մորուքավոր տղամարդու կերպարանքով, որը վեր բարձրացրած ձեռքի երեք մատով օրհնում է ժողովրդին։
Ն․ Մառը հայերեն աստված բառը սխալմամբ մակաբերում էր Ս․ անունից («Бог у армян», «Изв․ Имп․ Академии наук», 1911, էջ 759–774), որի վրա հենվելով՝ որոշ հայագետներ փորձել են «հիմնավորել» հայերի թրակափռյուգիական ծագման վերաբերյալ վարկածը։
ՍԱԲԱՏԻԵ (Sabatier) Պոլ (1854–1941), ֆրանսիական քիմիկոս-օրգանիկ, Փարիզի ԳԱ անդամ (1913)։ Ավարտել է Թուլուղի բարձրագույն մանկավարժական դպրոցը (1877)։ 1884–1930-ին եղել է Թուլուզի համալսարանի պրոֆեսոր։ Օրգ․ կատալիզի հիմնադիրներից է։ 1897-ին ֆրանս․ քիմիկոս ժ․ Սանդերանի հետ միասին էթան է ստացել էթիլենի և ջրածնի խառնուրդը նիկելային կատալիզատորի առկայությամբ տաքացնելով (այդ ռեակցիան հայտնի է Ս․–Սանդերանի ռեակցիա անվամբ)։ 1907–11-ին ֆրանս․ քիմիկոս Ա․ Մելի հետ ցույց է տվել, որ Mg-ը, Zn-ը, Cd-ն ու դրանց օքսիդներն առաջացնում են սպիրտների դեհիդրոգենացում, իսկ ալյումինի, վոլֆրամի, սիլիցիումի օքսիդները՝ դեհիդրատացում։ Նոբելյան մրցանակ (1912)։
ՍԱԲԻՐ [Միրզա Ալեքպեր Թաիրզադե, 19(31)․5․1862, ք․Շամախի-12(25)․7․ 1911, ք․ Շամախի], ադրբեջանցի բանաստեղծ։ Վաղ շրջանում գրել է քնարական գազելներ։ 1905–07-ի հեղափոխությունը Ա–ի պոեզիայում ծնունդ է տվել քաղաքացիական մոտիվների․ «Ինտերնացիոնալ» բանաստեղծության մեջ Ս․ դատապարտել է ցարական ինքնակալության սադրանքով հայերի և հարևան մուսուլմանների Սաբիր միջև տեղի ունեցող արյունալի ընդհարումները, կոչ արել վերականգնել վաղեմի եղբայրությունը։ «Մոլլա Նասրեդդին» երգիծ․ ամսագրում հանդես է եկել Հոփհոփ ծածկանունով, որը հաճախ փոխել է՝ հետադիմականների հետապնդումից խուսափելու համար։
Մոլեռանդ ուղղափառի, նահապետական գերդաստանի հոր, ժողովրդից հեռացած մտավորականի կամ կեղծավոր մոլլայի երգիծական կերպարներն ստեղծելով՝ Ս․ խարազանել է այն ամենը, ինչը խոչընդոտել է առաջադիմությանը, և լուսավորության ու ազատության կոչ է արել։ Ադրբ․ գրականության մեջ առաջինը Ս–ի սոցիալական երգիծանքում է դրվել դասակարգային ճնշման հարցը։ Ջ․ Մամեդկուլիզադեի և առաջադեմ այլ գրողների հետ ադրբ․ ռեալիստական գրականության մեջ ստեղծել է երգիծական նոր դպրոց։ Ս–ի բանաստեղծություններն ադրբեջաներենով պրոլետ, գրականության առաջին նմուշներից են։
ՍԱԲԻՐԱԲԱԴ, քաղաք (1935-ից), Ադրբ․ ՍՍՀ համանուն շրջանի կենտրոնը։ Նավահանգիստ է Կուր գետի աջ ափին (Արաքսի Կուր թափվելու տեղում)։ Երկաթուղային ճյուղով միացած է Բաքու–Երևան երկաթուղուն։ 14,3 հզ․ բն․ (1975)։ Կան բամբակազտիչ, երկաթբետոնե իրերի գործարաններ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։
Անվանվել է ի պատիվ բանաստեղծ Սաբիրի:
ՍԱԲՈ (Szabɓ) Պալ (1893-1970), հունգար գրող։ Հունգարական Սովետական Հանրապետության (1919) գործիչ։ Եղել է Անկախության ու 1848-ի կուսակցության և ընդհատակյա կոմունիստ, շարժման հետ կապված Ազգ․ գյուղացիական կուսակցության գործիչ։ 1945-ից՝ պառլամենտի դեպուտատ։ «Տերտերներ, կիրակիներ» (1933), «Աշնանացան» (1940), «Հարսանիք, կնունք, օրորոց» (1942–43) վեպերում արտացոլված է գյուղացիների կյանքը։ Հրատարակվել են նաև Ա–ի «Նոր երկիր» (1953) վեպը և «Այնտեղ՝ Տիսայից, Դանուբից այն կողմ» (1960) (գյուղի սոցիալիստական վերափոխման մասին) վիպակը, «Անհանգիստ կյանք» (1954–58) քառահատոր ինքնակենսագրական վեպը, «Այդպիսին է ողջ աշխարհը» (1958), «Կապույտ երկնքի տակ» (1963) արձակ ժողովածուները։
ՍԱԲՈՏԱԺ [ֆրանս․ Sabotage, < saboter–փայտե կոշիկներով (սաբո) թխթխկացնել], որոշակի պարտականությունների դիտավորյալ չկատարումը կամ անփույթ կատարումը։ Սովետական քրեական օրենսդրությամբ մինչև 1958-ը Ս–ի պատժելիության մասին քրեական օրենսգրքում նախատեսված էր հատուկ նորմ։ Գործող օրենսդրությամբ Ս–ին նմանվող գործողությունները որակվում են որպես վնասարարություն և դիվերսիա։
ՍԱԲՍԱՅ Պինխոս (Պյոտր) Վլադիմիրովիչ (1893–1980), սովետական քանդակագործ։ ՍՍՀՄ Ժող․ նկարիչ (1973)։ ՍԱՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Սովորել է Օդեսայի գեղարվեստական ուսումնարանում (1908–15) և Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում (1922– 1925)։ 1926-ից ապրում է Բաքվում (1928-ից դասավանդում է Ա․ Ազիմզադեի անվ․ ադրբ․ գեղարվեստական ուսումնարանում)։ Ստեղծել Մ․ Ֆ․ Ախունդովի (բրոնզ, գրանիտ, 1930, Բաքու), Մ․ Մ․ Կիրովի (բրոնզ, գրանիտ, 1939, Բաքու, ԱԱՀՄ պետ․ մրցանակ, 1942), Վ․ Ի․ Լենինի (1956, Կրասնոդար և 1957, Բաքու, երկուսն էլ՝ բրոնզ, գրանիտ) հուշարձանները, աշխատանքի մարդկանց, հեղափոխականների, մշակույթի գործիչների դիմաքանդակներ, մոնումենտալ հարթաքանդակներ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՍԱԲՈՒՆՁԻ (1978-ից՝ Արաքսավան), գյուղ ՀՍՍՀ Արտաշատի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հս–արմ․։ Բանջարաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մսուր–մանկապարտեզ, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, բուժկայան։
ՍԱԲՈՒՐ (թուրք, sabur, <արաբ, սաբր), աֆրիկյան հալվեների տարբեր տեսակների տերևների չորացրած հյութը։ Դառը, պինդ զանգված է։ Լուծվում է էթիլ սպիրտում, մասնակիորեն՝ ջրում։ Պարունակում է ալոին (մի քանի անտրագլիկոզիդների խառնուրդ), խեժեր ևն։ Ստացվում է լաբորատոր պայմաններում՝ տերևների մամլմամբ և հյութի մշակմամբ։ Բժշկության մեջ կիրառվում է չոր ձևով, որպես լուծողական։
ՍԱԲՈՒՐՈՎ Ալեքսանդր Նիկոլաևիչ (1908–1974), Հայրենական մեծ պատերազմի (1941–45) Ժամանակ Ուկրաինայի օկուպացված տարածքում պարտիզանական շարժման կազմակերպիչներից և ղեկավարներից, Սովետական Միության հերոս (18․5․1942), գեն․–մայոր (1943)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ 1938-ից ծառայել է ՆԳ ժողկոմատի մարմիններում։ 1941-ի աշնանը կազմակերպել է պարտիզանական ջոկատ, որը գործել է Սումիի և Բրյաէսկի մարզերում։ 1942-ի հոկտեմբերին պարտիզանական միավորումը (կազմվել էր ջոկատի բազայի վրա) Ս–ի հրամանատարությամբ դուրս է եկել Աջափնյա Ուկրաինա՝ կատարելով 700 կմ ռազմերթ թշնամու թիկունքում։ 1942-ի նոյեմբերին Ս․ նշանակվել է ժիտոմիրի մարզի պարտիզանական շարժման ղեկավարման շտաբի պետ, 1944-ից աշխատել է ՆԴ–ի մարմիններում։ 1954-ից՝ ՍՍՀՄ ՆԴՄ Դլխ․ վարչության պետ։ ՍՍՀՄ II–IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Հեղինակ է «Ռազմաճակատի գծից այն կողմ» (1955), «Նվաճված գարուն» (հ․ 1–2, 1968) ևն գրքերի։ Պարգևատրվել է Լենինի 2, Կարմիր դրոշի, Սուվորովի II աստիճանի, Բոգդան Խմելնիցկու I և II աստիճանի, Հայրենական պատերազմի I աստիճանի 2, Կարմիր աստղի շքանշաններով։
ՍԱԳ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառի Գյուզելդերե գավառակում։ 1909-ին ուներ 293 հայ բնակիչ (47 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՍԱԳԱ (հին սկանդ․ Saga, <Segja–ասել, պատմել), հին իսլանդական արձակ ասք։ Պահպանվել են միայն գրավոր Ս–ներ՝ գրառված XII դ․ 2-րդ կես–XIV դ․։ Առավել ինքնատիպ են այսպես կոչված տոհմական Ս–ները կամ «իսլանդացիների մասին սագաները» (հեղինակները հայտնի չեն)։ Հաճախ «իսլանդական սագա»