Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/690

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյուն է տալիս հայտնաբերելու գլխավորապես ոչ մետաղական նյութերից պատրաստված իրերի մակերևութային արատները։ Ինֆրակարմիր Ա․ տեսանելի լույսի համար անթափանց ներառուկների հայտնաբերման նպատակով օգտագործում է ինֆրակարմիր ճառագայթներ։ Այս մեթոդով հետազոտում են աշխատանքի ժամանակ տաքացող իրերը, որոնց արատ ունեցող մասերը փոխում են ճառագայթների հոսքի ուղղությունը։ Անցնող ճառագայթների բաշխումը գրանցվում է ջերմազգայուն ընդունիչով։ Մագնիսական Ա․ հիմնված է ֆեռոմսւգնիսական նյութերից պատրաստված իրերի արատների ազդեցությունից համասեռ մագնիսական դաշտում առաջացող աղճատումների հետազոտման վրա։ Որպես ինդիկատոր կարող է ծառայել մագնիսական փոշին (երկաթի ենթօքսիդ–օքսիդ) կամ նրա սուսպենզիան։ Իրը մագնիսացնելու դեպքում փոշին նստում է արատների տեղերում (մագնիսական փոշու մեթոդ)։ Ցրման դաշտը կարելի է ֆիքսել մագնիսական ժապավենի վրա, որով ծածկում են մագնիսացված իրի հետազոտվող տեղամասը, և ապա վերծանել (մագնիսագրական մեթոդ)։ Մագնիսական Ա–ման միջոցով որոշում են ճաքերը և այլ արատներ մինչև 2 մմ խորության վրա, հայտնաբերում նուրբ ճաքերը, թերեռսւկցումը, վերահսկում խողովակաշարերի եռակցման կարերը մինչև 10–12 մմ խորության վրա ևն։ Իրերը մագնիսացնում են մագնիսական արատանշիչներով, որոնք ստեղծում են բավարար լարվածության մագնիսական դաշտեր։ Հետազոտումից հետո իրերը ապամագնիսացնում են։ Մագնիսական Ա–ման մեթոդներն օգտագործում են նաև նյութերի կառուցվածքը հետազոտելու և իրերի հաստությունը չափելու համար։ Էլեկտրաինդուկտիվ (հոսանամրրկային) Ա․ հիմնված է արատսւնշիչի տվիչի փոփոխական մագնիսական դաշտի միջոցով մրրկային հոսանքների գրգռման վրա։ Մրրկային հոսանքները ստեղծում են իրենց դաշտը, որը նշանով հակառակ է գրզռողին։ Երկու դաշտերի փոխազդեցության հետևանքով փոխվում է տվիչի կոճի լրիվ դիմադրությունը, որը և նշում է ինդիկատորը։ Էլեկտրաինդուկտիվ Ա․ հնարավորություն է տալիս ավտոմատացնել պատրաստման ընթացքում շարժման մեջ գտնվող մետաղալարերի, ձողերի, խոդովակների ևնի որակի վերահսկումը, անընդհատ չափումներ կատարել։ Էլեկտրաինդուկտիվ Ա–ման միջոցով վերահսկում են նաև ջերմային մշակման որակը, գնահատում բարձր հաղորդականություն ունեցող մետաղների (պղնձի, ալյումինի) կեղտոտվածությունը, որոշում քիմիական–ջերմային մշակման շերտերի խորությունը մինչև 3% ճշտությամբ ևն։ Ուլտրաձայնային Ա․ հիմնված է առաձգական տատանումների օգտագործման վրա, որոնք անեն ուլտրաձայնային դիապազոնի հաճախություն։ Միջավայրի համասեռության խախտումները ազդում են իրում առաձգական տատանումների տարածման ռեժիմի վրա։ Լայնորեն օգտագործվում են արձագանքային մեթոդը (էխոմեթոդ), ստվերային, ռեզոնանսային, վելոհամաչափ, իմպեդանսային, ազատ տատանումների մեթոդները։ Առավել ունիվերսալ արձագանքային մեթոդը հիմնված է իրի մեջ ուլտրաձայնային տատանումների կարճատև իմպուլսներ առաքելու (նկ․ 2) և արատներից անդրադարձված ազդանշանների գալու ժամանակն ու ինտենսիվությունը գրանցելու վրա։ Արձագանքային մեթոդի զգայունությունը շատ բարձր է, նրանով կարելի է հայտնաբերել արատներ, որոնց անդրադարձման մակերևույթը ունի մոտ 1 մմ² մակերես։ Ուլտրաձայնային Ա–ման տարբեր մեթոդներով կարելի է վերահսկել եռակցման կարերը, ռելսերը, չափել մետադե իրերի պատերի հաստությունը, հայտնաբերել սոսնձային, զոդման միացումների արատները ևն։ Ուլտրաձայնային Ա․ օգտագործում է մի քանի փոփոխական պարամետրեր (հաճախային դիապազոն, ալիքների տեսակներ, ճառագայթման ռեժիմներ ևն) և դրա համար էլ չքայքայող վերահսկման ամենաունիվերսալ մեթոդներից է։ Մազանոթային Ա․ հիմնված է համեմատաբար չվնասված արատավոր տեղամասերի լուսային և գունային հակադրությունների արհեստական բարձրացման վրա։ Մազանոթային Ա–ման մեթոդներով չզինված աչքով կարելի է հայտնաբերել մակերեսային նուրբ ճաքեր և այլ արատներ, որոնք առաջանում են մեքենաների դետալների պատրաստման և շահագործման ժամանակ։ Մակերեսային ճաքերը լցվում են հատուկ ինդիկատորային նյութերով (պենետրանտներով) կամ լուսաներկով՝ կերոսինով, նումոլով ևն (լյումինեսցենտային մեթոդի դեպքում)։ Այնուհետև պենետրանտի ավելցուկը մաքրեւուց հետո իրի մակերևույթին քսում են տալկի կամ մագնեզիումի օքսիդի նուրբ փոշի։ Պենետրանտը աստիճանաբար դուրս է գալիս ճաքերից, և ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ լուսավորվում են ճաքերի եզրագծերը։ Մազանոթային Ա–ման զգայունությունը շատ բարձր է։ Նրանով կարելի է հայտնաբերել 0,02 մմ–ից փոքր բացվածքով ճաքերը։

(նկ․) Նկ․ 2․ Ուլտրաձայնային արձագանքային արատանշիչի բլոկ–սխեմա․ 1 – էլեկտրական իմպուլսների գեներատոր, 2 – պիեզոէլեկտրական փոխակերպիչ (փնտրիչ գլխիկ), 3 – ընդունիչ ուժեղարար ուղի, 4 – խրոնիզատոր, 5 – փռման գեներատոր, 6 – էլեկտրոնաճառագայթային փողակ, Ս–սկզբնական ազդանշան, Հ – հատակի արձագանքային ազդանշան, ԱՐ–արատից եկող արձագանքային ազդանշան։

Ա․ տեխնոլոգիական պրոցեսների անբաժան մասն է, որ հնարավորություն է տալիս բարձրացնելու թողարկվող արտադրանքի որակը։ Սակայն Ա–ման մեթոդները բացարձակ չեն, հետազոտման արդյունքի վրա ազդում են բազմաթիվ գործոններ և իրի արատների մասին կարելի է խոսել միայն հավանականության այս կամ այն աստիճանով։ Ա–ման կիրառումը իրերի արտադրման և շահագործման պրոցեսում տնտեսապես արդյունավետ է, կրճատվում է ներքին արատներով նախապատրաստվածքների մշակման ժամանակը, տնտեսվում է մետաղը, ինչպես նաև կանխվում են կոնստրուկցիաների վթարները, մեծացվում դրանց հուսալիությունը և երկարակեցությունը։

Գրկ․ Трапезников А. К., Рентгенодефектоскопия, М., 1948; Таточенко Л. К., Медведев С. В., Промышленная гамма-дефектоскопия, М., 1955; Дефектоскопия металлов, сб. статей под ред. Д. С. Шрайбера, М., 1959; Современные методы контроля материалов без разрушения, под ред. С. Т. Назарова, М., 1961; Кифер И. И., Испытания ферромагнитных материалов 2 изд., перераб., М.–Л., 1962; Шрайбера Д. С., Ультразвуковая дефектоскопия, М., 1965; Дорофеев А. Л., Электроиндуктивная (индукционная) дефектоскопия, М., 1967․ Ֆ․ Պետրոսյան

ԱՐԱՏԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Հայոց ձոր գավառում, Վան քաղաքից հարավ, Խոշաբ գետի աջ ափին։ XX դ․ սկզբներին ուներ մոտ 40 տուն հայ բնակիչ․ զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, շերամապահությամբ։ Ուներ եկեղեցի (Ս․ Լուսավորիչ)։ Ա․ առաջին անգամ ավերվել է 1895-ի կոտորածի ժամանակ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հիմնահատակ ործանվել։ Բնակչության մի մասը զոհվել Է, մյուսը գաղթել և ապաստանել է Արևելյան Հայաստանում։


ԱՐԱՏԵՍԻ ՎԱՆՔ, ճարտարապետական համալիր Եղեգնաձորի շրջանի Այսասի (այժմ՝ Ղզլգյուլ) գյուղում։ Կազմված է թաղածածկ եկեղեցուց (X դ․), նրանից հարավ գտնվող գմբեթավոր եկեղեցուց (XIII դ․), նրանց միջև հետագայում ավելացված գավթից (XIII դ․) և գմբեթավոր եկեղեցու արևմտյան կողմում 1265-ին կառուցված երկրորդ գավթից (ճարտ․ Սիրանես), որն աչքի է ընկնում խաչաձևվող կամարների օգտագործման յուրահատուկ եղանակով և հուշարձանի կենտրոնում բարձրացող շրջագծային, ստալակտիտավոր գմբեթով։ Պահպանվել են մեկ այլ գավթի սյուների, խարիսխների և խոյակների մնացորդներ։ Ս․ Մնացականյան


ԱՐԱՏԻՈՍ (Հրահատ) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), բյուգանդական հայազգի ռազմական գործիչ։ Դեռևս Հուստինիանոս I ժամանակ Ա․ և նրա եղբայրներ Ներսեսն ա Իսահակը ծառայել են պարսկական բանակում և պարտության մատնել բյուգանդական զորավարներ Սիտտային և Բելիսարիոսին։ Հետագայում անցել են Բյուզանդիայի կողմը և Բելիսարիոսի հետ 538–39-ին մասնակցել գոթերի և լանգոբարդների դեմ Իտալիա կազմակերպված արշավանքին։ Ա․ գլխավորել է հոների մոտ ուղարկված բյուգանդական դեսպա–