(նկ․) «Արարատ» ֆուտբոլի թիմը (1973)
նը, Ք. Փոլադյանը, Հ. Քեհեյանը, Հ. Քելեջյանը և ուրիշներ։
«Ա.» ՍՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն լիգայի 1971-ի մրցաշրջանում գրավել է երկրորդ տեղը և արժանացել արծաթե մեդալների։ Միաժամանակ որպես ՍՍՀՄ արհմիութենական լավագույն թիմ՝ «Ա.» արժանացել է ՀամԿԽ–ի նախագահության փոխանցիկ գավաթին, իսկ ֆուտբոլիստները՝ ոսկե մեդալների։ Հ. Զանազանյանը և Ա. Անդրեասյանը ՍՍՀՄ օլիմպիական հավաքական թիմի կազմում մասնակցելեն XX օլիմպիական խաղերին (1972, Մյունխեն) և արժանացել բրոնզե մեդալների։ 1973-ին «Ա.» նվաճել է ՍՍՀՄ ֆուտբոլի չեմպիոնի կոչումը, ինչպես նաև ՍՍՀՄ ֆուտբոլի գավաթը և այդպիսով մեր երկրի ֆուտբոլի պատմության մեջ դարձել 6-րդ թիմը, որը նույն տարում տիրել է ՍՍՀՄ ֆուտբոլի զույգ բարձրագույն մրցանակներին։ Ֆուտբոլիստներ Ա. Աբրահամյանը, Ա. Անդրեասյանը, Ս. Բոնդարենկոն, Ս. Գևորգյանը, Հ. Զանազանյանը, Լ. Իշտոյանը, Ա. Կովալենկոն, Ա. Հարությունյանը, Ն. Ղազարյանը, Է. Մարգարովը, Ն. Մեսրոպյանը, Ս. Մարտիւրոսյանը, Ն. Պետրոսյանը, Ս. Պողոսյանը, Ա. Սարգսյանը արժանացել են ՍՍՀՄ չեմպիոնի ոսկե մեդալների։ Երևանի ֆուտբոլիստների մարզման և վարպետության բարձրացման ասպարեզում տարբեր խաղաշրջաններում զգալի ներդրում են կատարել մարզիչներ Հ. Անդրեասյանը, Բ. Ապուխտինը, Ն. Գլեբովը, Ա. Դանգուլովը, Ա. Պոնոմարյովը, Բ. Սմիսլովը, Մ. Սուշկովը, Ա. Ֆալյանը և ուրիշներ։ 1973-ից «Ա.» մարզում է Ն. Սիմոնյանը։ 1972-ին թիմը մասնակցել է ՈՒԵՖԱ–ի գավաթի մրցումներին։
«ԱՐԱՐԱՏ», քաղաքական, առևտրական և բանասիրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1850–51-ին, Թիֆլիսում։ Խմբագիր՝ Գ. Պատկանյան։ «Ա.»–ին զաղափարական ուղղություն է տվել Ռ. Պատկանյանը։ «Ա.» առաջին աշխարհաբար շաբաթաթերթն է Կովկասում։ Տպագրել է քա ղաքական, բանասիրական–մանկավարժական, առևտրական, կրոնա–բարոյական և այլ հոդվածներ, լարեր։ Շաբաթաթերթում են առաջին անգամ տպագրվել Մ. Նալբանդյանի, Գ. Պատկանյանի, Ռ. Պատկանյանի, Մ. Մսերյանի և այլոց բանաստեղծությունները։ «Ա.»–ի բերած նորությունն էր աշխարհաբար լեզուն, որ գրաբարի և բարբառների մի խառնուրդ էր։ Դադարեցվել է Կովկասի փոխարքա Մ. Ս. Վորոնցովի հրամանով։
«ԱՐԱՐԱՏ», ամսագիր, Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնական օրգանը։ Հրատարակվելէ 1868–1919-ին, Էջմիածնում։ Խմրագրել է միաբաններից կազմված կոլեգիան՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի նշանակած խմբագրի ղեկավարությամբ։ Տարբեր ժամանակներում «Ա.» խմբագրել են Ա. արքեպիսկոպոս Մխիթարյանը, Խ. Ստեփանեն, Ա. եպիսկոպոս Դավթյանը, Կ. վարդապետ Տեր–Մկրտչյանը, Գ. Տեր–Մկրտչյանը (Միաբան) և ուրիշներ։ «Ա.»–ի խմբագրի գործակցի պաշտոնով աշխատել են Ղ. Աղայանը, Պ. Սիմեոնյանցը, Հ. Հովհաննիսյանը, Հ. Մանանդյանը։ Սկզբում հրատարակվել է իբրև «Ամսագիր կրօնական, պատմական, բանասիրական, բարոյական և ազգային», իսկ 1898-ից՝ «Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի»։ «Ա.»–ի կրոնական–պաշտոնական բաժնում հրատարակվել են կաթողիկոսական կոնդակներ, քաղվածքներ՝ սինոդի գրագրություններից, կրոնա–դավանաբանական ուսումնասիրություններ։ Ամսագիրը լուսաբանել է դպրոցական գործերի վիճակը երկրում, տպագրել տեսական–մանկավարժական հոդվածներ (Ա. Մանդինյան, Գ. Էդիլյան) ևն։
«Ա.» հայագիտական առաջին օրգանն էր Կովկասում և մեծապես նպաստել է գիտության այդ ճյուղի զարգացմանը։ Հանդեսում հրատարակվել են մատենագիտ. բնագրեր, ւխւվերսւգրեր, հիշատակարաններ, ուղեգրություններ, միջնադարյան հայ տաղերգուների երգեր։ Տպագրվել են սեպագիր արձանագրություններ և դրանց վերծանությունը (պրոֆեսոր Ք. Պատկանյան), Գ. Տեր–Մկրտչյանի, Գ. Հովսեփյանի, Կ. Տեր–Մկրտչյանի, Մ. Տեր–Մովսիսյանի, Տիրայր եպիսկոպոսի ուսումնասիրությունները, Մ. Աբեղյանի, Հ. Աճառյանի, Ս. Պալասանյանի, Ե. Տեր–Մինասյանի, Աշ. Հովհաննիսյանի, Լ. Մելիքսեթ–Բեկի, Հ. Օրբելու աշխատություններն ու հոդվածները։ Ամսագրին աշխատակցել է նաև Կոմիտասը՝ հայ և համաշխարհային երաժշտությանը նվիրված ուսումնասիրություններով։ «Ա.»–ի էջերում մեծ տեղ է հատկացվել գրականության հարցերին, տպագրվել են Մ. Բերբերյանի, Ա. Տերտերյանի, Թ. Ավդալբեգյանի և այլոց հոդվածները՝ նվիրված հայ, ռուս և համաշխարհային գրականության դասական հեղինակներին։ Տ. Նավասարդյանը և Ա. Հայկունին հրապարակել են հայ ժողովրդական բանահյուսության նմուշներ։ Գրական բաժնում տպագրվել են Հ. Հովհաննիսյանի, Իշխան Բագրատունու (Խ. Ստեփանե), Հովհ. Թումանյանի, Մ. Թաղիադյանի բանաստեղծությունները, ինչպես և Լերմոնտովի, Նեկրասովի, Հոմերոսի, Շիլլերի, Լեոպսւրդիի, Պետեֆիի ստեղծագործություններից։
Գրկ․ Մատենագիտություն «Արարատ» ամսագրի. Էջմիածին, 1970։
«ԱՐԱՐԱՏ», քաղաքական ու հասարակական օրաթերթ։ Լույս է տեսել 1869–76-ին, Կ. Պոլսում։ Խմբագիրն էր Մ. Այվատյանը։ Հրատարակվել է հայատառ թուրքերեն և հայերեն։ «Ա.» աշխատել է թուրքախոս հայ ընթերցողին ներգրավել հասարակական կյանքի ասպարեզ։ Ունեցել է դեմոկրատական ուղղություն և պաշտպանել աշխատավորության շահերը։ «Ա.»–ի առաջնորդողները և թղթակցությունները մերկացրել են թուրք, կառավարության հայահալած քաղաքականությունը գավառներում։ Նման ելույթների պատճառով Բարձր դուռը փակել է թերթը։ «Ա.» պայքարել է դավանական երկպառակությունների դեմ, սատարել ժամանակի արևմտահայ դեմոկրատական մամուլին («Մեղու», «Մանզումեի էֆքեար») և բանակռվել հակառակորդ պարբերականների («Օրագիր», «Սասիս») դեմ։ Տպագրել է հայրենասիրական բանաստեղծություններ։
«ԱՐԱՐԱՏ» («Ararat»), ռումիներեն հայագիտական ամսագիր։ Հրատարակվել է 1924–42-ին, Բուխարեստում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Վ. Մեշտուճյան, ապա՝ Վ. Կեմիճյան (Արամազդ, 1942-ին)։ «Ա.» մեծ տեղ է հատկացրել հայ նոր գրականությանը (չափածո և արձակ նմուշների թարգմանություններ), հայոց պատմությանն ու բանասիրությանը, Սովետական Հայաստանի իրականությանը, ռամինահայ համայնքի կյանքին և հայ գաղթավայրերին։ Տպագրել է գրախոսություններ, ճանապարհորդական նոթեր, գիտա–առողջապահական, երգիծական ևն նյութեր։ Հիմնականում Վ. Մեշտուճյանի հմուտ թարգմանությամբ զետեղվել են Պ. Դուրյանի, Հ. Թումանյանի, Մ. Մեծարենցի, Ե. Տեմիրճիպաշյանի, Ա. Իսահակյանի, Րաֆֆու, Շիրվանզադեի, Հ. Պարոնյանի, Գ. Զոհրապի, Ե. Օտյանի, Վ. Տերյանի և այլոց ստեղծագործությունները։ Հան–