Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/708

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տական տեղական իշխանությունների կողմից 2–5 տարի ժամանակով։ Այդ ընթացքում, նայած Ա–ի նպատակին, արգելվում է որսը, ձկնորսությունը և այլն, իսկ մնացած աշխատանքները թույլատրվում են։ Ժամկետը լրանալուց հետո պահպանվող տեղամասերը հանձնվում են շահագործման։ ՀՍՍՀ–ում Ա. են համարվում՝ Սևանի ջրային տարածություններից ազատված հողերը, որոնք պահպանելու, բուսապատելու, ամրացնելու նպատակով արգելված է վարել, ցանել կամ անասուն արածեցնել, Զանգեզուրում, Ծավ գետի հովտում հեռավոր անցյալից մեզ հասած սոսիների պուրակը, ՀՍՍՀ–ում տարածված գիհիների անտառները, որոնք պահպանում են լեռնալանջերի հողերը էրոզիայից, Իջեանի անտառապետությունում եղած արջընկույզի ծառերը, Հրազդանի շրջանի Բանքսի սոճին և ընդհանրապես սոճին, սովորական ընկույզը, լեռնային արոտներում գտնվող հազվագյուտ գեղեցիկ մրտավարդը, Արարատի շրջանի Գորովանի ավազուտները, որտեղ կան պատմական անցյալից մնացած հազվագյուտ կենդանիներ են։ Խ. Միրիմանյան

ԱՐԳԵՆՏԻՆԱ (Argentina, <լատ. argentum – արծաթ։ Երկիրն Ա. անվանել է Սեբաստիան Կաբոտը 1526-ին, երբ Լա Պլատայի գետաբերանի մոտ ապրանքներ է փոխանակել արծաթի հետ, որն իրականում բերված էր Արևմուտքից), Արգենտինական Հանրապետություն (Republica Argentina)։

Բովանդակություն.
I. Ընդհանուր տեղեկություններ
II. Պետական կարգը
III. Բնությունը
IV. Բնակչությունը
V. Պատմական ակնարկ
VI. Քաղաքական կուսակցությունները
VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
VIII. Զինված ուժերը
IX. Առողջապահությունը
X. Ժողովրդական կրթությունը
XI. Գիտությունը և գիտական հիմնարկությունները
XII. Մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը
XIII. Գրականությունը
XIV. Ճարտարապետությունը և կերպարվեստը
XV. Երաժշտությունը
XVI. Թատրոնը
XVII. Կինոն
XVIII. Հայերը Ավստրիայում

I. Ընդհանուր տեղեկություններ

Ա. Հարավային Ամերիկայի 2-րդ պետությունն է իր տարածքով և բնակչության թվով (Բրազիլիայից հետո)։ Գրավում է մայր ցամաքի հվ–արլ. ու Հրո երկրի արլ. մասը և մոտակա կղզիները։ Տարածությունը 2,8 մլն. կմ², բնակչությունը՝ 23520 հզ. (1970)։ Մայրաքաղաքը՝ Բուենոս Այրես։ Բաժանվում է 22 նահանգի (պրովինցիա), Հրո երկիր տերիտորիայի և ֆեդերալ (մայրաքաղաքային) օկրուգի (տես աղ. 1)։

Քարտեզը տես 713 էջից առաջ՝ ներդիրում։

II. Պետական կարգը

Ա. ֆեդերատիվ հանրապետություն է։ Ըստ սահմանադրության (ընդունվել է 1853-ին), պետության և կառավարության ղեկավարը պրեզիդենտն է, որին ընտրում է բնակչությունը՝ 6 տարով, անուղղակի ընտրությունների միջոցով։

1966-ի հունիսի պետական հեղաշրջումից հետո արձակվեց Ազգային կոնգրեսը (պառլամենտը), վերացվեց սահմանադրությունը և փոխարենը մտցվեց «Հեղափոխական ստատուտը», որի համաձայն պրեզիդենտին նշանակում է զինված ուժերի երեք զորատեսակների հրամանատարներից կազմված խունտան։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացված է պրեզիդենտի ձեռքում։ Նա զինված ուժերի գլխավոր հրամանատարն է և օժտված է օրենսդրական լայն լիազորություններով։ Կառավարությունը կազմվում է մինիստրներից և պետական քարտուղարներից, որոնց նշանակում է պրեզիդենտը։ Դատական համակարգի մեջ մտնում են գերագույն դատարանը և մայրաքաղաքի ու գավառ՝ ների ապելյացիոն պալատները, ինչպես և առաջին ատյանի դատարանները (վարչական, քաղաքացիական, քրեական են)։ Կառավարությունը հսկում է դատարանների գործունեությունը դատախազության միջոցով, որ ենթարկվում է արդարադատության մինիստրին։

III. Բնությունը

Ա–ի մակերևույթը բաժանվում է արլ., գերազանցապես հարթավայրայիև, և արմ. լեռնային շրջանների։ Հս–ում Գրան Չակոյի, Պարանայի և Ուրուգվայի միջգետային հարթավայրերն են, կենտրոնական մասում՝ Լա Պլատայի դաշտավայրը, հվ–ում՝ Պատագոնիայի սարավանդը։ Արմ–ում ձգվում է Անդյան լեռնաշղթան (Ակոնկագուա՝ 6960 մ, Հարավային Ամերիկայի ամենաբարձր գագաթը)։ Պարանա և Ուրուգվայ գետերի միջև տարածված են տափաստաններ։ Ա–ում կան նավթի, գազի, քարածխի, երկաթի և բազմամետաղների, ուրանի, վոլֆրամի հարուստ հանքավայրեր։ Ա–ի կլիման պայմանավորված է նրա արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում գտևվելու դիրքով։ Արևադարձային գոտու ծայր հս–արմ–ում մշտապես խոնավ է և շոգ, Գրան Չակոյում ամռանն է շոգ ու խոնավ, Պունայում կլիման ցամաքային է, բարձրալեռ–անապատային։ Մերձարևադարձներում՝ Արևելյան Պամպայում և Միջգետայիև շրջանում հավասարաչափ խոնավ է ու շոգ, իսկ Պատագոնիայում՝ կիսաանապատայիև զով։ Հունվարյան միջին ջերմաստիճանը Ա–ի հարթավայրերում՝ 28°C–ից (Գրան Չակոյում մաքսիմումը՝ 46°C) մինչև 10°C (Հրո երկրռւմ), հուլիսինը՝ համապատասխանաբար 18°C–ից միևչև 1°C, իսկ Պատագոնիայի որոշ վայրերում սառնամանիքները հասնում են -33°C–ի։ Մթնոլորտային տեղումների տարեկան քանա–

Աղ. 1. Վարչական բաժանումը (1969)
Վարչական միավորը Տարածությունը
(հզ. կմ²)
Բնակչությունը
(հզ. մարդ, 1970-ի
մարդահամարի
տվյալներով)
Վարչական կենտրոնը
Ֆեդերալ (մայրաքաղաքային) օկրուգ (Distrito Federal) 0,2 2972,5 Բուենոս Այրես (Buenos Aires)
Նահանգները.
Բուենոս Այրես (Buenos Aires) 307,6 8774,5 Լա Պլատա (La Plata)
Էնթրե Ռիոս (Entre Rios) 76,2 811,7 Պարանա (Paraná)
Թուքուման (Tucumán) 22,5 766,0 Թուքուման (Tucumán)
Ժուժույ (Jujuy) 53,2 302,4 Ժուժույ (Jujuy)
Լա Պամպա (La Pampa) 143,4 172,0 Սանտա Ռոսա (Santa Rosa)
Լա Ռիոխա (La Rioja) 92,3 136,2 Լա Ռիոխա (La Rioja)
Կորդովա (Córdoba) 168,8 2060,1 Կորդովա (Córdoba)
Հրո երկիր (Terra del Fuego) 20,4 15,7 Ուշուայա (Ushuaia)
Մենդոսա (Mendoza) 150,8 973,1 Մենդոսա (Mendoza)
Միսիոնես (Misiones) 29,8 443,0 Փոսադաս (Posadas)
Նեուքեն (Neuquén) 94,1 154,6 Նեուքեն (Neuquén)
Չակո (Chaco) 99,6 566,6 Ռեսիսթենսիա (Resistencia)
Չուբութ (Chubut) 224,7 189,9 Ռոսոն (Rawson)
Ռիո Նեգրո (Rio Negro) 203,0 262,6 Վիեդմա (Viedma)
Սալթա (Salta) 154,8 509,8 Սալթա (Salta)
Սան Լուիս (San Luis) 76,7 183,5 Սան Լուիս (San Luis)
Սան Խուան (San Juan) 86,1 384,3 Սան Խուան (San Juan)
Սանտյագո դել Էսթերո (Santiago del Estero) 135,3 495,4 Սանտյագո դել Էսթերո (Santiago del Estero)
Սանտա Կրուս (Santa Cruz) 243,9 84,5 Ռիո Գալիեգոս (Rio Galegos)
Սանտա Ֆե (Santa Fe) 133,0 2135,6 Սանտա Ֆե (Santa Fe)
Ֆորմոսա (Formosa) 72,1 234,1 Ֆորմոսա (Formosa)
Քաթամարքա (Catamarca) 99,8 172,3 Քաթամարքա (Catamarca)
Քորիենթես (Corrientes) 88,2 564,1 Քորիենթես (Corrientes)