կոնգլոմերատ էր։ Ձախ ֆրազները և նույնիսկ գործողությունների դիմելու որոշ պատրաստակամությունը զուգորդվում էին օպորտունիզմի հետ։
Ավստրոմարքսիստների իսկական էությունն ի հայտ եկավ 1920–30-ական թթ., երբ ավստրիական ս–դ. լիդերները փորձում էին միշին դիրք բռնել II ու III Ինտերնացիոնալների միջև, ղեկավար դեր էին խաղում երկուս և կես ինտերնացիոնալում (1921–23), որը հետագայում ձուլվեց II Ինտերնացիոնալի հետ։ Ավստրիական ս–դ. կուսակցությունը վերադարձավ II Ինտերնացիոնալ։ Այդ տարիներին Ա. տարբերվում էր միջազգային ս–դ–ի աջ թևից իր տեսական հայացքներով և գործնական քաղաքականությամբ (օրինակ, ավստրիական ս–դ–ի՝ Լինցի 1926-ի ծրագիրը տեսականորեն ընդունում էր պրոլետարիատի դիկտատուրայի հնարավորության նպատակահարմարությանը)։ Ֆաշիզմի հարաճուն վտանգից պաշտպանվելու համար ավստրիական ս–դ. կուսակցությունը ստեղծել է մասսայական զինված ջոկատներ (Շուցբունդ) և 1934-ի փետրվարին կոչ է արել աշխատավորությանը զինված ելույթներ ունենաւ ավստրո–ֆաշիստական կառավարության դեմ։ Բայց դա կատարել է մեծ ուշացումով, և պաշտպանողական տակտիկան բանվոր դասակարգին մատնեց պարտության։ Ա–ի որոշ առաջնորդներ վտարանդիության տարիներին զգացին բանվորական շարժման մասնսւտվածության կործանարար հետևանքները և հանդես եկան հակաֆաշիստական ճակատի ստեղծման օգտին։ Միաժամանակ Ա–ի ներկայացուցիչները սխալ դիրքորոշում ունեին ազգային հարցում, ժխտում էին ավստրիական ազգի առաջացման պրոցեսը և «Անշլյուսից» (1938-ի մարտ) հետո դուրս եկան Ավստրիայի անկախության կոչի դեմ՝ գտնելով, որ միայն համագերմանական հեղափոխությունը կկարողանա Ավստրիան ազատագրեք ֆաշիզմից, Ա որից հետո էլ Ավստրիան պետք է մնա Գերմանիայի կազմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ավստրիայի սոցիալիստական կուսակցության աջ ղեկավարությունը ամբողջովին հրաժարվեց մարքսիզմից։
Գրկ. Լենին Վ. Ի., «Կուլտուր–ազգային» ավտոնոմիայի մասին, Երկ., հ. 19։ Նույնի, Ազգային ծրագրի պատմության շուրջը Ավստրիայում և Ռուսաստանում, նույն տեղում, հ. 20։ Նույնի, Նամակ ավստրիական կոմունիստներին, նույն տեղում, հ. 31։
ԱՎՍՈՒՆՏՈՒ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Շապին–Գարահիսարի գավառում։ XX դ. սկզբներին ուներ 30 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Լուսավորիչ)։ Ա–ի բնակիչների մի մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուսը գաղթել օտար երկրներ։
ԱՎՏԱՐԿԻԱ (հուն. αύταρχεία – ինքնաբավություն), տնտեսական հարաբերությունում՝ առանձին կապիտալիստական երկրի շրջանակներում ինքնուրույն մեկուսացված տնտեսության ստեղծում, որը հանգեցնում է միջազգային տնտեսական ավանդական կապերի խզմանը։ Ա–ի քաղաքականությունը հակադրվում է աշխատանքի միջազգային բաժանման պահանջներին։ Իմպերիալիզմի դարաշրջանում, երբ բոլոր երկրները սերտորեն կապված են միջազգային տնտեսական հարաբերությունների համակարգով, գոյություն անեն սոսկ ավտարկիական տենդենցներ, որոնք ի հայտ են գալիս կապիտալիզմի հակասությունների սրման հետևանքով։ Այդ տենդենցներն ավելի ցայտուն արտահայտվել են XX դ. 30-ական թթ., երբ 1929–33-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով խզում առաջացավ նախկինում գոյություն ունեցող արտաքին առևտրական ու տնտեսական հարաբերություններում և պետությունները կիրառեցին «հարևանին սնանկացնելու» քաղաքականություն։ Առավել ագրեսիվ իմպերիալիստական պետություններում Ա–ի քաղաքականությանը սկսեց ծառայել համեմատաբար մեկուսացված տնտեսություն ստեղծելու նպատակին, որն ընդունակ կլինի տնտեսական բլոկադայի պայմաններում արտադրել պատերազմ վարելու անհրաժեշտ միջոցներ։ Ա. եղել է ֆաշիզմի՝ պաշտոնապես ընդունված տնտեսական տեսությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավտարկիական տենդենցները (սահմանափակող բարձր մաքսատուրքեր) ինչ–որ չափով հատուկ են դարձել մի քանի առևտրա–տնտեսական բլոկների («Եվրոպական տնտեսական համագործակցություն», «Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա»)։
ԱՎՏՈ… (հուն, αύτός - ինքը), բարդ բառի սկզբնամաս, որն իր իմաստով համապատասխանում Է. 1. «ինքնա…, անձամբ» (օր. ինքնակենսագրության, ինքնանկար), 2. «ավտոմատիկ» (օր. ավտոպիլոտ), 3. «ավտոմոբիլ», «ավտոմոբիլային» (օր. ավտովարորդ, ավտոգնացք) բառերին։
ԱՎՏՈԲՈՒՍ [ավտո… և լատ. (omni) bus – բոլորի համար] հասարակական օգտագործման ավտոմոբիլ՝ 9 և ավելի ուղևորներ փոխադրելու համար։ Ըստ նշանակման, Ա–ները լինում են քաղաքային, մերձքաղաքային, միջքաղաքային (տուրիստական), տեղական հաղորդակցության և ընդհանուր նշանակման։ Ա–ների տարողությունը կախված է նրանց արտաքին չափերից (հիմնականում երկարությունից)։ ՍՍՀՄ–ում ընդունված է Ա–ների արտաքին երկարության հետևյալ տիպային շարքը, հատկապես փոքրեր՝ 5 մ, փոքրեր՝ 7,5 մ (տարողությունը 35–40 մարդ), միջիններ՝ 8,5 և 9,5 մ, մեծեր՝ 11 մ, հատկապես մեծեր՝ 12 մ (110–120 մարդ), միակցվածներ՝ 16,5 մ (մինչև 160 մարդ)։ Միակցված Ա. կազմված է ճկուն հոդավորմամբ միակցված և ուղևորների մեկ ընդհանուր բաժանմունք ունեցող երկու մասերից։ Արտասահմանում տարածված են նաև մեկուկես և երկհարկանի Ա–ները։ Քաղաքային Ա–ների համար սահմանված շարժման առավելագույն արագությունը 70 կմ/ժ է, մերձքաղաքային ու տեղական հաղորդակցության Ա–ներինը՝ 80 կմ/ժ, միջքաղաքայիններինը՝ 100 կմ/ժ։ Հայաստանում միջքաղաքային ավտոբուսային երթևեկությունը հիմնվել է 1927-ին, իսկ քաղաքայինը՝ 1928-ին։ 1971-ին Հայաստանում գործում էին 140 քաղաքային, 180 միջքաղաքային, 820 մերձքաղաքային երթուղիներ՝ 32000 կմ ընդհանուր երկարությամբ։ Երևանի «ԵրԱԶ» ավտոգործարանը պատրաստել է փոքր ավտոբուս, որի պետական փորձարկումը 1971-ին արժանացել է բարձր գնահատականի։ Տես նաև Ավտոմոբիլային տրանսպորտ, Ավտոմոբիլ։
ԱՎՏՈԳԱՄԻԱ (<ավտո… հուն. γάμος – ամուսնություն), 1. բարձրակարգ բույսերի (հւսցազգիներից՝ ցորեն, վարսակ, գարի, ընդավորներից՝ սիսեռ, լոբի, որոշ մոլախոտեր ևն) ինքնափոշոտումը և ինքնաբեղմնավորումը։ Ա–ի ժամանակ տվյալ ծաղկի սպին փոշոտվում է իր կամ նույն բույսի այլ ծաղիկների ծաղկափոշով։ Երկսեռ ծաղիկների Ա. կարող է տեղի ունենալ, երբ վարսանդի սպին և ծաղկափոշին հասունանան մոտավորապես միաժամանակ։ Որոշ բույսերի (մանուշակ, գետնանուշ, թթվառվույտ, խոլորձ ևն) ինքնափոշոտումը կարող է տեղի ունենալ դեռևս չբացված ծաղիկներում։ 2. Միաբջիջ օրգանիզմների (դիատոմային ջրիմուռներ, որոշ ամեոբաներ ևն) ինքնաբեղմնավորում, երբ բջջակորիզը կիսվում է 2 դուստր բջիջների, որոնք միմյանցից հեռանում են, ապա հասունանալուց հետո միանում։
ԱՎՏՈԳԵՆԵԶ (ավտո… – <հուն. γένεσις – ծագում), ասմունք, որը ձգտում է օրգանիզմների էվոլյուցիան բացատրել արտաքին միջավայրից կտրված, միայն ներքին գործոններով։ Ա–ի տարրեր նկատվել են Լամարկի տեսությունում, իսկ կենդանաբաններ Բերը, Կյոլիկերը, Բերգը, բուսաբաններ Նեհելին, Կորժինսկին, հնէաբան Կոպը և արիշներ ավելի հետևողականորեն են զարգացրել այն։ Զարգացման ենթադրվող ներքին գործոնը անվանել են «կատարելագործման սկզբունք» (Նեհելի), «աճման ուժ» կամ «բաթմիզմ» (Կոպ) ևն։ Ա. իդեալիստական տեսություն է, կենսաբանության մեջ նրա արտահայտություններն են նեոդարվինիզմը (տես Դարվինիզմ) և վիտալիզմը։ Ա. հիմնավորված քննադատել են Դարվինը, Վայսմանը, Տիմիրյազևը, Սևերցովը։
ԱՎՏՈԳՐԵՅԴԵՐ, տես Գրեյդեր։
ԱՎՏՈԴՈՂԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ Երևանի, ՀԱՍՀ քիմիական արդյունաբերության ձեռնարկություն, կառուցվել է 1942-ին՝ ռետինատեխնիկական արտադրանք թողարկող «Արդտեխնիկա» գործարանի բազայի վրա։ Արտադրում է բեռնատար, մարդատար ավտոմեքենաների և գյուղատնտեսական ավտոբեռնիչ մեքենաների դողեր։ Առաջին ավտոդողերը թողարկվել են 1943-ի նոյեմբերին։ 1940-ական թթ. վերջերին գործարանը հագեցվել է մեքենայական–տեխնիկական նոր միջոցներով՝ ռետինախառնիչներով, ավտոկլավներով, գլոցիչներով, ավելացել է արտադրանքի քանակը։ վերակառուցվել է գործարանային և միջարտադրամասային տրանսպորտը։ Միաժամանակ ընդլայնվել է արտադրատեսակների անվանացանկը, ավտոդողերի հին տեսակները փոխարինվել են մեծ բեռնաշրջանառության և երկարատև վազքի հուսալի մոդելներով։ 1965-ից