ոսկերչական իրեր, Ir-ի հետ՝ ջերմազույգեր (մինչև 2000°C) պատրաստելու համար։ Ռ․, նրա համաձուլվածքները և օրգ․ միացությունները, օրգ․ և անօրգանական նյութերի սինթեզի բարձրընտրողական կատալիզատորներ են։ Ռ–ի միացություն ներն օգտագործվում են ճենապակին, ապակին և ջնարակները ներկելու համար։
ՌՈՒԺԵ ԴԸ ԼԻԼ (Rouget de Lisle) Կլոդ ժոզեֆ (1760–1836), ֆրանսիացի բանաստեղծ և կոմպոզիտոր։ Ռազմ, ինժեներ։ Հռենոսյան բանակի կապիտան Ռ․ դը Լ․ եղել է Ստրասբուրգում, երբ Ֆրանսիան պատերազմ է հայտարարել (1792) ինտերվենցիայի նախապատրաստվող Ավստրիային։ Հեղափոխական հայրենիքի պաշտպանության համար ոտքի ելած ժողովրդի հայրենասիրությամբ ոգեշնչված նա ստեղծել է «Հռենոսյան բանակի մարտական երգ»-ը (երաժշտությունն ու տեքստը տպագրվել են անմիջապես, հետագայում գործիքավորել է Ֆ․ ժ․ Գոսեկը)։ Երգը տարածվել է Սարսելում և կոչվել է «Մարսելցիների քայլերգ» կամ <Մարսելյեզ>, 1795-ին հաստատվել է որպես Ֆրանսիայի պետ․ հիմն։ ճանաչվել է նաև Ռ․ դը Լ–ի «Ռոլանդը Ռոնսևալում» երգը, որից որոշ խոսքեր նշանաբան են դարձել 1848-ի հեղափոխականների համար։ Դրել է նաև «Բանաստեղծության և արձակի փորձեր» (1796) գործը, «ժակոն կամ Մայրերի դպրոցը» (1798, Կ․ է․ Դեպրեի հետ) կատակերգական օպերայի լիբրետոն, «Մակբեթ» (1827) դրաման, ռո մանսներ։ Ռ․ դը Լ–ի «Մարսելյեզը» հա յերեն է թարգմանել Հ․ Հակոբյանը 1906-ին։
ՌՈՒժԻՉԿԱ (․Ruzicka) Լեոպոլդ (1887–1976), շվեյցարական քիմիկոս–օրգանիկ։ Ազգությամբ՝ հորվաթ։ ԱՍՀՄ ԳԱ արտասահմանյան անդամ (1958)։ Ավարտել է Կարլսրուեի բարձրագույն տեխ․ դպրոցը (1910), աշխատակցել է Հ․ Շտաուդինգերին և նրա հետ 1912-ին տեղափոխվել Շվեյցարիա։ Եղել է Ցյուրիխի ֆեդերալ բարձրագույն տեխ․ դպրոցի (1923–27, 1929–57), Ուտրեխտի համալսարանի (1926–29) օրգ․ քիմիայի պրոֆեսոր։ Աշխատանքները հիմնականում վերաբերում են բնական օրգ․ նյութերի, պոլիմեթիլենների և բարձրակարգ տերպենների, ստերեոիդային հորմոնների (1934–35-ին նաև արական սեռական հորմոնների՝ անդրոստերոնի և տեստոստերոնի), հոտավետ նյութերի քիմ․ կառուցվածքի և սինթեզման հարցերին։ Նոբելյան մրցանակ (1939, Ա․ Բուտենանդտի հետ համատեղ)։
ՌՈՒԻՍ ԴԵ ԱԼԱՐԿՈՆ Ի ՄԵՆԴՈՍԱ (Ruiz de Alarcon у Mendoza) Խուան (1581 – 1639), իսպանացի դրամատուրգ։ Նրա պատմ․ բնույթի գործերից է «Սեգովիացի ջուլհակը» (1634) հերոսական պիեսը։ Առավել հայտնի ստեղծագործությունները՝ «Կասկածելի ճշմարտություն» (գրվել է մինչև 1619), «Պատերն էլ ականջներ ունեն» (1622), պատկանում են «բնավորությունների կատակերգությանը», որտեղ մերկացվում են մարդկային արատները, հաստատվում բարոյականության հումանիստական սկզբունքները։ Ռ–ի պիեսները մեծ ազդեցություն են գործել այլ երկրների գրականություններում այդ ժանրի զարգացման վրա։
ՌՈՒԼԻԵ Կարլ Ֆրանցևիչ (1814–1858), ռուս բնախույզ, կենսաբան էվոլյուցիոնիստ։ Ավարտել է բժշկավիրաբուժական ակադեմիայի Մոսկվայի բաժանմունքը (1833)։ Եղել է Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1840-ից)։ Ակզբնական շրջա նում զբաղվել է Մերձմոսկովյան ավազա նի երկրբ․ և հնէաբանական ուսումնասիրությամբ։ Ապացուցել է կենդանի ձևերի էվոլյուցիայի պատճառական կախվածու թյունը միջավայրի պայմանների փոփո խությունից։ Մինչև Չ․ Դարվինի «Տեսակ ների ծագումը» գրքի երևան գալը, Ռ․ ցույց է տվել (1852), որ կենդանիների նոր ցեղերի ստացման և կլիմայավարժեցման փորձը խիստ կարևոր է բնական պայման ներում ընթացող էվոլյուցիայի պրոցեսը հասկանալու համար։ Նա գտնում էր, որ ժառանգականությունը որոշվում է պատ մականորեն առաջացած պայմաններով, իսկ փոփոխականությունը օրգանիզմի հարմարվածության պրոցեսն է գոյության պայմաններին։ Հանդես է եկել ժ․ Կյուվիեի մետաֆիզիկական հայացքների դեմ, հերքել տեսակների անփոփոխության ուս մունքը, ստեղծել կենդանաբան–էվոլյուցիոնիստների գիտական դպրոց։
ՌՈՒԽԿՅԱՆ Աշոտ Արամի (4․3․1903, Ալեքսանդրապոլ), հայ սովետական անասնա բույծ–սելեկցիոներ ։ Գյուղատնտ․ գիտ․ Դ՜ր (1942), պրոֆեսոր (1942), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961), Վ․ Ի․ Լենինի անվ․ ՀամԳԳԱ ակադեմիկոս (1972)։ ԱՄԿԿ անդամ 1948-ից։ Ավարտել է Թիֆլիսի պո լիտեխնիկական ինստ–ի ագրոնոմիական ֆակ–ը (1925)։ 1930-ից աշխատել է Անդր-ֆեդերացիայի անվ․ անասնաբուժության Ա․ Ա․ Ռուխկյան (այժմ՝ Երևանի անասնաբուծ․-անասնաբուժ․) ինստ–ում, որպես ոչխարաբուծության (1931–35), գյուղատնտ․ կենդանի ների գենետիկայի և բուծման (1935–1959), գյուղատնտ․ կենդանիների բուծ ման և տոհմային գործի (1959-ից) ամբիոն ների վարիչ։ Եղել է նաև ՀՍՍՀ ԴԱ անաս նապահության (այժմ՝ ՀՍՍՀ անասնապա հության և կերարտադրության) ինստ–ի դիրեկտոր (1943–52)։ 1967–77-ին գե նետիկների և սելեկցիոներների հայկ․ ընկերության նախագահ։ Դիտական աշ խատանքները վերաբ–երում են ոչխարա բուծության որակական բարելավմանը և տոհմային գործին։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են ոչխարների Արագածյան ցե ղախումբը և բալբասի ներցեղային տիպը, որը տարածված է ՀՄՄՀ լեռնային շրջաններում։ Պարգևատրվել է Լենինի, Աշ խատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։
ՌՈՒԽԿՅԱՆ Հրաչյա Լիպարիտի [ծն․ 20․4(3․5)․1915, Ալեքսանդրապոլ, այժմ՝ Լենինական], հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1961)։ 1935-ին ավարտել է Երևանի գեղարվեստական տեխնիկումը, 1941-ին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ 1941–44-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ստեղծագործում է հիմնականում գրաֆիկայի բնագավառում։ Ստեղծել է պատմահեղափոխական գործեր («Ս․ Շահումյանը Բաքվի բանվորների շրջանում», ածուխ, 1956), Հայաստանի բնությանը, հուշարձաններին, ստեղծագործական առօրյային նվիրված նկարաշարեր («Հայաստանի պատմական հուշարձաններ», Հ․ Ռուխկյան․ «Հայրենի ծուխ։ 1915 թվականի ապրիլ», ինոփորագրություն (1965) մատիտ, սանգինա, 1950–75, հրտ․ Մ․, 1968, «Կառուցող իմ Հայաստան», լինոփորագրություն, 1960–73), նատյուրմորտներ («Սարի սմբուլ», կավճաներկ, 1979), հատկապես՝ դիմանկարներ, վերապատկերելով հայ մշակույթի, գիտության նշանավոր գործիչների՝ «Բույլ հանճարաց» կերպարաշարը [«Մեսրոպ Մաշտոց», կավճաներկ, 1962, «Սայաթ Նովա», կավճաներկ, 1945, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի մրցանակաբաշխության 1-ին մրցանակ, 1945 (նկ․ տես 192-րդ էջից հետո՝ ներդիրում), «Ա․ Իսահակյան», ճեպանկարների շարք, բանաստեղծի ձեռագիր քառատողերով, հրտ․ Մ․, 1975, «Կոմիտաս», կավճաներկ, 1946–79, «Վ. Համբարձումյան», կավճաներկ, 1980 ևն], հեղափոխականների («Ա․ Շահումյան», կավ ճաներկ, 1963, «Ստեփան Շահումյանի հանդիպումը Վ․ Ի․ Լենինի հետ Շվեյցարիայոլմ 1903 թ․», կավճաներկ, 1979, նկ․ տես հ․ 8, 432–րդ էջից հետո՝ ներդիրում, «Ս․ Մպանդարյան», կավճաներկ, 1980)։ Ռ–ի նկարներն առանձնանում են կեր պավորման հավաստիությամբ, հոգեբա նական ընդհանրացումով։ Ստեղծել է նաև պլակատներ։ Մասնակցում է հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների (1950–84)։ Դրել է «Քսան տարի վարպետի հետ» հուշապատումը՝ նվիրված Ա․ Իսահակյանին (Ե․, 1975)։ Ռ–ի բազմաթիվ նկարներ գտնվում են