քաղաքականություն, պահանջել կրոնափոխություն։ Դա առաջացրել է ապստամբություն (տես Վարդանյանց պատերազմ, Ավարայրի ճակատամարտ 451)։ Ապստամբություններ են տեղի ունեցել նաև Վիրքում և Աղվանքում։
Սասանյանների օրոք նոր, «արքայական» քաղաքների (Նև Շապուհ, Փերոզ Շապուհ, Գունդ–ի Շապուհ, Վեհ Շապուհ են) շինարարությունն ուղեկցվել է հին քաղաքների ինքնավարության վերացմամբ։ Պետության մեջ կարևոր դեր են կատարել վազուրգ-ֆրամաթարը (առաջին մինիստր), մոգպետան մոգպետը, էրան սպահպատը (գլխավոր հրամանատար) և այլ բարձր պաշտոնյաներ։ Իշխանության կենտրոնացումը բարձր ազնվականության ներկայացուցիչների, զորահրամանատարների և քրմության ձեռքին ուղեկցվել է պարսկ․ համայնքի շահագործման ուժեղացմամբ և V դ․ հասարակական ու տնտ․ ճգնաժամի աճով։ Մինչև V դ․ կեսը Ս․ պ․ հաջողությամբ պայքարել է արլ–ից և հս–ից Ս․ պ–յանը սպառնացող ցեղերի դեմ, սակայն հեփթաղների դեմ պայքարն ավարտվել է պարտությամբ, իսկ արքա Պերոզը (459– 484) սպանվել։ Ս․ պ․ կորցրել է Մարվից արլ․ գտնվող մարզերը։ Պերոզի օրոք ընդդեմ Սասանյանների կեղեքիչ քաղաքականության Հայաստանում և Անդրկովկասում բռնկել է ապստամբություն (տես Վահանանց պատերազմ 481–484)։ V դ․ 90-ական թթ․ սկզբնավորվել է մազդակյան շարժումը, որի հետևանքով խոր փո– փոխություններ են կատարվել երկրի կառավարման համակարգում, սոցիալ–քաղ․ կառուցվածքում և մշակույթի մեջ։ Սկսել են զարգանալ (կամ ամրապնդվել) ֆեոդ, հարաբերությունները։ Գյուղական համայնքի ներսում գույքային շերտավորման հետևանքով երևան է եկել ազատ դեհկանների խավը, որոնցից աստիճանաբար առանձնացել են մանր և միջին հողատերերը։ Նրանցից կախման մեջ են ընկել համայնքի աղքատացած անդամները։V դ․ շնչահարկից և գյուղատնտ․ մթերքներից գանձվող հարկից (բերքի 1/6-ից մինչև 1/3-ը) բացի գյուղացիները վճարել են այլևայլ հարկեր, կատարել պարհակներ։ Կավադ /-ի (488–496, 498/499–531) և հատկապես Խոսրով I Անուշիրվանի (531–579) ռեֆորմները կարգավորել են հարկային, ֆինանս, համակարգը, վերածել է տեղական իշխանություններին ենթակա աշխարհազորը, ստեղծվել է կանոնավոր և մշտական բանակ։ Խոսրով 1-ի հարկային քաղաքականությունը Հայաստանում առաջ է բերել նոր ապստամբություն 571–572-ին։ Մինչև VI դ․․ սկիզբը Ս․ պ․ Բյուզանդիայի նկատմամբ վարել է հիմնականում խաղաղ քաղաքականություն․ պատերազմ նրանց միջև սկսվել է 502-ին։ Հայաստանը իր կողմը գրավելու համար Կավադ I 502-ին ճանաչել է Հայոց եկեղեցու անկախությունը։ 502–503-ի ընթացքում պարսկ․ զորքերը ավերել են Միջագետքի բյուզ․ մասը և Ասորիքը, գրավել Ամիդը, սակայն Կովկասից հոների արշավանքի պատճառով Պարսկաստանը ստիպված էր հաշտություն կնքել (505 կամ 506-ին)։ Հետագա պատերազմները (527–532, 540–562-ին) ունեցել են փոփոխակի հաջողություն, չեն ազդել երկու երկրների սահմանների փոփոխության վրա։ 558–568-ին ջախջախվել են հեփթաղները, Ս․ պ–յան մեջ ընդգրկվել են Աֆղանստանի և Միջին Ասիայի մի շարք շրջաններ, մոտ 570-ին պարսկ․ զորքերը գրավել են Եմենը, մոտ 589/590-ին ջախջախել Ա․ պ–յան տարածք ներխուժած թյուրքերին։ Խոսրով II Ափարվեզի (591–628) օրոք ավարտվել է (591) Բյուզանդիայի և Ս․ պ–յան միջև 572-ին սկսված պատերազմը։ Պարսկաստանը, զորավար Վահրամ Չուբինի ապստամբությունը ճնշելու գործում Բյուզանդիայի օգնության դիմաց, զիջել է նախկինում գրաված որոշ տարածքներ, իսկ Հայաստանը բաժանվել է (591) երկու երկրների միջև։ 602–629-ի պարսկա–բյուզ․ պատերազմի սկզբնական շրջանում պարսկ․ զորքերը գրավել են Բյուզանդիայի արլ․ և հվ․ մի շարք նահանգներ, երեք անգամ մոտեցել Բոսֆորին, սակայն անհաջողություն են կրել, Խոսրով II գահընկեց է արվել։ 629-ի հաշտությամբ Ս․ պ․ Բյուզանդիային է զիջել խոսրով II-ի գրաված բոլոր տարածքները։ Երկարատև պատերազմները, որոնք հյուծել էին Ս․ պ–յան նյութական ռեսուրսները, հարկերի ծանրացումը ևն թուլացրել են Ս․ պ–յան քաղ․ և տնտ․ հզորությունը։ 628–632-ի ընթացքում փոփոխվել է շուրջ 10 գահակալ։ Հազկերտ 111-ի (632– 651/652) օրոք Ս․ պ․ նվաճել են արաբները։ Ս․ պ–յան մշակույթի մասին, որը կարևոր դեր է կատարել Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վաղ միջնադարյան մշակույթի զարգացման գործում, տես Իրան հոդվածում։
Գրկ․ Սեբեոս, Պատմութիւն, Ե․, 1979։ Մովսես Իորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Փավստոս Pm զան դ, Պատմություն Հայոց, Ե․, 1968։ Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Ե․, 1977։ Պրոկոպիոս Կեսարացի, Ե․, 1967 (Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին 5, Բյուգանդական աղբյուրներ 1)։ Գյուտերբոկ Կ․, Հռովմեական Հայաստան և Հռովմեական սատրապությունները Դ–Զ դարերուն, Վնն․, 1914։ Մանանդյան Հ․, Երկ․, հ․ 2, Ե․, 1978։ Пигулевская Н․ В․, Месопотамия на рубеже V и VI вв․, М․–Л․, 1940; Նույնի, Византия и Иран на рубеже VI и VII вв․, М․–Л․, 1946; Луконин В․ Г․, Культура Сасанидского Ирана, М․, 1969; Фрай Р․ Н․, Наследие Ирана, [пер․ с англ․], М․, 1972; Периханян А․ Г․, Сасанидский судебник, Е․, 1973; N о 1 dеkе Th․, Geschichte der Perser und Araber zur Zeit der Sasaniden, Leyden, 1879; Christensen A․, L ’Iran sous les Sassanides, 2 ed․, Copenhague, 1944; GhirshmanR․, Parthes et Sassanides, P․, 1962․
ՍԱՍԻ4, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառի Տատիկ գավառակում։ 1909-ին ուներ 158 հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
UUU4ԱՁԵՎԱՆ (Saskatchewan), գետ Կանադայի հվ․ մասում։ Կազմվում է Հս․ Ս․ և Հվ․ Ս․ գետերի (սկիզբ են առնում ժայռոտ լեռներից) միախառնումից, թափվում Վիննրպեգ լիճը։ Երկարությունը 544 կմ է (Հվ․ յՍ․ ակունքից՝ 1928 կմ), ավազանը՝ 385 հզ․ կմ²։ Սնումը ձնաանձրևային է, հորդանում է ամռանը։ Տարեկան միջին ծախսը Թե Պաս քաղաքի մոտ 780 մ /վրկ է։ Գետի և նրա վտակների նավարկելի մասի ընդհանուր երկարությունը 1450 կմ է։ Զրերն օգտագործվում են ոռոգման համար։
ՍԱՍ4ԱՉԷՎԱՆ (Saskatchewan), նահանգ Կանադայի հվ․ մասում։ Տարածությունը 652 հե․ կմ² է, բն․՝ 908 հզ․ (1978)։ Վարչական կենտրոնը՝ Ռիջայնա։ Հս–ում Լավրենտյան բարձրության ճյուղավորումներն են, հվ–ում՝ Մեծ հարթավայրերը։ Տիրապետում են անտառային, տափաստանային ու անտառատափաստանային լանդշաֆտները։ Զբաղվում են հացահատիկի, վուշի գոնգեղի մշակությամբ, անասնապահությամբ և թռչնաբուծությամբ։ Կան կալիումական աղերի խոշոր հանքավայրեր, նավթի, հելիումի, պղնձի, ուրանային խտանյութերի արդյունահանում։ Զարգացած են սննդի, քիմ․ արդյունաբերությունը, սև մետալուրգիան, գյուղատնտ․ մեքենաշինությունը, նավթավերամշակումը Կա փայտամշակման, թաղանթանյութհթղթի արդյունաբերություն։
«ՍԱՍՆU ԾԴԵՐ», «Սասունցի Դավիթ», հայ ժող․ հերոսավեպ։ Վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Զոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» ևն։ 1․ Նախնական հիշատակությունները։ «Ս․ ծ․»-ի հերոսներից Սանասարի և եղբոր մասին հնագույն գրավոր ավանդությունը պահպանվել է Աստվածաշնչում (թագ․ չորր․, ԺԹ), հետագայում Մովսես իյորենացու (գիրք Ա․ իգ) և Թովմա Արծրունու (Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, 1978, էջ 32) հայերում։ Իսկ Դավթի և Ւյանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն որևշ ապացույցների հիշատակություն– ներ կան XVI դ․ պորտուգալացի ճանապարհորդն ւրի (Ա․ Տենրեյրո, Մ․ Աֆոնսո) ուղեգլական նոթերում։ Ուշ, հայկ․ աղբյուրների (Ղ․ Ինճիճյան, Ն․ Սարգսյան) թռուցիկ հիշատակությունները վերաբերում ե[ւ XIX դ․ հանդիպող վեպի հերոսների անուններով տեղավայրերին (իյանդութի ձոր, Ւ»անդութի բերդ, Դավթի թշնամիների գերեզմանները Ւվաթի մոտակայքում)։ 2․Գրառումներն ու հրատարակությունները։ «Ս․ ծ․» հայտնաբերել և ամբողջությամբ! գրառել է Գ․ Սրվանձտյանը, 1873-ին, Մշո Առնիստ գյուղում, երեսփո– խան Կրպոյից և հրատարակել Կ․ Պոլսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի[դուռ», 1874)։ Երկրորդ տարբերակը 1886-ին էջմիածնում գրառել է Մ․ Աբեղյանը՝ Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889)։ Նորանոր տարբերակներ են գրառել և լույս հնծայել Գ․ Հովսեփյանը (1892), Ի*․ Դաոյանը (1895), Ս․ Հայկունին (1898),