասին եղած լուսաչափական և հատկապես՝ սպեկտրալ տվյալներին։ Սպեկտրալ ուսումնասիրությունից ստացված տեղեկությունների բազմազանության հետևանքով վերջին հաշվով հաջողվում է գտնել այդ պրոբլեմի միարժեք լուծումը։ Մինչ այժմ դասակարգվել են մեկ միլիոնից ավելի աստղերի սպեկտրներ։ Աստղերի սպեկտրալ դասակարգումը առաջին անգամ մշակվել է XX դ. սկզբին, Հարվարդի աստղադիտարանում (ԱՄՆ), իսկ այնուհետև կատարելագործվել է ու ճշգրտվել։ Այդ դասակարգման համար գլխավոր հատկանիշը այս կամ այն սպեկտրալ գծերի առկայությունը և ղրանց հարաբերական ինտենսիվություններն են։ Աստղերի սպեկտրների ուսումնասիրությունը անմիջապես վկայում է, որ աստղերի արտաքին շերտերը բաղկացած են տարբեր տարրերի (գլխավորապես ջրածնի և հելիումի) տարբեր չափով իոնացած գազերից։ Նորմալ աստղերում, ինչպես ցույց է տալիս տեսական Ա., այդ գազային կառուցվածքը տարածվում է մինչև աստղի կենտրոնը։ Հետաքրքիր օբյեկտներ են այսպես կոչված սպիտակ թզուկները, որոնք ունեն համեմատաբար բարձր մակերևութային ջերմաստիճան (7000°–ից մինչև 30 000°) և ցածր լուսատվություն (շատ անգամ փոքր արեգակի լուսատվությունից)։ Որոշ սպիտակ թզուկների միջին խտությունը ավելի քան միլիոն անգամ գերազանցում է ջրի խտությանը։ Հետագայում տեսականորեն հաստատվեց նեյտրոնների և անգամ հիպերոնների այլասերված գազից կազմված աստղային զանգվածների կոնֆիգուրացիաների գոյությունը։ Այդպիսի կոնֆիգուրացիաների խտությունները պետք է 1014–1015 անգամ մեծ լինեն ջրի խտությունից։ Սակայն շատ տարիների ընթացքում այդպիսի կոնֆիգուրացիաներ չհայտնաբերվեցին։ Միայն 1967-ին հայտնաբերվեցին պուլսարները, օբյեկտներ, որոնք առաքում են փոփոխական հոսք մի դեպքում վայրկյաններով, իսկ մյուս դեպքում՝ վայրկյանի մասերով չափվող պարբերությամբ։ Լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք հենց գերխիտ կոնֆիգուրացիաներն են։

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում փոփոխական աստղերը, որոնց մոտ փոփոխվում են թե՛ պայծառությունը և թե՛ սպեկտրը։ Այն դեպքերում, երբ այդպիսի փոփոխությունները պարբերական կամ մոտավորապես պարբերական բնույթ ունեն, դրանք բացատրվում են բաբախումներով, այսինքն՝ աստղի հաջորդաբար ընդարձակվելով ու կծկվելով։ Ավելի խոր փոփոխություններ են տեղի ունենում անկայուն աստղերում, որոնցից շատերը երիտասարդ աստղեր են և գտնվում են կազմավորման պրոցեսում։ Կարևոր նշանակություն ունեն պայծառության խիստ անկանոն փոփոխությամբ օժտված և T-աստղասփյուռների մեջ մտնող RW Կառավարի տիպի աստղերը (տես Աստղասփյուռներ), որոնց հասակը 10 մլն. տա–