Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սխալ առաջացավ էջը սրբագրելիս
Արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը
Աշխատանքի

տեսակը

1970 1975 1982
էլեկտրաէներգիա․ մլրդ կվտ․ժ 3,1 53,7 68,9
Ածուխ․ մլն․ տ 22,8 29,4 37,9
Նավթ․ մլն․ տ 25,0 27,0 32,5
Բնական գազ մեթան, մլրդ մ² 6,5 9,5 13,0
Պողպատ․ մլն տ 101,3 204,0 208
Ալյումին և ձուլվածք․ հզ հատ 29,3 50,0 80
Տրակտորներ հզ․ հատ 50,6 36,0 -
Մարդատար ավտոմոբիլներ․ հզ․ հատ 16,3 55,5 89
Ցեմենտ․ մլն տ 8,1 12,0 -
Գործվածքեղեն բոլոր տեսակի մլն մ² 608 866,0 1153
Կոշիկ․ մլն զույգ 65,8 86,9 107
Շաքար․ հզ․ տ 377 516 600

Գյուղատնտեսությունը։ 1980-ին սոցիալիստ․ սեկտորին բաժին էր ընկնում գյուղատնտ․ հողահանդակների 90,5%-ը։ Հանրային սեկտորն ընդգրկում է պետ․ գյուղատնտ․ ձեռնարկությունները, գյուղատնտ․ արտադրական կոոպերատիվները և գյուղատնտեսության մեքենայացման կայանները։ 1981-ին երկրում կար 155 հզ․ տրակտոր, 45 հզ․ ինքնագնաց կոմբայն։ Գյուղատնտ․ արտադրության կազմակերպման հիմնական ձեն են հանդիսանում պետ․ և կոոպերատիվ միասնական ագրոարդ․ սեկտորները։

Գյուղատնտեսակն հիմնական կուլտուրաները և բերքը
Բերքը հզ․ տ
1938 1960 1970 1982
Ցորեն և տարեկան 3961 3553 3400 6505
Եգիպտացորեն 4092 5531 6400 1260
Շաքարի ճակնդեղ 485 3127 3100 6647
Արևածաղիկ 58 522 770 859
Կարտոֆիլ 1331 3009 1700 4533
Բանջարեղեն 451 1831 2000 4618

Գյուղատնտ․ հողահանդակները 14963 հզ․ հա են, որից 2318 հզ․ հա ոռոգելի։ Գերակշռում է բուսաբուծությունը (գյուղատնտ․ համախառն արտադրանքի 55,1%-ը, 1980)։ Հիմնականում ցանում են եգիպտացորեն, ցորեն, տարեկան։ Մշակում են նաև արևածաղիկ, շաքարի ճակնդեղ։ Զարգացած են բանջարաբուծությունը, պտղաբուծությունը, խաղողագործությունը։ Զարգացած է մսատու անասնապահությունը։ 1982-ին Ռ–ում կար 6302,9 հզ․ խոշոր եղջերավոր անասուն, 17288 հզ․ ոչխար և այծ, 12463,8 հզ․ խոզ։ Զարգանում է ձկնորսությունը, մեղվաբուծությունը, շերամապահությունը, անտառային տնտեսությունը։

Տրանսպորտը։ 1982-ին երկաթուղիների երկարությունը 11,1 հզ․ կմ էր (այդ թվում էլեկտրիֆիկացած՝ 2706 կմ), ավտոճանապարհներինը՝ 73,4 հզ․ կմ (այդ թվում 62,8 հզ․ կմ՝ կոշտ ծածկով), ծովային նավատորմի տոննաժը 2606 հզ․ բրուտտո ռեգիստրային տ (1980)։ Ծովային գլխավոր նավահանգիստը Կոնստանցան է, գետայինները՝ Բրեիլան, Զուրջուն, Գալացը։ Միջազգային օդանավակայններ կան Բուխարեստում (Օտոպեն) և Կոնստանցայում։

Արտաքին տնտեսական կապերը։ Ռ–ի արտաքին առևտրական շրջանառությունը 1980-ին 1950-ի համեմատությամբ աճել է 40 անգամ։ 1980-ին արտահանվել է արտադրված տրակտորների 74,3%-ը, մագիստրալային դիզելների և էլեկտրալոկոմոտիվների 34,1%-ը, մարդատար ավտոմոբիլների 17,4%-ը։ Ռ․ նավթահորատման սարքեր արտահանող երկրների թվում խոշորագույններից է։ 1980-ին մեքենաների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների բաժինն արտադրության մեջ կազմել է 26,2, վառելիքինը, հանքային հումքինն ու մետաղներինը՝ 29,5, քիմ․ նյութերինը՝ պարարտանյութերինն ու կաուչուկինը՝ 10,1, ժող․ սպառման արդ․ ապրանքներինը՝ 15,5, սննդհամի ապրանքներինը՝ 8,1%։ Ներմուծման մեջ գերակշռում են մեքենաներն ու սարքավորումները, վառելիքահումքային ապրանքները։ Արտաքին տնտ․ կապերի զարգացման հիմնական ուղղությունը համագործակցության ընդլայնումն է սոցիալիստ, երկրների հետ, որոնց բաժին է ընկնում արտաքին առևտրական շրջանառության 40,6% –ը (այդ թվում ՏՓԽ–ի անդամ երկրներին՝ 34,0%–ը)։ Ռ․ ՏՓԽ–ի անդամ է և մասնակցում է սոցիալիստ․ տնտ․ ինտեգրացիայի ազգային ծրագրի իրականացմանը։ Առևտրական խոշորագույն գործընկերը ՍՍՀՄ–ն է։ Ռ-ի արտաքին տնտ․ կապերի համակարգում կարևոր տեղ են գրավում նաև զարգացած կապիտալիստական և զարգացող պետությունները։ Դրամական միավորը լեյն է։ 100 լեյը= 15 ռ․ (1983)։

VIII․ Զինված ուժերը

Ռ–ի զինված ուժերը (ՌՍՀ բանակ) կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից։ Գերագույն գլխ․ հրամանատարը պրեզիդենտն է, որը միաժամանակ Պաշտպանության խորհրդի նախագահն է։ ՌՍՀ բանակի անմիջական ղեկավարությունն իրականացնում է ազգ․ պաշտպանության մինիստրը։ Ռ–ի ժող․ բանակը ստեղծվել է Առաջին (որը կազմավորվել է ՍՍՀՄ տարածքում 1943–44-ին և 2-րդ Ուկր․ ռազմաճակատի կազմում մասնակցել գերմանաֆաշիստ․ զավթիչներից Ռ–ի ազատագրմանը) և Երկրորդ (1945-ին) Ռումին, կամավորական դիվիզիաների հիման վրա։ Ետպատերազմյան տարիներին ՌՍՀ բանակը վեր է ածվել ժամանակակից զինվածությամբ և ռազմ, տեխնիկայով հագեցած բանակի։ Զինված ուժերը համալրվում են ՌՄՀ ազգ․ պաշտպանության օրենքի համաձայն։ Զորակոչային տարիքը միջնակարգ կրթությամբ անձանց համար 18-ն է, իսկ մնացածներինը՝ 20-ը։ Ծառայության ժամկետը ցամաքային զորքերում և ՌՕՈԻ–ում 16 ամիս է, ՌԾՆ–ում ու սահմանապահ նավերի վրա՝ 2 տարի։ Սպայական կադրեր պատրաստում են Ընդհանուր ռազմ, ակադեմիան և ռազմ, ուսումնարանները։ Հոկտ․ 25-ը՝ գերմանաֆաշիստ․ զավթիչներից Ռումինիայի ազատագրության օրը, նշվում է որպես ՌՍՀ Զինված ուժերի օր։

IX․ Բժշկաաշխարհագրական բնութագիրը

1979-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին 18,6, մահացությունը՝ 9,9, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 31,6։ Կյանքի միջին տևողությունը 70 տարի։ Մահացության հիմնական պատճառներն են՝ սիրտ–անոթային համակարգի, շնչառության օրգանների հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, դժբախտ պատահարները ևն։ Վերացվել են մալարիան, ետադարձ տիֆը, տրախոման, խիստ նվազել են դիֆթերիայով, պոլիոմիելիտով, փայտացումով հիվանդացման դեպքերը։ Գրանցվում են վարակիչ (գրիպ դիզենտերիա, պարատիֆեր, տուբերկուլոզ ևն) և մակաբուծական (ասկարիդով, տրիխոցեֆալոզ, հիմենոլեպիդոզ ևն) հիվանդությունները։ Ռ–ում գոյություն ունի առողջապահության սոցիալիստ․ համակարգ։ Բուժօգնությունը ձրի Է։ Առողջապահության կենտրոնական մարմիններն են սանիտարական գերագույն խորհուրդը և առողջապահության մինիստրությունը։ 1980-ին կար 600 հիվանդանոց՝ 208,3 հզ․ մահճակալով (1 հզ․ բնակչին՝ 9,4 մահճակալ), 397 պոլիկլինիկա, հիվանդանոցներին կից 5,7 հզ․ դիսպանսեր և արդ․ բժշկ․ 450 դիսպանսեր։ Աշխատում էին (1980) 32,8 հզ․ բժիշկ