Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ունեն ձնաանձրևային սնում, հարուստ են հիդրոէներգիայի պաշարներով։ Առավել խոշոր լճերը կենտրոնացած են Դանուբի հովտում (Պոտելու, Գրյակա, Կելերաշի, Բրատեշ) և Սև ծովի ափի մոտ (Ռազելմ, Աինոե)։

Հողերը, բուսական և կենդանական աշխարհը։

Դաշտավայրերում տարածված են առավելապես սևահողերն ու սևահողանման հողերը։ Գետահովիտներում հանդիպում են մարգագետնասևահողային, Դանուբի ողողատում՝ ճահճային հողերի տարատեսակներ։ Ստորին Դանուբյան հարթավայրի ցածրադիր վայրերում և Սև ծովի առափնյա շրջաններում տեղ-տեղ աղուտներ ու աղուտահողեր են։ Նախալեռներում և բարձրադիր սարավանդներում զարգացած են մոխրագույն և գորշ անտառային հողերը, ավելի բարձըր՝ ձևավորվում են պոդզոլային և լեռնամարգագետնային հողերը։ Ռ-ի տարածքի մոտ 1/2-ը հերկված է։

Անտառներն զբաղեցնում են տարածքի ավելի քան 1/4-ը (առավելապես պահպանվել են լեռնային շրջաններում և գետերի ողողատներում)։ Լեռների առավել բարձր մասերն զբաղեցնում են ենթալպյան և ալպյան մարգագետինները։ Հարթավայրերում գերակշռում է տափաստանային և անտառատափաստանային բուսականությունը։ Անտառների ֆաունային բնորոշ են գայլը, աղվեսը, լուսանը, կզաքիսը, գորշուկը, նապաստակը, սկյուռը, թռչուններից՝ բուն, փայտփորիկը, կկուն, տափաստաններին՝ արջամուկը, գետնասկյուռը, դաշտամուկը, թռչուններից՝ ճուռակը, արծիվը, արոսը, արոսիկը, լորը, հանդիպում են մողեսներ և օձեր։ Ցուրահատուկ է Դանուբի դելտայի կենդանական աշխարհը․ այստեղ բնադրում են հսկայական քանակությամբ ճահճային և ջրլող թռչուններ (ձկնկուլներ, սագեր, բադեր, ճայեր, կռունկներ, կարապներ ևն), իսկ ամռանը Հս.Աֆրիկայից այստեղ են չվում հավալուսներ և կարմրաթևիկներ։ Գետերն ու լճերը հարուստ են ձկներով (թառափ, սևրյուգա, ստեռլետ ևն)։

IV․ Բնակչությունը

Ավելի քան 88%-ը ռումիններ են (1984), ապրում են նաև հունգարներ (8%), գերմանացիներ, գնչուներ, հրեաներ, ուկրաինացիներ, ռուսներ, հայեր և այլք։ Հավատացյալների մեծամասնությունը ուղղափառ է։ Պաշտոնական տոմարը գրիգորյանն է։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 94 մարդ է (1983)․ միջինից բարձր է Ռ–ի հվ․ և հս–արլ․ հարթավայրային շրջաններում (մինչև 150 մարդ)։ Քաղաքային բնակչությունը 48% է։ Խոշոր քաղաքներն են՝ Բուխարեստը, Կլուժ Նապոկան, Տիմիշոարան, Յասսին, Բրաշովը, Գալացը, Կրայովան, Կոնսաանցան, Պլոեշտին։

V․ Պատմական ակնարկ

Ռ–ի տարածքում մարդու բնակության հնագույն հետքերը վերաբերում են ստորին հին քարի դարի ժամանակաշրջանին։ Նոր քարի դարի ժամանակաշրջանում այստեղ զբաղվել են պարզունակ երկրագործությամբ ու անասնապահությամբ։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին Հս. Մերձսևծովյան շրջանից և Կենտր․ Եվրոպայից խաշնարած ցեղերի (բրոնզին ծանոթ) ներխուժումը Ռ–ի տարածք արագացրել է անցումը բրոնզի դարին, ամրապնդվել են ցեղային կազմակերպությունները։ Մ․թ․ա․ I հազարամյակի սկզբին տեղի է ունեցել անցում հերկովի երկրագործությանը։ Երկաթի ձուլման յուրացմանը նպաստել են մ․թ.ա․ VI դ․ այստեղ եկած սկյութները, ինչպես նաև մ․ թ․ ա․ մոտ III դ․ Տրանսիլվանիայում հայտնված կելտերը, որոնք (ինչպես և սկյութները) հետագայում ձուլվել են տեղի թրակիական ցեղերի հետ։ Մ․ թ․ ա․ VII–VI դդ․ Դոբրուջայի տարածքում և Սև ծովի առափնյա մասում հիմնվել են հուն. քաղաք–պետություններ՝ Իստրիեն, Կալլատիսը, Տոմիսը, որոնք մ․ թ․ ա․ II դ․ վերջին ընկել են Պոնտոսի թագավորության, իսկ մ․թ․ա․ I դ․՝ հռոմեացիների տիրապետության տակ։ Մ.թ․ա․ I դ․ կեսին կազմավորվել է գետա-դակիական (տես Դակեր) ցեղային միավորումը, որը հետագայում պետականության ստեղծման հիմք է ծառայել։ Մ․թ․ I դ․ Տրանսիլվա նիայում կազմավորվել է դակիական վաղ տրկատիրական պետություն՝ Սարմի-զեգետուզա կենտրոնով։ II դ․ սկզբին, չնայած դակերի բազմամյա համառ դիմադրությանը՝ Դեցեբալ թագավորի գլխավորությամբ, պետության տարածքն ընկել է հռոմ․ տիրապետության տակ (մինչև 271-ը) և կոչվել է Դակիա հռոմ․ պրովինցիա։ III դ․ վերջին Դակիա են սկսել թափանցել հոները, լանգոբարդները, ավարները։ VI–VII դդ․ Ռ–ի տարածքում բնակություն են հաստատել սլավոնները, որոնք մեծ ազդեցություն են ունեցել տեղի բնակչության նյութական ու հոգևոր մշակույթի վրա, կարևոր դեր խաղացել նրա պետականության զարգացման գործում։ VIII դ․ վերջին X դ․ Ռ–ի տարածքի մեծ մասը մտել է Առաջին Բուլղարական թագավորության կազմի մեջ։ XI–XII դդ․ Ռ–ի տարածք են ներխուժել պեչենեգները, պոլովցիները, իսկ XIII դ․' թաթար–մոնղոլները։XI–XII դդ․ Տրանսիլվանիան ընկել է Հունգարական թագավորության իշխանության տակ։ XIV դ․ կազմավորվել են Վալախիա և Մոլդովա անկախ իշխանությունները՝ հոսպոդարների գլխավորությամբ։ Իշխանությունների ստեղծումը նպաստել է Ռ–ի տարածքում ֆեոդ. հարաբերությունների հետագա զարգացմանը։ XIII–XVI դդ․ ֆեոդ. լծի ուժեղացումը առաջ է բերել մի շարք գյուղացիական ապստամբություններ (1437 և 1514-ին՝ Տրանսիլվանիայում, 1490– 1492-ին՝ Մոլդովայում ևն)։ XVI դ․, չնայած համառ դիմադրությանը, սկզբում Վալախիայի, ապա Մոլդովայի իշխանությունը կախման մեջ են ընկել Օսմանյան կայսրությունից։ 1526-ի Մոխաչի ճակատամարտից և Հունգարական թագավորության անկումից հետո կազմավորվել է (1541) համեմատաբար ինքնուրույն Տրանսիլվանիա իշխանությունը, որը նույնպես ընդունել է թուրք սուլթանի գերիշխանությունը։ Հենվելով ժողովրդի աջակցության վրա՝ Վալախիայի հոսպոդար Միհայ Քաջը ջարդել է թուրք զորքերին և XVI դ․ վերջին, կարճ ժամանակով միավորել Վալախիան, Մոլդովան և Տրանսիլվանիան։ Թուրք տիրապետությունը կաշկանդում էր իշխանությունների տնտեսական առաջընթացը, խոչընդոտում արտադրողական ուժերի զարգացմանը։ XVII դ․ Տրանսիլվանիան ազատագրվել է թուրքական կախումից, բայց դարի վերջին միացվել է Հաբսբուրգների տիրույթներին (մինչև 1918-ը)։ XVI դ․ վերջից օսմանյան ագրեսիայի դեմ ընդհանուր պայքարում ամրապնդվել են մոլդովա-վալախա–ռուս․ քաղաքական կապերը։ XVII –XVIII դդ․ սկզբին Վ․ Լուպու, Մ․ Բասարաբ, Գ․ Շտեֆան, Կ․ Բրընկովյանու հոսպոդարները սերտ քաղաքական հարաբերությունների մեջ էին Ուկրաինայի և Ռուսաստանի հետ։ Հոսպոդար Դ․ Կանաեմիրը դաշնակցային պայմանագիր է կնքել Պետրոս I Մեծի հետ։ XVIII–XIX դդ․ ռուս–թուրքական պատերազմները նպաստեցին Մոլդովայի և Վալխիայի ժողովուրդների ազատագրական պայքարին և թուրքական լծի թուլացմանը (տես Քյուչուկ–Կայնարջիի հաշտություն 1774)։ Սոլդովացիների և վալախների կամավորական ջոկատները ռուս, բանակի կողմում մասնակցում էին Թուրքիայի դեմ ռազմ, գործողություններին։ 1812-ի Բուխարեստի հաշտության պայմանագրով, որով ավարտվեց 1806–12-ի ռուս–թուրք․ պատերազմը, Բեսարաբիան ազատագըրվեց թուրք, լծից և մտավ Ռուսաստանի կազմի մեջ։ 1828–29-ի ռուս–թուրք․ պատերազմից հետո կնքվեց 1829-ի Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիրը, համաձայն որի Մոլդովան և Վալախիան ստացան ինքնավարություն։ 1829-ին թուրք, առևտրական մենաշնորհի վերացումը նպաստեց իշխանությունների տնտ․ վերելքին, զարգացավ արհեստավորական մանուֆակտուրային արտադրությունը, ընդլալնվեց առևտուրը, առաջացավ առևտրական բուրժուազիա։ Առավել ամրապնդվեցին երկու իշխանությունների ժողովուրդների՝ մոլդովացիների և վալսփւների կապերը, որոնք հիմնված էին լեզվի, մշակույթի և տնա․ զարգացման ընդհանրության վրա։ Երկու իշխանություններում էլ աճում էր միավորվելու ձգտումը, որը հատկապես ուժեղացավ Վալախիայում 1848-ի բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունից և Մոլդովայում ու Տրանսիլվանիայում 1848-ի հեղա փոխական ելույթներից հետո։ Միավորումը տեղի ունեցավ 1859-ին, հակառակ Թուրքիայի և եվրոպ․ մի շարք տերությունների ընդդիմության, երբ երկու իշխանություններն ընտրեցին ընդհանուր հոսպոդար՝ Ա․ Կուզային։ Նոր ստեղծված պետությունը 1862-ին կոչվեց Ռ․ (Ռումինական իշխանություն), երբ Մոլդովայի և Վալախիայի օրենսդիր ժողովների միացյալ նիստում ընտրվեց միասնական կառավարություն։ 1864-ին հրապարակվեց դեկրետ գյուղացիական ռեֆորմի մասին, գյուղացիները ազատվում էին ճորտական կախումից, բայց հողի 2/3-ը մնում էր կալվածատերերի ձեռքում։ Ռեֆորմից դժգոհ հետադեմ բոյարների ու խոշոր բուրժուազիայի (այսպես կոչված «Հրեշավոր կոալիցիա») ճնշման տակ Կուզան հարկադըրված էր հրաժարվել գահից (1866)։ Ռ–ի իշխան դարձավ Հոհենցոլերն դինաստիայի արքայազն Կարլը (Կարոլ I)։ Նույն