երաժշտության զարգացման ուղին՝ սկզբնավորումից մինչև ժամանակակից արևմտաեվրոպ․ և ռուս. կոմպոզիտորների երկերը։ Ռ․ ռուս. դաշնամուրային կատարողական դպրոցի հիմնադիրն է։ Գրել է 17 օպերա. կենցաղային՝ «Վաճառական Կալաշնիկովը» (1879), պատմահերոսական՝ «Կուլիկովյան ճակատամարտը» (1850), «Մակկավեյներ» (1874), պատմական՝ «Ներոն» (1876), կոմիկական՝ «Ավազակների մեջ» (1883), հոգևոր՝ «Սուլամիթ» (1883), «Մովսես» (1892), քնարական՝ «Ֆեռամորս» (1862), «Դև» (1871) ևն, 2 օրատորիա («Դրախտ կորուսյալ», 1856, «Բաբելոնյան աշտարակաշինություն», 1869), 6 սիմֆոնիա, ծրագրային սիմֆոնիկ երկեր, դաշնամուրի 5 կոնցերտ, կամերային–գործիքային երկեր, ռոմանսներ։ Ռ–ի երաժշտ․ լեզվի հիմքը քաղաքային երգն է։ Նա ռուս, դաշնամուրային կոնցերտի ու ռոմանտիկական մանրանվագի հիմքն է դրել, ստեղծել ռուս. առաջին բազմամաս սիմֆոնիան, առաջին երգիծական վոկալ շարը (Ի․ Ա․ Կռիլովի առակների տեքստերով)։ Լավագույն երկերից են դաշնամուրի 4-րդ կոնցերտը և մանրանվագները, մի շարք ռոմանսներ, որոնց թվում՝ «Գիշերը» և «Պարսկական երգեր» շարը (Միրզա Շաֆիի բանաստեղծությունների գերմ․ թարգմանության հիման վրա)։ Ռ–ի գլուխգործոցն է «Դև» օպերան (ըստ Մ․ Ցու․ Լերմոնտովի)։ Դևի կերպարի լավագույն մեկնաբաններից է ճանաչվել Բ․ Ամիրջանյանը։
Հայաստանում «Դև»-ը առաջին անգամ ներկայացվել է Լենինականում, 1924-ի ամռանը, Շ․ Տալյանի գլխավորած օպերա–օպերետային խմբի ուժերով, 1946-ին և 1965-ին բեմադրվել է Ա․ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնում։ Ռ–ի հետ բարեկամական հարաբերությունների մեջ են եղել Գ․ և Վ․ Ղորղանյանները։
Ռ–ի գրական երկերից են՝ «Ինքնակենսագրական հուշեր։ 1829–1889» (1889), «Երաժշտությունը և նրա ներկայացուցիչները» (1891), «Մտքեր և աֆորիզմներ» (1904), «Քաղաքականություն և կրոն» (1906)։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է Ռ–ի անվ․ դաշնակահարների և կոմպոզիտորների միջազգային մրցույթ (1890, Պետերբուրգ)։
ՌՈՒԲԻՆՇՏԵՅՆ (Rubinstein) Արթուր (ծն․ 28․1․1886, կամ 1887, Լոձ), լեհ դաշնակահար։ Աշակերտել է Ա․ Ռուժիցկուն (Վարշավա), Հ․ Բարչին (Բեռլին), Ի․ Պադերևսկուն (Մորժ, Շվեյցարիա)։ Դեբյուտը՝ 1898-ին, Բեռլինում։ 1910-ին մասնակցել է Ան․ Ռուբինշտեյնի անվ․ դաշնակահարների և կոմպոզիտորների միջազգային մրցույթին (Պետերբուրգ)։ Հյուրախաղերով համերգներ է տվել աշխարհի տարբեր երկրներում (Ռուսաստանում՝ 1910, 1911, 1912, ԱՍՀՄ–ում՝ 1932, 1935, 1964)։ 1939-ից ապրել է ԱՄՆ–ում, 1954-ից՝ Ֆրանսիայում։ Ռ–ի նվագը աչքի է ընկնում ռոմանտիկական գծերով՝ բանաստեղծականությամբ, մեծ զգացմունքայնությամբ, վիրտուոզությամբ, նրբագեղությամբ։ Նվագացանկում՝ Ֆ․ Շոպենի (ձայնագրել է նրա բոլոր երկերը), Ռ․ Շումանի, Ֆ․ Լիստի, Յո․ Բրամսի, Կ․ Շիմանովսկու, XX դ․ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Գրել է «Իմ պատանեկության օրերը» հուշերը (1973)։ Նկարահանվել է կինոյում։
ՌՈՒԲԻՆՇՏԵՅՆ Նիկոլայ Գրիգորևիչ (1835–1881), ռուս դաշնակահար, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական–հասարակական գործիչ։ Դաշնամուր նվագել սովորել է մոր, այնուհետև Թ․ Կուլլակի և Ա․ Վիլլուանի մոտ։ Երաժշտ․ տեսական առարկաներն անցել է Զ․ Դենի մոտ՝ Բեռլինում, եղբոր՝ Ա․ Ռուբինշտեյնի հետ։ Ռ–ի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Մոսկվայում սկսել են գործել՝ Ռուս. երաժշտ․ ընկերության բաժանմունքը (1860) և կոնսերվատորիան (1866, մինչև կյանքի վերջը եղել է դիրեկտորը և պրոֆեսոր)։ Աշակերտներից են Ս․ Տանեևը, Ա․ Զիլոտին, է․ Զաուերը։ Ռ․ իր ժամանակի խոշոր դաշնակահարներից և դիրիժորներից էր։ Նրա ղեկավարությամբ Մոսկվայում հնչել են արևմտաեվրոպ․ և ռուս․ կոմպոզիտորների, հատկապես Չայկովսկու երկերը (Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողների ուժերով ներկայացվել է «Եվգենի Օնեգին» օպերայի առաջին բեմադրությունը, 1879)։ Ռ–ին են նվիրել իրենց երկերից Ֆ․ Լիստը՝ «Ֆանտազիա», «Աթենքի փլատակների» թեմաներով», Մ․ Բալակիրևը՝ «Իսլամեյ» ֆանտազիան, Պ․ Չայկովսկին՝ դաշնամուրի 2-րդ կոնցերտը, «Ռուսական սկերցոն», «Մեծ արվեստագետի հիշատակին» դաշնամուրային տրիոն (մահվան առիթով)։ Ռ–ի ստեղծագործական փորձերից են՝ նվագախմբային նախերգանքներ, դաշնամուրային պիեսներ, ռոմանսներ։
ՌՈՒԲԻՆՇՏԵՅՆ Սերգեյ Լեոնիդովիչ [6(18)․6․1889, Օդեսա –11․1․1960, Մոսկվա], սովետական հոգեբան, ՍՍՀՄ ԳԱ թղթ․ անդամ (1943)։ Լենինգրադի Ա․ Ի․ Գերցենի անվ․ մանկավարժական ինստ–ի (1930–42) և Մոսկվայի պետ․ համալսարանի (1942–50) հոգեբանության ամբիոնների վարիչ, ՌՄՖՄՀ ՄԳԱ հոգեբանության ինստ–ի դիրեկտոր (1942–45), ՍՍՀՄ ԳԱ փիլիսոփայության ինստ–ի դիրեկտորի տեղակալ (1945–48), նույն ինստ–ի հոգեբանության սեկտորի վարիչ (1945– 1949, 1956–60)։ Զբաղվել է հոգեբանության, փիլ․ և մեթոդոլոգիական պրոբլեմներով, արտասահմանյան հոգեբանության գլխ․ ուղղությունների քննադատական վերլուծությամբ, ըմբռնման, հիշողության, խոսքի, մտածողության ուսումնա սիրությամբ։ Դիալեկտիկական մատերիալիզմի դիրքերից հոգեբանության մեջ մշակել է դետերմինիզմի պրոբլեմը և այլ կարևոր տեսական խնդիրներ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1942) «Ընդհանուր հոգեբանության հիմունքներ» (1940) աշխատության համար։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՌՈՒԲԼԻ, նախահեղափոխական Ռուսաստանի և ՍՍՀՄ–ի դրամական միավորը։ Եղել է ռուս. տասնորդական դրամական համակարգի հիմքը, որը վերջնականորեն ձևավորվել է XVIII դ․ սկզբին։ «Ռ․» տերմինն առաջացել է XIII դ․ Նովգորոդում, որպես մոտ 200 գ ձույլ արծաթի՝ գրիվնայի, կեսի անվանում։ 1534-ից Ռ․ դարձել է Ռուս, պետության միասնական դրամական համակարգի հաշվարկային միավորը (1ռ․= 100 կ․ = 200 փողի =400 կես գրոշի)։ 1704-ից սկսվել է արծաթե Ռ–ու (28 գ) կանոնավոր հատումը։ XVIII դ․ վերջից մինչև 1915-ը Ռ–ու արծաթի պարունակությունը կազմել է 18 գ։ 1756-ին և 1779-ին հատվել են ոսկե Ռ–ներ, 1841-ից շրջանառել թղթե վարկային Ռ–ներ։ 1897-ին, Ռուսաստանում ոսկու մոնոմետալիզմի հաստատման հետ, Ռ–ու հիմքում դրվել է ոսկին։ Առաջին համաշխարհային պատերազմի վերջին շրջանառել են միայն արժեզրկված թղթադրամներ։ Մովետական առաջին Ռ․ բաց է թողնվել 1919-ին, պետ․ վարկային տոմսի ձևով։ 1921-ին ՌՄՖՄՀ–ում հատվել են արծաթե առաջին դրամները։ 1922-ին թողարկվել են թղթե (որ հավասար էին 10 ռ․ ոսկով), 1923-ին՝ ոսկե չերվոնեցներ (8,6 գ)։ 1924-ին շրջանառության մեջ դրվեցին 1, 3, 5 Ռ․ արժողությամբ պետ․ գանձարանային տոմսեր և արծաթե Ռ–ներ (18 գ)։ 1937-ից Ռ–ու կուրսի հաշվարկը կատարվում էր ամեր․ դոլլարի հիման վրա՝ 1 դոլլարը = 5 ռ․ 30 կ․։ 1950-ին վերացվեց օտարերկրյա վալյուտայի հիման վրա Ռ–ու կուրսի հաշվարկումը և դրա հիմքում դրվեց 0,222168 գ զուտ ոսկին (1 դոլլարը= =4 ռ․)։ 1961-ին, ՍՍՀՄ–ում գների մասշտաբը 10 անգամ բարձրացնելու հետ, Ռ–ու զուտ ոսկու պարունակությունը սահմանվեց 0,987412 գ։ Ներքին շրջանառության համար թողարկվեցին 1, 3, 5, 10, 25, 50 և 100 Ռ․ արժողությամբ գանձարանային տոմսեր ու մետաղյա դրամներ։ 1965-ին հատվել են Հայրենական մեծ պատերազմում Սովետական Միության հաղթանակի 20-ամյակին, 1967-ին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին, 1970-ին՝ Վ․ Ի․ Լենինի ծննդյան 100-ամյակին, 1975-ին՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 30-ամյակին, իսկ 1977–80-ին՝ Մոսկվայի XXII օլիմպիադային նվիրված մետաղյա հուշադրամներ։