Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի
Ուղեծրի նախնական պարամետրերը Ուղեծրակայաններին կցված տիեզերանավերի թիվը
Անվանումը Արձակման և գոյությունը

դադարեցնելու տարեթվերը

Նվազագույն հեռավորությունը Երկրի մակերևույթից. կմ Առավելագույն հեռավորությունը Երկրի մակերևույթից. կմ Ուղեծրի հակումը, աստիճան Պտույտի ժամանակամիջոցը, ր Արշավախմբերի թիվը ուղեծրակայանում աշխատանքի տևողությունը Թռիչքի հիմնական արդյունքները
«Սալյուտ» 19.4-11.10.71 200 222 51.6 88.5 2 մեկ. 22օր Ապարատների, սարքավորման և կոնստրուկցիայի աշխատանքի ստուգում, կոմպլեքս գիտատեխնիկական հետազոտություններ և փորձեր:
«Սալյուտ-2» 3.4-29.4.73 215 260 51.6 89.0
«Սալյուտ-3» 26.6.1974-25.1.1975 215 270 51.6 89.1 1 մեկ. 14օր Կոմպլեքս գիտատեխնիկական հետազոտություններ և փորձեր:
«Սալյուտ-4» 26.12.1974-3.2.1977 219 270 51.6 89.1 3 երկու. 28 և 31 օր Նույնը
«Սալյուտ-5» 22.6.1976-8.8.1977 219 260 51.1 89.0 2 երկու. 48 և 17 օր Նույնը
«Սալյուտ-6» 19.9.1977-29.7.1982 219 275 51.6 89.1 30 5 հիմնականում՝ 96, 140, 175, 185, 75 օր, 11 կարճաժամկետ՝ 3-12 օր այդ թվում 8-ը միջազգային՝ «Ինտերկոսմոս» ծրագրով Կոմպլեքս գիտատեխնիկական հետազոտություններ և փորձեր, գործողություններ բաց տիեզերքում, նորոգման պրոֆիլակտիկ աշխատանքներ:
«Սալյուտ-7» 19.4.1982- 219 275 51.6 89.1 4 3 հիմնական՝ 210, 149,և- օր

3 կարճաժամկետ՝ 7,6 և 7 օր

Կոմպլեքս գիտատեխնիկական հետազոտություններ և փորձեր, ուղեծրային համալիրների կառավարման մեթոդների մշակմում, հառանկարային տիեզերական ապարտների, սարքավորումների և նոր սարքերի փորձարկումներ, բաց տիեզերքում մոնտաժման ու հավաքման աշխատանքների տեխնոլոգիայի կատարելագործում:

<article> Կենսապահովման և ջերմակարգավորման համակարգերի ագրեգատները, գիտահետազոտական ապարատները ևն։ Աշխատանքային հատվածամասը տեղադրված է ուղեծրակայանի միջին մասում և նախատեսված է թռիչքի կառավարման հիմնական գործողությունները, գիտատեխ․ հետազոտություններն ու փորձերն իրականացնելու, ֆիզիկ. վարժություններ կատարելու, սնունդ ընդունելու, քնելու և հանգստանալու համար։ Բաղկացած է երկու (մեկի տրամագիծը՝ 2,9 մ, երկարությունը՝ 3,5 մ, մյուսինը՝ համապատասխանաբար 4,15 մ և 2,7 մ) գոտիներից։ Հատվածամասն ունի 15-ից ավելի լուսանցույց, տեղակայված են ռադիոկապի, էներգասնուցման, ջերմակարգավորման, կենսաապահովման, կառավարման համակարգերի հիմնական ագրեգատները և սարքերը, հետազոտություններ և դիտումներ կատարելու ապարատները։ Հատվածամասն ունի գիտ․ ապարատուրայի և կայանի կառավարման 6 կետ։ Առջևի մասում տեղակայված է կայանի կառավարման կենտրոնական կետը։ Հատվածամասի արտաքին մակերևույթին տեղակայված են ջերմակարգավորման համակարգի ճառագայթային ջերմափոխանակիչները, օդանավագնացության և կողմնորոշման համակարգերի օպտիկական ապարատները և տվիչները, արևային մարտկոցների 3 պանել։ Ագրեգատային հատվածամասը (առավելագույն տրամագիծը՝ 4,15 մ, երկարությունը՝ 3,5 մ) տեղադրված է կայանի ետևի մասում և ձևով նման է կոնական թաղանթով միացված 2 (մեկի տրամագիծը՝ 4․15 մ, երկարությունը՝ 1,4 մ, մյուսինը՝ համապատասխանաբար 2,3 մ և 0,8 Ա) գլանների։ «Ս․-6» և «Ս․-7» ուղեծրակայանների ագրեգատային հատվածամասն ունի 4․15 մ տրամագծով գլանի տեսք։ Ագրեգատային հատվածամասում տեղավորված են ուղղող շարժիչային տեղակայանքը (վառելիքի պաշարով), կայունացման և կողմնորոշման համակարգի գործադիր օրգանները (ներառյալ ցածր քարշի փոխարինող և հիմնական շարժիչները, ինչպես նաև մի շարք այլ ագրեգատներ և սարքեր)։ Իրանի վրա տեղակայված են արևային մարտկոցների 2 պանել (որոշ, կայաններում), անտենաներ, տվիչային ապարատները ևն։ «Ս․-6» և «Ս․-7» ուղեծրակայաններն ունեն նոր միացյալ շարժիչակայանք, որը թռիչքի ընթացքում կարող է բազմիցս լցավորվել։ «Ս․-6» և «Ս․-7» ուղեծրակայաններում տեղակայված միջանցիկ խուցը (առավելագույն տրամագիծը՝ 2մ, երկարությունը՝ 1,6 մ) զոդակցված է աշխատանքային հատվածամասի տակի կողմից և դրա հետ միացված է հերմետիկ դռնակով։ Միջանցիկ խցի հակառակ երեսին տեղակայված է երկրորդ կցաագրեգատը, որին կառանվում են օդաչուավոր և բեռնափոխադրական տիեզերանավերը։ «Պրոգրես» բեռնափոխադրական տիեզերանավից շարժիչային տեղակայանքի լցավորման համար կցման ագրեգատն ունի հերմետիկ անջատատեղեր։ Միջանցիկ խցի ներսում կարող է տեղակայվել նաև գիտ․ սարքավորումը։ Շարժման կառավարման և կոդմնորոշման համակարգն ապահովում է տարբեր ռեժիմներում կայանի ավտոմատ և ձեռքով կողմնորոշումը, ուղեծրի ճշգրտումը, բեռնափոխադրական տիեզերանավի մոտեցումն ու կցումը կայանին։ էներգասնուցումն ստանում է արևային մարտկոցներից, որոնք աշխատում են բուֆերային մարտկոցների հետ համատեղ։ Կայանի ռադիոմիջոցների համալիրն ապահովում է հետագծային չափումների անցկացումը, Երկրից կառավարման հրամանների ընդունումը, անձնակազմի վիճակի, կողային համակարգերի աշխատանքի, գիտ․ հետազոտությունների արդյունքների մասին հեռուստաչափական ինֆորմացիայի հաղորդումը Երկիր, Երկրի հետ երկկողմանի հեռախոսային և հեռագրային կապը, հեռուստատեսային պատկերի հաղորդումը։ Ջերմակարգավորման համակարգը պահպանում է բնակելի հատվածամասերում <footer></footer></article>