Բ․ Խոսլաթյանը (1899), Ա․ Աբեղյանը (1900), Ե․ Լալայանը (1905), Հ․ Ավչյանը (1909), Տ․ Չիթունին (1909), 1910–1920-ական թթ․՝ Շ․ Կուժիկյանը, Ա․ Բարսեղյանը, Ս․ Տեր–Հակոբյանը, 1930-ական թթ․՝ Կ․ Մելիք–Օհանջանյանը, Ա․ Դյսնլանյանը, 1940-ական թթ․՝ Վ․ Բդոյանը, 1960–70-ական թթ․՝ Դ․ Դբիգորյանը, Ս․ Հարությունյանը, Ա․ Աահակյանը, Ռ․ Դբիգորյանը։ 1873–1946-ին գրառված և տպագրված պատումների մեծ մասը Մ․ Աբեղյանն ու Կ․ Մելիք–Օհանջաէ յանը ամփոփել և հրատարակել են 3 (։րքով («Սասնա ծռեր», գիրք 1–3, 1936-51)։ 1960–70-ական թթ․ գրառված պատումների մի մասը հրատարակվել է երկու գրքով (Դ․ և վ․ Դրիգորյաններ, «Սաաւնցի Դավիթ», 1977, Ս․Հարությունյան և Ա․ Սահակյան, «Սասնա ծռեր», հ․ 3, 1979)։ Մինչե 1980-ը հայտնաբերվել և գրւա վել է շուրջ 160 պատում, որից մոտ 70-ը հրատարակվել Է։ 1938–39-ին «Ս․ ծ․»-ի 1000-ամյս! հոբելյանի առիթով մինչ այդ գրառվսծ 60 պատումների հիման վրա հյուսվելկազմվել է (Մ․ Աբեղյան, Դ․ Աբով, Ս․ Ղանալանյան) մի միասնական համահ սվաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939)։ Վեպի մի այլ համահավաք բնագիր է կազմել Տ․ Չիթունին Փարիզում («Սասանա յան», 1942)։ 3․ Վիպսաացները, նրանց հայրենիքը, լեզուն։ «Ս․ ծ․» վիպող–պատմողների մեծ մասը անգրագետ գյուղացիներ են, գյուղական արհեստավորներ, պանդխտուներ, հետագայում՝ իրենց երկրից սեղահանված, ջարդերից ազատված, Արևելյան Հայաստան և այլուր ապաստանած մարդիկ։ Վիպասացների բուն հայրենիք Վանա լճի ավազանն ու նրանից հվ–արմ․ և հս․ արլ․ ընկած գավառներն են՝ աԱսուն, Մուշ, Բաղեշ,, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազյերտ, , ԻայագԵւ։ XIX–XX դդ․ այդ գավառներից պանդխտած և գաղթած վի–պասացների ու նրանց սերունդների (միջոցով «Ս․ ծ․» անցել է Արևելյան Հայաստան (Վաղարշապատ, Աշտարակ, Ապարան, Թալին, Նոր Բայազետ, Վեդի, Արտաշատ, Շիրակ, Լոռի), մասամբ պարսկահայերի մեջ և Թիֆլիս, որտեղ և գրառվել է վեպի պատումների մեծ մասը։ Դրանց լեզուն հիմնականում արևմտահայ բարբառներն ու ենթաբարբառներն են․ երբեմն նկատելի է արևելահայ բարբառների ազդեցությունը։ 4․․Պատումների տիպաբանական խմբերը։ «Ս․ ծ․» ավանդվել է բանավույ․ նրա բնագրերը XIX–XX դդ․ տարբեր իպասացներից գրառված պատումներս են (տարբերակներ), որոնք կառուցվածքով, լեզվաբարբառային և վիպական նյերքին հատկանիշներով բաժանվում են տիպա– բանական–տեղագրական երեք մեծ |խմբի՝ Սասնա, Մշո և Մոկաց։ Սասնա պատումներն աչքի են ընկնում վիպական հակիրճությամբ, կուռ կառուցվածքով և հերոսական շնչով, տեղավայրերի կենդանի զգացողությամբ, երգային հատվածների կամ բացակայությամբ։ Մշո պատումները թեև որոշ հատկանիշներով նման են Սասնա պատումներին, բայց բնորոշվում են վիպական նորանոր միջադեպերի, մանրամասների, անձանց, կենցաղային նկարագրությունների առատությամբ (հատկապես Ալաշկերտի և Բայազետի ենթատիպերում)։ Մոկաց պատումներն առատ են երգային բազմազան հատվածներով, «ողորմիք» կոչված նախերգով, օժտված են քնարականությամբ և դրամատիզմով, կուռ, ռիթմիկ տաղաչափությամբ։ Սասնա և Մոկաց խմբերում հերոսների հովանավոր–խորհրդատուն Զենով Հովհանն Է, մինչդեռ Մշո պատումներում՝ Քեռի Թորոսը։ Այս երեք խմբերից բացի, կան նաև խառն պատումներ, որոնք միավորում են այդ խմբերի տարբեր հատկանիշները։ Նախնական պարզ ու կուռ տիպը, հավանաբար, եղել է Աասնա պատումների խումբը, որի տարածումից ու տեղական մշակումներից ստեղծվել են Մոկաց և Մշո տիպաբանական խմբերը։ 5․ Կառուցվածքն ու գլխավոր հերոսները։ «Ա․ ծ․»-ում գործում է վիպական հերոսների չորս հիմնական սերունդ․ Սանասար և Բաղդասար (պատումներում հանդես են գալիս նաև տարբեր անուններով, երբեմն՝ դերերի փոխատեղումներով), Սեծ կամ Զոջ Մհեր (երբեմն՝ Մհեր), Դավիթ (Թլոր, Թլոլ, Թլվատ, Թառլան մականուններով), Փոքր կամ Պստիկ Մհեր։ Հերոսների այս չորս սերունդներն իրար հետ կապված են ազգակցական կապերով։ Սանասարն ու եղբայրը Սասնա հիմնադիր նախնիներն են․ Մեծ Մհերը Սանասարի որդին է և նրա , Դավիթը՝ ՄեծՄհերի, Փոքր Մհերը՝ Դավթի։ Ցուրաքանչյուր սերունդ ունի վիպական իր առանձին պատմությունը, որ վիպասացներն անվանել են «ճյուղ» (սկզբնապես «սերունդ» իմաստով)։ Ըստ այդմ «Ս․ ծ․» բաղկացած է վիպական չորս ընդարձակ մասից կամ ճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների քեկ սեր՜նդի անունով։ Թեն մի ճյուղ առանձին ու անկախ վիպական ամբողջություն Է, այսուհանդերձ դրանք իրար են հարում և միավորվում վիպական ժառանգականության մի շարք ընդհանրոթյուններով։ Սեծ մասում առկա է Դավթի ճյուղը, որ «Ս․ ծ․»-ի ամենաընդարձակ, ամբողջական և կենտրոնական մասն Է։ Դավթի անունով էլ հաճախ կոչվում է վեպն ամբողջությամբ։ 6․ Հիմնական թեմաներն ու բովանդակությունը։ «Ս․ ծ․» Սասնա դյուցազնական տոհմի չորս սերունդների վիպական պատմությունն Է, որն սկսվում է այդ տոհմի ծագումից ու Սասնա տան հիմնադրամից և ավարտվում տոհմի վերջին ներկայացուցչի՝ անմահ ու անժառանգ Փոքր Մհերի՝ ժայռի մեջ փակվելով։ Այն մի փակ, ամբողջական ու ավարտուն վիպական համակարգ Է՝ բաղկացած մի քանի ցիկլերից, թեմաներից, սյուժեներից, բազմաթիվ ու բազմազան մոտիվներից։ Բոլոր ճյուղերի առաջնային և միավորիչ թեման հակադրությունն ու պայքարն է օտար և հայրենի երկրների, դրանց շահերը մարմնավորող այլադավան օտար բռնակալի և յուրային, արդար և ուղղահավատ հերոսի միջև, որ հաճախ լուծվում է կռվով և միշտ յուրայինի հաղթանակով։ Առաջին ճյուղում հակառակորդը Բաղդադի խալիֆան է կամ օտար կռապաշտ թագավորը, որ բռնությամբ կին է առնում հայոց կամ խաչապաշտ թագավորի դստերը․ նրանից ծնված երկվորյակները (Աանասարն ու եղբայրը)սպանում են իրենց բռնակալ հորը կամ հայրացուին, ազատում մորը, զանազան փորձություններից հետո ապաստանում են լեռնային մի երկրում, հիմնում Սասնա բերդն ու քաղաքը։ Երկրորդ ճյուղում հակադրությունը ծագում է նոր օտար բռնակալի՝ այլադավան Մսրա Մելիքի և հայրենի Սասնա հերոս Մեծ Մհերի միջև, հակադրությունն այդ ժամանակ ավարտվում է հաշտությամբ։ Իսկ երբ Մեծ Մհերը կենակցում է Մսրա Մելիքի կնոջ հետ, և ծնվում է կրտսեր Մսրա Մելիքը (Սասնա գլխ․ հակառակորդը)՝ առաջանում է նոր հակադրություն, մանավանդ, երբ Սասանում ծնվում է Դավիթը։ Դավթի ճյուղում այդ հակադրությունը խորանում Է, ընդունում սուր կոնֆլիկտային բնույթ, անձնականից վերաճում է ազգայինի և սոցիալ–քաղաքականի, արտահայտվում մի շարք բախումներով, հատկապես Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտով և լուծվում Մսրա Մելիքի մահով։ Նույն հակադրությունը փոքր–ինչ մեղմացած դրսևորվում է նաև չորրորդ ճյուղում․ Փոքր Մհերը կռվում է թշնամի քաղաքի բնակիչների դեմ, կոտորում նրանց, լուծում հոր մահվան վրեժը կամ կռվում է Սասանին սպառնացող Կոզբադնի թոռների դեմ, գերում նրանց և պատժում։ Մյուս կարևոր թեման ամուսնությունն Է, որ մեծ մասամբ կատարվում է օտար երկրներում և ուղեկցվում կռիվներով։ Ամուսնությունն օտար այլադավանի կողմից կատարվում է բռնությամբ (Բաղդադի խալիֆա կամ կռապաշտ թագավոր–Ծովինար), իսկ յուրայինների կողմից՝ ազատ սիրո և հավասարության հիման վրա (Աանասար–Դեղձուն Ծամ, Մեծ Մհեր ՍԼրմաղան, Դավիթ–իյան– դութ, Փոքր Մհեբ–Գոեար)․ Այս զույգ թեմաների իրագործման ժամանակ մեծ տեղ է տրվում մարտերի նկարագրությանը (պատերազմ, մենամարտ, գոտեմարտ, մրցամարտ), որտեղ և հիմնականում դրսևորվում է «Ս․ ծ»-ի հերոսական պաթոսը՝ այլազգի, այլադավան հակառակորդների նկատմամբ յուրային հերոսների ունեցած ֆիզիկ, ու բարոյական առավելության և անպարտելիության գաղափարը։ Հերոսների՝ հզոր ժառանգ ունենալու և շինարարության թեմաները նույնպես փոխանցվում են ճյուղից ճյուղ և վեպի բովանդակության ծավալման մեջ նշանակալից դեր կատարում։ Հերոսների շինարարական գործունեությունը առաջին ճյուղում արտահայտվում է սեփական երկրի, հայրենիքի հիմնադրման գաղափարով (Սանասարն ու եղբայրը կառուցում են Սասնա բերդն ու քաղաքը, բնակեցնում, պարսպապատում երկրի սահմանները, դառնում երկրի հիմնադիր նախնիներ) ։ Երկրորդ ճյուղում այդ թեման հանդես է գալիս որպես սեփական նյութական միջոցների ապահովման, ցեղային կամ ազգ․ հոգևոր ինքնության հաստատման գաղափարների
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/196
Արտաքին տեսք