Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

ու վճիռները։ Կիլիկիայի Հայկական թագավորության դատական համակարգում առանձնահատուկ նշանակություն է ունեցել մայրաքաղաքի արքեպիսկոպոսական դատարանը, որի նախագահը Սսի արքեպիսկոպոսն էր։ Այս դատարանը քաղաքացիական գործերով մյուս դատարանների համար բարձրագույն ատյան էր, իսկ որպես առաջին ատյան քննում էր օտարերկրացիների և հայերի միջև ծագած խոշոր քաղաքացիական գործեր, ինչպես նաև քրեական գործեր, որոնք կատարել էին օտարերկրացիները։ Դատական համակարգի ստորին (տեղական) օղակներից էին իշխանական ե քաղաքային դատարանները։ Իշխանական դատարանը քննում էր տվյալ բարոնության ազնվականներին վերաբերող գործեր։ Քաղաքային դատարանները՝ բուրջեսները (բուրգ, բուրժ – քաղաք), զբաղվում էին բնակչության մյուս խավերի մարդկանց վեճերով և կատարած մանր հանցագործություններով։

Եկեղեցական դատարանները կառուցված էին նույն հիերարխիկ սկզբունքով, ինչ որ աշխարհիկ դատարանները։ Դատական բարձրագույն ատյանը կաթողիկոսի կամ սինոդի դատարանն էր։ Թեմերում (նահանգներում, գավառներում) գործում էր եպիսկոպոսական դատարանը։ Վանքերում գործում էին վանահայրերի դատարանները։ Վարդապետներն իրավունք ունեին դատել բոլորին «մեղքերի» համար։ Ա. Սուքիասյան

ԱՏՆԱԿԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմար գավառում, Վանից հյուսիս։ 1909-ին ուներ 40 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում կար քարաշեն եկեղեցի (Ս. Ստեփանոս)։ Ա–ի բնակիչների մի մասը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհվել է, մյուս մասը գաղթել ե բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում։


ԱՏՇԱ, Ատրշե, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Սլիվանի գավառում։ XX դ. սկզբներին ուներ մոտ 40 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի և նախակրթարան։ Ա–ի հայ բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, փրկվածները գաղթել են օտար երկրներ։


ԱՏՈԼ (մալդիվերեն adol – ներփակ), օղակաձև, ներփակ կամ կիսաբաց, կորալային կղզի, մինչև 100 մ խորությամբ ծովալճակով։ Ա. փոքր է, բայց երբեմն տրամագիծը՝ 50 և ավելի կմ։ Առաջանում է կորալային խութերի աճից՝ հրաբխային կղզիների եզրին։ Ա–ներից շատերն ունեն ճոխ բուսականություն և բնակեցված են։ Հանդիպում են առանձին կղզիներով և արշիպելագներով արևադարձային բաց ծովերում (Խաղաղ օվկիանոս)։


ԱՏՈՄ (<հուն. ἂτομος – անբաժանելի), տարրի քիմիական հատկությունները կրող փոքրագույն մասնիկը։ Քիմիական յուրաքանչյուր տարրի համապատասխանում է որոշակի տիպի ատոմ, որը նշանակվում է տվյալ տարրի նշանով (օրինակ, ջրածնի Ա.՝ , երկաթի Ա.՝ ևն)։ Ա–ները կարող են գոյություն ունենալ ոչ միայն ազատ, այլև միացությանների ձևով։

(նկ․) Էլեկտրոնային խտության բաշխվածությունը ջրածնի ատոմի վիճակների համար, երբ ։

Նյութի կառուցվածքի ատոմիստական ուսմունքի առաջին փորձնական հիմքը քիմիական ռեակցիաների ժամանակ դիտված այն օրինաչափություններն էին, որոնք իրենց արտահայտությունը գտան բազմապատիկ հարաբերությունների օրենքում։ Հետագայում ազատ էլեկտրոնների և ռադիոակտիվության հայտնադործումը խորտակեցին մինչ այդ տիրապետող ատոմի անբաժանելիության պատկերացումները։ Ստեղծվեցին ատոմի կառուցվածքը պատկերող մոդելներ, որոնցից առաջինը Զ. Թոմսոնի մոդելն էր (1903), ըստ որի, Ա. 10-10 մ կարգի շառավղով դրական լիցքավորված գունդ է, որի մեջ գտնվում են էլեկտրոնները։ Ատոմի ճառագայթման պատճառը էլեկտրոնների տատանումներն են, որոնք առաջանում են, երբ արտաքին գրգիռի ազդեցաթյան տակ էլեկտրոնները դուրս են գալիս հավասարակշռության դիրքերից։ Հետագայում, α–մասնիկների ցրման վերաբերյալ կատարած փորձերի հիման վրա, Է. Ռեզերֆորդը առաջարկեց ատոմի մոլորակային մոդելը (1911), որի համաձայն ատոմում դրական լիցքը գտնվում է 10-14–ից 10-15 կարգի շառավիղ ունեցող միջուկում, ուր կենտրոնացված է ատոմի գրեթե ամբողջ զանգվածը, իսկ նրա շուրջը 10-10 մ կարգի հեռավորությունների վրա պտտվում են էլեկտրոնները։ Քիմիական տարրի կարգաթիվը որոշվում է միջուկում գտնվող տարրական լիցքերի (պրոտոնների) քանակով, որը չեզոք ատոմում հավասար է միջուկի շուրջը պտտվող էլեկտրոնների թվին։ Ատոմի մոլորակային մոդելի տեսությունը մշակեց Ն. Բորը, որի տեսությունը միկրոաշխարհում տեղի ունեցող երևույթների համար ընդհանուր տեսություն չէր, ուստի այն հետագայում իր տեղը զիջեց ժամանակակից քվանտային տեսությանը։ Եթե Բորի տեսության մեջ միջուկի շուրջը պտտվող էլեկտրոնին վերագրվում էր որոշակի իմպուլս և կոորդինատ (որոշակի ուղեծիր), ինչպես այդ արվում է մասնիկի շարժման վիճակի դասական նկարագրության ժամանակ, ապա քվանտային տեսության մեջ այդ հնարավորությունը բացառվում է միկրոմասնիկների ալիքային հատկություններ ունենալու հետևանքով (տես Անորոշությունների առնչություններ)։ Ըստ քվանտային տեսության, ատոմում էլեկտրոնի վիճակը որոշվում է և քվանտային թվերով կամ դրանց համարժեք քվանտային թվերի մի այլ քառյակով։ –ը կոչվում է գլխավոր քվանտային թիվ (), –ը՝ ուղեծրային քվանտային թիվ (), –ը՝ մագնիսական քվանտային թիվ [] իսկ –ը՝ մագնիսական սպինային քվանտային թիվ ։ Էլեկտրոնի էներգիան հիմնականում պայմանավորված է գլխավոր քվանտային թվի արժեքով և աճում է նրա աճման հետ։ Ընդհանրապես, այն կախված է նաև մյուս քվանտային թվերի արժեքներից։ Ատոմում էլեկտրոնների բաշխումը ըստ վիճակների ենթարկվում է Պաուլիի սկզբունքին։ Գլխավոր քվանտային թվի և ուղեծրային քվանտային թվի միևնույն արժեքն ունեցող էլեկտրոնների խումբը կազմում է ենթախումբ (կամ ենթաթաղանթ), իսկ էլեկտրոնների այն խումբը, որն ունի գլխավոր քվանտային թվի միևնույն արժեքը, կազմում է թաղանթ։ Յուրաքանչյուր թաղանթ սովորաբար ունենում է մի քանի ենթաթաղանթ։ Տվյալ ենթաթաղանթում էլեկտրոնների առավելագույն թիվը հավասար է (տես նաև Ատոմային ֆիզիկա

Գրկ. տես Ատոմային ֆիզիկա հոդվածի գրականությունը։ Վ. Հավունջյան


ԱՏՈՄԱԿԱՆ ԶԱՆԳՎԱԾ, ատոմական կշիռ, քիմիական տարրի ատոմի զանգվածը՝ արտահայտած զանգվածի ատոմական միավորներով։ Ա. զ–ի միավոր է ընդունված (1961) ածխածնի իզոտոպի ատոմի զանգվածի 1/12 մասը, որը հավասար է (1,66043±0,00031)·10-24 գ։