Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/199

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խառնվել են, և ընդհանրապես շատ բան մոռացվել է։ Չնայած դրան, «Ս․ ծ․»-ի մինչև այժմ հայտնաբերված երաժշտ․ հատվածները վեպի երաժշտ․ կողմի մասին բավական լիարժեք պատկերացում են ստեղծում (պակասող հատվածների որոնումները այժմ էլ շարունակվում են ե՝ ոչ առանց արդյունքի)

«Ս․ ծ․» իր Ժանրային էությամբ խոսքայիներաժշտ․ վեպ է։ Որպես այդպիսին, իր երաժշտ․ բաղկացուցչի օգտագործման յուրօրինակությամբ ու ազգ․ վառ բնորոշությամբ, այն համաշխարհային երաժշտ․ վիպասանությունը բազմազանող ու հարստացնող նշանակալից երևույթ է։ Վեպի երաժշտ․ հատկանիշները, որ ծագումնային առումով բխել են ավելի հին օրերի հայ վեպերից, ներթափանցել են հետագայի հայ ժողովրդավիպական բնույթի այլ ստեղծագործությունների մեջ (օրինակ, <Մոկաց Միրզան*, ուխտագնացության երգերը ևն)։ Ուստի առ այսօր հայտնաբերված հատվածները, վեպում ունեցած գեղարվեստական նշանակությամբ հանդերձ, նաև կարևոր դեր են խաղում ազգային մոնոդիկ երաժշտության (ներառյալ նաև հոգևոր երգասացությունների) ձևավորման ու զարգացման պատմության ուսումնասիրության համար, դրանք նաև օգտագործված են կոմպոզիտորական երաժշտության մեջ (է․ Հովհաննիսյանի <Սասունցի Դավիթ» օպերա–բալետը, որի երաժշտությունը, բացառությամբ մեկ տաղից, հյուսված է «Ս․ ծ․»-ի հայտնաբերված երաժշտ․ հատվածների մշակումից)։

Պատկերազարդումը տես 240–2Հ1-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XII։ Գրկ․ Ա բ և ղ յ ա ն Մ․, Ազգային վեպ, «Մուրճ», Թ․, 1889 – 1890։ Նույնի, Հայ ժո– ղովրդական վեպը, Թ․, 1908։ Ն ու յ ն ի, Երկ․, հ․ 1, Ե․, 1966, էջ 325–554։ Սասունցի Դավիթ, Ե․, 1939։ Մ և լ ի ք–Օ հանջանյան Կ․, Միթրա–Միհրը «Սասնա ծռերի» մեջ, «Գրական-բանասիրական հետախուզումներ», Ե․, 1946, էջ 269–327։ Օ ր բ և լ ի Հ․, Հայկական հերոսական էպոսը, Ե․, 1956։ Գրիգորյան Գ․, Հայ ժողովրդական հերոսական էպոսը, Ե․, 1960։ Սահակյան Ա․, «Սասնա ծռերի» պատումների քննական համեմատություն, Ե․, 1975։ Սասնա ծռեր, աշխ․ Ս․ Հարությունյանի, Ե․, 1977։ Հ ա ր ու թ յ ու նյ ա ն Ս․, «Վիշապամարտը» «Սասնա ծռե– րոււք», «ԼՀԴ», 1981, №11։


ՍԱՍՊԵՅՐՆԵՐ, հեսպերիտներ (հուն․ ՝Еалериса), հին Հայաստանի Բարձր Հայք նահանգի Սպեր գավառի բնիկ ցեղերի՝ սպերացիների անվանումը հին հուն, աղբյուրներում։ Ըստ Հերոդոտոսի, Ս․ զինվել են իրենց հս․ հարևանների՝ կոլխերի (Կողքիսի բնակիչների) նման (ծառի ճյուղերից հյուսված սաղավարտ, կաշեպատ փոքր վահան, կարճ նիզակ և դաշույն), արմ․ դրացի ցեղերի՝ մատիենների ու աչարոդների հետ կազմել Աքեմենյան տիրակալության 18-րդ վարչամիավորը, որը վճարել է 200 տաղանդ հարկ։


ՍԱՍՈՒՆ (Սասնոջուր), գետ Հայկ․ լեռնաշխարհում, Քաղիրդ (Բաթման) գետի (Արմ․ Տիգրիսի համակարգ) ձախ վտակը։ Երկարությունը մոտ 65 կմ է, ավազանը՝ մոտ 600 կմ²։ Սկիզբ է առնում Խաչառաջ (Խաչրեշ) լեռնաշղթայի (Հայկ․ Տավրոսի համակարգ) հվ․ լանջից, հոսում հսարլ–ից հվ–արմ․։ Սնումը՝ ձնաանձրևային, հորդացումը՝ ապրիլին։


ՍԱՍՈՒՆ, Սանասուն, Սանասունք, Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։ Ըստ «Աշխարհացոյց»-ի, Ս․ հս–արմ–ում սահմանակից էր Չորրորդ Հայքի Հաշտյանք, հս–արլ–ում՝ Տուրուբերանի Տարոն, Ասպակունյաց ձոր, Խայթ (Խութ), արլ–ում և հվ–ում՝ Աղձնիքի Սալնո ձոր, Դզեխ, Աղձն, Նփրկերա գավառներին։ Հետագա դարերում բուն Ս․ և հարակից գավառները տնտ․ և քաղ․ առումով կազմել են մի ամբողջություն՝ ստանալով Ս․ ընդհանրական անվանումը։

Ս․ լեռնային երկրամաս է Հայկական Տավրոս լեռնաշղթայի համակարգում։ Ս–ի տարածքը հիմնականում կազմում են Սիմի հվ․ լեռնաբազուկները՝ Սասնո (տես Սասունի Լեռներ) և Սալնա լեռները։ Հայտնի են Սիմսար (2689), Անդոքասար (2830), Ծովասար, Մարութասար (Մարաթուկ, 2967 մ) և այլ լեռնագագաթները։ Ս–ով են հոսում Տիգրիսի վտակներ Քաղիրթը՝ Կողբա ձոր, Ասպական–Տալվորիկ, Շատախ–Սուսանա, Դելիեգուզան, Սասնո ջուր, Կապասգետ, Կուսգետ վտակներով և Սալնո ջուրը՝ Քեպերցու, Մցու, Բոկնոտու, Երախու վտակներով։ Հաղորդակցական կարևոր նշանակություն ունեն Օլորի (Աղոր) և Բաղեշի (Զորապահակ) լեռնանցքները։ Ս–ի ընդերքը հարուստ է կապարի, պղնձի, երկաթի հանքաքարերով։ Ս–ի կլիման, ընդհանուր առմամբ զովասուն ու առողջարար է։ Բուս. և կենդան․ աշխարհը ենթարկված է գոտիականության․ լեռնալանջերին անտառներ են (սոճի, կաղնի, մայրի ևն), ավելի բարձր՝ մարգագետիններ։ Կենդան․ աշխարհը բազմազան է, հարուստ Հայկական լեռնաշխարհին բնորոշ գրեթե բոլոր տեսակներով։ Պատմիչ Թովմա Արծրունու վկայությամբ՝ սասունցիները (անվանում է խութեցիներ) բնակվել են խոր ձորերում, քարայրերում, թավուտներում՝ անջատ–անջատ, խոսել հայերենի տարբեր ու խրթին բարբառներով, հագել բրդյա զգեստներ, այծի մորթուց ու կանեփի թելերիդ հյուսված խարուկներ (ոտնամաններ), մշտապես կրել նիզակ՝ գազաններից պաշսպանվելու համար։ Զբաղվել են հողագործությամբ (կորեկ, ցորեն, գարի, տարեկան), այգեգործությամբ (խաղողի տարբեր տեսակներ), պարտիզպանությամբ (նուռ, թուզ, խնձոր, տանձ, մրկիթ, փղինճ ևն), մեղվաբուծությամբ, անաsնապահությամբ, զանազան արհեստներով։

Ս–ի գլխ․ սրբավայրերն էին Ս․ Պետրոս առաքյալի վանքը (Մարաթուկ սարի ստորոտին), որը գավառի եպիսկոպոսի առաջնորդարանն էր, և Ս․ Աստվածածին եկեղեցին (Մարաթուկի գագաթին)։ Հետագա դարերում այլ վանքերից ու եկեղեցիներից նշանավոր էին՝ Ս․ Աղբերակացը, Ս․ Թեոդորոսը, Ս․ Հովհաննեսը, Ս․ Սարգիսը, Ս․ Գևորգը, Ս․ խաչը, Ս․ Հակոբը, Ս․ Վառվառը, Հռեցվադը, Քառասուն Մանկունքը ևն։ Ս–ի տարածքը հաջորդաբար մտել է Ուրարտուի (մ․ թ․ ա․ IX–VI դդ․), Երվանդունիների (մ․ թ․ ա․ VI–III դդ․), Արտաշիսյանների (մ․ թ․ ա․ II–մ․ թ․ I դդ․). հայ Արշակունիների (I–V դդ․) թագավորությունների մեջ։ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո Ս․ իր բնական դիրքի շնորհիվ պահպանել է անկախությունը, դառնալով հայ ժողովրդի ազատագր․ պայքարի կենտրոններից։ 510-ական թթ․ Ս–ի բնակչությունը՝ Հայաստանի ապագա մարզպան Մժեժ Գնունու գլխավորությամբ, ջախջախել է հոնական հրոսակախմբերը։ VII–VIII դդ․ արաբ, նվաճողների դեմ պայքարը գլխավորող Մամիկոնյանները, ի թիվս