Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱԶԱՏԱՎԱՆ 97

են և այլ Ա. ռ֊ի մասնակցությամբ։ Բազմաթիվ են համեմատաբար կայուն օրգանական Ա. ռ., օրինակ, ևն (կետը ցույց է տալիս չզույգավորված էլեկտրոնը)։ Ա. ռ. հայտնաբերվում են քիմիական, օրինակ, մետաղական «հայելու» (Պանետ, 1929), և ֆիզիկական՝ սպեկտրալ, գունաչափական, քրոմատոգրաֆիական, մասսպեկտրոմետրական եղանակներով։ Հատկապես արդյունավետ է էլեկտրոնային պարամագնիսական ռեզոնանսի եղանակը։ Ա. ռ֊ի դերը մեծ է հետերոգեն կատալիզի, ֆերմենտացման երևույթների, այրման, պոլիմերման, կրեկինգի և այլ քիմիական ռեակցիաների ու արտադրական պրոցեսների, ինչպես նաև ժամանակակից քիմիայի տեսության համար։

ԱԶԱՏ ՎԱԶՔԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆ, մասնիկի (մոլեկուլի, ատոմի, տարրական մասնիկի) անցած ճանապարհը ուրիշ մասնիկների հետ երկու հաջորդական բախումների միջև։ Ա. վ. ե. միկրոմասնիկների քաոսային շարժման հետևանքով փոփոխվում է, ուստի օգտվում են ազատ վազքի միջին երկարությունից, որը որոշվում է միջին արագության () և ժամանակի միավորում բախումների () հարաբերությամբ՝ : ( մասնիկների թիվն է ծավալի միավորում, իսկ բախումների էֆեկտիվ կտրվածքը)։ Իդեալական գազի համար ( միկրոմասնիկի շառավիղն է)։ Օդում, նորմալ պայմաններում, սմ, իսկ մթնոլորտի բարձր շերտերում, որտեղ ճնշումը 10-6 ս. ս. մմ կարգի է, = 50 մ։ Ճշգրիտ հաշվումները ցույց են տալիս, որ կախված է նաև գազի ջերմաստիճանից։


«ԱԶԱՏ ՏԱՎՐՈՍ», քաղաքական, տնտեսական, հասարակական օրաթերթ։ Ս. Դ. Հնչակյան կուսակցության Կիլիկիայի շրջանի օրգանը։ Լույս է տեսել Ադանայում, 1920-ին։ Շարունակությունն էր նույն տեղում լույս տեսած «Տավրոս» թերթի։ Խմբագրել են Ֆ. Խանզադյանը, Վ. Ժամկոչյանը, Ա. Կենճյանը։ «Ա.Տ.» լայն տեղ է հատկացրել ժամանակի քաղաքական և ռազմական իրադարձություններին, հանդես է եկել թուրք չեթենների և քեմալականների հայաջինջ քաղաքականության դեմ, արձագանքել հայերի ինքնապաշտպանության հրատապ հարցերին։ Հայերի համար բախտորոշ այդ տարիներին անդրադարձել է նաև ֆրանսիական դիվանագիտության գործունեությանը Կիլիկիայում։ Մ. Բաբլոյան


ԱԶԱՏ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ, տես Սեփական տատանումներ։


ԱԶԱՏ ՈՒՆԿՆԴԻՐ, բարձրագույն ուսումնական հաստատություններում դասախոսություններ լսելու թույլտվություն ունեցող, բայց ուսանողական իրավունքներից և արտոնություններից չօգտվող անձ։ ՍՍՀՄ֊ում հեռակա և երեկոյան ուսուցման ընդլայնման կապակցությամբ ազատ ունկնդրումը վերացված է։


ԱԶԱՏ ՔԱՂԱՔ, միջազգային պրակտիկայում ընդունված տերմին, որով նշվում են ինքնուրույն քաղաքական կազմավորումով տարբերվող և միջազգային հատուկ ռեժիմից օգտվող քաղաքները։ Պատմականորեն Ա. ք. հասկացությունը ծագել է միջին դարերում, Գերմանիայամ, երբ Համբուրգ, Բրեմեն, Ռեգենսբուրգ, Լյուբեկ, Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքները գերմանական ֆեոդալական իշխանություններից իրենց անկախ դրությունն ընդգծելու համար անվանվեցին ազատ կամ կայսերական քաղաքներ։ Վիեննայի կոնգրեսի (1814–15) որոշմամբ «ազատ, անկախ և լիովին չեզոք քաղաք» հայտարարվեց Կրակովը՝ շրջակա տերիտորիայով։ Վերսալյան հաշտության պայմանագրով (1919) Ա. ք֊ի ստատուս սահմանվեց Գդանսկի (Դանցիգ) համար, որը 1939-ին խախտեց Գերմանիան՝ օկուպացնելով քաղաքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Իտալիայի հետ հաշտության պայմանագրով նախատեսվում էր Տրիեստին տալ Ա. ք֊ի ստատուս, որը չիրագործվեց ԱՄՆ֊ի, Անգլիայի դիմադրության պատճառով։ Նման ստատուս գոյություն ուներ Տանժերում (1923—40, 1945—56), Սաարում (1919—35, 1945–55)։ ՄԱԿ֊ի Գլխավոր ասամբլեայի 1947-ի նոյեմբերի 29-ի բանաձևով նախատեսվում է համանման ռեժիմ հաստատել Երուսաղեմում։


«ԱԶԱՏ ՖՐԱՆՍԻԱ» («La France Libre»), 1942-ի հուլիսի 13-ից՝ «Մարտնչող Ֆրանսիա» («La France combattante»), հակաֆաշիստական ազատագրական շարժում։ Կազմակերպեցին Անգլիայում ապաստանած ֆրանսիացի վտարանդիները 1940-ի ամռանը գերմանա֊ֆաշիսաական զորքերի կողմից Ֆրանսիան օկուպացվելուց հետո։ «Ա. Ֆ.» հենվում էր Անգլիայում գտնվող ֆրանսիական զինվորական միավորումների և Ֆրանսիայի մի քանի գաղութների վարչությունների վրա։ Կապեր ուներ Ֆրանսիայում գործող դիմադրության շարժման հետ։ 1941-ի սեպտ. 23-ին կազմակերպվեց «Ա․ Ֆ.»֊ի ղեկավար մարմինը՝ Ազգային կոմիտեն (ԱՖԱԿ), գեներալ Շառլ դը Գոլի ղեկավարությամբ։ 1943-ի հուլիսի 3-ին ԱՖԱԿ֊ի և գաղութների հյուսիսաֆրիկյան վարչության ներկայացուցիչներից ստեղծվեց Ազգային ազատագրության ֆրանսիական կոմիտե, որը 1944-ի հուլիսի 2-ին վերանվանվեց Ֆրանսիական Հանրապետության ժամանակավոր կառավարություն։


«ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» («Союз освобождения»), ռուսական լիբերալ բուրժուազիայի ընդհատակյա քաղաքական կազմակերպություն։ Ստեղծվել է 1904-ի հունվարին։ «Ա. մ.» ձգտում էր ցարիզմի հետ գործակցելով ձեռք բերել սահմանադրություն և ընդհանուր ընտրական իրավունք։ 1905-ի մարտին առաջ քաշեց Սահմանադիր ժողով հրավիրելու լոզունգը։ 1905-ի հուլիսին «Ա. մ.» և «Զեմստվային սահմանադրականների միություն»֊ը միավորվեցին՝ կազմելով կադետների կուսակցությունը։


ԱԶԱՏԱԶՈՐՔ, Ազատագունդ զորք, Ազատախումբ բանակ, հեծելազոր միջնադարյան Հայաստանում՝ կազմված սեպուհներից և ոստանիկներից։ Ի տարբերություն ռամիկ հեծելազորի, ընդհանուր առմամբ, Ա. նշանակում էր ազատներից (ազնվականներ) բաղկացած հեծելազոր։

Գրկ. Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Ե., 1934։


ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ, քրեական պատժատեսակ, որով դատապարտյալը դատավճռով սահմանված ժամկետում մեկուսացվում է։ ՀՍՍՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածով Ա. սահմանվում է 3 ամսից մինչև 10 տարի, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների և առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստների համար՝ մինչև 15 տարի ժամկետով։ Հանցագործությունը կատարելու պահին 18 տարին չլրացած անձանց նկատմամբ Ա. սահմանվում է 10 տարուց ոչ ավելի։ Չափահաս անձինք պատիժը կրում են ուղղիչ աշխատանքային գաղութներում կամ բանտերում, անչափահասները՝ աշխատանքային գաղութներում։


ԱԶԱՏԱՆ (ն. Խլի Ղարաքիլիսա, մինչև 1945՝ Փոքր Ղարաքիլիսա), գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում: Լենինական–Թալին խճուղու վրա է, շրջկենտրոնից 9 կմ հվ֊արմ., Լենինականից 5 կմ հվ.։ 3616 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է դաշտավարությամբ (ցորենի, շաքարի ճակնդեղի և բանջարեղենի մշակություն, պտղաբուծություն) և անասնապահությամբ։ Հողերը ոռոգվում են Շիրակի ջրանցքից։ Գյուղի մոտակայքում կան բազալտի և ավազի հանքեր։ Ա. ունի միջնակարգ դպրոց (հիմնադրված 1867-ին), ակումբ, գրադարան, տեղամասային հիվանդանոց, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, անասնաբուժարան։ Ռուս֊պարսկական պատերազմի ժամանակ (1826) Ա֊ի մոտակայքում տեղի է ունեցել ճակատամարտ։ Գյուղում կանգուն են 1865-ին և 1890-ին կառուցված եկեղեցիները։ Լ. Վալեսյան


ԱԶԱՏԱՇԵՆ (մինչև 1940՝ Ալիղուլիշեն), գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ արևելք։ 247 բն. (1970), հայեր։ Մտնում է «Զանգեզուր» կաթնաանասնապահական սովետական տնտեսության մեջ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո։


ԱԶԱՏԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս։ 405 բն. (1970), հայեր։ Միավորված է Գեղանիստի սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, բուժկայան։ Հիմնադրվել է 1929-ին։


ԱԶԱՏԱՎԱՆ (մինչև 1945՝ Չիգամլու), գյուղ Հայկական ՍՍՀ Արտաշատի