ցանցից բացի, գործում են մի քանի կենտրոններ, որոնք հետազոտություններ են կատարում ֆիզիկայի, աստղագիտության, կենսաբանության բնագավառներում, կապ են պահպանում Ա. Մ–յան խոշորսւգույն ինստ–ների, ինչպես նաև Անգլիայի, ԱՄՆ–ի ե այլ երկրների գիտական կենտրոնների հետ։ Երկրռւմ առավել զարգացած են ռադիոաստղագիտական ե տիեզերական ճառագայթների հետազոտությունները։ Ռադիոաստղագիտական աշխատանքներ են տարվում Ֆլերսի, Պարկսի ե Կալգուռիի աստղադիտարաններում, Սիդնեյի (Ա. Մ.) և Կոռնելի (ԱՄՆ) համալսարանների Միացյալ աստղագիտական կենտրոններում։ Ֆիզիկական հետազոտությունների խոշոր կենտրոններ են Սիդնեյի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը ե Ավստրալիական ազգային համալսարանը Կանբեռայում։ Մաունթ Սթրոմլոյի համալսարանական աստղադիտարանը ամենամեծն է Հարավային կիսագնդում։ Միջուկային ֆիզիկայի բնագավառի աշխատանքները գլխավորում է Ատոմային էներգիայի ավստրալիական հանձնաժողովը (հիմնադրվել է 1958-ին)։ Սկզբում (մինչև 1964-ը, երբ ուրանն ամբողջությամբ արտահանվում էր Անգլիա և ԱՄՆ) նրա ջանքերն ուղղված էին ուրանի արտադրության խնդիրներին։ 1958-ին Լուկաս Հսւյթում (Սիդնեյի մոտ) բացվել է երկրռւմ առաջին Ատոմային ինստ–ը։ Հետազոտություններ են կատարվում ֆիզիկայի, ռեակտորների ֆիզիկայի, քիմիայի, մետալուրգիայի, բժշկագիտության ասպարեզում։ Տիեզերական ճառագայթների հիմնական հետազոտական աշխատանքները կենտրոնացված են Սիդնեյի համալսարանի Ֆիզիկայի դպրոցում, որն ունի երկու կայանք։ Դրանցից մեկը, որ գտնվում է Նառաբրայ քաղաքի մոտ, խոշորագույնն է աշխարհում։
Գիտահետազոտական աշխատանքներ են տարվում նաև տիեզերագիտության, երկրաբանության և աշխարհագրության, բժշկա–կենսաբանության, անասնաբուժության և անասնաբուծության, գիտատեխնիկական բնագավառներում։ Գիտական հիմնսւրկություններից նշանավոր է Վ. և Է. Հոլլերի բժշկական հետազոտությունների ինստ–ը Մելբուռնում։ Այստեղ նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆ. Մ. Բառնեթի ղեկավարությամբ կատարած աշխատանքները վերաբերում են վիրուսոլոգիային, հակամարմինների տեսությանը, հակաիմունային ինֆեկցիաներին, իմունոլոգիային, ինչպես նաև պոլիովիրուսների տարբեր տեսակներին։ Կու տենդի վիրուսի հայտնագործումը հայտնի է դարձել աշխարհին դեռևս 1930-ական թթ.։ Գիտական կազմակերպությունների գործունեությունը ֆինանսավորում են կառավարությունը, մասնավոր ֆիրմաները և ԱՄՆ–ի հետազոտական ու ռազմական կազմակերպությունները։
1954-ին կազմավորվել է Ավստրալիայի ԳԱ, որը, սակայն, գիտական հետազոտությունների ղեկավար մարմին չէ։ Ա. Մ–ում գիտական գործունեության կազմակերպման արդի համակարգը սերտորեն կապված է Անգլիայի, իսկ 60-ական թթ.՝ ԱՄՆ–ի համապատասխան գիտական ուժերի հետ։
X. Մամուլը, ռադիոն, հեռուստատեսությունը
Առաջին ավստրալիական թերթը՝ «Օստրեյլիան» («The Australian»), լայս է տեսել 1824-ին։ Հրատարակվում են ավելի քան 80 խոշոր թերթ, ամսագիր և այլ պարբերականներ (1967)։ Կարևոր են «Հերալդ» («The Herald», 1840-ից), «Սիդնեյ մորնինգ հերալդ» («Sydney Morning Herald», 1831-ից), «Դեյլի տելեգրաֆ» («Daily Telegraph», 1879-ից), «Կանբեռա թայմս» («The Canberra Times», 1926-ից), «Էյջ» («The Age», 1854-ից), «Դեյլի միրըր» («Daily Mirror», 1941-ից), «Սան» («The Sun», 1910-ից), «Սան նյուս–փիքտորիալ» («Sun News Pictorial», 1922-ից) թերթերը, «Նեյշըն» («Nation», 1958-ից), «Օստրեյլիան ֆայնենշըլ րիվյու» («Australian Financial Review», 1951-ից) հանդեսները և այլ պարբերականներ։ Խոշորագույն հեռագրական գործակալություններից է Մելբուռն հերալդը։ Ռադիոհաղորդումներ տրվում են 1923-ից, հեռուստատեսությունը գործում է 1956-ից։ 1967-ին Ա. Մ–ում կար 196 ռադիոկայան (85՝ պետական, 111՝ մասնավոր), 79 հեռուստատեսային կայան (41՝ մասնավոր)։ Ռադիո և հեռուստատեսային հաղորդումները տրվում են գլխավորապես անգլերեն։
XI. Գրականությունը
Ա. Մ–յան անգլերեն գրականությունը սկսել է զարգանալ XIX դ. սկզբից։ Գաղութային շրջանում ավստրալիացի գրողներն իրենց համարում էին անգլ. գրողների ավանդույթների շարունակողները։ Այդ շրջանի գործերից հայտնի են Ու. Ուենթուորթի «Ավստրալազիա» (1823) պոեմը, Հ. Սեյվերիի «Քվինթուս Սերվինթոն» (1830-31), Ա. Հարրիսի «Վերաբնակիչները և տաժանակիրները» (1847) վեպերը ևն։ XIX դ. վերջին գրականությունն ավելի է մոտեցել աշխատավոր ժողովրդին, որի մտորումներն ու հեղափոխական տրամադրություններն իրենց արտացոլումն են գտել Հ. Լոուսոնի, Է. Բ. Պատերսոնի ստեղծագործություններում։ Դեմոկրատական ավանդույթներն ավեփ են զարգացել ու խորացել Թ. Քոլինզի «Այդպիսին է կյանքը» (1903), Բ. Օ.Դաուդի «Այգաբացին» (1903) երկերում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային իրադրությունը նպաստեց դեմոկրատական գրականության զարգացմանը, որն ավելի խոր ներթափանցեց հասարակական կյանքի սոցիալական հակասությունների մեջ։ Այդ շրջանի լավագույն ստեղծագործություններն են Ք. Ս. Փրիչարդի «Եզներ քշողը» (1926), Վ. Փալմերի «Անցում» (1930), Հ. Հ. Ռիչարդսոնի «Ռիչարդ Մահոնիի ճակատագիրը» (1917–29) եռերգությունը, Բ. Փենթոնի «Զավթողները» (1934), , Ք. Հերբերտի «Կապրիկոռնիա» (1938) վեպերը։ 1938-ին հիմնադրվեց «Ջինդիուորոբակ քլաբ» ակումբը, որը միավորում էր ազգային գրականությունը աբորիգենների բանավոր պոեզիայի յուրացմամբ զարգացնելու կողմնակիցներին (Ջ. Մյուդի, Ֆ. Հադսոն): Միաժամանակ արդեն 1920-ական թթ. հանդես եկավ մոդեռնիստ բանաստեղծների մի խումբ (Ք. Սլեսոր, Ռ. Ֆիցջերալդ,Ա. Հոոսի, Ու. Հարթ–Սմիթ, և ուրիշներ), որոնք ընդունում էին «աշխարհի անհեթեթության» տեսակետը։ 1940-ական թթ. ավանգսւրդիստ բանաստեղծները Մ. Հարրիսի գլխավորությամբ միավորվեցին «Զայրացած պինգվին» խմբակում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսվել է գրականության նոր՝ ռեալիզմի հաջողությունների շրջանը։ Է. Դարկի «Երկիրը ժամանակից դուրս» (1951), «Խոչընդոտներ չկան» (1953) վեպերը, Ք. Փրիչարդի «Իննսունական թվականները» (1946), «Ոսկյա մղոնները» (1948), «Թևավոր սերմեր» (1950) եռերգությունը սոցիալիստական ռեալիզմի ստեղծագործություններ են։ Ժամանակակից ավստրալիական գրականության մեջ ծաղկում է պատմվածքի ժանրը։ Իրենց նովելներում Ք. Փրիչարդը, Վ. Փալմերը, Ջ. Մորիսոնը, Ա. Մարշալը, Ֆ. Հարդին, Ֆ. Դեյվիսոնը հետևում են Հ. Լոուսոնի ազգային դեմոկրատական գրական ավանդույթներին։ Ա. Մ–յան ժամանակակից պոեզիային հատուկ է նահանջը աշխարհի սյուրռեալիստական ընկալումից և ձգտումը վերադառնալ ռեալիստական կերպարին (Ջ. Ռայտ, Ռ. Ֆիցջերալդ, Ա. Հոուփ, Ռ. Դոբսոն, Ջ. Մենիֆոլդ և ուրիշներ)։ Սոցիալական խնդիրներ են շոշափված Օ. Գրեյի, Ռ. Լոուլերի, Ռ. Բեյնոնի և Ա. Սեյմուրի պիեսներում։ Մ. Բրենդի պիեսները տոգորված են ատելությամբ դեպի գաղութակալությունը և ռասիզմը։
XII. Ճարտարապետությունը
Բնիկները երկրի գաղութացումից առաջ ապրում էին քարանձավներում և ճյուղերից, տերևներից ու ծառի կեղևից կառուցված հյուղակներում։ Քարանձավների պատերին և ժայռերի վրա պահպանվել են տեղական արվեստի բազմաթիվ նմուշներ։ Եվրոպական գաղութացումը XVIII դ. վերջին և հատկապես XIX դ. կեսերից խթանեց քաղաքների աճը։ 1788-ին հիմնվում է Պորտ Ջեկսոնը՝ ժամանակակից Սիդնեյի արվարձանը։ XIX դ. առաջին կեսից կառուցվեցին մյուս գլխավոր քաղաք–նավահանգիստները, որոնց միջոցով տեղի էր ունենում բրդի արտահանումը։ Քաղաքները հիմնականում կառուցվում էին ուղղանկյուն փողոցացանցով, անգլիական նոր կլասիցիզմի և նոր գոթիկայի ոճով (ճարտ. Ֆ. Գրինուեյ), 1913–27-ին կառուցվել է մայրաքաղաքը՝ Կանբեռան (ճարտ. Ու. Բ. Գրիֆինի հատակագծով)։ XIX դ. առաջին քառորդին զարկ տրվեց քարե, իսկ XX դ. սկզբին՝ բազմահարկ շենքերի կառուցմանը։ Ժամանակակից երկաթբետոնե կառուցվածքների մեջ ուշագրավ են օպերայի թատրոնը և ճարտարապետ Զայդլերի նախագծերով կառուցված շինությունները Սիդնեյում, Օլիմպիական ստադիոնը (1956) և Մշակութային կենտրոնը (ճարտ. Ռոյ Գրաունդս) Մելբուռնում։
XIII. Կերպարվեստը
Բնիկների փորագրություններում, քանդակազարդումներում, նախշանկարներում (վահանների, բումերանգների, սրբազան իրերի՝ «չումինգների» վրա) երկրաչափական նախշազարդը միահյուսված է պայմանական մոգական խորհրդանիշներին և ռեալիստական պատկերումներին։ Կիմբեռլի սարահարթի շրջանում