Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

գիծը։ 1955-ին ավարտվեց ժողտնտեսության զարգացման 1-ին հնգամյա պլանը (1951–55)։ 1956-ին սոցիալիստ, սեկտորը տալիս էր ազգային եկամտի 71%-ը։

Ամրապնդվում էր Ռուսաստանի միջազգային դրությունը, զարգանում էր նրա համագործակցությունը սոցիալիստ, երկրների հետ (1949-ից ՏՓխ-ի անդամ)։ 1955-ից Ռուսաստանի ՄԱԿ–ի անդամ է և Վարշավայի պայմանագրի կազմակերպության մասնակից։ 1958-ի աշնանը սովետական զորքերը դուրս բերվեցին Ռուսաստանից (ռումին, կառավարության համաձայնությամբ)։ ՍՍՀՄ–ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են կոմունիստական և բանվորական կուսակցությունների խորհրդակցությունների (1957 և 1960) փաստաթղթերում շարադրված սկզբունքների հիման վրա։ 1960-ին ՌԲԿ III համագումարը (ՌԿԿ VIII) հավաստեց, որ Ռուսաստանում ստեղծվել է սոցիալիստական հասարակության տնտեսական բազա և որպես հիմնական խնդիր առաջադրեց սոցիալիզմի նյութատեխնիկական բազայի զարգացումը, ամբողջ ժողտնտեսության մեջ սոցիալիստական արտադրական հարաբերությունների ստեղծման պրոցեսի ավարտը։ 1962-ին ավարտվեց գյուղատնտեսության կոոպերացումը։ ՌԿԿ IX համագումարը (1965) խնդիր դրեց ավելի բարձր մակարդակով ծավալել սոցիալիստ, շինարարության ավարտման ընթացքը։ Համագումարն ընդունեց նոր կանոնադրություն և որոշեց ՌԲԿ վերանվանել Ռումինիայի կոմունիստական կուսակցություն (ՌԿԿ)․ կոմկուսի ԿԿ գլխավոր քարտուղար ընտրվեց Ն․ Չաուշեսկուն։ 1965-ի օգոստոսին ընդունվեց նոր սահմանադրություն։ Ռուսաստանը հռչակվեց սոցիալիստական հանրապետություն (ՌՍՀ)։ ՌԿԿ X (1969) և XI (1974) համագումարները հիմնական խնդիր համարեցին բազմակողմանիորեն զարգացած սոցիալիստաստական հասարակարգի ստեղծումը և Ռուսաստանի առաջընթացը դեպի կոմունիզմ։ Հավանություն տրվեց հերթական հնգամյակների դիրեկտիվներին և երկրի 1981–1990-ի սոցիալ–տնտեսական զարգացման հիմնական ուղղություններին։ Այդ գիծը շարունակեց նաև ՌԿԿ XII (1979) համագումարը, որի դիրեկտիվներում նախատեսվում է ժողտնտեսության հետագա դինամիկ զարգացում, գիտատեխնիկական հեղափոխության խորացում բոլոր բնագավառներում։ Նոր՝ 6-րդ հնգամյակը (1981–85) կարևոր փուլ է ՌԱՀ զարգացած ինդուստրիալ պետության վերածվելու ճանապարհին։

Միջազգային ասպարեզում ՌՍՀ սոցիալիստական մյուս երկրների հետ վարում է խաղաղության և միջազգային համագործակցության քաղաքականություն։ Ռուսաստանն մասնակցել է եղբայրական կուսակցությունների և սոցիալիստական երկրների համատեղ միջոցառումներին, այդ թվում Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցության նախապատրաստմանը և եզրափակիչ ակտի ստորագրմանը (1975-ի օգոստ.1)։ Ռուսաստանի հաջողությունների մեջ խոշոր դեր է խաղում նրա բազմամյա տնտեսական համագործակցությունը ՏՓԽ–ի շրջանակներում և ռազմաքաղաքական համագործակցությունը վարշավայի պայմանագրի կազմակերպությունում։

VI․ Կոմունիստական կուսակցությունը, արհմիությունները և հասարակական այլ կազմակերպությունները

Ռումինական կոմունիստական կուսակցություն (ՌԿԿ)։ Հիմնադրվել է 1921-ին։ Մարքսիզմ–լենինիզմի հիմքի վրա 1948-ին միավորվել է սահմանադրական կուսակցության հետ և անվանվել Ռումինական բանվորական կուսակցություն (ՌԲԿ)։ 1965-ին ՌԲԿ վերանվանվել է ՌԿԿ։ Համաձայն երկրի սահմանադրության, ՌԿԿ հասարակության ղեկավարող ուժն է։ Ունի 3,2 մլն 150 հզ․ անդամ (1982-ի վերջին)։

Ռումինիայի արհմիությունների համընդհանուր միավորում (ՌԱՀՄ)։ Ունի ավելի քան 7 մլն անդամ։ Մտնում է ԱՀՖ–ի մեջ։ Կոմունիստական երիտասարդության միություն (ԿԵՄ)։ Ունի 3,2 մլն անդամ։ Գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվների ազգային միություն։ ՍՍՀՄ–ի հետ բարեկամական կապերի ռումինական ընկերություն (ԱՌԼՈՒՍ)։ Դեմոկրատիայի և Սոցիալիստական միասնության ճակատ (ԴՍՄՃ)։ Միավորում է ՌՍՀ–ի բոլոր քաղաքական և հասարակական ուժերը՝ ՌԿԿ–ի գլխավորությամբ։

VII․ Տնտեսաաշխարհագրական ակնարկ

Ռ․ ինդուստրիալ–ագրարային սոցիալիստական երկիր է։ Մինչև ժողովրդավարական իշխանության հաստատումը, բուրժուա–կալվածատիրական Ռ․ Եվրոպայի ամենահետամնաց երկրներից էր։ Արդյունաբերության մեջ տիրապետող դիրք էր գրավում օտարերկրյա կապիտալը։ էկոնոմիկան տիպիկ ագրարահումքային բնույթ էր կրում։ Սոցիալիզմի շինարարության ուղուն անցնելիս, ՍՍՀՄ–ի և սոցիալիստ․ երկրների եղբայրական օգնության շնորհիվ Ռ–ում տեղի է ունեցել սոցիալ–տնտ․ արմատական առաջխաղացում։ Իրականացվել է արտադրության հիմնական միջոցների ազգայնացումը, սոցիալիստ, ինդուստրացումը։ Տնտեսությունը զարգացավ պլանային սկզբունքներով, գյուղացիական տնտեսությունները միավորվեցին գյուղատնտ. արտադրական կոոպերատիվներում։ Արդյունաբերության տեմպերի առաջընթացի շնորհիվ Ռ․ վերածվեց բազմաճյուղ արդյունաբերությամբ և զարգացած կոոպերատիվ գյուղատնտեսությամբ ինդուստրիալ–ագրարային երկրի։ Արդյունաբերության բաժինը ազգային եկամտում 1980-ին հասավ 58,6%-ի, իսկ գյուղատնտեսությանը կրճատվեց մինչև 14,1%-ով։

Արդյունաբերությունը: Սոցիալիստ, ինդուստրիալացման ընթացքում Ռ–ում արմատապես վերակառուցվել են արդյունաբերության հին և ստեղծվել նոր ճյուղեր։ Տնտ․ շինարարության խնդիրները պայմանավորել են արտադրության միջոցներ արտադրող ճյուղերի արագընթաց զարգացման անհրաժեշտությունը։ Ինդուստրիայի առաջատար ճյուղերն են մեքենաշինությունն ու մետաղամշակումը (ազգային համախառն արդյունքի 35,2%-ը, 1980)։ Զարգացել է սննդի արդյունաբերությունը, ինչպես նաև ժող․ սպառման արդ․ ապրանքների արտադրությունը։ Երկրի էներգավառելիքային հիմքը բնական գազը (Կենտրոնական Տրանսիլվանիա), ածուխն (Պետրոշանի և Օլթենի ավազաններ) ու նավթն են։ էլեկտրաէներգիայի մեծ մասը տալիս են ԶԷԿ–երը։ Դետերի վրա կան ՀԷԿ–եր, այդ թվում «Երկաթե դարպասներ»-ը (կառուցվել է Հարավսլավիայի հետ համատեղ, ՍՍՀՄ աջակցությամբ)։ 1980-ին սկսվել է «Երկաթե դարպասներ–2» ՀԷԿ–ր կառուցումը։ Պրուտ գետի վրա կառուցվել է «Կոստեշտի Ստինկա» սովետա–ռում․ հիդրոհանգույցը։ Հանքարդյունահանող արդյունաբերության առաջատար ճյուղը նավթի արդյունահանությունն է (Պլոեշտիի և Պիտեշտիի շրջակայքը, ժիուի հովիտը, Տրոտուշը, Բակեուի շրջանը)։ Արդյունահանում են նաև երկաթի հանքանյութ, բոքսիտներ, բազմամետաղներ, պղնձի և ոսկեբեր հանքանյութ, քարաղ ևն։ Նավթավերամշակման արդյունաբերության հիմնական կենտրոններն են Պլոեշտին, Բրազին, Պիտեշտին, Դեորգե Դեորգիու Դեժը և Դերմենեշտին։ Զարգացած է սև (Դալաց, Հունեդոարա, Ռեշիցա) և գունավոր մետալուրգիան։ Ալյումին են ձուլում Սլատինում, կապար և ցինկ՝ Կոպշա Միկեում և Բայա Մարեում, պղինձ՝ Բայա Մարեում։ Մեքենաշինության հիմնական մասնագիտացումը տեխնոլոգիական, նավթարդյունահանության (Բուխարեստ), նավթավերամշակման և քիմ․ արդյունաբերության (Պլոեշտի, Տիրգովիշտե, Բուխարեստ), թեթև և սննդի արդյունաբերության (Կլուժ Նապոկա, Տիրգու Մուրեշ, Սիբիու), էներգետիկ (Բուխարեստ, Ռեշիցա) սարքավորումների, ավտոբուսների, երկաթուղային տրանսպորտի միջոցների (Բուխարեստ), բեռնատար և մարդատար ավտոմեքենաների (Բրաշով, Պիտեշտի), լոկոմոտիվների (Կրայովա) արտադրությունն է։ Զարգացած է նավա-(Դալաց, Բրեիլա, Կոնստանցա, Օլթենիցա), հաստոցա-(Բուխարեստ, Արադ, Օրադրս, Տիրգովիշտե) և տրակտորաշինությունը (Բրաշով)։ Քիմ․ արդյունաբերությունը ներկայացված է սոդայի, քլորի, ծծմբական թթվի, հանքային պարարտանյութերի, սինթետիկ կաուչուկի, պլաստմասսայի, քիմ․ մանրաթելի, ռետինե իրերի, լաքերի–ներկերի արտադրությամբ։ Գլխավոր կենտրոններն են՝ Բուխարեստը, Տիմիշոարան, Պլոեշտին, Կրայովան։