Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(միջսառցադաշւոային) մայրցամաքային սառցադաշտերի զգալի մասը հալվել է։ Ս․ ժ–ներ եղել են ստորին պրոտերոզոյում՝ Հս․ Ամերիկա, վերին ռիֆեյում՝ Աֆրիկա և Ավստրալիա, վենդում՝ Եվրոպա, Ասիա և Հս․ Ամերիկա, օրդովիկում՝ Աֆրիկա, կարբոնի վերջում և պերմի սկզբում՝ Դոնդվանա մայրցամաքների վրա։ Առավել լավ է ուսումնասիրված պլեյստոցենի Ս․ ժ․։ Տես նաև Անթրուցոգենի ժամանակաշըր– ջան։ Պ․ Մուրադյան

ՍԱՌՑԱԴԱՇՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ, սառցադաշտի եզրային մասում գոյացած, ռելիեֆի օրինաչափորեն տեղաբաշխված սառցադաշտային ձևերի և սառցադաշտային նստվածքների ամբողջությունը։ Ս․ հ․ բաղկացած է սառցադաշտի ծայրամասը գոտեորող եզրային մորենների թմբերից, որոնց արտաքինից հարում են ջրասառցադաշտային նստվածքները և առաջացնում զանդրային հարթավայրեր։ Ներքին կողմից եզրային մորենին հարում է բլրամորենային հարթությունը, որը նախկինում զբաղեցված է եղել սառցադաշտի եզրային մասով։ Այստեղ հաճախ հանդիպում են լճերի վերածված փակ գոգավորություններ (լեզվակային ավազաններ)։

ՍԱՌՑԱԴԱՇՏԱՅԻՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ, երկրբ․ նստվածքներ, որոնց առաջացումը կապված է ժամանակակից կամ հնագույն լեռնային ասռց աղաշաերի և մայրցամաքային ծածկոցների հետ։ Ա․ ն․ բաժանվում են՝ բուն սառցադաշտային (սառցութային կամ մորենային) և ջրասառցադաշտային տեսակների։ Բուն Ս․ ն․ գոյանում են սառցազանգվածում գտնվող և տեղաշարժվող բեկորային նյութի՝ սառցադաշտի հատակին անմիջականորեն նստեցման ճանապարհով։ Կազմված են չտեսակավորված փխրուն բեկորային ապարներից, ավելի հաճախ գլաքարային կավերից, կավավազներից, ավազա կա վերից, ավելի սակավ՝ գլաքարային ավազներից։ Ջրասառցադաշտային նստվածքները գոյանում են սառցադաշտերի ներքին և եզրային հատվածներում, կազմված են տեսակավորված և ձնհալքի ջրերով վերանստեցված մորենային նյութերից։ Տարբերում են սառցադաշտագետային կամ ֆլուվիոգլացիալ (շեղաշերտ ավազներ, մանրախիճ, գլաքարեր) և լճասառցադաշտային կամ լիմնոգլացիալ (գլխավորապես ժապավենաձև կավեր) նստվածքներ։ Բոլոր տիպի Ս․ ն․ առաջացնում են բարդ զուգակցություններ (համալիրներ կամ ֆորմացիաներ)։ Դրանք հատկապես հատուկ են անթրոպոգենին, երբ լայնատարած ցամաքային սառցադաշտերը ծածկել են ժամանակակից բարեխառն գոտիների հսկայական տարածություններ։ Վերին պալեոզոյի և մինչքեմբրիի Ս․ ն․ խիստ կարծրացած, ցեմենտացված, հաճախ էլ մետամորֆացված են (տիլիտներ)։

ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐ, երկրի մակերևույթին մթնոլորտային պինդ տեղումներից գոյացած, շարժվող սառցի բնական կուտակումներ։ Առաջանում են մերձբևեռային շրջաններում և բարեխառն կամ արևադարձային լայնությունների լեռների բարձրադիր մասերում (ձյան սահմանից բարձըր), որտեղ տարվա ընթացքում տեղումներն ավելի են, քան դրանք հալվում ու գոլորշիանում են։ Զևաբանական տեսակետից Ս․ բաժանվում են ցամաքային սառցադաշտային ծածկութային, ծածակութային (շելֆային) և լեռնային տիպերի։ Ձյան վերածումը ֆիռնի, ֆիռնային սառցի, ապա սառցադաշտային սառցի, տեղի է ունենում կուտակման վերին շերտերի ճնշման, վերաբյուրեղացման, մասամբ հալքի ու սառելու հետևանքով։ Ծանրության ուժի ազդեցությամբ Ս–ի մարմնում առաջանում է լարվածության դաշտ, Ս․ ձևափոխվում և շարժվում են թեքության ուղղությամբ։ Ս–ի կարևոր հատկություններից մեկը շարժումն է։ Լեռնային երկրներում Ս–ի շարժման արագությունը տատանվում է տարեկան մի քանի մ-ից մինչև մի քանի հարյուր մ։ Հիմալտյների որոշ Ս–ի շարժման արագությունը տարեկան մինչև 700–1300 մ է, Անտարկտիդայի ծանծաղուտային Ս–ինը՝ մինչև 7–13,8 կմ։ Գրենլանդական մի քանի Ս–ի շարժման արագությունը օրական 40 մ է։ Ս–ի արշավի դեպքում շարժման արագությունը մի քանի անգամ ավելանում է։ 1963-ին Պամիրում՝ Վանչի հովտում սառցադաշտի լեզվակը առաջ մղվեց 1600 մ։ Ս․ ենթարկվում են աբլյացիայի․ ծախսվում են հալվելու, գոլորշիանալու կամ մեխանիկական հեռացման (այսբերգներ) ճանապարհով։ Լեռնային Ս–ի աբլյացիայի հիմնական ձևը հալքն է, որից առաջանում են սառցադաշտային ջրեր, և սկիզբ են առնում գետեր։ Ս–ի չափերը պայմանավորված են սնման ու աբլյացիայի փոխհարաբերուտյամբ։ Սնման մեծացման դեպքում Ս․ արշավում են, պակասելու դեպքում՝ նահանջում։ Անթրոպոգենում Երկրի վրա նկատվել են Ս–ի արշավի ու նահանջի մի քանի փուլեր։ Հնագույն սառցապատումների հետքեր պահպանվել են նաև Հայկական լեռնաշխարհում (Արագած, Դեղամա և Զանգեզուրի լեռներ)։ Շարժման ընթացքում Ս․ կատարում են քայքայիչ (առաջացնելով կրկեսներ, կառեր, տրոգներ, խոյի ճակատներ, գանգրահեր ժայռեր) և կուտակումային (մորեններ, օզեր, դրումլիններ, թմբաշարեր) աշխատանք, իսկ Ս–ի եզրերին առաջացած լճերում նստում են սառցադաշտային ջրերի նստվածքներ։ Ս–ի ժամանակակից տարածումը Երկրի վրա 16,1 մլն կմ2 է (ցամաքի մակերեսի 11%-ը), ծավալը՝ մոտ 30 մլն կմ3։ ՍՍՀՄ–ում Ս․ գրավում են 71665 կմ2 տարածություն։ Ամենամեծը Անտարկտիդայի ծածկոցային սառցադաշտն է (14,4 մլն կմ2)։ Բերինգի լեռնային սառցադաշտը (Հս․ Ամերիկա) ունի 170 կմ, Ֆեդչենկոյինը (ՍՍՀՄ–ում)՝ 77 կմ երկարություն։ Ս․ ամբարում են քաղցրահամ ջրի վիթխարի պաշարներ։

ՍԱՌՑԱՀԱՏ, սառույցներում լողալու համար նախատեսված նավ՝ սառչող ջրավազաններում նավարկությունը չընդհատելու նպատակով։ Ս–ի հիմնական նշանակումն է ինքնուրույն նավարկության համար սառցածածկույթի ջարդելը, ուրիշ, նավերի համար ուղի բանալը և սառույցներում նավարկելիս դրանց օգնություն ցույց տալը։ Ս–ները լինում են ծովային, այդ թվում նաև արկտիկական (բևեռային), որոնք նախատեսված են բևեռային ավազանների առավել հաստ սառույցների համար, լճային ու գետային։ Ըստ հզորության Ս–ները բաժանվում են դասերի (խմբերի)։ Սառցադաշտին հանդիպելիս Ս․ քթամասով բարձրանում է սառույցի եզրակտորի վրա և ծանրության ուժով ճեղքում այն։ Շարունակելով շարժումը Ս․ հաղթահարում է ջարդված սառույցի դիմադրությունը գոյացած անցուղում և, կողամա– սերով կոտրատելով սառույցի եզրակտոր– ները, լայնացնում անցուղին։ Ս–ի, այսպես կոչված, սառցային հատկությունները բնութագրվում են սառցային արագնթացությամբ, մանևրայնությամբ և որոշ կառուցվածքային առանձնահատկություններով։ Ս–ի իրանի քթամասի և խելի վերջավորությունները սրված են։ Սառույցի վրա բարձրանալու համար Ս–ի քթամասի վերջավորության ստորջրյա մասը ջրագծի նկատմամբ 20–30° թեքություն ունի։ Ս–ի իրանի երկարության և լայնության հարաբերությունը (3,5–5) ապահովում է Ս–ի լավ մանևրայնությունը և անցուղու ուղղագիծ լինելը։ Որպես հիմնական շարժիչ Ս–ում օգտագործվում են դիզեչներ և շոգենտուրբիններ (երբեմն գազային տուրբիններ)։ Ատոմային էներգիայի կիրառումը հնարավորություն տվեց ստեղծելու մեծ հզորության էներգետիկական տեղակայանքներով Ս–ներ։ ՍՍՀՄ–ում 1957-ին ջրարկվեց աշխարհում առաջին «Լենին» ատոմային տուրբոէլեկտրական եռապտուտակ Ս․՝ 1600 ա ջրատարողությամբ և 32,4 Մվտ հզորությամբ (նկ․)։ ժամանակակից տիպի առաջին Ս․ 44,2 կվտ հզորությամբ «Փայլոտ» շոգենավն էր (1864), որը նավարկում էր Կրոնշտադտի և Օրանիենբաումի միջև։ 1899-ին կառուցվել է աշխարհում առաջին՝ արկտիկական «Երմակ» Ս․ (հզորությունը՝ 6,6 Մվտ)։ Արդի խոշորագույն Ս–ներից սովետական «Արկտիկա» (1975, 1982-ից՝ «Լեոնիդ Բրեժնև») և «Սիբիր» (1977) ատոլքագնացներն ունեն 23,4 հզ․ ա ջրատարողություն և գլխավոր տուրբինի՝ 55 Մվտ հզորություն։ Առավել խոշոր u ահատային նավատորմեր ունեն ՍՍՀՄ–ը, ԱՍՆ–ը, Կանադան, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան։

ՍԱՌՑԱՀԱՏ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ, կամուրջների I պատվարների հենարանների վրա տեղադրված առանձին կոնստրուկցիաներ լամ սարքեր, որոնք սառցահոսի ժամանակ կառույցները պաշտպանում են սառույցի հարվածներից առաջացող վնասվածքներից և կանխում սառցակուտակների գոյացումը։ Ս․ կ–ի հիմնական տարրը