Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


մակրիչով։ Ջրային հովացում ունեցող միջուկային ռեակտորով ԱԷԿ–ի սկզբունքային սխեման բերված է նկարում։ Ռեակտորի (1) ակտիվ գոտում անջատված ջերմությունը ստանում է առաջին կոնտուրի ջուրը (ջերմակրիչը), որը շրջանառու պոմպի (2) օգնությամբ մղվում է ռեակտորի միջով։ Տաքացված ջուրը ռեակտորից անցնում է ջերմափոխանակիչի (շոգեգեներատորի) (3) մեջ։ Այստեղ ռեակտորում ստացված ջերմությունը հաղորդվում է երկրորդ կոնտուրի ջրին, որը գոլորշիանում է շոգեգեներատորում, և առաջացած գոլորշին անցնում է տուրբինի (4) մեջ։ Ռեակտորի աշխատանքի ընթացքում այրված ջերմանջատող տարրերը (ՋԱՏ) փոխարինվում են նորերով, որը կատարվում է հեռակառավարման սարքերով։ ԱԷԿ–ի ռեակտորային հանգույցն ընդգրկում է ռեակտորը (կենսաբանական պաշտպանության համակարգով), ջերմափոխանակիչները, պոմպերը կամ գազամուղ կայանքները, շրջանառու կոնտուրի խողովակաշարերը և ամրանը, միջուկային վառելիքը փոխարինելու սարքերը, հատուկ օդափոխության, վթարային հովացման համակարգերը են։ Ըստ կոնստրուկցիայի ռեակտորները լինում են՝ պատյանային, որտեղ ՋԱՏ–ը և դանդաղեցուցիչը տեղավորված են պատյանի ներսում, և կանալային, որտեղ ջերմակրիչով հովացվող ՋԱՏ–ը դրվում է հատուկ խողովակ–կանալներում։

ԱԷԿ–ի անձնակազմը ճառագայթումից պաշտպանելու համար ռեակտորային կոնտուրի սարքավորումները տեղավորվում են հատուկ հերմետիկ բոքսերում, որոնք բաժանված են մյուս սրահներից կենսաբանական պաշտպանությամբ և ռեակտորի աշխատանքի ընթացքում չեն սպասարկվում։ Ռադիոակտիվ օդը և փոքր քանակությամբ արտահոսող շոգին ԱԷԿ–ից հեռացվում են օդափոխության հատուկ համակարգով։ Ճառագայթման անվտանգության կանոնների պահպանման համար կայանում ստեղծվում է դոզիմետրիկ հսկողության ծառայություն։ Ռեակտորն ունի վթարային հովացման համակարգ (վթարների դեպքում մի քանի վայրկյանում միջուկային ռեակցիան մարելու համար)՝ ինքնուրույն սնման աղբյուրով։

ԱԷԿ–ի շահավետությունը բնութագրող հիմնական տեխնիկական ցուցսւնիշներն են. ռեակտորի միավոր հզորությունը, ակտիվ գոտու էներգալարվածությունը, միջուկային վառելիքի այրման խորությունը, օ. գ. գ–ն, ԱԷԿ–ի սահմանված հզորության օգտագործման գործակիցը մեկ տարում։ ԱԷԿ–ի հզորության աճմանը զուգընթաց նրա համար կատարված տեսակարար կապիտալ ներդրումները (սահմանված կվտ–ի արժեքը) ՋԷԿ–ի համար արված ներդրումների համեմատ ավելի արագ են նվազում։ ԱԷԿ–ները կարող են օգտագործվել նաև ծովի ջրի աղազրկման և ջերմամատակարարման համար (Ղազախական ՍՍՀ Շևչենկոյի ԱԷԿ նախատեսված է ծովի ջրի աղազրկման, իսկ Յակուտական ԻՍԱՀ Բիլիբինոյի ԱԷԿ ծառայում է ջերմամատակարարման համար)։ Մեծ հեռանկարներ է բացում արագ նեյտրոններով աշխատող ռեակտորների յուրացումը։ Այդ ռեակտորները չեն պահանջում դանդաղեցուցիչ, ունեն համեմատաբար փոքր չափեր և մեծ բեռնվածություն։ Նրանց համար բացի –ից կարելի է օգտագործել նաև և ։

Գրկ. Канаев А. А., Атомные энергетические установки, Л., 1961; Петросянц А. М., Атомная энергетика наших дней, М., 1968. Դ. Արշակյան

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱ, տես Միջակային էներգիա։


ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, Արևմտյան Եվրոպայի երկրների միավորում, որն զբաղվում է համատեղ ատոմային ձեռնարկություններ ստեղծելու, ատոմային էներգիայի օգտագործման վերաբերյալ ազգային օրենսդրությունները համաձայնեցնելու, այդ օգտագործման տնտեսական կողմերն ուսումնասիրելու և այլ հարցերով։ Հիմնադրվել է 1957-ին։ Անդամներն են՝ Ավստրիան, Անգլիան, Բելգիան, Հունաստանը, Դանիան, Հոլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Պորտուգալիան, Թուրքիան, Ֆրանսիան, ԳՖՀ, Շվեյցարիան և Շվեդիան։ Կանադան, ԱՄՆ և ճապոնիան գործակալության աշխատանքներին մասնակցում են որպես միացած երկրներ։


ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ստեղծվել է ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Գործում է 1957-ից։ Կոչված է նպաստել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ասպարեզում միջազգային համագործակցության օարգացմանը։ Գործակալությունը ունի մասնագիտացված լաբորատորիաներ և տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն։ Իր գործունեության վերաբերյալ ամենամյա հաշվետվություն է ներկայացնում Գլխավոր ասամբլեային։ Հիմնական մարմիններն են՝ Գլխավոր կոնֆերանսը, Կառավարիչների խորհուրդը և Քարտուղարությունը՝ Գլխավոր դիրեկտորի ղեկավարությամբ։ ՍՍՀՄ, ՈՒՍՍՀ և ԲՍՍՀ գործակալության անդամ են։


ԱՏՈՄԱՅԻՆ ԺԱՄԱՑՈՒՅՑ (մոլեկուլային ժամացույց), ժամանակի չափման սարք, որտեղ իբրև հաստատուն պարբերական պրոցես օգտագործվում են ատոմների կամ մոլեկուլների սեփական տատանումները։ Այդ տատանումների պարբերությունները էլեկտրոնային սխեմաների օգևությամբ համեմատվում են չափվող ժամանակահատվածի հետ։ Ա. ժ–ի կայունությունը, որը թվապես հավասար է ճշգրտության հակադարձ մեծությանը, հասնում է 10+9–10+10 (ճշգրտությունը՝ 10-9–10-10 վրկ), այսինքն՝ ամենամեծն է գոյություն ունեցող բոլոր տիպի ժամացույցների կայունությունից։ Տես նաև Հաճախականության քվանտային ստանդարտներ։


ԱՏՈՄԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ, տես Միջուկային ուժային տեղակայում։


ԱՏՈՄԱՅԻՆ ՌԵԱԿՏՈՐ, տես Միջակային ռեակտոր։


ԱՏՈՄԱՅԻՆ ՌՈՒՄԲ, միջուկային լիցքով ավիացիոն ռումբ։ Առաջին Ա. ռ–երը պատրաստվել են ԱՄՆ–ում, երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին։ Ա. ռ–ի պայթյունի ժամանակ անջատվում է մեծ քանակությամբ միջակային էներգիա։ 1945-ի հուլիսին ամերիկացիները փորձարկեցին Ա. ռ., այնուհետև 20 հզ. տ տրոտիլային համարժեքով 2 ռումբ 1945-ին նետեցին ճապոնական Հիրոսիմա (օգոստոսի 6-ին) և Նագասակի (օգոստոսի 9-ին) քաղաքների վրա։ Ա. ռ–ի պայթյունի հետևվանքով մեծ չափով ավերվեցին այդ քաղաքները, ե խաղաղ բնակչությունից հսկայական թվով զոհեր եղան։ Հիրոսիմայում զոհվեց ու վիրավորվեց ավելի քան 140 հզ., իսկ Նագասակիում՝ մոտ 75 հզ. մարդ։ Այդ ռմբակոծությունների հետևանքով հետագայում մահացել է մի քանի հարյուր հզ. մարդ։ Ա. ռ–ի կիրառումը ռազմական անհրաժեշտություն չէր։ Ամերիկյան ղեկավար շրջանները, օգտվելով միջուկային զենքի բնագավառում ունեցած ժամանակավոր մենաշնորհից, փորձում էին ահաբեկել ազատասեր ժողովուրդներին։ Սակայն արդեն 1947-ին սովետական գիտնականները՝ ակադեմիկոս Ի. Վ. Կուրչատովի գլխավորությամբ բացահայտեցին ատոմային «գաղտնիքները», իսկ 1949-ի օգոստոսին ՍՍՀՄ–ում կատարվեց ատոմային սարքի փորձարարական պայթյուն։ «Ա. ռ.» տերմինն այժմ հազվադեպ է կիրառվում (տես Միջուկային զենք


ԱՏՈՄԱՅԻՆ ՍՊԵԿՏՐՆԵՐ, տես Սպեկտրներ ատոմային։


ԱՏՈՄԱՅԻՆ ՖԻԶԻԿԱ, ֆիզիկայի բաժին, որն ուսումնասիրում է ատոմների կառուցվածքն ու վիճակը։ Ա. ֆ. ծագել է XIX դ. վերջերին և XXդ. սկզբներին։ Զարգացման սկզբնական փուլում ընդգրկում էր նաև ատոմի միջուկի կառուցվածքի հարցերը։ 30-ական թթ. պարզվեց, որ ատոմի միջուկում տեղի ունեցող փոխազդեցություններն իրենց բնույթով տարբեր են նրա արտաքին թաղանթում տեղի ունեցող փոխազդեցություններից, և 40-ական թթ. միջակային ֆիզիկան առանձնացավ որպես ֆիզիկայի ինքնուրույն ճյուղ։ 50-ական թթ. միջուկային ֆիզիկայից մասնատվեց տարրական մասնիկների ֆիզիկան կամ մեծ էներգիաների ֆիզիկան։

Ատոմային ֆիզիկայի նախապատմությունը (XVI–XIX դդ.)։ Ատոմի. որպես նյութի անբաժանելի մասնիկի, գոյության մասին միտքը ծագել է հնադարում (Դեմոկրիտոս, Եպիկուրոս)։ XVII դ. ատոմային կառուցվածքի գաղափարները վերածնվեցին ֆրանսիացի փիլիսոփա Պ. Գասենդիի և անգլիացի քիմիկոս Ռ. Բոյլի աշխատանքներում։ Մինչև XVIII դ. վերջերը ատոմները համարվում էին միայն չափերով ու ձևերով իրարից տարբեր բացարձակ անբաժանելի և անփոփոխ պինդ մասնիկներ, որոնց տարբեր կարգի զուգորդումները գոյացնում են զանազան նյութեր, իսկ նյութի մեջ տեղի ունեցող բոլոր Փոփոխությունները պայմանավորված են նրանց շարժումով, ատոմները չունեն քիմիական և ֆիզիկական որոշակի հատկություններ։ XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին քիմիայի զարգացումը նախադրյալներ ստեղծեց մշակելու ատոմային ուսմունքը։ Ատոմը դիտարկվեց արդեն որպես քիմիական տարրի մանրագույն մասնիկ, տարրերի ատոմներն իրարից տարբերվում են իրենց զանգվածով (անգլիացի գիտնական Ջ. Դալթոն, 1803)։ Քիմիական միացությունը համարվեց «բաղադրիչ ատոմների» ամբողջություն, որը պարունակում է յուրաքանչյուր տարրի որոշակի թվով ատոմներ, իսկ քիմիական ռեակցիան՝ ատոմների վերախմբավորում։ Ատոմի և մոլեկուլի միջև հատուկ սահման անցկացրին իտալացի գիտնականներ Ա. Ավոգադրոն (1811) և հատկապես Ա. Կանիցարոն (1858)։ Գերմանացի գիտ-