Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շերտի հաստությունը անընդհատ չի աճում (տես Սառցադաշաեր)։ Չափազանց մեծ է լույսը անդրադարձնելու Ս–ի (0,45), հատկապես ձյան (մինչև 0,95) ունակությունը։ Երկրի Ս–ով և ձյունով պատված մակերևույթը (միջին և բարձր լայնություններում մոտ 70 մլն կմ²) կլանում է 65%–ով ավելի քիչ արևային էներգիա, քան չպատվածը։ Ս․ սառեցման հզոր աղբյուր է և պայմանավորում է կլիմայական առանձնահատկությունները։ Արևի ճառագայթումը ամռանը բևեռային շրջաններում ավելի մեծ է, քան հասարակածային գոտում, սակայն ջերմաստիճանը այնտեղ մնում է ցածր, քանի որ Ս․ մասամբ հալչում է՝ օգտագործելով կլանված ջերմության զգալի մասը։ Ս–ի պոլիմորֆիզմը (աղ․ 3) հայտնաբերվել է 1900-ին (գերմ․ քիմիկոս Գ․ Թաման, 1861–1938) և մանրամասն ուսումնասիրվել 1912-ից սկսած (ամեր․ ֆիզիկոս Պ․ Ու․ Բրիջմեն, 1882–1961)։ Ս․ I կայուն է ցածր ճնշումների տակ։ Ջրային գոլորշիները մինչև –120°C սառեցված մակերևույթի վրա նստում են՝ առաջացնելով Ս․ , ավելի սառեցված մակերեվույթի վրա՝ ամորֆ Ս․։ Ս–ի մյուս ձևափոխություններն առաջանում են բարձր ճնշումների տակ։ 200 հզ․ կգխմ2 ճնշման տակ Ս․ VII հալչում է 400°Շ–ում։ Ս–ի հայտնի ձևափոխությունների բյուրեղները բաղկացած են ջրածնական կապերով իրար միացած H2Օ–ի մոլեկուլներից (Ս․ I-ի բյուրեղական ցանցի պատկերը տես Ջուր հոդվածում)։ Յուրաքանչյուր H2O–ի մոլեկուլ շրջապատված է քառանիստի գագաթներում գտնվող չորս մոլեկուլներով։ Երկրի վրա (մթնոլորտում, երկրակեղեվում, երկրի և ջրի մակերևույթին) գտնվող Ս․ զգալի ազդեցություն ունի բնական որոշ, երևույթների, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա, պայմանավորում է նրանց տարածման շրջանները, կլիմայական գոտիները, տեղաբաշխումը, թելադրում մարդու գործունեության որոշ առանձնահատկությունները։ Ս․ մի շարք տարերային աղետների պատճառ է (թռչող ապարատների, նավերի, կառույցների՝ հողի սառցակալում, ձնահողմ, սառցակուտակում գետի հունում, հեղեղներ առաջացնող ձնհալք են)։ Ս․ օգտագործվում է ձնարգելքներ, սառցե անցուղիներ, ցուրտ պահեստներ կառուցելու և կառուցվածքները երեսապատելու, սննդամթերքը, կենսբ․ և բժշկ․ պատրաստուկները սառեցնելու և պահելու համար:

ՍԱՍԱԿՆԵՐ, Ժողովուրդ Ինդոնեզիայում։ Բնակվում են Լոմբոկ կղզու կենտր, և արլ․ մասերում։ Թիվը՝ 1,4 մլն (1978)։ Խոսում են ինդոնեզական լեզուներից մեկով։ Դավանում են մահմեդականություն, մի մասը՝ հնդուիզմ։ Զբաղվում են հիմնականում հողագործությամբ (բրինձ, բամբակ)։ Զարգացած են արհեստները (ջուլհակություն ևն)։ 1894-ին Լոմբոկ կղզին գրավել են հոլանդացիները։ Ս․ բազմիցս պայքարել են հոլանդական տիրապետության դեմ։

ՍԱՍԱՆՅԱՆՆԵՐ, կառավարող դինաստիա Իրանում III–VII դդ․։ III դ․ սկզբին Պարսքի (Փարսի) Ստահր քաղաքի տաճարի քրմապետ Սասանի (այստեղից էլ Ս․ անվանումը) որդի Պապակը և սրա որդիներ Շապուհն ու Արտաշիր I Պապականը միավորել են Պարսքը, այնուհետև Արտաշիր I պարտության մատնելով պարթևներին, հիմնել է Ս–ի դինաստիան և Սասանյանների պետությունը։ Ս–ի դինաստիայի ներկայացուցիչները Արտաշիր I Պապական (226–239/241), Շապուհ I (241/243–272), Որմիզդ I (272–273), Վահրամ (Բահրամ) I (273– 276), Վահրամ (Բահրամ) II (276–293), Վահրամ (Բահրամ) III (293), Ներսեհ (293–302), Որմիզդ II (302–309), Շապուհ II (309–379), Արտաշիր II (379– 383), Շապուհ III (383–388), Վահրամ (Բահրամ) IV (388–399), Հազկերտ I (399–420/421), Վահրամ (Բահրամ) V Գոռ (420/421–439), Հազկերտ II (439–457), Որմիզդ III (457–459), Պերոզ (Փերոզ, 459–484), վաղարշ (484–488), Կավադ I (488–496, 498/499–531), Զամասպ (496–498/499), Խոսրով I Անուշիրվան (531–579), Որմիզդ IV (579–590), Խոսրով II Ափարվեզ (591–628), Կավադ II (628), Արտաշիր III (628–629), Բորան (թագուհի, 629–630), Հազարմեդուխտ (թագուհի, 630–631)։ 629–632-ին պետության տարբեր մասերում իրենց արքա են հռչակել Խոսրով III, Որմիզդ V, Ֆառուհզադ Խոսրովը, Հազկերտ III (632–651/652)։

ՍԱՍԱՆՅԱՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, պետություն Մերձավոր և Միջին Արևելքում III– VII դդ․, Սասանյանների գլխավորությամբ։ Կազմավորվել է Պարթևական թագավորության տեղում։ Հիմնադիրը Արտաշիր I Պապականն էր (226–239/241), որը 211/ 212-ին նվաճել է Պարսքը, ապա հարևան տարածքները։ 221-ին պատերազմ է սկսել պարթևաց արքա Արտավան V-ի դեմ՝ Պարսկաստանում գերիշխանության համար և 224-ի ապրիլին Որմզդական (Հորմիզդական) դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտության մատնել նրան, 226-ին հռչակվել է արքայից արքա։ Սասանյաններն իրենց համարել են Աքմենյանների հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկ․ աշխարհակալությունը, սկզբից ևեթ անհաշտ դիրք են բռնել Հայաստանի նկատմամբ։ Հայ Արշակունիներն իրենց հերթին նրանց համարել են դինաստիական հակառակորդներ։ Ըստ Ագաթանգեղոսի, Հայոց արքա Խոսրով Մեծը Արտավան V-ի պարտությունից հետո, քանիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տաս տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։ Արտաշիր I Պապականը նվաճել է (228) Սարաստանը, Համադանը։ 229-ին փորձել է նվաճել Ատրպատականն ու Հայաստանը, սակայն անհաջողություն է կրել։ 232-ին պատերազմ է սկսվել Ա․ պ–յան և Հռոմ․; կայսրության միջև, որը փոփոխակի հաջողություններով ավարտվել է 233-ին։ Միջագետքը, որի համար է հիմնականում մղվել պայքարը, մնացել է Հռոմ․ կայսրությանը։ Այդ պատերազմում Հռոմը դաշնակցել է Հայաստանի հետ։ Ս․ պ–յան և Հռոմի միջև պայքարը շարունակվել է Շապուհ 1-ի (241/243–272) օրոք։ Արշավել է Միջագետք, ասպատակել Կապադովկիան և Կիլիկիան։ 243-ին Հռոմ․ զորքերը վերագրավել են Խառանը, Մծբինը, Միջագեաքը։ 245-ին հաշտություն է կնքվել կողմերի միջև։ 252/253-ին Շապուհ I գրավել է Հայաստանը, սպկայն նրա մահից հետո Հայաստանը դարձյալ անկ ախ ացել է։ III դ․ Ս․ պ–յան մեջ դեռևս պահպանվել են որոշ ինքնավար «թագավորություններ» (Սակաստան, Կրման, Մարվ ևն), ինչպես նաև ինքնավար քաղաքներ (պոլիսի տիպի)։ Այդ երկրամասերի կառավարիչները, որոնք Արշակունիների ժամանակ գրեթե անկախ թագավորներ էին, թեև պահպանել են իրենց բարձր տիտղոսները, իրականում դարձել են բարձրաստիճան պաշտոնյաներ և համարվել Սասանյանն տրի «գործակալները»։ Առաջին Սասանյանների արտաքին քաղ․ հաջողություններն ամրապնդել են Ս․ պ․ և հանգեցրել կենտր., իշխանության ուժեղացմանը)։ Սասանյան տիրակալներն իրենց