Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրման կարիք չունի

արևադարձային պասսատային է։ Միջին ամսական ջերմաստիճանները Ման Սալվադորում 22–24°C են, դաշտավայրում՝ 2–3°C-ով բարձր։ Տարեկան տեղումները 1500–1800 մմ են, հս–ում՝ մինչև 2500 մմ։ Կան բազմաթիվ կարճ, սրընթաց (երաշտի ժամանակ սակավաջուր) գետեր և հրաբխային լճեր։ Գերակշռում են լեռնային դարչնակարմրագույն ֆերալիթացած հողերը։ Բարձր լեռներում պահպանվել են կաղնուսոճու անտառներ։ Բնորոշ կենդանիներից են գետակինճերը, զրահակիրները, լայնաքիթ կապիկները, արյունածուծ չղջիկները, գետնասկյուռները, սրընչակները, դաշտամկները, պարկավոր առնետները։ Կան շատ թռչուններ, սողուններ U միջատներ։

Բնակչությունը։ Հիմնական բնակիչները սալվադորցիներն են։ Նրանց 89%-ը մետիսներ են, 10%–ը՝ հնդկացիներ, 1%–ը՝ սպիտակներ։ Պետ․ լեզուն իսպաներենն է, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 231 մարդ է (1982), քաղաքային բնակչությունը՝ մոտ 40%։ Խոշոր քաղաքներն են Ման Մալվադորը, Մանտա Անան, Սան Միզելը, Սակատեկոլուկան, Նուեա Սան Սալվադորը, Աուաչապանը։

Պատմական ակնարկ։ Մինչև եվրոպացիների կողմից երկրի գաղութացումը Ս–ում բնակվել են հնդկացիներ, որոնք ստեղծել են զարգացած մշակույթ, զբաղվել երկրագործությամբ, որսորդությամբ, ձկնորսությամբ։ Ս–ի տարածքը և գլխ․ քաղաքը կոչվել են ․ Կուսկատլան։ XVI դ․ 20–ական թթ․ Կուսկատլանի տարածքը նվաճել են իսպանացիները և երկիրն անվանել Սալվադոր (նշանակում է «ազատագրող»)։ Հնդկացիները բազմիցս ապստամբել են (խոշորագույնը՝ 1537-ին) նվաճողների դեմ։ Իսպանացիները զավթել են լավագույն հողերը, տարածվել են պարտային ստրկությունը, ֆեոդ, շահագործման այլ ձևեր։ XVII դ․ սկզբից օգտագործվել է նաև Աֆրիկայից ներմուծված նեգր ստրուկների աշխատանքը։ 1560–1821-ին Ս․ մտել է Գվատեմալա գեներալ–կապիտանության կազմի մեջ։ 1821-ի սեպտ․ 15-ին Գվատեմալա գեներալ–կապիտանությունն անկախացել է, սակայն շուտով երկիրը զավթել են Մեքսիկայի կայսր Իտուրբիդեի զորքերը, այնուհետե Ս․ մտել է Կենտր․ Ամերիկայի Միացյալ Նահանգների կազմի մեջ, 1841-ից դարձել անկախ հանրապետություն։ Պրեզիդենտներ Խ․ Բառիոսը (1859–63), Ս․ Գոնսալեսը (1871–76), Ռ․ Սալդիվարը (1876– 1885) իրականացրել են կապիտալիզմի զարգացմանը նպաստող մի շարք լիբերալ ռեֆորմներ։ Երկիր մուտք է գործել օտարերկրյա կապիտալը։ XIX դ․–XX դ․ սկզբին ձևավորվել է պրոլետարիատը, հիմնականում՝ գյուղատնտ․։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցության տակ Ս–ում ստեղծվել են արհմիություններ, 1930-ին՝ Ս–ի կոմկուսը։ Հեղափոխական շարժումը կասեցնելու նպատակով Ս–ի ղեկավար շըրջանները 1931-ի դեկտեմբերին կատարել են պետ․ հեղաշրջում, իշխանության գլուխ է անցել գեն․ Մ․ էռնանդես Մարտինեսը և հաստատել բռնապետական վարչակարգ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ Մ․ 1941-ի դեկտեմբերին պատերազմ հայտարարեց Գերմանիային, Իտալիային և ճապոնիային։ Պատերազմի տարիներին Ս–ում ուժեղացավ ԱՄՆ–ի տնտ․, քաղ․ և ռազմ. ազդեցությունը։ Բռնապետության դեմ բազմամյա պայքարն ավարտվեց 1944-ին՝ այդ վարչակարգի տապալմամբ։ Ետպատերազմյան տարիներին Ս–ի կառավարությունները վարեցին բանվորական շարժումը ճնշելու, օտարերկրյա կապիտալի (հիմնականում՝ ԱՄՆ–ի) ներմուծումը հովանավորելու քաղաքականություն։ Կուբայական հեղափոխության հաղթանակը (1959) խթանեց բանվորական և հայրենասիրական շարժումը Ս–ում։ Առաջացավ քաղաքացիական կոդմնորոշման ազգ․ ճակատ, նրա աջակցությամբ 1960-ի հոկտ․ իշխանության գլուխ անցավ զինվորաքաղաքական խունտան, որը վերականգնեց դեմոկրատական ազատությունները։ Սակայն 1961-ի հունվարին հետադեմ զինվորականությունը կատարեց պետ․ հեղաշրջում, խզեց դիվանագիտական հարաբերությունները Կուբայի հետ, ընդունեց հակակոմունիստական օրենք, վերացրեց աշխատավորների շատ նվաճումներ, մասնակցեց Կուբայի դեմ ուղղված ԱՄՆ–ի միջոցառումներին։ 1969-ին Ս–ի ղեկավար շրջանները պատերազմ (տեել է հինգ օր) սանձազերծեցին Հոնդուրասի դեմ, որը ծանր անդրադարձավ Ս–ի տնտեսության վրա։ 1970-ական թթ․ վերջին ուժեղացավ պայքարը բռնապետության դեմ, ակտիվացան պարտիզանական զինված կազմակերպությունները (Ֆարաբունդո Մարտիի անվ․ ազատագրության ժող․ ճակատ, Ազգ․ դիմադրության զինված ուժեր, ժողովրդի հեղափոխական բանակ)։ 1979-ի հոկտեմբերին պետ․ հեղաշրջմամբ իշխանության գլուխ անցած զինվորաքաղաքացիական խունտան շարունակեց նախորդ վարչակարգի քաղաքականությունը։ 1980-ի հոկտեմբերին ստեղծվեց միասնական ապստամբական բանակ՝ Ֆարաբունդո Մարտիի անվ․ ազգ․ ազատագրության ճակատ (ՖՄԱԱՃ), որը ռազմ. ակտիվ գործողություններ ծավալեց բռնապետ․ վարչակարգի դեմ։ 1982-ին ՖՄԱԱՃ․-ի հսկողության տակ էր գտնվում երկրի տարածքի զգալի մասը։

1982-ի մայիսին Ս–ում կազմվեց կոալիցիոն կառավարություն Ա․ Մագանյայի գլխավորությամբ։ 1984-ի մայիսի ընտրությունների հետևանքով պրեզիդենտ «ընտրվեց» ԱՄՆ–ի դրածո Խ․ Ն․ Գուարտեն։

Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները։ Ազգային հաշտեցման կուսակցություն (ԱՀԿ)։ Հիմնադրվել է 1961-ին։ Արտահայտում է խոշոր հողաարդ․ ու առևտրաֆինանս․ բուրժուազիայի և հետադեմ զինվորականության շահերը։ Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն (ՔԴԿ)։ Հիմնադրվել է 1960-ին։ Պառակտման հետևանքով կորցրել է նախկին ազդեցությունը և վերածվել