ձեռնարկություններ, կառուցվել են արդյունաբերական ձեռնարկություններ, բացվել են դպրոցներ: 1957 թ.-ի հոկտեմբերին, իտալական ղեկավար շրջանների օգնությամբ, Սան Մարինոյի աջ ուժերը պետական հեղաշրջում կատարեցին: Իշխանության գլուխ կանգնեցին կոալիցիոն կառավարություններ՝ Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցության (ՔԴԿ, հիմնադրված 1948 թ.) ղեկավարությամբ: 1974 թ.-ի պառլամենտական ընտրություններից հետո կազմվեց կառավարություն ՔԴԿ–ի և սոցիալիստական կուսակցության (հիմնադրված 1903 թ.) ներկայացուցիչներից: 1978 թ.-ին տեղի ունեցան վաղաժամկետ, իսկ 1983 թ.-ին հերթական պառլամենտական ընտրություններ, որոնք ավարտվեցին ձախ ուժերի հաղթանակով: 1956 թ.-ին ՍՍՀՄ–ի հետ հաստատվել են հյուպատոսական հարաբերություններ:
Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: Քրիստոնեա–դեմոկրատական կուսակցություն: Հիմնադրվել է 1945 թ.-ին: Ունի մոտ 3 հազ․ անդամ, պառլամենտում՝ 26 տեղ: Սոցիալիստական կուսակցություն: Հիմնադրվել էժ 1896 թ.-ին: Ունի մոտ 500 անդամ, պառլամենտում՝ 9 տեղ: Սոցիալիստական միասնական կուսակցություն: Ստեղծվել է 1976 թ.-ին՝ նախկին անկախ սոցիալ–դեմոկրատական կուսակցության ձախ թևի բազայի վրա: Պառլամենտում ունի 8 տեղ: Սան Մարինոյի կոմունիստական կուսակցութուն (ՍՄԿԿ): Հիմնադրվել է 1921 թ.-ին: Ունի ավելի քան 1000 անդամ, պառլամենտում՝ 15 տեղ:
Աշխատավորների համընդհանուր կոնֆեդերացիա: Կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունների կողմնակից աշխատավորների արհմիութենական միավորում: Ունի ավելի քան 1000 անդամ: Աշխատավորների դեմոկրատական կոնֆեդերացիա: Կաթոլիկական կողմնորոշման արհմիութենական կենտրոն: Ունի մոտ 2 հազ. անդամ:
Տնտեսությունը: Կան տեքստիլ, ցեմենտի, թղթի, կաշվի, մետաղամշակման, քիմիական, կահույքի, խեցեգործական արդյունաբերության ձեռնարկություններ: Արդյունահանվում է շինաքար, ծծումբ: Զբաղվում են հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, գինեգործությամբ և անասնապահությամբ: Պետության եկամտի կարևոր աղբյուրը արտասահմանյան տուրիզմն է (տարեկան մոտ 3 մլն. տուրիստ), փոստային դրոշմանիշների և դրամների (դրամագետների համար) թողարկումն է: Դրամական միավորը իտալական լիրան է:
Գրականություն՝ Матвеев Г․ П․, Андорра․ Лихтенштейн․ Монако. Сан-Марино, М․, 1959; Brugnoli М․ V․, Zосса Е․, Guida di San Marino, Roma, 1953; La Serenissima Republica di San Marino (Guida ufficiale), San Marino, 1963․
ՍԱՆ ՄԱՐԻՆՈՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՍՄԿԿ), հիմնադրվել է 1941 թ.-ի հուլիսին ընդհատակում՝ ֆաշիստական բռնապետության (1923–1944 թթ.) պայմաններում: Դեռևս 1921 թ.-ին Սան Մարինոյում ստեղծվել էր իտալական կոմկուսի սեկցիա, որը սակայն ոստիկանական հետապնդումների պատճառով կարճ ժամանակից հետո դադարել էր գործել: Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–1945 թթ.) հետո դեմոկրատական շարժումների վերելքի պայմաններում կոմկուսը ձեռք է բերել զգալի հաջողություններ: 1945 թ.-ի պառլամենտական ընտրություններում սոցիալիստական կուսակցության հետ դաշնակցած՝ ստացել է 19 տեղ, սոցիալիստների հետ պառլամենտում կազմելով մեծամասնություն: 1945–1957 թ.-ին գործադիր իշխանությունն իրականացնող երկու կապիտան–ռեգենտները եղել են սոցիալիստ և կոմունիստ: Այդ տարիներին նրանց բլոկը անցկացրել է մի շարք ագրարային միջոցառումներ, ազգայնացրել մի քանի ձեռնարկություն, աշխատավորների դեմոկրատական իրավունքներն ամրապնդող որոշ փոփոխություններ մտցրել օրենսդրության մեջ: 1957 թ.-ին երկրում կատարված պետական հեղաշրջումից հետո կոմունիստներն իշխանությունից հեռացվել են:
Կուսակցության 8-րդ համագումարը (1973 թ.) մշակեց աշխատավորության և բնակչության միջին խավերի միասնության ամրապնդման գիծ: 1974 թ.-ի պառլամենտական ընտրություններում Սան Մարինոյի կոմունիստները ստացան 15 տեղ (60-ից): 7–8-րդ և 9-րդ (1976 թ.) համագումարների փաստաթղթերում կոմունիստներն իրենց նպատակը հռչակեցին սոցիալիստական հասարակարգի կառուցումը՝ լայն հակամոնոպոլիստական ճակատ ստեղծելու և երկրի տնտեսական ու քաղաքական սիստեմում դեմոկրատական վերափոխումներ կատարելու ճանապարհով:
1978 թ.-ի պառլամենտական արտահերթ ընտրություններում հաղթանակ տարավ ձախ ուժերի միասնական ճակատը: Նրանք պառլամենտում կազմեցին բացարձակ մեծամասնություն: Նորաստեղծ կառավարության մեջ մինիստրական 10 տեղերից 4-ը ստացան կոմունիստները:
Սան Մարինոյի կոմունիստների 10-րդ համագումարը (1980 թ.) անցավ հասարակարգի բարեփոխման, դեմոկրատիայի և բազմակուսակցության ոգու, ձախ ուժերի միասնության ամրապնդման և բոլոր դեմոկրատական ուժերի համագործակցման նշանաբանով: ՍՄԿԿ պատվիրակները մասնակցել են կոմունիստական և բանվորոկան կուսակցությունների 1957 թ.-ի, 1960 թ.-ի և 1969 թ.-ի Մոսկվայի խորհրդակցություններին և հավանություն տվել դրանց աշխատանքներին:
ՍՄԿԿ կառուցվում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով: Կուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է, իսկ դրանց միջև ընկած ժամանակաշրջանում՝ Կենտկոմը, որ Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի հետ համատեղ ընտրում է ղեկավարություն և քարտուղարություն: Կուսակցության նախագահ՝ Է. Գասպերոնի, գլխավոր քարտուղար՝ Ու. Բարուլլի, կենտրոնական օրգանը «Շինտիլա» («La Scintilla») ամսաթերթն է:
ՍԱՆ ՄԱՐՏԻՆ (San Martin) Խոսե (1778–1850 թթ.), Լաատինական Ամերիկայի երկրների անկախության պատերազմի ղեկավարներից, Արգենտինայի ազգային հերոս: 1802–1812 թթ.-ին մասնակցել է Ֆրանսիայի դեմ իսպանացի ժողովրդի ազատագրական պայքարին: 1812 թ.-ին վերադարձել է Արգենտինա, նշանակվել (1814 թ.) իսպանական լծի դեմ պայքարող Արգենտինայի հայրենասերների Հյուսիսային բանակի գլխավոր հրամանատար: Լա Պլատայի միացյալ նահանգների (1826 թ.-ից՝ Արգենտինա) անկախության հռչակումից (1816 թ.) հետո, 1817–1818 թթ.-ին ազատագրել է Չիլին (այդ նպատակով դժվարին անցում կատարել Անդերի վրայով), 1820–1821 թթ.-ին՝ Պերուն: Դարձել է Պերուի առաջին կառավարության ղեկավար (պրոտեկտոր), մի շարք բարեփոխումներով ամրապնդել երկրի տնտեսական և ռազմական դրությունը: 1822 թ.-ի հուլիսին Դուայակիլում Ս․ Բոլիվարի հետ հանդիպելուց հետո, երբ Բոլիվարը մերժեց համատեղ գործելու Սան Մարինոյի առաջարկը, հեռացել է զինվորական և քաղաքական գործունեությունից, մեկնել Ֆրանսիա:
ՍԱՆ ՊԱՈՒԼՈՒ (Sāo Paulo), նահանգ Բրազիլիայի հարավ–արևելքում: Տարածությունը 247 3 հազ կմ² է, բնակչությունը՝ 24,0 մլն (1980 թ.): Վարչական կենտրոնը՝ Սան Պաուլու: Գտնվում է Բրազիլական սարահարթի հարավ–արևելքում: Երկրի տնտեսապես ամենազարգացած նահանգն է (արդյունաբերական արտադրանքի ավելի քան 50%–ը և արտադրված էլեկտրաէներգիայի մոտ 1/3-ը բաժին է ընկնում Սան Պաուլուին): Հիմնական ճյուղերն են մեքենաշինությունը (երկրում արտադրվող ավտոմոբիլների ավելի քան 4/5-ը), մետալուրգիան, թաղանթանյութի, թղթի, ցեմենտի, տեքստիլ, քիմիական, դեղագործական, սննդի արդյունաբերությունը։ Սան Պաուլուն տալիս է երկրի գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 40%–ը: Գերիշխում է խոշոր հողատիրությունը: Զբաղվում են սուրճի, շաքարեղեգնի, բամբակենու, եգիպտացորենի, մանիոկի, ցիտրուսների մշակությամբ, անասնապահությամբ, ափամերձ շրջաններում՝ ձկնորսությամբ: Հիմնական նավահանգիստը Սանտուսն է:
ՍԱՆ ՊԱՈՒԼՈՒ (Sāo Paulo), քաղաք Բրազիլիայի հարավ–արևելքում, նույնանուն նահանգի վարչական և երկրի տնտեսական գլխավոր կենտրոնը: 12708 6 հազ․ բնակիչ (1980 թ.): Տրանսպորտային հանգույց է: Սան Պաուլուի ագլոմերացիայի մեջ են մտնում 37 քաղաք–արբանյակ: Լատինական Ամերիկայի և աշխարհի խոշորագույն քաղաքներից է: Զարգացած է մեքենաշինությունը, գունավոր մետալուրգիան, տեքստիլ, քիմիական, սննդի արդյունաբերությունը: Ունի 3 համալսարան: Սան Պաուլուն հիմնադրել են ճիզվիտները 1554 թ.-ի հունվարի 25-ին Սուրբ Պողոսի (այստեղից էլ՝ Սան Պաուլու անվանումը) օրը: 16-18-րդ դդ․ եղել է սուրճի պլանտացիաների կենտրոն: 1822 թ.-ին Սան Պաուլույում է հռչակվել Բրազիլիայի անկախությունը: 19-րդ դ․ սկզբին այստեղ են սկսել առաջանալ Բրազիլիայում առաջին կապիտալիստական մանուֆակտուրաները: 20-րդ դ․ սկզբին քաղաքը դարձել է արդյունաբերական և բանվորական շարժման խոշոր կենտրոն:
Հայերը Սան Պաուլույում հաստատվել են 19-րդ դ․ վերջին, համայնքը ստվարացել է առաջին համաշխարհային պատերազմից (1914–1918 թթ.) և Կիլիկիայի հայերի զանգվածային արտագաղթից (1921–1922 թթ.) հետո: 1983 թ.-ին Սան Պաուլույում կար շուրջ 18 հազ․ հայ: Հիմնականում զբաղվում են առևտրով, զգալի է հայերի դերը կոշիկի