Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/612

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


նի կերպարների խոշորսւգույն մեկնաբանը մեր ժամանակի հայ թատրոնում՝ Ա․ նրանց ներկայացրել է սատիրական մերկացման ուժեղ շեշտով (Զամբախով՝ «Խաթաբալա», 1927, Փարսիղ՝ «Քանդած օջախ», 1938, Սարգիս՝ «Էլի մեկ գոհ», 1944)։ Նրա արվեստում գերիշխողը կերպարի զգացմունքը ոչ թե ապրելու, այլ ցուցադրելու սկզբունքն էր։ Այդպես են կերպարանավորվել Սիկիտան Սաքոն (Պռոշյանի «Հացի խնդիր», 1937), Դոստիգաևը (Գորկու «Դոստիգաևը և ուրիշները», 1934), Սաղաթելը (Շիրվանզադեի «Պատվի համար», 1939), Սատվեյ Եգորիչը (Փափազյանի «Ժայռ», 1944), Շպրիխը (Լերմոնտովի «Դիմակահանդես», 1949), Բալաբեկը (Զարյանի «Փորձադաշտ», 1953), Յագոն (Շեքսպիրի «Օթելլո», 1956), Մարաթխանյանը (Շիրվանզադեի «Քաոս», 1959)։

Ե՛վ հայ դրամատուրգիայի կերպարների անսովոր առատությունը Ա–ի խաղացանկում, ազգային յուրահատուկ խաղաոճը նրան դարձնում են ազգային խոշոր դերասան։ Նրա Զամբախովը և Սաղաթելը սովետահայ թատրոնի պատմության մեջ մնում են իբրև չգերազանցված անձնավորումներ։ Ա–ի արվեստը բնութագրվում է հզոր վրձեահարվածներով, որոնք միանգամից ի հայտ են դարձնում կերպարի էությունը՝ գերիշխող հատկանիշներով։ Ունենալով վերին աստիճանի պարզ, ցայտուն, տպավորիչ արտահայտչաձևեր, հստակ ու հատու բեմական խոսք՝ նա իր անձնավորած կերպարներին տալիս էր թեև չափազանցված, բայց կենսականորեն հավաստի, ռեալիստական նկարագիր։ Ուստի և Ա–ի հաջողությունն առավելապես կապվում էր այնպիսի դերերի հետ, որոնք պահանջում էին ոչ թե հոգեբանական նրբերանգներ, այլ ուժեղ շեշտեր և ընդգծումներ։ Հայ սովետական բեմում ոչ ոք այնպես վարպետորեն չի կերտել սեփակաբտիրական աշխարհի հերոսներին, ինչպես Ա.։ Նույպիսի ցայտուն ընդգծումներով, բայց համակրանք հարուցող անսքող հումորով նա անձնավորել է ժողովրդի ծոցից ելած պարզամիտ ու սրտաբաց մարդկանց, ինչպես՝ Շվանդյան (Տրենյովի «Լյուբով Յարովայա», 1927), Նովիկովը (Կիրշոնի «Ռելսերը զրնգում են», 1929), Բերեստը (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ», 1935) ևն։ Նման հերոսների պատկերումով նա կուտակեց այն փորձը, որ ամբողջ հարստությամբ ի հայտ եկավ զինվոր Շադրինի (Պոգոդինի «Հրացանավոր մարդը», 1938) դերակատարության մեջ և տարբեր երանգներով արտահայտվեց Սևադայի («Գևորգ Մարզպետունի», ըստ Մուրացանի վեպի, 1941), Կուտուզովի (Սոլովյովի «Ֆելդմարշալ Կուտուզով», 1942), Գլոբայի (Սիմոնովի «Ռուս մարդիկ», 1942) և այլ դերերում։ Ա–ի դերասանական խառնվածքին հատուկ էր նաև տրագիկոմիկական կերպարանագծումների նախասիրությունը, որ ամենից ուժեղ արտահայտվել է Ռոբինզոնի (Օստրովսկու «Անօժիտը», 1946), Եպիխոդովի (Չեխովի «Բալենու այգին», 1951), Դոն Անտոնիոյի (Դե Ֆիլիպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», 1964) դերերում։ Մոնումենտալ կերպարներ ստեղծելու հզոր տաղանդով, մշակված վարպետությամբ, ստեղծագործական ինքնատիպ խառնվածքով և սոցիալիստական ռեալիզմի սկզբունքներով մարմնավորված մեծաթիվ բարձրարվեստ կերպարներով Ա. առանձին տեղ է գրավում հայ թատրոնի պատմության մեջ։

Նա բազմիցս նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում, աչքի ընկնող կինոդերակատարումներից են՝ Հայրապետը («Նամուս», 1925), Բազազ Արտեմը («Գիքոր», 1934), Զիմզիմովը («Պեպո», 1935), Ֆրանգյուլը («Դավիթ բեկ», 1944), Սաղաթելը («Պատվի համար», 1956)։ Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1941)։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ Մահացել է մարտի 29-ին, Երևանում։

Գրկ. Հակոբյան Ժ., Ավետ Ավետիսյան, Ե., 1958։ Հայ սովետական թատրոնի պատմություն, Ե., 1967։ Ավետ Ավետիսյան [ժողովածու–ալբոմ], Ե., 1968։ Լ. Հախվերդյան

(նկ․) Ա. Մ. Ավետիսյանը դերերում․ վերևում ձախից՝ Սաղաթել (Շիրվանզադեի «Պատվի համար»)։ Աջից՝ Զամբախով (Սունդուկյանի «Խաթաբալա»)։ Ներքևում՝ Զիմզիմով («Պեպո» կինոնկարում)։

ԱՎԵՏԻՍՅԱՆ Գուրգեն Արտաշեսի (ծն. 1905), հայ սովետ, կենսաբան–մեղվաբույծ։ Կենսաբանական գիտ. դ–ր (1948), պրոֆեսոր (1960)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է ապրիլի 24–ինք Ալեքսանդրապոլում (այժմ՝ Լենինական)։ Ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստ–ի գյուղատնտեսական ֆակուլտետը (1925)։ 1956-ից Մոսկվայի Տիմիրյազևի անվ. գյուղատնտեսական ակադեմիայի մեղվաբուծության ամբիոնի վարիչն է։ Գիտական աշխատությունները նվիրված են մեղուների էվոլյուցիայի օրինաչափություններին ու անալիտիկ սելեկցիային, ծրարային մեղվաբուծության զարգացման, ընտանիքից դուրս մայր մեղուների ձմեռային պահպանման, գյուղատնտեսական բույսերի փոշոտման հարցերին։ Ա. ՍՍՀՄ–ում առաջինը (1962) լուծեց ծրարներով մեղուներ փոխադրելու և մեղվաբուծությունը դեպի հյուսիս տարածելու հարցը։ Մեղվաբուծության միջազգային ֆեդերացիայի փոխնախագահն է (1963-ից)։

Երկ. Пчеловодвство, М., 1965.


ԱՎԵՏԻՍՅԱՆ Ժիրայր Նորայրի (ծն. 1932), հայ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1958-ից։ Ծնվել է նոյեմբերի 21-ին, Աշտարակի շրջանի Օշական գյուղում։ 1955-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Ա–ի առաջին գիրքը՝ «Մանուշակ» բանաստեղծությունների ժողովածուն, լույս է տեսել 1956-ին։ 1959-ին տպագրվել է ետպատերազմյան գյուղի կյանքը պատկերող «Ուր են տանում ճամփաները» գիրքը։ 1961-ին հրատարակվել են Ա–ի «Կանաչ կածաններ» և «Վերջին նամակը», 1966-ին՝ «Աստղեր հարազատ և օտար» ժողովածուները։ Գրել է Արփա–Սևան կառույցի մարդկանց հերոսական աշխատանքները պատկերող «Կապույտ արյուն» վեպը (առաջին գիրք, 1968)։


ԱՎԵՏԻՍՅԱՆ Խաչատուր Մեխակի (ծն. 1926), հայ սովետ, քանոնահար և կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1965)։ Ծնվել է ապրիլի 18-ին, Լենինականում։ 1960-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը։ Երիտասարդության համաշխարհային III (1951, Բեռլին, ոսկե մեդալ) և VI (1957, Մոսկվա, արծաթե մեդալ) փառատոների դափնեկիր է։ Կատարելագործել է հայկական քանոնը, նվագի տեխնիկան, մշակել կատարողական նոր հնարներ, որոնք արտացոլված են նրա «Քանոնի ձեռնարկ» (1968) գրքում։ Գրել է «Տոնական նախերգանք», պարային սյուիտ և պարեր ժողովրդական գործիքների նվագախմբի, առաջին կոնցերտը (սիմֆոնիկ նվագակցությամբ) և պիեսներ՝ քանոնի, պարային սյուիտ՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, երգեր («Տավիղ», «Մախմուր աղջիկ» ևն), երաժշտություն կինոնկարների և դրամատիկական ներկայացումների համար։ 1968-ից Ա. Հայաստանի պարի պետ. անսամբլի երաժշտական ղեկավարն է։


ԱՎԵՏԻՍՅԱՆ Խոսրով Կուրղինի (1900–1954), սովետական մետալուրգ։ Ղազախական ՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1946), տեխ. գիտ. դ–ր (1941), պրոֆեսոր (1939), Ղազախական ՍՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1945)։ Ծնվել է հոկտեմբերի 8 (21)–ին, Կարսում։ Ավարտել է Մոսկվայի լեռնային ակադեմիան (այժմ՝ Մոսկվայի լեռնային ինստիտուտ) 1929-ին։ Գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի լեռնագործ բանվորների արհեստակցական միության կազմակերպմանը, եղել նրա ղեկավարներից (1921–1923)։ 1939-ից Ղազախստանի լեռնամետալուրգիական ինստ–ի (այժմ՝ Ալմա–Աթայի պոլիտեխնիկական ինստ–ի) ծանր մետաղների մետալուրգիայի ամբիոնի վարիչ, միաժամանակ 1946-ից՝ Ղազախական ՍՍՀ ԳԱ մետալուրգիայի և հարստացման ինստ–ի գիտական ղեկավար։ Ա. մեծ ավանդ ունի Ղազախական ՍՍՀ պղնձի մետալուրգիայի գիտ. և տեխ. պրոբլեմների