Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

մածուցիկ հեղուկի (գազի)՝ շրջհոսվող մարմնի մակերևույթին կամ շրջհոսվող պատերին կպչելու հատկությամբ։ Կախված արտաքին հոսանքի ռեժիմից, մակերևույթի խորդուբորդությունից և շերտի հաստությունից՝ Ս․ շ–ի ռեժիմը կարող է լինել լամինար (տես Լամինար հոսանք) կամ տուրբուլենտ (տես Տուրբուլենտ հոսանք)։ Այդ երկու ռեժիմների դեպքում Ս․ շ–ի հաստությունը հակադարձ համեմատական է Ռեյնոլդսի թվին (Re)։ Re-ի շատ մեծ արժեքների դեպքում Ս․ շ–ի հաստությունը շատ փոքր է մարմնի բնութագրական չափերի համեմատությամբ։ Այդ իսկ պատճառով հոսանքի գրեթե ամբողջ տիրույթում (բացառությամբ բարակ Ա․ շ–ի) մածուցիկության ուժերի ազդեցությունը էական չէ իներցիոն ուժերի համեմատությամբ, և հեղուկը այդ տիրույթում կարելի է համարել իդեալական (տես Հիդրոդինամիկա)։

Ս․ շ–ի տեսությունը կարևոր կիրառություն ունի ինքնաթիռաշինության, նավաշինության, հրթիռաշինության, էներգմեքենաշինության և այլ բնագավառներում։ Այն հնարավորություն է տալիս տեսականորեն հաշվարկելու շրջհոսվող մարմինների շփման դիմադրությունը, ուսումնասիրելու շրջհոսման աերոդինամիկական հետքերը, շիթերը ևն։ Ս․ շ–ի տեսության հիմնական գաղափարները 1904-ին ձևակերպել է Լ․ Պրանդաւը։ Մ․ Մինասյան

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՌԵԺԻՄ, ՍՍՀՄ սսհմանային գոտի և սահմանային շերտ (տես Սահմանային աեղանք) սովետական քաղաքացիների և այլ անձանց մուտք գործելու, այնտեղ ժամանակավոր գտնվելու, բնակվելու, տեղաշարժվելու, աշխատանքներ կատարելու, նավամատույցներում, կառանատեղերում, բազավորման կետերում, ինքնագնաց և ոչ ինքնագնաց նավերի, սառցի վրայով տեղաշարժվող միջոցների հաշվառման և պահպանման, ՍՍՀՄ տերիտորիալ և ներքին ջրերում, սահմանային գետերի, լճերի և այլ ջրավազանների ջրերի սովետական մասում նավարկման ու տեղաշարժման կարգ։ Սահմանվում է ՍՍՀՄ պետ․ սահմանի մասին օրենքով (1982)։ Նավամատույցներում, կառանատեղերում և բազավորման կետերում ինքնագնաց և ոչ ինքնագնաց նավերի ու սառցի վրայով տեղաշարժվող միջոցների հաշվառման և պահպանման, ՍՍՀՄ տերիտորիալ և ներքին ջրերում, սահմանային ջրերի, լճերի և այլ ջրավազանների ջրերի սովետական մասում նավարկման ու տեղաշարժման կարգը; Տարածվում է նաև շրջանի, քաղաքի, ավանի վանի, գյուղսովետի՝ ՍՍՀՄ պետ․ սահմանին կամ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող ծովափին հարող այն տերիտորիայի վրա, որտեղ սահմանային գոտի չի սահմանվել։ Արգելվում է ինքնագնաց և ոչ ինքնագնաց նավեր ու սառցի տեղաշարժվող միջոցներ պահել սահմանված նավամատույցներից և բազավորման կետերից դուրս։ Սահմանային գոտում մշտապես չբնակվող անձանց, առանց ներքին մարմինների թույլտվության, արգելվում է մուտք գործել սահմանային գոտի։ Սահմանային շերտ մուտք գործելու, այնտեղ ժամանակավորապես գտնվելու, բնակվելու, աշխատանքներ կատարելու թույլտվությունը տալիս են սահմանապահ զորքերը։ Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ժամանակավորապես սահմանափակել այդ իրավունքները։ Սահմանապահ զորքերի վերահսկողության տակ է գտնվում նաև սահմանային գետերի, լճերի, այլ ջրավազանների ափով և սառցի վրայով տեղաշարժվելը՝ դրա համար սահմանված ճանապարհներից դուրս կամ տեղաշարժման կանոնների խախտումով։ ՍՍՀՍ պետ․ սահմանն անցնելու տեղերում սահմանապահ զորքերի ստուգման–բացթողման կետերի և մաքսային հիմնարկությունների ծառայական գործունեության համար պայմաններ ստեղծելու և պահպանելու նպատակով սահմանվում է ռեժիմ, որը կանոնավորում է այդ տեղերում անձանց և տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու, ինչպես նաև ՍՍՀՄ պետ․ սահմանից անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների և այլ գույքի բացթողման հետ կապված այլ գործունեության կարգը։ Անցման տեղերի ռեժիմը սահմանում են սովետական իրավասու մարմինները։

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՎԻՃԱԿ շինարարական տեխնիկայում, շինարարական կոնստրուկցիայի կամ շենքի (կառույցի) հիմնատակի վիճակ, երբ դրանք այլևս չեն բավարարում շահագործման պահանջները։ «Ս․ վ․» հասկացությունից օգտվում են ՍՍՀՄ–ում մշակված և շինարա– րական նորմաներով և կանոններով հաստատված նույն անվանման մեթոդով կոնստրուկցիաների հաշվարկ կատարելիս։ Ըստ Ս․ վ–ի հաշվարկի, մեթոդն ունի մի շարք առավելություններ նախկինում կի– րաուխղ մեթոդների նկատմամբ։ Այն աչքի է ընկնում կոնստրուկցիաների կրող հատկության և հուսալիության գնահատման լիարժեքությամբ։ Վերջինս պայմանավորված է նրանով, որ հաշվի են առնվում կոնստրուկցիաների վրա ազդող բեռն- վածքների և այդ բեռնվածքներին դիմադրող ուժի հավանականային հատկությունները, կոնստրուկցիաների առանձին տեսակների աշխատանքի առանձնահատկությունները, ինչպես նաև նյութի պլաստիկ հատկությունները։ ՍՍՀՄ–ում ըստ Ս․ վ–ի հաշվարկի մեթոդը կիրառվում է նաև որոշ, մեքենայական շինարարական կոնստրուկցիաների (օրինակ, կամրջային, կախովի և աշտարակային ամբարձիչների) հաշվարկի դեպքում։

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔ, պետ․ սահմանի (տես Սահմաններ պետական) երկայնքով անցնող որոշակի տերիտորիա, որի վերաբերյալ ներքին օրենսդրությամբ և սահմանամերձ պետությունների համատեղ համաձայնությամբ սահմանված է հատուկ ռեժիմ։ Ս․ տ–ի ռեժիմով սահմանվում է հողի, ջրերի, անտառների, ընդերքի, այլ հանդակների օգտագործման, նավարկության, ձկնորսության, լաստառաքման, այլ աշխատանքների կատարման կարգը։ Անհրաժեշտության դեպքում վարչական միավորի (քաղաք, շրջան, ավան, գյուղսովետ) սահմաններում ՍՍՀՄ պետ․ սահմանին կամ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող ծովափին հարող տերիտո– րիայի շրջանակներում հաստատվում է սահմանային գոտի, որտեղ մտցվում է հատուկ սահմանային ռեժիմ։ Սահմանային զորքերն այդ գոտում իրագործում են պետ․ սահմանի պահպանության խնդիրներ։ Բացի այդ, ՍՍՀՄ պետ․ սահմանի երկայնքով՝ նրա ցամաքային հատվածներում կամ սահմանային գետերի, լճերի և այլ ջրամբարների ափերի երկայնքով հաստատվում է նաև սահմանային շերտ (2 կմ ոչ ավելի լայնությամբ), որտեղ սահմանային ռեժիմով հաստատված կարգով մտցվում են լրացուցիչ սահմանափակումներ։ Այդ շերտն ամբողջությամբ (այդ թվում՝ գետեր, լճեր ու կղզիներ) գտնվում են ԱԱՀՄ Զինված ուժերի բացառիկ հսկողության ներքո։ Աահմանի երկայնքով կարող է հաստատվել նաև անտառահատ շերտ՝ 4–5 մ լայնությամբ։

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՕԳՏԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՏԵ

ՍՈՒԹՅՈՒՆ, տես Ավսարիական դպրոց։

ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉ Էլեկտրոնային տեխնիկայում, սարք, որն ապա– հովում է ելքի լարման հաստատուն մակարդակը, երբ մուտքի լարման արժեքը գերազանցում է այսպես կոչված սահմանափակման շեմքի սահմանը։ Ա․ լայնորեն կիրառում են իմպուլսային տեխնիկայում՝ իմպուլսների ձևավորման և փոխակերպման համար, ռադիոհաղորդման և բազմականալային կապի հարմարանքներում՝ ազդանշանների մակարդակի սահմանափակման համար ևն։ Ամպլիտուդ- ային Ա–ներն ապահովում են հիմնական տատանման ամպլիտուդի տրված սահմանային մակարդակը։ Ա–ի գործողությունը հիմնված է ոչ գծային տարրի (տրանզիստոր, կիսահաղորդչային դիող, Էլեկտրոնային լամպ են) հաղորդականության կտրուկ փոփոխության վրա այն բանից հետո, երբ մուտքի լարման ամպլիտուդը (կամ ակնթարթային արժեքը) հասնում է սահմանափակման շեմքին։ Դրա շնորհիվ ելքի լարման ամպլիտուդի (կամ ակնթարթային արժեքի) հետագա աճը դադարում Է։ Տարբերում են միակողմանի (միայն վերին կամ միայն ստորին սահմանափակման շեմքով) և երկկողմանի գործողության Ա–ներ։

ՍԱՀՄԱՆԱՔԱՐԵՐ, հողաբաժանումները նշող կոփածո հատուկ քարեր Հին Հայաստանում։ Դրվել են գյուղերի (գյուղ, համայնքների հողեր) ու ագարակների (մասնատիրական հողեր) սահմանագլուխներին Արտաշես Ա թագավորի ձեռնարկած հողային բարենորոգումների կապակցությամբ։ Բարենորոգումների նպատակն էր կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման նոր միտումները, մեղմել հողատերերի ու գյուղ, համայնքների միջև սրված հակասությունները։ Մովսես Խորենացու հաղորդումը հաստատվում է Սևանա լճի առափնյա շրջաններում, Սպիտակում և Զանգեզուրում հայտնաբերված մի քանի Ս–ով, որոնց վրա կան Զարեհի որդի Արտաշես արքայի անունով արամեերեն արձանագրություններ։ Գրկ․

Սարգսյան Գ․ խ․, Հելլենիստական դարաշրջանի Հայաստանը և Մովսես խորենացին, Ե․, 1966։