Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրերին եղել է Ալեքսանդրապոլի երկաթուղային բանվորների մարտական ջոկատում։ 1921-ի փետրվարյան խռովության վերացմանը մասնակցել է Նոր Բայազետի ռազմաճակատում։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո մինչև 1926-ը եղել է Ալեքսանդրապոլի երկաթուղային դեպոյի մեքենավար։ 1926-ից նշանակվել է տնտ․ ղեկավար աշխատանքի։ Եղել է Հայաստանի և Անդրկովկասի ԿԳԿ–ների և ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՍԱՀԱԿՅԱՆ Գուրգեն Սերոբի [ծն․ 10․9․ 1913, գ․ Սոգյութլու (այժմ՝ գ․ Սառնաղբյուր, ՀՍՍՀ Անիի շրջանում)], հայ սովետական ֆիզիկոս–տեսաբան։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982), պրոֆեսոր (1964), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1939)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ 1951-ից՝ Երևանի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1967–1972-ին՝ միաժամանակ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։ Աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկային, այլասերված գերխիտ պլազմայի և գերխիտ աստղերի ֆիզիկային, ձգողության տեսությանը։ Ներմուծել է նուկլոնների ֆորմֆակտորի գաղափարը, ուսումնասիրել լիցքերի բաշխումը միջուկում, ցույց տվել, որ էլեկտրոնների առաձգական ցրումը մեծ անկյուններով հնարա– վորություն է տալիս հետազոտել նուկլոնների ներքին կառուցվածքը։ Ս–ի և Վ․ Հասմբարձումյանի համատեղ աշխատանքների շնորհիվ 1960-ական թթ․ սկզբին առաջացել է աստղաֆիզիկայի նոր ուղղություն՝ գերխիա աստղերի ֆիզիկան։ Նրանք ապացուցել են, որ միջուկային և ավելի մեծ խտությունների դեպքում նյութը տարրական մասնիկներից բաղկացած գազ է, որում թվապես գերակշռում են բարիոնները, և կառուցել են գերխիտ աստղային կոնֆիգուրացիաների մոդելներ։ Նրանք հայտնաբերել են նաև հարաբերականության ընդհանուր տեսության նոր էֆեկտ՝ զանգվածի անոմալ պակսորդը։ Այս արդյունքները կարևոր նշանակություն ունեն գերխիտ երկնային մարմինների կոսմոգոնիայի համար։ Հետագա աշխատանքներում Ս․ ցույց է տվել, որ պտտվող նեյտրոնային աստղերի շուրջը կարող է գոյանալ խիտ պլազմային օղակաձև մագնիսոլորտ, որի արտաքին եզրը կարող է լինել բարձրէներգիական տիեզերական ճառագայթման աղբյուր։ Ձգողության ընդհանրացված տեսության վերաբերյալ կատարած հետազոտություններում ենթադրել է, որ տիեզերական ձգողության հաստատունը դանդաղ փոփոխվող մեծություն է և ուսումնասիրել է այդ փոփոխությամբ պայմանավորված կոսմոգոնիական էֆեկտները։ Կանխատեսել փոքր կարգաթիվ ունեցող ծանր միջուկների իգոբարներում л-–մեզոնների գոյությունը, մշակել այլասերված պլազմայի հետևողական տեսություն՝ միջուկային և դրանից մեծ կամ փոքր խտությունների դեպքում, և արտածել այլասերված աստղային նյութի վիճակի հավասարումը։ Ս․ մեծ ավանդ է ներդրել ՀՍՍՀ–ում տեսական ֆիզիկայի զարգացման և գիտական կադրերի պատրաստման գործում։ Արժանացել է ՀՍՍՀ ԳԱ նախագահության Վաստակագրի (1976), պարգևատրվել Կարմիր աստղի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։

ՍԱՀԱԿՅԱՆ Դավիթ Նազարի [1․1․1922, Զալալօղլի (այժմ՝ Ստեփանավան)], հայ սովետական մեքենագետ։ Տեխ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1971)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45) մասնակից։ Ավարտել է հայկ․ գյուղատնտ․ ինստ–ի մեքենայացման ֆակ–ը (1953)։ 1957–60-ին եղել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի գիտատեխ․ պետ․ կոմիտեի մեքենայացման բաժնի պետ, 1960–67-ին՝ Երևանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ի ընդհանուր տեխ․ առարկաների ամբիոնի վարիչ, ապա նաև՝ ֆիզիկայի ֆակ–ի դեկան, 1967– 1972-ին՝ ՀՍՍՀ գյուղատնտեսության մեքենայացման և Էլեկտրիֆիկացման ԳՀԻ դիրեկտորի տեղակալ, 1972–74-ին՝ ՍՍՀՄ Պետպլանի պլանավորման և նորմատիվների ԳՀԻ հայկ․ մասնաճյուղի բաժնի վարիչ։ 1978-ից Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխ․ ինստ–ի Կիրովականի մասնաճյուղի դիրեկտորն Է։ Ս–ի գիտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտ․ արտադրության մեքենայացման, քարքարոտ, աղակալած հողերի յուրացման, մոբիլ մեքենաների համալիրային գնահատման ցուցանիշների համակարգի, դաշտավարությունում մեքենայական աշխատանքների որակական հսկման և այլ հարցերին։

ՍԱՀԱԿՅԱՆ Երեմիա (1830, Նախիջևան –1883, Մոսկվա), հայ բանաստեղծ։ 1853-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, մինչև 1858-ը հայերեն և ռուս․ է դասավանդել նույն դպրոցում, 186,3–83-ին աշխատել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում՝ որպես նախակրթարանի հայոց լեզվի ուսուցիչ։ Համակվելով «Հյուսիսափայլի» գաղափարներով՝ 1861–64-ին նրա Էջերում հանդես է եկել բանաստեղծություններով, որոնցում արծարծել է հայերի ազգային–քաղ․ ինքնորոշման գաղափարը («Տեսիլք», «Արձագանք Մասիսի», «Տեսչության խորհուրդ խորն Է, անքնին» են)։

ՍԱՀԱԿՅԱՆ Թագուշ (Թագուհի) Գալուստի [8(21)․3․1907, Բաքու – 6․2․1977, Բաքու], հայ սովետական դերասանուհի։ Ադրբ․ ՍՍՀ ժող․ արսփստուհի (1960)։ Աշխատել է Բաքվի Երամյանի անվ․ (1926– 1949) և Ստեփանակերտի Գորկու անվ․ (1949-ից) թատրոններում։ Եղել է բնութագրական դերերի կատարող։ Ս–ի դերակատարումներն աչքի են ընկել անկեղծությամբ, նուրբ հումորով։ Լավագույն դերերից են Նատո (Սունդուկյանի «Քանդած օջախ»), Երանյակ (Հ․ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»), Բիանկա (Շեքսպիրի «Օթելլո»), Գյուլնար (Վուրղունի «Վագիֆ»), Վաչիկ (Գուլակյանի «Արշալույսին»), Դավիթ Կոպպերֆիլդ («Գավիթ Կոպպերֆիլդ», ըստ Դիքենսի)։

ՍԱՀԱԿՅԱՆ Լևոն Գուրգենի (ծն․ 26․7․ 1937, Երևան), սովետական պետ․ և կուսակցական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1961-ից։ Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի մեխանիկայի ֆակ–ը (1960) և ՍՄԿԿ ԿԿ–ին կից հասարակական գիտությունների ակադեմիան (1981)։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1960-ից՝ Երևանի Վ․ Ր․ Լենինի անվ․ Հայէլեկտրամեքենաշինական գործարանում։ 1963-ից անցել է կուսակցական աշխատանքի։ Եղել է ՀԿԿ Երևանի Շահումյանի շրջկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ (1963–64), 1964-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի հրահանգիչ, 1966-ից՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ։ 1970–72-ին Ս․ ՀԼԿԵՄ ԿԿ–ի առաջին քարտուղարն էր, 1972-ից՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ քարտուղարը։ 1975–83-ին՝ Արհեստակցական միությունների հայկ․ հանրապետական խորհրդի նախագահը։ 1983-ից ՀԿԿ ԿԿ–ի կազմակերպական–կուսակցական աշխատանքի բաժնի վարիչն է։ ՀԿԿ ԿԿ–ի անդամ՝ 1971-ից, ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի անդամության թեկնածու՝ 1971–74-ին և 1976-ից։ Եղել է ՀԿԿ XXV–XXVII և ՍՄԿԿ XXIV-XXVI համագումարների պատգամավոր։ Ընտրվել է ՀՍՍՀ VIII, IX և ՍՍՀՄ X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշաններով։

ՍԱՀԱԿՅԱՆ Մարտին Մինասի [13(26)․6․ 1884, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)–1939, Մոսկվա], Հայաստանում սովետական իշխանության համար պայքարի մասնակից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1906-ից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1906) և Մոսկվայի առևտր․ ինստ–ի տնտեսագիտական ֆակուլտետը (1914)։ Հեղափոխական գործունեության մեջ է ընդգրկվել 1906-ից՝ Մարհղամիշում։ Մոսկվայում ուսանելու տարրներին մասնակցել է ցույցերի։ 1918-ին տեղափոխվել է Հս․ Կովկաս, աշխատել Արմավիրում, Պյատիգորսկում և Վլադիկավկազում։ Եղել է «Կուբանսկայա պրավդա» («Кубанская правда») թերթի գլխ․ խմբագրի տեղակալ, Պետբանկի դիրեկտոր։ 1920-ին տեղափոխվել է Հայաստան։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել և բանտարկվել է։ Մինչև 1930-ը Ս․ աշխատել է