լեռնային իջվածքներում տեղադրված են աղի լճերը՝ սեբխաները։ Հս. մերձափնյա հարթավայրերը և լեռնալանջերը բռնված են միջերկրածովյան բուսականությամբ, հվ. ներքին շրջանները՝ կիսաանապատներով։ Բարձր լեռների ստորին գոտում աճում են թփուտներ, ապա՝ խառը, իսկ ավելի բարձր՝ փշատերև անտառներ։ Կենդանական աշխարհն աղքատ է։ Օգտակար հանածոներից հայտնի են՝ երկաթը, կապարը, ցինկը, կոբալտը, մոլիբդենը, կերակրի աղը, ֆոսֆորիտները, նավթը։
ԱՏԼԱՍ, 1. քարտեզների սիստեմատիկ ժողովածու, որը հրատարակված է հատորի կամ առանձին մամուլների հավաքածուի ձևով և ունի բացատրական մաս (տես Ատլաս աշխարհագրական)։ 2. Հատուկ ալբոմների անվանում, օր. Անատոմիական ատլաս, Մեքենաշինական գծագրերի ատլաս ևն։ Հայ գիտնականների հրատարակած Ա–ներից կարևոր են. Ա. Ջ. Ճաղարյանի «Սրտի և մագիստրալային անոթների բնածին արատները։ Ատլաս» (ռուս., Մ., 1957, Բրյուսելի միջազգային ցուցահանդեսի մեծ մրցանակ, 1958) և «Օպերատիվ վիրաբուժություն, տեղագրական անատոմիա» (Ե., 1971) ատլասը, ինչպես նաև Ա. Պ. Հայիրյանի «Ատլաս Հայաստանի գյուղական առողջապահության, 1920–1965» (ռուս., Ե., 1967) և «Ատլաս Հայկական ՍՍՀ գյուղական առողջապահության հեռանկարային զարգացման» (ռուս., Ե., 1970) աշխատությունները:
«ԱՏԼԱՍ», ամերիկյան տանող հրթիռների սերիայի անվանում, որոնք օգտագործվում են որպես «Ատլաս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների առաջին երկու աստիճաններ. Ստարտային կշիռը 125–135 տ, ընդհանուր երկարությունը՝ 31-ից մինչև 36 մ։ Առաջին աստիճանն ունի 3 հեղուկա–ռեակտիվ շարժիչ 1,6 Մն գումարային քարշումով, վառելանյութը՝ հեղուկ թթվածին և կերոսին։ «Ա.»–ները կիրառվամ են «Միդաս», «Սամոս» Երկրի արհեստական արբանյակների, «Ռեյնջեր», «Մարիներ» և ուրիշ միջմոլորակային ավտոմատ կայանների արձակման համար։
ԱՏԼԱՍ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, ընդհանուր ծրագրով կազմված աշխարհագրական քարտեզների սիստեմավորված ժողովածու՝ հրատարակված ալբոմի կամ գրքի ձևով։ «Ատլաս» անվանումը մտցրել է ֆլամանդական քարտեզագիր Մերկատորը (1595), ի պատիվ Լիբիայի առասպելական արքա Ատլասի, որն իբր առաջինն է պատրաստել երկնային գլոբուսը։ Ժամանակակից աշխարհագրական ատյասներին բնորոշ են քարտեզների ներքին միասնությունը, համաձայնեցվածությունը և փոխլրացումը։ Աշխարհագրական ատլասները տարբերվում են տերիտորիայի ընդգրկմամբ (աշխարհի, առանձին պետությունների և մարգերի), բովանդակությամբ (ընդհանուր աշխարհագրական, տնտեսական, քաղաքական, հատուկ և համալիր), նպատակով (ուսումնական, տեղեկատու, տուրիստական, ռազմական)։ Առաջին ձեռագիր քարտեզների ժողովածուն կազմել է Պտղոմեոսը (II դ.)։ Հայերեն առաջին ատլասը՝ «Աշխարհագրական ատլաս ըստ նոր աշխարհագրական զննաթեանց», հրատարակվել է 1786-ին, Վենետիկամ։ ՍՍՀՄ–ում հրատարակված աշխարհագրական ատլասներից հատկապես արժեքավոր են «Աշխարհի սովետական մեծ ատլաս»–ը (հ. 1–2, 1937–39), «Ծովային ատլաս»–ը (հ. 1–4, 1950–63), «Աշխարհի ֆիզիկա–աշխարհագրական ատլաս»–ը (1964), ազգային համալիր ատլասները՝ այդ թվում «Հայկական ՍՍՌ ատլաս»–ը (1961)։
Գրկ․ Салищев К. А., Географические атласы, в сб.: Картография (итоги науки), в. 3, М., 1968.
ԱՏԼԱՍ ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ, տես Լեզվաբանական աշխարհագրություն հոդվածում։
ԱՏԿՈՆ, Ատկոնք, գյուղ. Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթում, Բուլանըխի գավառում։ Տեղական ճանապարհով կապված էր Վանա լճի առափնյա գյուղերի հետ։ XX դ. սկցբներին ուներ մոտ 130 տուն բնակիչ, որոնցից 100-ը հայեր էին, իսկ մնացածը՝ քրդեր։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ։ Գյուղում կար եկեղեցի, նախակրթական վարժարան։ Ա․ ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, բնակիչների մեծ մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, մյուսը գաղթել տարբեր երկրներ։
ԱՏՅԱՆ, 1. բազմիմաստ տերմին, որը նշանակում է նիստ, ժողով, ժողովատեղի, դատարան, դատախորհուրդ ևն։ «Ա.» տերմինից են առաջացել նաև ատենադպիր, ատենակալ, ատենապետ, ատենախոսություն, ատենագրություն և այլ բառեր։ 2. Աստիճան՝ օղակ՝ մեկը մյուսին ենթակա պետական, կուսակցական, դատական և այլ մարմինների համակարգում։
ԱՏՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ, տերմին, որը նշանակում է որևէ աստիճան տվյալ դատական համակարգում։ Դատական ատյանները այդ համակարգում կարող են լինել վերադաս կամ ստորադաս։ Ստորադաս դատարանները լինում են միայն աոաջին ատյանի, իսկ վերադասները՝ նաև երկրորդ ու ավելի բարձր ատյանի։ Առաջին ատյանի դատարանները (ՀՍՍՀ բոլոր ժողովրդական դատարաններն առաջին ատյանի դատարաններ են) քննում և ըստ էության լուծում են քրեական և քաղաքացիական գործեր ու կայացնում դատավճիռ, վճիռ կամ որոշում։ Որպես առաջին ատյանի դատարան որոշակի գործերով կարող է լինել նաև ՀՍՍՀ գերագույն դատարանը, որը, սակայն, որպես կանոն, վճռաբեկ ատյան է։ Երկրորդ (վճռաբեկ) ատյանի դատարանները (ՀՍՍՀ գերագույն դատարանի դատական կոլեգիաները) ստուգում են դատարանի օրինական ուժի մեջ չմտած գանգատարկված և բողոքարկված դատա վճիռների, վճիռների և որոշումների օրի նակսւնաթյանն ու հիմնավորվածությունը։ Հսկողական ատյանը (ՀՍՍՀ գերագույն դատարանի դատական կոլեգիաները, նախագահությունը և պլենումը) օրենքում նախատեսված պաշտոնատար անձանց բողոքներով ստուգում է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների և որոշումների օրինականությունն ու հիմնավորվածությունը։ Վճռաբեկ և հսկողական ատյանները համապատասխանաբար հսկողություն են իրականացնում առաջին և երկրորդ ատյանների դատարանների և նախաքննության մարմինների գործունեության օրինականության նկատմամբ։
Միջնադարյան Հայաստանում նույնպես գործել են դատական տարբեր ատյաններ, հատկապես Բագրատունիների թագավո րաթյան շրջանում։ Կիլիկիայի Հայկական թագավորությունում գործում էին մի քանի դատական ատյաններ։ Դատարանները բաժանվում էին կենտրոնականի և տեղականի։ Գերագույն թագավորական դատարանը կամ վերին «դարպասը», մեծ իշխանի դատարանը և Սիս մայրաքաղաքի արքեպիսկոպոսական դատարանը պետական կենտրոնական դատական մարմիններն էին։ Բոլորն էլ միևնույն գործերով առաջին ատյանի դատարաններ էին և վերադաս ատյաններ՝ տեղական դատարանների համար։ Վերին «դարպասը» գլխավորում էր թագավորը և քննում քաղաքացիական վեճերն ու թագավորի անձնական վասալների կատարած ոճիրները։ Այն միաժամանակ բարձրագույն դատական ատյան էր մնացած դատարանների համար։ Մեծ իշխանի դատարանը փոխարինում էր թագավորի դատարանին և շատ հարցերում թեթևացնում նրա խնդիրները։ Այն, որպես առաջին ատյան, քննում էր իշխանների և ասպետների միջև ծագած վեճերն ու նրանց կատարած հանցագործությունները։ Լինելով նաև բարձրագույն ատյան՝ այն հաստատում կամ վերացնում էր ստորադաս դատարանների կայացրած դատավճիռներն