Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ևն)։ Այս հիմնական սկզբունքներն ընկած էին նաև աՀՄ 1924-ի սահմանադրության հիմքում, որը օրենսդրականորեն ամրագրում էր աՀՄ–ի կազմավորումը։ ՍՍՀՄ հաջորդ սահմանադրությունն ընդունվել է 1936-ի դեկտ․ 5-ին, որը արտահայտում էր ՍՍՀՍ 1924-ի սահմանադրությունից հետո սովետական հասարակության մեջ ու պետ․ կառուցվածքում կատարված հիմնական փոփոխությունները, ամրագրում ՍԱՀՄ–ում սոցիալիզմի հաղթանակի փաստը։ Այդ սահմանադրության հիմքում ընկած էին սոցիալիզմի յկըզբունքները․ արտադրության միջոցների սոցիալիստական սեփականության անբաժան տիրապետություն, շահագործման և շահագործողական դասակարգերդ վերացում, աշխատանքը որպես յուրաքանչյուր աշխատունակ քաղաքացու պարտականություն, սովետական քաղաքացիների աշխատանքի իրավունք, հանգստի իրավունք, սոցիալ–տնտ․, քաղ․ և այլ իրավունքներ ու ազատություններ։ Պես․ իշխանության կազմակերպման քաղ ձևը կենտրոնում և տեղերում դարձան աշխատավորների դեպուտատների սովեսները։ Մեծ չափով ընդարձակվեցին սովետական քաղաքացիների դեմոկրատական իրավունքներն ու ազատությունները և հաստատվեցին դրանց իրականացման նյութական, իրավ, և այլ երաշխիքները։

ՍՍՀՄ սահմանադրության (1936) հիման վրա մշակվել և ընդունվել են միութենական հանրապետությունների սահմանադրությունները (1937-ին, մերձբալթյան հանրապետություններում՝ 1940-ին, Մոլդավ․ ՍՍՀ–ում՝ 1941-ին)։ Սահմանադրություններ են ընդունվել նաև բոլոր ԻՍՍՀ–ներում։ ՍՍՀՄ գործող սահմանադրությունն ընդունվել է 1977-ի հոկտ․ 7-ին, որն արտացոլում է 1936-ից հետո սովետական հասարակարգում կատարված փոփոխությունները։ Այն ամրագրել է ՍՍՀՄ–ում զարգացած սոց իա փառական հասարակարգի կառուցման փաստը։

Նոր սահմանադրությունը զարգացրել և կատարելագործել է նախկին Ս․ ս–ի, ինչպես նաև սոցիալիստական մյուս երկրների սահմանադրական սկզբունքները։ Սահմանադրությունն օրենսդրական կարգով հռչակել է համաժող․ պետության (տես Սոցիաւիսաական պետություն) ստեղծումը ՍՍՀՄ–ում, իսկ, պետ․ իշխանությս^ն կազմակերպման քաղ․ ձևը դարձել են ժողովըրդական դեպուտատների սովետները, որոնց գործունեության սկզբունքը, դեմոկրատական ցենտրաչիզմն է։ Նախկին Ս․ ս–ի համեմատ էապես ընդարձակվել են սովետական քաղաքացիների իրավունքներն ու դեմոկրատական ազատությունները [տես աՀՄ քաղաքացիների հիմնական (սահմանադրական) իրավունքներն ու պարտականությունները], դրանց իրականացման նյութական, իրավական և այլ երաշխիքները։

Գործող սահմանադրությունն ամրապնդել է սոցիալիստական դեմոկրատիայի զարգացումը, պետ․ և հասարակական գործերի կառավարմանը քաղաքացիների մասնակցության ընդլայնումը, պետ․ ապարատի կատարելագործումը, հասարակական կազմակերպությունների ակտիվության բարձրացումը։ Սահմանադրությունում իր արտահայտությունն է գտել մարդկանց պատմ․ նոր հանրույթի՝ սովետական ժողովրդի ձևավորումը, որը պայմանավորված է բոլոր ազգերի ու ազգությունների իսկական հավասարությամբ, բանվոր դասակարգի, գյուղացիության ու մտավորականության անխախտ դաշինքի հաստատմամբ, աՀՄ բոլոր ժողովուրդների բարեկամության ամրապնդմամբ, սովետական հասարակության սոցիալական համասեռության մշտական աճով։ Նոր սահմանադրության մեջ առաջին անգամ ձևակերպվել են սովետական պետության արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները և առաջին հերթին միջազգային խաղաղության լենինյան քաղաքականության հետևողական իրագործումը։ Սահմանադրությունը, ի տարբերություն բոլոր նախորդ Ս․ ս–ի, ոչ միայն ամրապնդում է սոցիալիզմի նվաճումները, այլև ժող․ զանգվածներին նպատակամղում է կոմունիստական շինարարության խնդիրների լուծմանը, կոմունիզմի նյութատեխ․ բազայի ստեղծմանը։ Գործող սահմանադրությունը հռչակում է, որ սովետական հասարակության ղեկավար և ուղղություն տվող ուժը, նրա քաղ․ կարգի, պետ․ ու հասարակական կազմակերպությունների միջուկը ՍՄԿԿ է, որը գոյություն ունի ժողովրդի համար և ծառայում է նրան։ ՍՄԿԿ–ն է սահմանում հասարակական զարգացման գլխ․ հեռանկարը, աՀՄ ներքին ու արտաքին քաղաքականությունը, ղեկավարում է սովետական ժողովրդի մեծ ու ստեղծարար գործունեությունը, պլանաչափ, գիտականորեն հիմնավորված բնույթ է տալիս կոմունիզմի հաղթանակի համար նրա պայքարին։

ՍՍՀՍ գործող սահմանադրության սկըզբունքներով մշակվեցին և 1978-ին ընդունվեցին միութենական հանրապետությունների սահմանադրությունները (Հայկ․ աՀ սահմանադրության մասին տես Սահմանադրություն ՀաՀ)։ 1978-ին սահմանադրություններ ընդունեցին նաև ԻՍՍՀ–ները։ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ, տես Հագեցած ածխաջրածիններ։

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ, բուրժ․ գռեհիկ քաղաքատնտեսության ուղղություն, ըստ որի ապրանքի արժեքի մեծությունը պայմանավորված է արտադրության երեք գործոնների (աշխատանք, կապիտալ, հող) արտադրողականության աստիճանով։ Լայն տարածում է ստացել XIX դ․ վերջինXX դ․ 1-ին երրորդին։ Սկզբում հայտնի էր որպես արժեքի երեք գործոնների տեսություն (ժ․ P․ Սեյի, «Եռմիասնական բանաձև»), որի համաձայն արժեքն ունի ոչ թե մեկ, այլ երեք աղբյուր և բաժանվում է արտադրության գործոնների տերերի՝ բանվորների, կապիտալիստների և հողատերերի միջև։ Որքան արդյունավետ օգտագործվեն աշխատանքը, կապիտալն ու հողը, այնքան ավելի մեծ կլինեն աշխատավարձը, շահույթն ու ռենտան։ Բուրժ․ գռեհիկ քաղաքատնտեսության զարգացմանը բնորոշ է նրա բացահայտ ջատագովական դրույթների քողարկված պրոպագանդումը, որը ծավալվեց Ջ․ Կլարկի և Ա․ Մարշալի աշխատություններում և ձևավորվեց որպես Ս․ ա․ տ․։ Բուրժ․ տըն- տեսագիտության մեջ հայտնի <հողի բերրիության նվազման օրենքը> (որն, անտեսելով տեխ․ առաջընթացը, պնդում էր թե գյուղատնտեսության մեջ ներդրված կապիտալի յուրաքանչյուր հաջորդ միավորի արդյունավետությունն իջնում է) այս հեղինակները փոխադրեցին արդյունաբերության բնագավառ։ Ըստ Ս․ ա․ տ–յան, արտադրության յուրաքանչյուր գործոնի բաժինն արժեքի ստեղծման մեջ որոշվում է նրա սահմանային արտադրողականությամբ, այսինքն սահմանային արտադրանքի աճով, որն ստացվում է այդ գործոնի միավորի մւվելացման շնորհիվ՝ մյոա երկու գործոնների անփոփոխության պայմաններում։ Սահմանային արտադրանքը ենթադրում է, որ արտադրանքի տվյալ գործոնի յուրաքանչյուր հաջորդ միավորի ավելացման արդյունքը, տեխնիկայի անփոփոխության պայմաններում, նվազում է։ Այստեղից էլ ձևավորվում է հաջորդական ներդրումների նվազող արտադրողականության ունիվերսալ «օրենքը»։

Կլարկն ու Մարշալը շահույթը համարում են ձեռնարկատիրոջ արտադրության կազմակերպման ու կառավարման ֆունկցիայի, տոկոսը՝ կապիտալի, ռենտան՝ հողի ծնունդ։ Իսկ, այսպես կոչված, կատարյալ մրցակցությունն ապահովում է արտադրության բոլոր գործոնների արդյունավետ օգտագործումը, որից և համապատասխանաբար շահում են բոլոր դասակարգերը։

Գրկ․ Б л ю м и н И․ Г․, Критика буржуазной политической экономии, т․ 1, М․, 1962; Никитин С․ М․, Теории стоимости и их эволюция, М․, 1970; Пезенти А․, Очерки политической экономии капитализма, т․ 2, пер․ с итал․, М․, 1976․

Ն․ Թովմասյան

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳԵՏԵՐ, գետեր, որոնցով անցնում է պետ․ սահմանը։ Ըստ ժամանակակից միջազգային իրավունքի, պետության իրավունքը Ս․ գ–ի նկատմամբ տարածվում է մինչև գետով անցնող պետ․ սահմանագիծը, այսինքն՝ պետության տերիտորիան հաշվվում է մինչև այդ գիծը։

Որպես կանոն, նավարկելի Ս․ գ–ով սահմանը որոշվում է աՀՄ պետ․ սահմանի մասին օրենքով (1982) սահմանված կարգով (տես՝ Սահմաններ պետական)։ ՍՍՀՄ պետ․ սահմանի մասին օրենքով սահմանված ռեժիմով Ս․ գ–ի, լճերի, այլ ջրավազանների ջրերի սովետական մասը և այնտեղ եղած կղզիները վերահսկում են սահմանապահ զորքերը։ Արգելվում է այդ տեղանքի ափերով և սառցի վրայով տեղաշարժվելը դրա համար սահմանված ճանապարհներից, արահետներից դուրս կամ տեղաշարժման կանոնների խախտումով։

Ս․ գ․ տնտ․ նպատակներով օգտագործելու իրավունք ունեն միայն սահմանակից պետությունները՝ մինչև սահմանագիծը։ Սահմանային ջրերից օգտվելու վերաբերյալ սովորաբար սահմանամերձ