պատերազմից հետո զգալի չափով աճեց պետական–կապիտալիստակսւն սեկտորը։ Ա–ի պետական խոշորագույն ընկերությունը «Յասիմենթոս պետրոլիֆերոս ֆիսքալեսն» է, որի տնօրինության տակ են գտնվում բոլոր նավթահանքերը։
Գյուղատնտեսությունը։ Ա–ի հողատարածության 94,6% գտնվում է խոշոր հողատերերի ձեռքում։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման մակարդակով Ա. Լատինական Ամերիկայում գրավում է առաջին տեղերից մեկը։ Սակայն խոշոր հողատիրության տիրապետությունը և օտարերկրյա կապիտալի կողմից գլխավոր ճյուղերի զավթումը արգելակում են երկրի տնտեսական զարգացումը։Պահպանվել են հողի վարձակալման մինչկապիտալիստական ձևերը։ Գյուղատնտեսության մեջ տիրապետող է անասնապահությունը։ 1972-ին Ա–ում կար 51 մլն. գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 47 մլն. ոչխար, 4 մլն. խոզ և 3,8 մլն. ձի։ Գլխավորապես բուծում են մսատու խոշոր եղջերավոր անասուններ, որոնց 4/5 գտնվում է Պամպայում։ 1970-ին անասունների սպանդը կազմել է (հզ. գլուխ), խոշոր եղջերավորներինը՝ 12815, ոչխարներինը՝ 9615, խոզերինը՝ 2546 և արտադրվել է (հզ. տ) տավարի միս՝ 2610, ոչխարի միս՝ 171, խոզի միս՝ 212, կարագ՝ 28, պանիր՝ 167։ Բրդի խուզով (տարեկան 200 հզ. տ) և արտահանումով Ա. գրավում է առաջին տեղերից մեկը աշխարհում։ Ոչխարների գլխաքանակի 80% գտնվում է Հարավային Պամպայում և Պատագոնիայում։ Բուսաբուծության արտադրանքի արժեքի կեսից ավելին կազմում են հացահատիկային կուլտուրաները։ Գյուղատնտ. հիմնական կուլտուրաների ցանքատարածությունների և բերքի մասին տվյալներ տես աղ. 2։
Գլխավոր հացահատիկային կուլտուրան ցորենն է, որի արտադրությամբ և արտահանությամբ (տարեկան 3–4 մլն. տ) Ա. գրավում է առաջին տեղերից մեկն աշխարհում։ Ա. առաջնակարգ տեղ է գրավում աշխարհում նաև կերային կուլտուրաներով (եգիպտացորեն, գարի, վարսակ) և արտահանությամբ (տարեկան 4–5 մլն. տ)։ Անտառներով ծածկված է երկրի տերիտորիայի 1/4 (70 մլն. հա)։ Անտառատնտեսությունը զարգացած է Միջգետային և Գրան Չակոյի շրջաններում։ Ա. դաբաղանյութի գլխավոր մատակարարողն է համաշխարհային շուկային։
Արդյունաբերությունը։ Բավարարում է Ա–ի ազգային պահանջարկը՝ հումքի և կիսաֆաբրիկատների գծով մոտ 85%-ով, շինանյութերի գծով 100%-ով և արդ. սարքավորումների ու մեքենաների ասպարեզում 75%-ով։ Սակայն այն դեռ ի վիճակի չէ թողարկել բարդ տիպի մեքենաներ և սարքավորում: Արդ. արտադրանքի արժեքի 95% բաժին է ընկնում վերամշակող արդյունաբերությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսեցին զարգանալ մեքենաշինությունը, նավթաքիմիան ու նավթավերամշակումը, սև մետալուրգիան։ Ծանր արդյունաբերությունը, որի բազմաթիվ ճյուղերը գտնվում են օտարերկրյա կապիտալի հսկողության ներքո, տալիս է արդ. արտադրանքի 1/3-ից ավելին։ Ա. հարուստ է նավթի (643,5 մլն. տ, 1970) և գազի (225 մլրդ. մ³) պաշարներով։ Քարածխի պաշաբներն աննշան են։ Նավթի և գազի գլխավոր ավազաններն են Քոմոդորո Ռիվադավիան (երկրի պաշարների և հանույթի 1/2), Մենդոսան (հանույթի 1/4), Փլասա Ուինքալը, Սադրեխոնեսը, Քամփո Դուրանը, Հրո երկիրը։ Քարածուխ արդյունահանվում է Ռիո Թուրբոյում։ Մենդոսայում արդյունահանվում է ուրան։ Ա–ում արդյունահանվում է նաև բերիլիում, վոլֆրամ, ցինկ, կապար, պղինձ, մանգան, անագ, ծծումբ։ Էներգետիկան խարսխված է նավթի և գազի վրա։ 1965-ին էներգիայի հաշվեկշռում նավթը և գազը կազմել են 85,6%, բուսական վառելիքը՝ 9,5%, քարածուխը՝ 3,4%, հիդրոէներգիան՝ 1,5%։ Վերամշակող արդյունաբերության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է, գլխավորապես մսասառցասպանդանոցայինը (տալիս է սննդի արդյունաբերության արտադրանքի արժեքի 1/3)։ Ա. աշխարհի միս արտադրող և արտահանող խոշորագույն երկրներից է (տարեկան 600 հզ. տ)։ Մսասառցասպանդանոցները կենտրոնացված են Բուենոս Այրեսում և Պատագոնիայի նավահանգստային քաղաքներում։ Արտահանվում է նաև բուսայուղ և մասամբ շաքար։ Զարգացած է գինեգործությունը, ալրաղաց ու պահածոների արդյունաբերությունը։ Թեթև արդյունաբերության ճյուղերից զարգացած են տեքստիլ և կաշվի–կոշիկի արդյունաբերությունը։ Մետալուրգիական գործարաններ կան Սան Նիկոլասում և Սափլայում։ Մեքենաշինության գլխավոր ճյուղերն են՝ գյուղատնտ. մեքենաների (Բուենոս Այրես, Կորդովա), էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը (Բուենոս Այրես) և ավտոմոբիլաշինությունը (Կորդովա)։ Նավթավերամշակման գլխավոր կենտրոններն են՝ Լա Պլատա, Բուենոս Այրես և Քամփանա քաղաքները (տարեկան 22 մլն. տ կարողությամբ)։ Միջգետային շրջանում և Բուենոս Այրեսում կա թղթի–ցելյալոզի արդյունաբերություն։ Արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների մասին տվյալներ տես աղ. 3։
1970-ին շահագործման են հանձնվել խտացված ուրան արտադրող սարք՝ Դոն Օտտոյում (Սալթա նահանգ), տարեկան 200 մ³ քսայուղեր արտադրող սսւրք Յափֆ գործարանում՝ Լա Պլատայում (Բուենոս Այրեսի նահանգ) և ավտոթափքերի գործարան, որը պատկանում է «Ջեներսւլ մոտորս Արգենտինա» ֆիրմային, Սան Մարտին քաղաքում (Բուենոս Այրեսի նահանգ)։ Բուենոս Այրեսից 96 կմ հեռավորության վրա՝ Պարանա գետի ափին կառուցվում է ատոմային էլեկտրակայան (առաջինը Լատինական Ամերիկայում), որը կսկսի հոսանք տալ 1973-ին։
Աղ. 2. Գյուղատնտեսական հիմնական կուլտուրաների ցանքատարածությունը և բերքը* |
||||
Ցանքատարածությունը (հզ. հա–ով) |
Բերքը (հզ. տ–ով) | |||
1937 | 1970/71 | 1937 | 1970/71 | |
Ցորեն | 6978 | 4201 | 5650 | 4250 |
Եգիպտացորեն | 3125 | 4965 | 4424 | 9900 |
Գարի | 449 | 812 | 394 | 408 |
Վարսակ | 845 | 1026 | 757 | 360 |
Վուշի սերմ | 2631 | 973 | 1540 | 680 |
Բամբակ | 324 | 384 | ... | 333 |
* Բերքահավաքը կատարվում է ոչ ամբողջ ցանքատարածությունից, որի մի մասն օգտագործվում է անասուններին տեղում արածեցնելու համար։ |
Աղ. 3. Արդյունաբերական արտադրանքի կարևորագույն տեսակների թողարկումը |
|||||||
Արտադրանքի տեսակը | Չափի միավորը | 1967 | 1968 | 1970 | |||
Էլեկտրաէներգիա | մլրդ. կվտ ժ | 12 | ,4 | 13 | ,5 | 16 | ,9 |
Նավթ | մլն. տ | 16 | ,5 | 18 | ,0 | 22 | ,8 |
Ածուխ | հզ. տ | 410 | ,8 | 472 | ,3 | 615 | ,4 |
Պողպատ (ներառյալ գլանվածքը) | » | 1321 | 1573 | 1774 | |||
Ցեմենտ | մլն. տ | 3 | ,6 | 4 | ,2 | 4 | ,7 |
Ցելյուլոզ | հզ. տ | 115 | ,3 | 125 | ,6 | 177 | ,8 |
Թուղթ և ստվարաթուղթ | » | 472 | ,2 | 526 | ,3 | 643 | ,7 |
Բամբակյա թել | » | 84 | ,0 | 83 | ,0 | 85 | |
Արհեստական թել | » | 30 | ,1 | 29 | ,9 | 33 | ,2 |
Արևածաղկի յուղ | » | 359 | 318 | 360 | |||
Վուշի յուղ | » | 155 | 124 | 251 | |||
Ցորենի ալյուր | մլն. տ | 2 | ,2 | 2 | ,2 | 2 | ,3 |
Շաքար | հզ. տ | 811 | 840 | 916 | |||
Սիգարետներ | մլրդ. հատ | 25 | ,8 | 27 | ,3 | 30 | ,2 |
Ավտոմոբիլներ | հզ. հատ | 174 | ,8 | 179 | ,1 | 218 | ,7 |
այդ թվում մարդատար | » | 133 | ,7 | 131 | ,6 | 169 | ,0 |
Տրակտորներ | » | 9 | ,7 | 9 | ,7 | 10 | ,6 |
Սառնարաններ | » | 196 | ,9 | 223 | ,1 | 236 | ,0 |
Լվացքի մեքենաներ | » | 122 | ,9 | 143 | ,6 | 149 | ,2 |
Հեռուստացույցներ | » | 154 | ,6 | 168 | ,0 | 193 | ,6 |