տոնյաներին, հայ ընտանիքին, ամուսնությանը և այլ հարցերին վերաբերող բազմաթիվ կանոններ, գրել և եղանակավորել է շարականներ, պատարագամատույց, ծիսական աղոթքներ, հատկապես վճռական դեր է խաղացել հուն․ Աստվածաշնչի թարգմանության և կանոնացման գործում։ Ղազար Փարպեցին գրում Է, որ Մեսրոպ Մաշտոցը և մյուս թարգմանիչները հայ․ և հուն. հնչյունաբանությունը համեմատելիս, հաճախակի դիմել են Ս․ ԱՊ–ին, որովհետև նա խիստ առլեցուն էր անցկացրել ուսումը բազում հույն գիտնականների մոտ, կատարելապես տիրապետում էր տառերի հնչյունաբանությանն ու հռետորական մեկնաբանությանը, քաջատեղյակ՝ փիլ․ ճարտասանություններին (Պատմութիւն Հայոց, դրուագ 1, գլ․ ժ)։ Ս․ ԱՊ–ի անունով պահպանվել են հայ եկեղեցու և տիրող դասակարգի շահերից ելնող դավանաբանական թղթեր՝ ընդդեմ նեստորականության, բորբորիտներ ու մծղնեականներ կոչվող աղանդավորների, ինչպես նաև նամակներ ուղղված Թեոդոսիոս II կայսերը, Անատոլիոս կուսակալին, Պրոկղոս պատրիարքին, Ատտիկոս Ակակիոս եպիսկոպոսներին։
Գրկ․ Պատմութիւն վասն Սրբոյն Սահակայ հայրապեաին և Մեսրովբայ վարդապետին, «Սոփերք հայկականք», հ․ 2, Վնտ․, 1853։ Կ ո ր յ ու ն, վարք Մաշտոցի, Ե․, 1981։ Մ ո վ ս ե ս Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Ղ ա զ ա ր Փ ա ր պ ե ց ի, Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։ Գիրք թղթոց, Թ․, 1901։ Ա լ ի շ ա ն Ղ., Հուշիկք հայրենյաց Հայոց, հ․ 1, Վնտ․, 1869։ Օ ր մ ա ն յ ա ն Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ, 1912։ Կանոնագիրք Հայոց, աշխատասիր․ Վ․ Հակոբյանի, հ․ 1, Ե․, 1964։ Մ. Կատվալյան
ՍԱՀԱԿ Բ ԽԱՊԱՅԱՆ, Գ ա բ ր ի ե լ Կ ա ր ա պ ե տ ի Խ ա պ ա յ ա ն [25․3․1849, գ․ Եղեգի (Խարբերդի վիլայեթում)–1939, Անթիլիաս], Կիլիկիայի Հայոց կաթողիկոս 1902–39-ին։ Կրթվել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանում (1867–1868), ապա Կ․ Պոլսում մասնավոր դասեր առնելուց (1869–71) հետո վերադարձել է Երուսաղեմ և դասավանդել իր ուսանած հաստատությունում։ 1874–81-ին եղել է <Սիոն> ամսագրի խմբագիրը։ 1881–86-ին նվիրակի պաշտոնով գործել է Կովկասում։ 1885-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Թուրքիայից աքսորվել է Երուսաղեմ (1916), ապա՝ Դամասկոս (1917)։ Զինադադարից հետո վերադարձել է Ադանա (1919), 1921-ին՝ Կիլիկիայի հայության հետ բռնությամբ գաղթել Սիրիա։ Որպես հոգևոր պետ՝ սատարել է Սիրիայում և Լիբանանում ապաստանած հայությանը։ 1930-ից հաստատվել է Անթիլիասում։ Ա–ի անունով է կոչվել Բեյրութի Սահակյան վարժարանը։
ՍԱՀԱԿ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ,Սահակ Ասպետ Բագրատունի (ծն․ թ․ անհտ․–388), Սպերի Բագրատունյաց տոհմի նահապետ իշխան (370–380-ական թթ․)։ 385-ին դստերը կնության է տվել Հայոց Արշակ Գարքայի կրտսեր և գահակից եղբորը՝ Վաղարշակին, արքունիքում ձեռք բերել ազդեցիկ դիրք։ Նույն տարում Վաղարշակի անսպասելի մահից հետո Արշակ Գ. սկսել է հալածել Ս․ Բ–ուն՝ արքունի գանձեր յուրացնելու մեղադրանքով։ Ս․ Բ․ ապստամբել և իր տոհմով անցել է Հայաստանի պարսկ․ մասում գահ բարձրացած խոսրով Գ–ի կողմը։ ՎերջինՍ․ Բ–ուն կարգել է իր զորաբանակի սպարապետ և Արշակ Գ–ի կողմն անցած նախարարների տիրույթներից նրան հատկացրել նոր կալվածներ։ Ըստ Մովսես Իարենացու, Մ․ Բ․ Մանանաղի գավառում հաղթել և փախուստի է մատնել Արշակ Գ–ի այն զորախմբին, որը Սամվել Մամիկոնյանի առաջնորդությամբ հետապնդել է արքունի գանձերը հափշտակած նախարարներին՝ Մուրեն իյորխոռունուն, Վահան Առավելյանին և Աշխադար Դիմաքսյանին, ապա վերջիններիս ուղեկցել Այրարատ, նոսրով Գ–ի արքունիքը։ Այդ առիթով բորբոքվել են եղբայրասպան նոր ընդհարումներ։ Ի վերջո, Մ․ Բ․ Վանանդ գավառի Երևել վայրում տեղի ունեցած ճակատամարտում հաղթել և լուրջ կորուստներ է պատճառել Արշակ Գ–ի զորաբանակին, մարտում զոհվել է սպարապետ Դարա Սյունին։ Պարտված զորքի մնացորդները՝ նահանջել են Հայաստանի հռոմ․ մասը։ Ս․ Բ–ու՝ Հայաստանի միավորման (Խոսրով Գ–ի գահի շուրջ) հետագա փորձերն ավարտվել են անհաջողությամբ։
Գրկ ․ Մ ո վ ս ե ս Խ ո ր և ն ա ց ի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Չ ա մ չ յ ա ն Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 1, Վնտ․, 1784։ Մ․ Կատվաւյան
ՍԱՀԱԿ ԲԱԳՐԱԴՈՒՆԻ Սահակ Ասպետ Բագրատունի (ծն․ թ՚ անհտ․–482), Բագրատունյաց տոհմի նահապետ իշխան։ Վահանանց ապստամբությունից, պարսկ․ կայազորի ջախջախումից և մարզպան Ատրվշնասպի տապալումից (481) հետո ընտրվել է Հայոց մարզպան և տանուտեր։ Հայաստանից վտարել է պարսկ․ զորքերը, թոթափել Սասանյանների տիրապետությունը, կազմել կառավարություն և հիմնվել Դվին քաղաքում։ 482-ի գարնանը Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ պարսկ․ ներխուժողների դեմ մղած հաղթական ճակատամարտում Ս․ Բ․ գլխավորել է հայկ․ ծանրազեն այրուձին (տես Ներսեհաւցատի ճակատամարտ 482)։ Ս․ Բ․ քաջաբար զոհվել է նույն թվականի ամռանը՝ պարսկ․ զորքերի դեմ մղած երկրորդ ճակատամարտում (տես ճարմանայնի ճակ ատամ արա 482)։
Մովսես Խորենացին մեծ գովեստով ու հիացմունքով է խոսում Ս․ Բ–ու մասին, որի պատվերով ու հովանավորությամբ է գրել իր «Պատմություն Հայոց» կոթողային երկը։
Գրկ․ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց U Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904։ Մ, Կաւովաչյան։
ՍԱՀԱԿ ԲԱԳՐԱՏՈՒՆԻ (ծն․ թ․ անհտ․ մոտ 770), Հայոց իշխան, պատրիկ և սպարապետ 753-ից։ Հաջորդել է Աշոտ Բագրատունի Կուրացյալին, որի հորեղբոր՝ Բագրատի որդին Էր։ Մ․ Բ–ու օրոք Աբբասյան խալիֆայությունը դադարեցրել է արաբ, բանակում կռվող հայկ․ հեծելազորի ռոճիկի վճարումը, Հայաստանու աստկացրել հարկահանությունները, կողոպուտները, ավերածություններն ու գերեվարումները։ Մ․ Բ․ խաղաղ բանակցություններով փորձել է մեղմել բռնությունները, բայց չի հասել դրական արդյունքի։ 768-ին մասնակցել է Պարսավի կանոնադիր ժողովին, որի նպատակն Էր կարգավորել երկրում սրված դասակարգային հակասությունները։ Մ․ Բ–ուն դավադրաբար ձերբակալել և սպանել են արաբ, տիրողները, իսկ կարստությունը բռնագրավել։
ՍԱՀԱԿ Գ ՁՈՐՈՓՈՐ Մահակ Գ Զորոփորեցի (ծն․ թ․ անհտ․–703, Ւոցռան), Հայոց կաթողիկոս 677-ից։ Ծընվե|յ է Գուգարքի Ձորոփոր գավառի Արքայաշեն գյուղում։ Աշակերտել է Թեոդորոս Քռթենավորին։ Եղել է Ուտիքի Ռոտ Պարսյան գավառի եպիսկոպոս։ Ընտըրվելով կաթողիկոս, նորոգել է կապը Աղվանից եկեղեցու հետ, շարունակել Աղվանից Իսրայել եպիսկոպոսի՝ հոներին քրիստոնյա դարձնելու քարոզչությունը։ Աթոռակալությունը ընթացել է Հայաստանի նվաճման համար արաբա–բյուզ․ պատերազմների և արշավանքների ծանր ժամանակաշրջանում։ Բյուզ․ կայսր Հուստինիանոս II-ը, գրավելով Հայաստանը, Մ․ Գ Զ–ուն տարել է (մոտ 693-ին) Կոստանդնուպոլիս, նպատակ ունենալով նրան և Հայոց եկեղեցուն պարտադրել քաղկեդոնականություն։ Հուստինիանոս Н-ի գահընկեցությունից (695) հետո Մ․ Գ Զ․ վերադարձել է հայրենիք և շարունակել աթոռակալությունը։ Հայաստանի առաջին արաբ ոստիկան Աբդալլահը 702-ին ձերբակալել է Մ․ Գ Ձ–ուն և ուղարկել Դամասկոս։ Երբ ապստամբ հայ իշխանները Վար դանակերաի ճակատամարտում 703 ջարդել են Աբդալլահի ջոկատը, Մ․ Գ Ձ․ մեկնել է Խառան, կանխելու զորավար Մուհամմադ իբն Օկբայի պատժիչ արշավանքը Հայաստան։ Ս․ Գ Զ․ իդսռանում մահացել Է, արաբ զորավարին թողնելով աղերսագիր, որը Ղևոնդ պատմիչը զետեղել է իր երկում։ Ս․ Գ Զ․ հեղինակ է նաև շարականների և ճառերի, նշանավոր են Ս․ Խաչին ընծայված մեկնողական բնույթի շարականը և ծաղկազարդի տոնախմբությանը ձոնված «ճառ Արմավենյացը»։ Ս․ Գ Զ–ու անունով պահպանվել է հուն, մի կեղծ գրություն, որով իբր նա դատապարտում է Հայոց եկեղեցու հավատը և ժողովրդին կոչում ընդունել քաղկեդոնականություն։
Գրկ․ Պատմություն, Ե․, 1982։ Հովհաննես Դրասխանակերտց ի, Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։ Օ ր մ ա ն յ ա ն Մ․, Ազգապատում, հ․ 1, ԿՊ․ 1912?
ՍԱՀԱԿ ՀԻՁԱՆԵՏԻ (ծն․ թ․ անհտ․1667), միջնադարյան հայ ճարտարապետ։ Ծնվել է Վասպուրականում, ապրել և ստեղծագործել է էջմիածնում, Մուղնիում։ Իր տաղանդով աչքի է ընկել XVII դ․ հայ ճարտարապետների շարքում, արձանագրություններում հիշատակվում է «մեծ ուստա», «ճարտար», «մեյմար պետ»։ Ս․ Հ․ աշակերտների՝ իր փեսա Մուրադի և քրոջ որդի Մովսեսի հետ 1654–58-ին կառուցել է էջմիածնի Մայր տաճարի զանգակատունը, որի եռահարկ հորինվածքը օրինակ է ծառայել XVII–XIX դդ․ հայ