Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բեմ․ գործունեությունն սկսել է 1875-ին սիրողական, 1883-ին՝ պրոֆեսիոնալ թատրոններում։ Աշխատել է Մ․ Պ․ Ստարիցկու, Մ․ Լ․ Կրոպիվնիցկու, Ն․ Կ․ Սադովսկու թատերախմբերում։ 1890–1909-ին Ս–ի գլխավորած թատերախմբում են եղել ուկր․ թատրոնի նշանավոր դերասաններ (Մ․ Կ․ Զանկովեցկայան և ուրիշներ)։ 1915–16-ին եղել է Ի․ Ա․ Մարյանենկոյի թատերախմբի դերասան։ 1918-ին Կիեում ստեղծել է ժողովրդական թատրոն, որի հիման վրա 1922-ին կազմակերպվել է Մ․ Զանկովեցկայայի անվ․ ուկր․ դրամատիկական թատրոնը (այժմ՝ Լվովում)։ Աշխատել է նաև Ֆրանկոյի անվ․ ուկր․, Խարկովի ժող․ (1927–31-ին) թատրոններում։ Ս․ XIX դ․ 2-րդ կեսի և XX դ․ սկզբի ուկր․ թատերարվեստի քննադատական ռեալիզմի խոշոր ներկայացուցիչներից է։ Ս–ի կատարողական արվեստին բնորոշ էր հարուստ երանգներով բեմական խոսքը, ժող․ հումորը։ Լավագույն դերերից են՝ Բոնավենտուրա, Դնատ (Կարպենկո–Կարիի «Հարյուր հազար», «Մարտին Բորուլյա»)։ 1899-ից՝ ռեժիսոր։ Բեմադրել է Կարպենկո–Կարիի, Ստարիցկու, Շեչենկոյի, Շիլլերի և այլոց պիեսները։

ՍԱԿՐ, սակուր, հնագույն զենք և գործիք, կացնի տարատեսակ։ Ունեցել ուղղանկյունաձև կոթառ և կիսաշրջանաձև շեղբ։ Միջագետքում հայտնի է եղել դեռևս մ․ թ․ ա․ III հազարամյակում։ Հայաստանի տարածքում վերջնականապես ձևավորված սիմետրիկ, բրոնզե Մ–երն՝ իրենց տարատեսակներով, վերաբերում են մ․ թ․ ա․ XIV–XIII դդ․։ Գոյություն են ունեցել տարբեր չափերի կրկնասակրեր (երկկողմանի շեղբերով), կոթառի վրա երկրաչափական զարդերով ու սեպիկներով Ս–եր։ Միջնադարյան Հայաստանում Ս–երը պատրաստվել են հիմնականում երկաթից։ Տարածված են եղել հատկապես կտցավոր Ս–երը (շեղբի հակառակ կողմում՝ սուր կտուց)։ Ս․ գործածվել է հին և միջնադարյան մի շարք բանակների սպառազինության մեջ։ Ս–ով զինված զորատեսակը կոչվել է սակրավոր։ Ս․ եղել է նաև պաշտամունքի առարկա և իշխանության խորհրդանիշ։ Ս–ից է առաջացել այժըմյան սակրավորներ զորատեսակի անվանումը։

ՍԱԿՈՒՐԵԹ, Ասկուրևթ, բերդավան Սեծ Հայքի Գուգարք նահանգի Տաշիր գավառում, Կուրի Ալգետ վտակի ափին։ IX դ․ վերջից հիշատակվում է որպես հայ Բագրատունյաց թագավորության կարեոր ռազմակայան։ Հայոց Սմբատ Ա թագավորը Ս–ի հսկողությունը հավանաբար նույնպես հանձնարարել էր (Սամշվիլդեի հետ) Գնթունի իշխաններ Վասակին ու Աշոտին։ Վերջիններս, օգտվելով Աշ,ոտ Բ Երկաթ թագավորի (914–930) դժվարին կացությունից, ապստամբել ու փորձել են անկախանալ։ Սակայն Ս–ի մոտ տեղի ունեցած մարտում Աշոտ Բ Երկաթն ու նրա եղբայր Աբասը պարտության են մատնել խռովարարներին, գրավել բերդավանը և դրա հսկողությունը հանձնել Բագրաաունյաց պայազատներին։ Ս․ ավերվել է XII դ․՝ երկրաշարժից։ Տակավին պահպանվում են պարսպի, ՛բնակարանների ու այլ շինությունների մնացորդներ, ինչպես նաև քարակերտ (սրբատաշ․) Ս․ Աստվածածին եկեղեցու (ըստ ավանդության՝ հնագույն մեհյանի տեղում հիմնել է Անդրեաս առաքյալը) ավերակները։ Հետագա դարերում վերանորոգված Ս․ վրացերենում ստացել է Ածխուերի, Ածխուր կամ Ազդուր անվանումները։


ՍԱՀԱԿ (Ίσαάχης) (ծն․ թ․ անհտ․–547), հայազգի բյուզ․ զորավար՝ Հուստինիանոս I-ի ժամանակ (527–565)։ Ըստ Ալիշանի և Ն․ Ադոնցի՝ Կամսարական։ Հրահատ (Արատիոս) և Նարսես Կամսարականների եղբայրը։ Սկզբում ծառայել է պարսից բանակում։ Հուստինոս I-ի օրոք (518–527) անցել է Բյուզանդիա, կայսրությանը հանձնելով Կարինի (Թեոդոսուպոլիս) մոտ գտնվող իր Բոլոս բերդը (Բողբերդ, այժմ՝ Բոեղա կալա)։ Ս․ եղել է Կթառիճ բերդի կայազորի պետ։ Եղբոր՝ Նարսեսի հետ մասնակցել է պարսից արքա Խոսրով I-ի դեմ պատերազմիս, աչքի ընկել Անգղի ճակատամարտում (543)։ 545/ 546-ին Բելիսարիոսի հրամանատարության ներքո Իտալիայում մասնակցել է օստգոթերի դեմ պատերազմին։ Գերի է ընկել և մահապատժի ենթարկվել։

ՍԱՀԱԿ Ա ՊԱՐԹԵՎ, Մեծն Սահակ, Իսահակ Պարթև, Սուրբ Սահակ [29․9․348, Կեսարիա–7․9․439, գ․ Բլուր (Բագրևանդ գավառում)], եկեղեց․, քաղ․ և մշակութային գործիչ, Հայոց կաթողիկոս 387-ից։ Ներսես Ա Մեծ Պարթևի և Տարոնի իշխան Վարդան Մամիկոնյանի դուստր Սահանդուխտի որդին։ Մոր վաղաժամ մահից և հոր՝ Բյուզանդիա ուսման մեկնելուց (350) հետո, Տարոնում մանկանը խնամել ու կրթել է պապը՝ Վարդան Մամիկոնյանը։ Հոր աթոռակալման ժամանակ երկար տարիներ ուսանել է Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի հռչակավոր ուսումնարաններում։ Եղել է քաջահմուտ հայկաբան և հունաբան, տիրապետել նաև ասոր․ և պարսկ․ լեզուներին։ Ձեռնադրվելով եպիսկոպոս՝ իր 60 աշակերտների հետ կրոնավորել է Վաղարշապատի Ս․ էջմիածին վանքում։ Կաթողիկոս ընտրվելուց հետո (հաջորդել է Ասպուրակես Մանազկերտցոմւ) աջակցել է Հայոց Իոսրով Գ թագավորին, որը ջանում էր վերամիավորել հայկ․ հողերը և վերականգնել Մեծ Հայքի միասնականությունը։ Սասանյան արքունիքը 389-ին Խոսրով Գ–ին բանտարկել է Անհուշ բերդում, իսկ Ս․ Ա Պ–ի հանրապետությունը համարել անվավեր։ Հայոց նոր թագավոր Վռամշապուհի (Վաղարշ) աջակցությամբ վերահաստատվել է իր աթոռին։ Ս․ Ա Պ–ի միջնորդությամբ Պարսից արքա Վռամ III Կրմանը վավերացրել է հայ նախարարությունների Գահնամակը, Մամիկոնյաններին շնորհել 5-րդ պատվավոր գահը, Ս․ Ա Պ–ի փեսային՝ Համազասպ Մամիկոնյանին, ճանաչել Հայոց սպարապետ, ներում շնորհել Ամատունիներին ու Կամսարականներին։ Այնուհետև, շուրջ քառորդ դար տևած խաղաղ պայմաններում Ս․ Ա Պ․ ծավալել է մշակութային գործունեություն, Մեսրոպ Մաշտոցի սերտ համագործակցությամբ, Վռամշապուհ թագավորի և Առավան Հազարապետի հովանավորությամբ խթանել է ազգ․ կրթության ու լուսավորության նոր վերելքը։ Հայոց նոր գրերի ստեղծումից (405–406) հետո Ս․ Ա Պ–ի հրամանով արգելվել են օտար լեզուներով ու գրություններով ուսուցումները, և ամենուրեք կրթությունն սկսվել է հայերենով։ Ս․ ԱՊ–ի 60 և Մեսրոպ Մաշտոցի 40 աշակերտները, որոնց անվանում են նաև վերծանոեր ու թարգմանիչներ, սկսել են ուսուցանել հայոց նոր (Մաշտոցյան) գրերը, ասոր․ և հուն, լեզուներից թարգմանել աստվածաբան․, իմաստասիր․, պատմ․ և այլ գրքեր։

Վռամշապուհի մահից (414) հետո Ս․ Ա Պ–ի միջնորդությամբ Պարսից Հազկերտ I արքան բանտարկությունից ազատել և Հայոց թագավոր է ճանաչել ծերացած ու հիվանդ Ւասրով Գ–ին, որը շուտով վախճանվել է՝ հազիվ մեկ տարի գահակալելով։ Վերջինիս հաջորդած Շապուհ Պարսիկի մահից (419) հետո Ա․ ԱՊ–ի ջանքերով 422-ից Հայոց թագավոր է ճանաչվել Վռամշապուհի 18-ամյա որդի Արւոաշես Գ, որն 8 տարի գտնվում էր նրա խնամակալության ներքո։ Ս․ ԱՊ․ աշխույժ գործունեություն է ծավալել նաև Հայաստանի բյուզ․ մասում։ Հատուկ պատգամավորությամբ (Մեսրոպ Մաշտոց, Դերջանի Գնիթ եպիսկոպոս, Համազասպի որդի Վարդան Մամիկոնյան) 417-ին նա դիմել է կայսերը և Կոստանդնուպոլսի պատրիարք Ատտիկոսին՝ Հայոց կաթողիկոսության հոգևոր իշխանությունը ինչպես նաև իր թոռ Վարդան Մամիկոնյանին Հայոց սպարապետ ճանաչելու խնդրանքով։ Հայաստանում ազդեցությունը ամրապնդելոլ և հայերի թշնամանքը չգրգռելոլ համար բյուզ․ արքունիքը բավարարել է Ս․ Ա Պ–ի խնդրանքը։ Պարսից Վռամ V արքան, քաղ․ մեղադրանքներ հարուցելով Ս․ Ա Պ–ի և Արտաշես Գ–ի դեմ՝ Հ28-ին նրանց հրավիրել է Տիզբոն և ձերբակալել։ Սակայն հայերի դժգոհությունները մեղմելու համար Վռամ V 432-ին աքսորից ազատել է Ս․ Ա Պ–ին՝ նրան վերապահելով Մեծ դատավորության պաշտոնը, եկեղեց․ տուրքերի տնօրինությունը և ձեռնադրության իրավունքը, պայմանով, որ նա իր հեղինակությամբ գործակցի Հայոց մարզպանին՝ պարսիկ Վեհմիրշապուհին։ 439-ին, երբ Պարսից արքա Հազկերտ II պատերազմ է հայտարարել Բյուզանդիային՝ ռազմաբեմ դարձնելով Հայաստանն ու Հայոց Միջագետքը, Մ․ Ա Պ․ ընդառաջ ելնելով, փորձել է կանխել արյունահեղությունը, բայց վախճանվել է ճանապարհին (Բլուր գյուղում)։ Նրա դին փոխադրվել է Տարոն և ամփոփվել Աշսփշատում։ Եկեղեցին Մ․ Ա Պ–ին դասել է սրբերի կարգը՝ նրա հիշատակի օրը մտցրել հայկ․ տոնացույցում։ Ս․ Ա Պ․ թողել է գրական հարուստ ժառանգություն։ Ազգային ավանդույթների ու սովորույթների հիման վրա Մեսրոպ Մաշտոցի հետ կազմել է Մաշտոց կոչվող ծեսերի ու օրհնությունների գիրքը, կարգավորել է հայկ․ տոնացույցը, գրել է եկեղեցական ու աշխարհիկ դասերին, պաշ–