ազնաուրներից։ 1608-ից Թիֆլիսի մոուրավի (կառավարիչ)։ Պայքարել է թավադների (խոշոր ֆեոդալների) դեմ՝ երկրի կենտրոնացման համար։ 1612-ին պալատսկան բանսարկությունների պատճառով անցել է Իրան, որտեղ ձեռք է բերել շահ Արբաս I-ի վստահությունը։ 1620-ին շահը Ս–ին նշանակել է Քարթլիի մանկահասակ թագավոր Սիմոն II-ի խնամակալ, U Ս․ փաստորեն դարձել է Քարթլիի կառավարիչը։ Սակայն, երբ պարսկ․ զորքերը սկսել են կոտորել Քարթլիի բնակիչներին, հպատակ ունենալով լիովին նվաճել երկիրը, Քարթլիի և Կախեթի բնակչությունը ապստամբել է։ Ապստամբության գլուխ է կանգնել Ս․։ 1625-ի հուլիսի 1-ի Մարաբդայի ճակատամարտում պարտվելուց հետո ապստամբները, պարտիզանական պայքար են սկսել։ Պարսիկները հարկադրված ճանաչել են թագավոր Թեյմուրազ I-ի թագավորությունը Քարթլ–Կախեթում։ Շուտով թավադներին հաջողվել է գժտեցնել Թեյմուրազ I-ին և Ս–ին։ Ս․ ապստամբել է և 1626-ին Բազալեթի ճակատամարտում պարտվելով փախել է Թուրքիա, որտեղ և սպանվել է։
ՍԱԱՐ (Սաարի մարզ) (Saarland), երկիր (վարչական միավոր) ԳՖՀ–ի արմ–ում, Սաար և Մոգել գետերի ավազաններում։ Տարածությունը 2567 կմ2 է, բն․ 1,1 մլն (քաղաքայինը՝ 83%, 1975), կենտրոնը՝ Սաարբրյուքեն։ Ծանր արդյունաբերության (գլխավորապես քարածխի արդյունահանման, Սաարի ածխավազան) և մետալուրգիայի կարևոր շրջան է։ Զարգացած են նաև քիմ․ արդյունաբերությունը և նավթավերամշակումը, կա ավտոմոբիլաշինություն, վագոնաշինություն, էլեկտրատեխ․, ապակու, խեցեգործական իրերի արտադրություն ևն։ Գյուղատնտեսության մեջ գերակշռում են մանր և միջակ տնտեսությունները։ Միջին դդ․ Ս–ի տարածքում եղել է կոմսություն (Հռոմեական սրբազան կայսրության կազմում)։ XVIII դ․ 90-ական թվականներից մինչև 1814-ը պատկանել է Ֆրանսիային, 1815-ից Ս–ի մեծ մասը անցել է Պրուսիային (1871-ից՝ Դերմ․ կայսրությանը), 1919-ից, Վերսալի հաշտության պայմանագրով Ս․ կառավարում էր Ազգերի լիգայի հանձնաժողովը (ածխահորերը հանձնվել էր Ֆրանսիային)։ 1935-ին հանրաքվեով անցել է Գերմանիային, որը ետ է գնել ածխահանքերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եղել է ֆրանս․ օկուպացիոն գոտում։ 1957-ից՝ Ֆրանսիայի և ԳՖՀ–ի միջև կնքված պայմանագրով (1956) մտել է ԳՖՀ–ի կազմի մեջ։
ՍԱԱՐԻՆԵՆ (Saarinen) Աառնե [ծն 5․12․ 1913, Դեգերբյու (Ֆինլանդիա)], ֆիննական բանվորական շարժման գործիչ։ 1944-ից Ֆինլանդիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) անդամ։ 1945–1951 թվականներին եղել է արհմիութենական աշխատող, 1952–54-ին՝ Շինարարական և փայտամշակման արդյունաբերության բանվորների միջազգային միավորման գլխավոր քարտուղար, 1954–66-ին՝ Ֆինլանդիայի շինարարների արհմիության նախագահ։ 1966-ից ՖԿԿ–ի նախագահն է։
ՍԱԱՐԵՄԱԱ, Սարեմա, էզել, Մոոնզունդյան արշիպելագի ամենախոշոր կղզին Բալթիկ ծովում, էստոնական ՍՍՀ–ում։ Տարածությունը 2,7 հզ․ կմ2 է, բարձրությունը՝ մինչև 54 մ՝․ Մակերևույթը հարթ է, տեղ-տեղ՝ ճահճացած։ Կան դոլոմիտների և կրաքարերի հանքավայրեր, ափերին՝ ծովային թռչունների բնատեղեր։ Զբաղվում են ձկնորսությամբ։ Ս–ում են Վիյդումյաեի արգելոցը և Կաալի երկրբ․ արգելավայրը (երկնաքարերի խառնարաններ)։ Գլխավոր քաղաքը Կինգիսեպն է։
ՍԱԱՐԲՐՅՈՒՔԵՆ (Saarbrücken), քաղաք ԳՖՀ–ում, Սաար գետի ափին։ Սաար երկրի վարչական կենտրոնն է։ 201,6 հզ․ բն․ (1977)։ Միջազգային նշանակության տրանսպորտային հանգույց է, Սաարի ածխային ավազանի կենտրոնը։ Զարգացած է սև մետալուրգիան, ընդհանուր և տրանսպորտային մեքենաշինությունը, էլեկտրատեխ․, քիմ․, պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Կան սննդհամի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան, կոնսերվատորիա։ Տոնավաճառների կենտրոն է։
ՍԱԱՐԻՆԵՆ (Saarinen) էլիել (1873–1950), ֆինն ճարտարապետ, ազգային ռոմանտիզմի հիմնադիրը ֆիննական ճարտարապետության մեջ։ 1893–97-ին սովորել է Հելսինգֆորսի (Հելսինկի) համալսարանում (գեղանկարչություն) և Պոլիտեխնիկական ինստ–ում (ճարտարապետություն)։ Ս–ի նշանավոր գործը Հելսինկիի կայարանի շենքն է (1904–14)․ այլ կառույցներից են՝ ֆիննական տաղավարը է․ Սաարինեն․ Հելսինկիի Կենտրոնական կայարանը (1904–14) (1900) Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, ստուդիա (1902) Վիտրեսկում (երկուսն էլ՝ Գ․ Գեզելիուսի, Ա․Լինդգրենի հետ), Ազգ․ թանգարանը (1902) Հելսինկիում։ 1923-ից աշխատել է ԱՄՆ–ում, 1937-ից՝ որդու՝ էրո Սաարինենի հետ (եկեղեցի Միննեապոլիսում, 1950, Միննեսոթա նահանգ)։ Ս–ի վաղ շրջանի քաղաքաշինական չիրականացված նախագծերը (հատկապես «Մեծ Հելսինգֆորս» նախագիծը, 1915–18) զգալի ազդեցություն են ունեցել սկանդինավյան երկրների 1940–50-ական թթ․ քաղաքաշինության տեսության ու պրակտիկայի վրա։
ՍԱԲԱԼՅԱՈՒՍԿԱՅՏԵ Գենովայտե Կոնստանտինո (ծն․ 1923), բալետի լիտվացի սովետական արտիստուհի։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1964)։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ 1934–38-ին սովորել է Կաունասի բալետի ստուդիայում։ 1942-ին ավարտել է Լենինգրադի պարարվեստի ուսումնարանը (Ա․ Յա․ Վագանովայի դասարան)։ 1938–68-ին (ընդմիջումով) Կաունասի օպերայի և բալետի թատրոնի (1948-ից՝ Լիտվ․ օպերայի և բալետի թատրոն, Վիլնյուս) մենապարուհի։ Ա․ առաջինն է պարով անձնավորել լիտվացի կնոջ կերպարը (Կաստա, Ցուզելյունասի «Ծովի ափին», Աուդրոնե, Ինդրայի «Աուդրոնե», էգլե, Բալսիսի «Լորտուների թագուհի էգլեն» ևն), հանդես եկել դասական խաղացանկի գլխ․ դերապարերով։ 1952-ից դասավանդում է Չյուռլյոնիսի անվ․ արվեստի դպրոցի (Վիլնյուս) պարարվեստի բաժնում։ 1970–71-ին եղել է Չիլիի ազգ․ բալետի (Սանտյագո) բալետմայստերմանկավարժ։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Պարգևատրվել է 2 շքանշանով։
ՍԱԲԱՀ (Sabah), նահանգ Մալայզիայում, Կալիմանտան կղզու հս-ում։ Տարածությունը 76,1 հզ․ կմ2 է, բն․՝ 655,3 հզ․ (1970)։ Վարչական կենտրոնը՝ Կոտա Կինաբալու։ Լեռնային երկիր է (Կինաբալու լեռ, 4101 մ)։ Գերակշռում են խոնավ մերձհասարակածային անտառները։ Մշակում են կաուչուկատուներ, կոկոսյան և յուղատու արմավենիներ, կակաո, սուրճ, աբակու (մանիլյան կանեփ), բրինձ։ Զբաղվում են ձկնորսությամբ, անտառահատմամբ, գյուղատնտ․ հումքի վերամշակմամբ։ Զարգացած է տուրիզմը։ Մինչև XIX դ․ կեսերը Ս․ մտել է հիմնականում Բրունեյի կազմի մեջ։ 1888–1946-ին Հս․ Բոռնեո անվամբ եղել է անգլ․ պրոտեկտորատ, 1946–63-ը՝ գաղութ։ 1963-ից Ա․ միացել է Մալայզիային։
ՍԱԲԱՀԱԹԻՆ ԱԼԻ (Sabahattin Аli, 1907- 1948), թուրք գրող։ Պատմվածքները, վիպակներն ու վեպերը գրված են քննադատական ռեալիզմի դիրքերից, պատկերում են Թուրքիայի կյանքը՝ սոցիալական հակասությունների ամբողջ սրությամբ։ Ս․ Ա․ համարվում է սոցիալիստական ռեալիզմի նախակարապետը թուրք, գրականության մեջ։ 1945-ից աշխատակցել է առաջադիմական մամուլին, հրատարակել «Մարկո Փասա» («Marko Pasa») երգիծաթերթը։ Սպանվել է Թուրքիայից հեռանալու փորձ կատարելիս։ Սահմանվել է թուրք, նովելիստներին տրվող Ս․ Ա–ի անվ․ ամենամյա գրական մրցանակ։
ՍԱԲԱՍԻՈՍ, Սաբաձիոս, փռյուգիական աստված։ Անվանել են շնորհներ և հոգու անմահություն պարգևող «Գերագույն տիրակալ»։ Մ․ թ․ ա․ V գ․, երբ Ս–ի պաշտամունքը տարածվել է Հունաստանում, նա նույնացվել է Դիոնիսոսին։ Համարվել է Զևսի ու Պերսեփոնեի որդին (ըստ առասպելի՝ վերջինիս հետ Զևսը զուգավորվել է օձի կերպարանքով)։ Ս–ի պաշտամունքային արարողություններն ուղեկցվել են խրախճանքներով։ Հռոմում Ա․ նույնացվել է Յուպիտերին։
Ս․ պատկերվել է փռյուգիական տարազով, մի ոտքով խոյի գլխին հենված