Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/652

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մը (տես Հոնինգում), որը կիրառվում է ատամնսւշևինգումից և ջերմամշակումից հետո։ Ատամնահոնինգումից հետո ատամնային փոխանցումների աղմուկը զգալիորեն նվագում է։ Ա. հ. են նաև ատամնանիվներն ըստ աղմուկի Փորձարկման հաստոցները։ Ատամնանիվների ըստ աղմուկի փորձարկումը և ընտրումը կատարվում են այնպիսի հաստոցների վրա, որոնցում ճիշտ կառչման մեջ գտնվող փորձարկման ենթակա կցորդված ատամնանիվները շարժման մեջ են դրվում հաստոցի էլեկտրաշարժիչի միջոցով։ Ատամնանիվի պիտանիության աստիճանը որոշվում է ուժեղսւցուցիչ–խոսափողի կամ էլեկտրաչափիչ սարքի օգնությամբ։

Գրկ. Металлорежущие станки, под ред. Н. С. Ачеркана, 2 изд., перераб., т. 1, М., 1965; Мерчанский Д. П., Зеборезное дело, 2 изд., перераб. и доп., Л., 1969. Ռ. Սաղաթելյան

(նկ.) Նկ․ 1․ Ատամնաֆրեզման հաստոց։

(նկ.) Նկ. 2. Ատամնաթործման հաստոց։

ԱՏԱՄՆԱՆԻՎ, ատամնավոր փոխանցումներում օգտագործվող դետալ։ Նայած ատամնավոր փոխանցման տիպին, Ա–ները (նկ.) լինում են գլանային, կոնական և հիպերբոլական (մասնավորապես, պտուտակային, որդնակային և հիպոիդային)։ Ըստ ատամի կողմնային մակերևույթի ձևի, գլանային Ա–ները լինում են ուղղատամ (գլանային կողմնային մակերևույթով) և շեղատամ (պտուտակային կողմնային մակերևույթով), որոնք բարձրացնում են փոխանցման սահունությունը։ Մեծ հզորություններ փոխանցելու համար կիրառվում են երկշեղատամ գլանային Ա–ներ, որոնց ատամներն անկյան տակ թեքված են տարբեր կողմեր։ Դրա շնորհիվ վերանում է առանցքային ճնշումը, որն առկա է շեղատամ Ա–ներում։ Ա–ի ատամնապսակը կարող է մշակված լինել ինչպես նրա արտաքին (արտաքին կառչման Ա․), այնպես էլ ներքին մակերևույթին (ներքին կառչման Ա.)։ Ա–ներին ներկայացվող պահանջներին (արագընթացություն, դանդաղընթացություն, ամրություն, երկարակեցություն) համապատասխան, դրանք պատրաստվում են լեգիրված պողպատներից, թուջից, գունավոր համաձուլվածքներից (բրոնզ, արույր ևն), պլաստմասսաներից, տեքստոլիտից ևն։

(նկ.) Ատամնանիվներ։ Արտաքին կառչման գլանային. ա – ուղղատամ, բ – շևրոնատամ, գ – շեղատամ, դ – ներքին կառչման, գլանային, է – կոնական, զ – հիպոիդային։


ԱՏԱՄՆԱՇԱՐ (ճարտարապետության մեջ), 1. ամրոցների պարիսպների և աշտարակների վերնամասը պսակող ելուստների («ատամների») կարգը։ Ունեցել է ռազմավարական կարևորություն, ստեղծել հարմար բացվածքներ անհատական և խմբային պաշտպանության համար։ Ա. միաժամանակ դիտվել է որպես գեղարվեստական տարր, և տարբեր ժամանակաշրջաններում փոփոխվել են նրա արտաքին ձևերը։ Ա–ի հնագույն օրինակները Հայաստանում հայտնի են ուրարտական ամրոցների փղոսկրյա մակետներից, որտեղ ուրարտական քանդակագործը դրանք պատկերել է աստիճանավոր եռանկյունիների ձևով։ Միջնադարյան ճարտարապետության մեջ առավել տարածված էր խորանարդաձև ելուստը (Դվին, Կարս, Մաղասբերդ, Օձաբերդ ևն)։ Ա–ի ձևերի տարբերակներն առանձնապես հարուստ են եվրոպական ճարտարապետության մեջ, որտեղ հանդիպում են եռածայր (Ավիլա, Իսպանիսւյում), սրածայր (Տրավանկա, Պորտուգալիայում), երկլանջ (Տոմար, Պորտուգալիայում), երկծայր (Վերոնա, Պյաչենցա, Ֆերրարա՝ Իտալիայում, Մոսկվայի Կրեմլը)։ 2. ճարտարապետական զարդատեսակ։ Օգտագործվում է գերազանցապես քիվը զարդարելու համար։ Ծագումով կապված է հին հունական ճարտարապետության հետ. հոնիական և կորնթական օրդերներում գոտևորում է ամբողջ շինությունը։ Ա–ի տարածումը Արևելքում կապված էր հելլենիզմի հետ։ Հայաստանում Ա–ով զարդարված հելլենիստական հուշարձաններից է Գառնիի տաճարը։ IV–VII դդ. հուշարձաններում Ա. հանդիպում է խորանարդաձև (Ջրվեժի եկեղեցի, Երերույք) և կամարակապ (Մաստարայի Ա. Հովհաննես և Օձունի եկեղեցիներ)։ Կան նաև զարդաքանդակված (Պեմզաշենի գյուղամիջի եկեղեցի), երկշարք (Թարգմանչաց վանք) և եռաշարք՝ շախմատաձև դասավորությամբ (Թալինի փոքր եկեղեցի, Արամուսի եկեղեցի) ելուստներով Ա–եր։ Ա․ Մանուչարյան

(նկ.) Ատամնաշար, վերևում՝ Կարսի ամրոցի պարսպի ատամնաշարը։ Ներքևում՝ Թալինի փոքր եկեղեցու (VII դ.) քիվերի ատամնաշարը։


ԱՏԱՄՆԱՉԱՓԻՉ ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՍԱՐՔԵՐ, գլանային, կոնական, որդնակային ատամնանիվները, որդնակները, ինչպես նաև նրանց առանձին պարամետրերը (հիմնական, շրջանային քայլը, ընդհանուր նորմալի երկարությունը ևն) ստուգելու գործիքներ և սարքեր։ Ա. գ. և ս–ի միջոցով ստուգում են ատամնանիվների կինեմատիկական ճշտությունը, կառչման համաչափությունը, ատամների լրիվ հպումը և նրանց միջև եղած կողային բացակը։ Կինեմատիկական անճշտությունների ստուգումը, հիմնականում, կատարվում է ատամնանիվի ստուգման կոմպլեքսային մեթոդով, երբ նա, նոմինալ միջառանցքային հեռավորության դեպքում, չափվող ատամնանիվի հետ միապրոֆիւ կառչման մեջ է գտնվում։ Այդպիսի սարքի սխեման