հայեր․ համայնքը ստվարացել է, որին ղեկավարելու համար ստեղծվել է թեմական խորհուրդ՝ իր մարմիններով և քաղ․ ժողովով։ Գործել են ազգ․ կուսակցությունների տեղական կազմակերպությունները, հայրենակցական, բարեգործական (1910-ից ՀԲԸՄ Ս–ի մասնաճյուղը), մշակութային («Պետրոս Ադամյան» թատերասիրացը, երգչախումբ) և մարզական միություններ, 1924-ից ՀՕԿ–ի Ս–ի մասնաճյուղը։ Լույս են տեսել պարբերականներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) տարիներին Ս–ի հայերը մասնակցել են հուն․ Դիմադրության շարժմանը․ հայ կոմունիստները մտել են հուն․ ԷԱՄ–ի և ԷԼԱՍ–ի շարքերը։ Ետպատերազմյան տարիներին Ս–ի հայերի թիվը նվազել է Սովետական Հայաստան հայրենադարձվելու, ինչպես նաև Կանադա, Արգենտինա և այլուր արտագաղթի հետևանքով: 1960-ին Ս–ում կար շուրջ 1000 հայ, գրեթե նույնքան և 1984-ին։ Ս–ի հայ համայնքը կապի մեջ է Սովետական Հայաստանի հետ։
ՍԱԼՈՐԵՆԻ (Prunus), վարդազգիների ընտանիքի պտղատու կորիզապտղավոր բույսերի ցեղ։ Ծառեր են կամ թփեր՝ 3–12 մ բարձրության։ Տերևները պարզ են, էլիպսաձև կամ նշտարաձև, հերթադիր։ Ծաղկաբույլերում՝ ծաղիկները սպիտակ կամ վարդագույն, մեկական կամ –5-ական։ Պտուղը մսալի, միասերմ կորիզապտուղ է, ձվաձև կամ կլոր։ Պտուղների զանգվածը 6–100 գ է, դեղին, կանաչ, կարմիր կամ կապտասև՝ երկնագույն մոմային փառով։ Հայտնի է 30 տեսակ, տարածված՝ Եվրոպայում, Ասիայում, Հս․ Ամերիկայում, ՍՍՀՄ–ում՝ 7 տեսակ։ Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ընտանի Ս․ (P․ domestica)։ Հայրենիքը համարվում է Կովկասը, Փոքր Ասիան և Հս․ Իրանը։ Մինչև 12 մ բարձրության ծառ է։ Միամյա շվերը շագանակակագույն են, թավոտ: Տերեները՝ ձվաձև կամ էլիպսաձև, հարթ մակերեսով, ատամնաեզր։ Ծաղիկները՝ մանր, սպիտակ։ Պտուղները՝ տարբեր գույնի, ձևի, համի և հասունացման ժամկետի։ Պտղաբերում է տնկման 4-րդ տարում։ Դիմանում է մինչև –30°C ցրտերին։ Բերքատվությունը՝ մեկ ծառից 50–100 կգ կամ 100–150 ց/հա։ Պտուղները պարունակում են (%-ներով)․ շաքարներ՝ 9–20, օրգ․ թթուներ՝ 0,4–1,4, ազոտային նյութեր, վիտամիներ՝ B1, В2, С, К, РР, կարոտին և հանքային նյութեր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված վիճակում (չիր, կոմպոտ, մուրաբա, հյութ ևն)։ Տարածված է Արմ․ Եվրոպայում, Հնդկաստանում, Արլ․ Ասիայում, Հս․ Ամերիկայում և Աֆրիկայում։ ՍՍՀՄ–ում մշակվում է Մոլդավիայում, Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում ևն։ Բացի ընտանի Ս–ից, ՍՍՀՄ–ում աճեցնում են նաև ուսսուրական Ս․ (P․ ussuriensis), չինական Ս․ (P․ salicina), կանադական Ս․ (P․ nigra)։ Վերջին երկուսից ստացվել են ձմեռադիմացկուն բազմաթիվ սորտեր։ ՀՍՍՀ–ում մշակվում է ընտանի Ս․ (դամբուլենի) և շլորենի, հս–արլ․ շրջաններում հանդիպում է նաև մամխին։ ՀՍՍՀ–ում մշակվող Ս–ու ներմուծված արդ․ սորտերից են Գեղձայինը, Ռենկլոդ կանաչը, Ռենկլոդ Ալտանան, Աննա Շպետը, Ջոենտ պրունը, Վիկտորիան, Հունգարասալորը։ Տեղականներից առավել հայտնի են Վազիրին, Ալբուխարին, Կանաչկենին, Դեղին դամբուլը, Աև դամբուլը։
ՍԱԼՋԱՐԴ, կոնտուզիա (< լատ․ contusio – ջարդվածք), ախտաբանական վիճակ, որն առաջանում է հիմնականում օդային հարվածային ալիքի ազդեցության հետևանքով ամբողջ մարմնի կամ նրա մեծ մասի վնասումից։ Կարող է առաջանալ նաև սորուն ավազների, մանր քարերի մեծ զանգվածներով փլուզումների կամ ստորջրյա պայթյունների ժամանակ։ Ս–ի դեպքում զարգանում են ընդհանուր խանգարումներ՝ կապված կենտրոնական նյարդային համակարգի պաշտպանական արգելակման հետ՝ որպես պատասխան մաշկի և փափուկ հյուսվածքների բազմաթիվ նյարդային վերջույթների արտակարգ ուժեղ գրգռման։ Հիմնական ախտանշանը գիտակցության կորուստն է, որի տևողությունը պայմանավորված է Ս–ի ծանրության աստիճանով և կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Կարող են առաջանալ օրգանիզմի կենսականորեն կարևոր ֆունկցիաների (շնչառություն, սրտի գործունեություն) վտանգավոր խանգարումներ, ընդհուպ՝ նույնիսկ կոմա։ Ս–ի դեպքում արտաքին նշանները կարող են լինել թեթևակի, սակայն ուղեկցվել ներքին օրգանների (լյարդ, փայծաղ, ստամոքս, երիկամներ), գլխուղեղի ծանր վնասվածքներով, վերջույթների, կողոսկրերի կոտրվածքներով։ Գիտակցությունը վերականգնվելուց հետո նկատվում են ուժեղ գլխացավեր, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, հիշողության, խոսքի և լսողության խանգարումներ։ Ճնշման խիստ տատանումից առաջանում են լսողության առանձնակի ուժեղ խանգարումներ և նույնիսկ լրիվ կորուստ (բարոտրավմա)։ Առավել ծանր է ընթանում գլխուղեղի Ս․, որը բնորոշվում է ինչպես ընդհանուր (գիտակցության կորուստ, շնչառության, արյան շրջանառության խանգարումներ), այնպես էլ գլխուղեղի հյուսվածքում ախտահարման օջախի տեղադրության հետ կապված երևույթներով։ Գլխուղեղի Ս․ կարող է ուղեկցվել արյունազեղումներով, որոնք առաջացնում են գլխուղեղի հյուսվածքի ճզմում և հանգեցնում գլխուղեղի այտուցի։ Գլխուղեղի Ս․ հետագայում կարող է էպիլեպսանման նոպաների պատճառ դառնալ։
Բուժումը․ հանգիստ, շտապ բժշկ․ օգնություն և անհապաղ հոսպիտալացում։ Այնուհետև շարժողության կայուն խանգարումների դեպքում (լուծանք, կիսալուծանք)՝ բուժական ֆիզկուլտուրա, խոսքի խանգարումների ժամանակ՝ լոգոպեդիական պարապմունքներ և հատուկ բուժիչ միջոցառումներ։
ՍԱԼՍՈԼԻՆ (Salsolinum), սպազմոլիտիկ դեղանյութ, ալկալոիդ է, պարունակվում է թելուկազգիների ընտանիքի օշան (Salsola Richtheri) բույսում։ Օգտագործվում է քլորաջրածնական աղի (Salsolinum hydrochloricum) ձևով՝ հիպերտոնիկ հիվանդության և գլխուղեղի արյան անոթների սպազմի դեպքում։
ՍԱԼՎԱԴՈՐ, էլ Սալվադորի Հանրապետություն (Republica de El Salvador), պետություն Կենտր․ Ամերիկայում, Խաղաղ օվկիանոսի ափին։ Սահմանակից է Հոնդուրասին և Գվատեմալային։ Տարածությունը 21,4 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 4,94 մլն (1982)։ Մայրաքաղաքը՝ Սան Սալվադոր (800 եզ․, 1981)։ Վարչականորեն բաժանված է 14 դեպարտամենտի։
Պետական կարգը։ Ս․ հանրապետություն է։ 1979-ի հեղաշրջումից հետո իշխանությունն անցել է զինվորաքաղաքացիական խունտային։ 1962-ի սահմանադրության գործողությունը 1980-ի փետրվարից դադարել է։ 1982-ին կայացել են Մահմանադիր ժողովի «ընտրություններ», նշանակվել է ժամանակավոր պրեզիդենտ։
Բնությունը։ Երկրի մեծ մասն զբաղեցնում է 600–700 մ բարձրությամբ հրաբխային բարձրավանդակը, բազմաթիվ հանգած և գործող (Սանտա Անա, 2381 մ, Ս–ի ամենաբարձր կետը, Ման Վիսենտե, 2181 մ, Սան Միգել, 2129 մ ևն) հրաբուխների շղթաներով։ Հաճախակի են ուժեղ երկրաշարժերը։ Ծայր հս–ում բարձրանում է (մինչև 1859 մ) Հոնդուրասի բյուրեղային սարահարթի եզրը։ Հվ–ում Խաղաղ օվկիանոսի ափի երկայնքով, նեղ շերտով ձգվում է ալյուվիալ դաշտավայր (լայնությունը՝ 10–30 կմ)։ Կլիման