կի (ԺԱԱՐ, 1943) ստեղծումը։ 1944-ի օգոաո․ վերջին ՐԲԿ ԿԿ և ԺԱԱՐ–ի գլխ․ շտաբը ձեռնամուխ եղան ապստամբու– թյան նախապատրաստմանը, որոշվեց ապստամբության օրը՝ սեպտ․ 9-ը։ Սեպտ․ 6–7-ին Սոֆիայում, Պլովդիվում, Գաբրո– վոյում, Վառնայում, Սլիվենում և այլ քաղաքներում տեղի ունեցան մասսայա– կան ցույցեր և գործադուլներ։ Լեռնե փց իջած պարտիզանական ջոկատները գրա– վեցին մի շարք շրջաններ։ 1944-ի սեւյտ․ 5-ին սովետական կառավարությունը պա– տերազմ հայտարարեց միապետակ սն– ֆաշիստական Բուլղարիային, որը ձգտում էր գաղտնի պայմանագիր կնքել ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հետ։ Աեպտ․ 8-ին սովետական բանակը մտավ Բուլղարւա։ Հեղափոխական ուժերը՝ պարտիզանա– կան ջոկատներն ու բանվորների մարււա– կան խմբերը և ապստամբ զինվ․ զորամա– սերը, վճռական հարվածը հասցրին սեպտ․ լույս 9-ի գիշերը, Սոֆիայում գրավեցին կարևորագույն ստրատեգիական կետերը և տապալեցին ֆաշիստ, կառավարությու– նը։ Ստեղծվեց Հճ–ի կառավարություն, գավառներում իշխանությունն անցավ Հ<1-ի կոմիտեների ձեռքը։
ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1870, բուրժուա–դեմոկրատական հեղա– փոխություն Ֆրանսիայում։ Ֆրանս–պրւււս․ պատերազմի (1870–71) առաշին շրջա– նում (19․7–4․9․1870) Երկրորդ կսյս– րության կրած ծանր պարտությունները և առանձնապես Սեղանի աղետը (սեպտ․ 2-ին կայսր Նապոլեոն III գերի հանձնը– վեց, տես Սեղանի ճակաւոամարւո 18J0), արագացրին հեղափոխական իրադար– ձությունները Ֆրանսիայում։ Սեպտ․ 3-ի երեկոյան Փարիզում սկսված հեղափոխա– կան խմորումը սեպտ․ 4-ին վերաճեց հե– ղափոխության։ Ապստամբած ժողովուր– դը տապալեց միապետությունը, և Ֆրան– սիան հռչակվեց հանրապետություն (Եր– րորդ հանրապետություն), դա ժող․ ւայն զանգվածների, բանվոր դասակարգի հե– ղափոխական ելույթի անմիջական հետե– վանքն էր։ Աեպտ․ 4-ի երեկոյան կազմվեց «Ազգային պաշտպանության կառավարու– թյուն» աջ հանրապետականներից և միա– պետականներից՝ Փարիզի գեներալ–նա– հանգապետ գեն․ Լ․ ժ․ Տրոշյուի գլսա– վորությամբ։ Կառավարությունը, որի մեջ չընդգրկվեցին հեղափոխական դեմոկրա– տիայի ներկայացուցիչները, և որտեղ իրա– կան իշխանությունը միապետականների ձեռքին էր, վարեց հեղափոխական ո դեմոկրատական շարժումները ճնշելու քաղաքականություն։ Գ․ Քիւիմչ րսն
ՍԵՊՏԻԿ (անգլ․ septic,< հուն․ сгпят1х<>£– նեխում առաջացնող), ոչ մեծ քանակու– թյամբ (օրական մինչև 25 մ3) կենցաղա– յին կեղտաջրեր մաքրելու կառույց։ Ա․ 1 – 3 խցերից (որոնցով հաջորդաբար հոււում է կեղտաջուրը) բաղկացած պարզարան է։ Ա–ում նախապես մաքրված (պարզեցւ]ած) կեղտաջրերն այնուհետև ստորգետնյա ֆիլտրման դաշտերում կամ ա վազա ի ճա– յին ֆիլտրերում ենթարկվում են կենսա– բանական մաքրման ։ Ա–ում նստում է կ ւսխ– լալ նյութերի մոտ 90%–ը։
ՍԵՊՏԻԿ ԱՆԳԻՆԱ, աես Աչեյկիա։
ՍԵՊՏԻՄԱ (< լատ․ septimus – յոթերորդ), դիատոնիկ շարքում (տես Դիատոնիկա) որևէ աստիճանի և նրանից հաշված յոթե– րորդ աստիճանի հարաբերակցությունը։ Տես նաև Ինաերվաչ։
ՍԵՊՏԻՄԻՈՍ ՍԵՎԵՐՈՍ Լուկիոս (Lucius Septimius Severus) (146–211), հռոմեա– կան կայսր 193-ից։ Սներոսների դինաս– տիայի հիմնադիրը։ Եղել է քվեստոր, ժող․ տրիբուն, կոնսուլ, ծերակուտական, 190-ից՝ զորահրամանատար Դերմանիա– յում։ Կայսր է հռչակվել պաննոնիական լեգեոնների կողմից։ Հենվել է զինվոր– ների վրա, որոնց մի շարք արտոնություն– ներ է տվել։ Վարել է հետևողական հա– կածերակուտական քաղաքականություն։ Ս․ Ս․ Հայաստանին սիրաշահելու և հայ– պարթևական դաշնակցությունը խափանե– լու նպատակով Վաղարշապատից հանել է (198-ին) մոտ 164-ից այդտեղ գտնվող հռոմ․ կայազորը, Վաղարշ Բ–ին թույլատը– րել մեծացնել հայկ․ զորքերի թվաքանա– կը, որի պահպանման համար Հռոմն ամե– նամյա զգալի գումար էր տրամադրելու։
ՍԵՊՈՒՀ ԼԵՈՆԱՇՂԹԱ (Ղ Ш ր ա դ Ш ղ), գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Ներքին Տավրոսի լեռնային համակար– գում՝ Չիմեն լեռնաշղթայի հվ․ լեռնա– բազուկը։ Արմ–ից եզրավորում է Երզնկա– յի գոգավորությունը։, Երկարությունը 35 կմ է, առավելագույն բարձրությունը՝ 3030 մ (Սեպուհ լեռ, այժմ՝ Ղարադաղ)։ Կազմված է մեզոզոյան նստվածքային և էոցենի հրաբխածին նստվածքային ապարներից, օձաքարային ներժայթուք– ներից։ Տիրապետում է ենթալպյան և ալպյան մարգագետնային բուսածածկույ– թը։
ՍԵՊՈՒՀՆԵՐ (զենդ, vtso – puthra – «տոհմի որդի»), ազնվականության կըրտ– սեր դաս վաղ ավատատիրական Հայաս– տանում։ Ս․ են կոչվել նախարարի ու նրա տոհմի որդիները։ Ենթարկվել են նախա– րարին, զինվ․ ծառայություն ևրել նրա զորամասում, կատարել այլ վասալական պարտականություններ (տես նաև Ազատ– ներ)։ Խոշոր կամ ավագ նախարար, տոհ– մերի Ս․ և կրտսեր նախարարների գահա– ժառանգները կոչվել են նաև ավագ Ս․։ Վերջիններս հաճախ մասնակցել են նաև պետ․ գործերին (հրավիրվել են աշխար– հաժողովների, ունեցել կնիք, վարել ար– քունի պաշտոններ ևն)։ Նախարար, հո– ղատիրության քայքայումից հետո՝ IX– X դդ․ որոշ Ս․, ընդարձակելով իրենց կալ– վածքները, ձեռք բերելով ամրոցներ և կազմելով զինված ջոկատներ, վերածվել են գահակաւ իշխանի՝ ձևականորեն ըն– դունելով գահերեց իշխանի վերածված նախարարի գերիշխանությունը։ ժամանակի ընթացքում կորցնելով իր նախնական սոցիալական իմաստը՝ «սե– պուհը» օգտագործվել է ազնվական, աս– պետ, ազատ, պայազատ նշանակությամբ։ Գրկ․ Մանանդյան ՝՝Հ․, Ֆեոդալիզմը հին Տայասաանում, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։ Адонц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908․ ՍԵՌ կենսբ․, 1․ օրգանիզմների հատ– կանիշների ամբողջություն, որով տար– բերվում են արական և իգական անհատ– ները։ Ս–ական տարբերակումը հատուկ է կենդանիների և բույսերի հսկայական մե– ծամասնությանը և պայմանավորվում է բջջաբանական, մորֆոլոգիական, կեն– սաքիմ․ և ֆիզիոլոգիական մի շարք հատ– կանիշների տարբերությամբ։ Տարբեր օր– գանիզմների Ս–ական տարբերակման աս– տիճանը և բնույթը տարբեր են։ Օրգա– նիզմների մեծամասնության, հատկապես կենդանիների արական և իգական ան– հատներն իրարից տարբերվում են հըս– տակ, առաջին հայացքից հեշտորեն որոշ– վող հատկանիշներով, իսկ ցածրակարգ ձևերի Ս–ական տարբերություններն ավե– լի թույլ են արտահայտված և երբեմն ան– նկատելի են։ Ս–ական տարբերակումը պայմանավորվում է արական և իգական օրգանիզմների նյութափոխանակության առանձնահատկություններով, որոնք ի– րենց հերթին պայմանավորված են արու և էգ անհատների գենոտիպերի տարբե– րությամբ։ Օրգանիզմներն անհատական զարգացման սկզբնական շրջանում օժտ– ված են երկսեռ կարողությամբ (պոտեն– ցիայով), որը զարգացման պրոցեսում իրականացվում է տարբեր ձևով՝ Ս–ական տարբերակումը կարգավորող մեխանիզմ– ների [տարբերակիչների կամ իրականաց– նողների (ռեալի զատորներ)] ազդեցու– թյամբ։ Ս–ի իրականացնողները գեներ են, որոնք կառավարում են երկսեռ հնարա– վորություններն այնպես, որ զարգանում է դրանցից միայն մեկը։ Տարբերակիչ գեների ազդեցության հե– տևանքով ձևավորվում են արգելակման F և М գործոնները։ Եթե հապլոիդ օրգա– նիզմն ունի միայն մեկ F կամ М գործոն, ապա զարգանում է համապատասխանա– բար իգական կամ արական անհատ։ Եթե հապլոիդ կամ դիպլոիդ օրգանիզմն ունի և՝ F, և՝ М գործոնները, ապա զար– գանում է հերմաֆրոդիտ անհատ, կամ Ս․ որոշվում է մոդիֆիկատորների ազդեցու– թյամբ։ Այդ դեսյքում, չնայած գենեաիկա– կան նախադրյալներին, Ս․ պայմանավոր– վում է ներքին և արտաքին պայմանների առանձնահատկությամբ, ինչպես նաև գոր– ծոններից մեկի գերակշռությամբ։ Այս– պիսով տարբերում են Ս–ի որոշման երկու ուղի, գենոտիպային, երբ գամետ– ների և դրանցից զարգացող օրգանիզմնե– րի Ս․ պայմանավորվում է համապատաս– խան գեներով ու Ս–ի իրականացնողնե– րով, և ֆենոտիպային պայմանա– վորվածություն (տես Ֆենոտիպ), երբ վճռական նշանակություն ունեն արտաքին գործոնները կամ զարգացման ներքին պայմանները։ Տարբերում են հետերոգա– մետ կամ հետերոզիգոտ և հոմոգամետ կամ հոմոզիգոտ Ս–եր։ Առաջին դեպքում անհատի սեռական քրոմոսոմները տար– բերվում են իրարից, օրինակ, ху կամ хо։ Երկրորդ դեպքում սեռական քրոմո– սոմները նույնն են (хх)։ Օրգանիզմների մեծամասնության հետերոգամետ Ա․ արա– կան անհատներն են, հոմոգամետը՝ իգա– կան։ Հայտնի են մի Ա–ի երկրորդային Ս–ական հատկանիշները մյուսի վերած– ման դեպքեր (բնական, ախտաբանական, փորձառական ճանապարհներով)։ Այդ դեպքում անհատի ֆենոտիպը չի համա– պատասխանում գենոտիպին։