անդամության թեկնածու է 1966-ից, ՀՍՍՀ VII–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Փիլ. հետազոտություններում քննել է կոլեկտիվիզմի և անհատապաշտության Փոխհարաբերությունների հարցեր, մարդկանց գիտակցության վրա գաղափարախոսության ազդեցության սոցիալ–հոգեբանական գործոնները։ Հեղինակ է գեղարվեստական ստեղծագործությունների (պիեսներ, կինոսցենարներ)։
ՍԱՄՍՈՒՆ (Samsun), Սամսոն, հնում՝ Ամիսոս (հուն. Άτίσός), քաղաք և նավահանգիստ Թուրքիայի հս–ում, Սև ծովի Սամսուն խորշի ափին, Սամսուն վիլայեթի վարչական կենտրոնը։ 134 հզ. բն. (1978)։ Արտահանում է ծխախոտ, հացահատիկ, բուրդ, մրգեր։ Ավտոճանապարհների հանգույց է։ Ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ Ծխախոտագործական շրջանի կենտրոն է, ներմուծվող ապրանքների բաշխման կայան։ Կա ծխախոտի, սննդի, քիմ. արդյունաբերություն, հանքային պարարտանյութերի արտադրություն, ձկնորսություն։
Ս․ հիմնադրել են հույները մ․ թ․ ա․ VI դ․։ Բարձր ծաղկման է հասել Պոնտոսի թագավորության ժամանակ (մ․ թ․ ա․ III–I դդ․)։ Մ․ թ․ ա․ II դ․ վերջին վերակառուցել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը։ Ունեցել է ինքնավար քաղաքի իրավունքներ, եղել առևտր․ և արհեստագործ, կենտրոն։ Իր ճառերից մեկում Կիկերոնը գովեստով է խոսում վաճառաշահ Ս–ի մասին։ Պոնտոսի թագավորության անկումից (մ․ թ․ ա․ 66) հետո Ս․ անցել է Հռոմ․, ապա՝ Բյուզ․ կայսրությանը, իսկ XV դ․ այն նվաճել են օսմանյան թուրքերը։ Քաղաքը փռված է ծովեզրյա լեռնաբլուրներին, որոնց զառիթափ կողերին պահպանվել են վիմափոր հին դամբարաններ (մի քանիսը բաղկացած են բազմահարկ և հարակից սրահներից), արձանագիր և պատկերաքանդակ տապանաքարեր, անդրիներ, անտիկ դրամներ են։ Հին U միջին դարերում Ս․ ունեցել է ամուր բերդ (այժմ՝ ավերակ)՝ կառուցված շուրջ 150 մ բարձրությամբ բլրի վրա։ Ս–ում են ծնվել և գործել մաթեմատիկոսներ Դեմետրիոսն ու Դիոնիսիդորոսը, քերականագետ Տիրանիոնոսը (մ․ թ․ ա․ I դ․), որին ունկնդրել է Ստրաբոնը։
Հնագույն ժամանակներից Ս–ում բնակված հայերը զգալի դեր են խաղացել քաղաքի արհեստագործ․ U առևտր․ կյանքում։ Ս–ից արտահանել են մետաղ, փայտանյութ, մետաքս, ընտիր ծխախոտ (հայտնի է «Սամսոն» անունով), մրգեր են։ 1914-ին Ս–ում բնակվում էր ավելի քան 10 հզ․ հայ։ Ունեին 2 եկեղեցի (Առաքելական և Ավետարանական) և 2 վարժարան։ Ս․ Հայոց առաջնորդական թեմի կենտրոն էր։ Հրատարակվում էր «Դպրոց» պատմագիտ․ ամսագիրը (1914)։ Ս–ի ծխախոտի և ալյուրի արդյունաբերությունն ու արտահանությունը գրեթե ամբողջովին կենտրոնացած էր Իփեկյան, Խերյան, Իպրանոսյան, Ասրյան, Աբրահամյան, Պահճեգուլյան, Չեքեմյան և այլ գերդաստանների ձեռքում։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, Ս–ի հայերը ենթարկվեցին բռնագաղթի և կոտորածների։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանեցին տարբեր երկրներում։
ՍԱՄՎԵԼ ԱՆԵՑԻ, Սամուել Անեցի, Սամուել Երեց (մոտ 1100/05–1185/90), հայ պատմիչ–ժամանակագիր։ Ենթադրվում է, որ ծնվել է Անիում կամ մոտակա բնակվայրերից մեկում։ Աշակերտել է Հովհաննես Սարկավագին։ Եղել է քահանա։ Պահպանված միակ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրական բնույթի պատմ․ երկը գրել է Գրիգոր Դ Տղա կաթողիկոսի պատվերով։ Շարադրանքը սկսվում է Ադամից և հասցվում մինչև 1180 թվականը։ Այլ հեղինակներ Ս․ Ա–ու ժամանակագրությունը շարունակելով՝ հասցրել են մինչև 1665-ը։ Ս․ Ա․ միջնադարյան այն բացառիկ պատմիչներից է, որ նշում է օգտագործած աղբյուրները, փորձում ճշտել պատմ․ իրադարձությունների, դինաստիաների, տիրակալների, կաթողիկոսների ժամանակագրությունը։ Օգտագործելով Եվսեբիոս Կեսարացու, Ագաթանգեղոսի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Փավստոս Բուզանդի, Սեբեոսի, Շապուհ Բագրատունու, Հովհաննես Դրասխանակերտցու, Ստեփանոս Տարոնեցու, Հովհաննես Սարկավագի և այլոց գործերը՝ Ս․ Ա․ հաճախ հակադրվում է նրանց՝ իրադարձությունները ներկայացնելով սեփական պատկերացմամբ, որը մեծացնում է երկի պատմ․ արժեքը։ XII դ․ իրադարձությունները, որոնք Ս․ Ա․ շարադրել է որպես ականատես, կարևոր սկզբնաղբյուր են այդ ժամանակաշրջանի Հայաստանի և Կիլիկյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար։ Արժեքավոր նյութեր կան նաև հարևան երկրների ու ժողովուրդների մասին։ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»-ի համեմատական բնագիրը՝ առաջաբանով և ծանոթագրություններով, հրատարակել է Ա․ Տեր–Միքայելյանը, 1893-ին։ Ս․ Ա–ու երկը թարգմանվել է լատ․ և 1818-ին հրատարակվել Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոնի» հետ։ Տարբեր ժողովածուներում ֆրանս․ հատվածներ են հրատարակվել Մ․ Բրոսսեի և է․ Դյուլորիեի թարգմանությամբ։
ՍԱՄՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Սասանյան Պարսկաստանի նվաճողական քաղաքականության դեմ հայ ազատագրական պայքարի գործիչ IV դ․ 2-րդ կեսին։ Իշխան Վահան Մամիկոնյանի և Տաճատուհու (Մերուժան Արծրունու քույրը) որդին։ Պարսկ․ կողմնորոշման և Մերուժան Արծրունուն զինակցելու համար սպանել է հորը և մորը (ըստ Փավստոս Բուզանդի, խորթ մորը՝ պարսից Շապուհ II-ի քույր Որմիզդուխտին)։ Եղել է Արշակ Գ–ի մերձավոր զինակիցներից։ Երբ հայ նախարարները հպատակության թուղթ են հղել Սասանյանների գերիշխանությունն ընդունած Խոսրով Գ–ին, վերջինիս պատասխան թուղթը Ս․ Մ․ հափշտակել և փախել է Բյուզանդիա։ Ս․ Մ–ի կերպարի շուրջ է հյուսված Րաֆֆու «Սամվել» պատմավեպը։
ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնադրվել է 1832-ին, Իտալիայի Պադուա քաղաքում, եվդոկացի մեծահարուստ Սամուել Մուրատյանի կտակով, Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ։ 1846-ին տեղափոխվել է Փարիզ, 1870-ին՝ Վենետիկ, ուր միացվել է Ռափայելյան վարժարանին և զույգ կրթակենտրոնների անվամբ կոչվել Մուրատ–Ռափայելյան (տես Մուրատ–Ռափայելյան վարժարան)։ Մխիթարյան միաբանները, ստանալով ֆրանս․ կառավարության համաձայնությունը, 1929-ին վարժարանը վերաբացել են Փարիզում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին փակվել է, նորից վերաբացվել 1946-ին։ 1848–70-ին այստեղ կիրառվել է ֆրանս․ միջնակարգ դպրոցի ծրագիրը (ուսման տևողությունը 6 տարի), ընդունվել են նախակրթարանն ավարտողները։ Այժմ Ս․ Մ․ վ․ գործում է ժամանակակից ֆրանս․ լիցեյի ծրագրով։ Շրջանավարտներն ստանում են բակալավրի աստիճան և իրավունք՝ առանց քննության ընդունվելու համալսարան։ Վարժարանը որոշակի դեր է կատարում հայ–ֆրանս․ մշակութային կապերի զարգացման գործում։ Սերտ կապի մեջ է Սովեաական Հայաստանի հետ, ստանում է գրականություն և ուս․ պիտույքներ։
ՍԱՄՎԵԼՅԱՆ Լուիզա Օնիկի (ծն․ 11․8․ 1926, Լիոն), հայ սովետական թատերագետ։ Արվեստագիտության ղ–ր (1970), պրոֆեսոր (1972)։ Ավարտել է Երևանի թատեր․ ինստ–ի թատերագիտական ֆակ–ը (1949)։ 1949–70-ին դասախոսել է Երեանի գեղարվեստաթատեր․ ինստ–ում։ 1970–75-ին եղել է Երևանի հայկ․ մանկավարժ․ ինստ–ի կուլտուրայի ֆակ–ի գեղագիտության և արվեստների պատմության, 1975–78-ին՝ Երևանի ռուսաց և օտար լեզուների մանկավարժ, ինստ–ի, 1978–82-ին՝ Երևանի համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնների վարիչ։ Ս․ հեղինակ է մի շարք ուսումնասիրությունների, հոդվածների, որոնք վերաբերում են հայ թատրոնի, մասնավորապես հայ շեքսպիրյան թատրոնի պատմության ու տեսության հարցերին, նշանավոր դերասանների ու ռեժիսորների ստեղծագործությանը։
ՍԱՄՎԵԼՅԱՆ Վարդան Տիգրանի [5(18)․1․ 1901, Վաղարշապատ–4․8․1956, Երևան], հայ երգահավաք, երգիչ, երաժշտագետ։ Երաժշտ․ կրթությունն ստացել է Երևանի կոնսերվատորիայում (1923–36)։ Եղել է Երևանի կոնսերվատորիայի (1933–36), Հայֆիլհարմոնիայի (1937–38), Մոսկվայի