Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ս–ում գործում է Արևաշողի կարի ֆաբրիկայի մասնաճյուղը։ Ա–ի մոտ 1804-ին Մոնարեզոբիջոկատը բախվել է պարսկ․ (6000-անոցբանակ) զորքին։ Զոհված ռուս զինվորների հիշատակը հավերժացնելու համար նրանց եղբայրական գերեզմանի վրա կանգնեցվել է հուշարձան, որի տեղումայժմ Արևելյան Հայաստանը Ռուսաստանի միանալու 150-ամյակին նվիրվածհուշակոթողն է։

ՍԱՐԱԼԱՆՋ, գյուղ ՀՍՍՀ Արթիկի շրջանում, Արագած լեռան հս–արմ․ ստորոտին, շրջկենտրոնից 5 կմ արլ․։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղ Սարալանջվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի, շաքարի ճակընդեղի մշակությամբ։ Ունի միջնակարգդպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, բուժկայան։ Գյուղում ևշրջակայքում պահպանվել են միանավ եկեղեցի (V դ․, հիմնովին նորոգվել է XIX դ․), գյուղատեղի, գերեզմանոցներ, մահարձան։ Բնակիչների նախնիներըեկել են էրզրումից, Կարսից, 1828–29-ին։

ՍԱՐԱԼԱՆՋ, գյուղ ՀՍՍՀ Նաիրիի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հս–արլ․։ Միավորված է Զորավանի անասնապահակաՆ Սարալանշսովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, բուժկայան։Բնակիչների նախնիները եկել են Մուշի գավառից։

ՍԱՐԱԼԱՆՋ, գյուղ ՀՍՍՀ Սպիտակի շըրջանում, Փամբակ գետի ափին, շրջկենտրոնից 14 կմ արմ․։ Կոլտնտեսություննզբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ։ Ունիութամյա դպրոց, ակումբ, գրադարան,կենցաղասպասարկման տաղավար, բուժկայան։

ՍԱՐԱԿ, լեռ Հայկական հրաբխային բարձրավանդակում։


ՍԱՐԱԿԱՊ, գյուղ ՀՍՍՀ Անիի շրջանում,շրջկենտրոնից 12 կմ հվ-արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի,կերային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյադպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկմանտաղավար, բուժկայան։

Ա–ի կենտրոնում կանգուն է իր հորինվածքով հայ ճարտարապետության մեջ եզակի Ա․ Աստվածածին եկեղեցին (VI դ․),որը հիմնովին նորոգվել է 1885–87-ին։Նախնական կառույցից պահպանվել է սև տուֆի սրբատաշ խոշոր քարերից երկաստիճան որմնախարիսխը։ Հատակագիծնունի աստղաձև, կենտրոնակազմ հորինվածք, որի հիմքում ընկած է հավասարաթևխաչը, չորս թևերում խորաններով և նրանց միջև մոտավորապես եռանկյունաձև լրացուցիչ ծավալներով։Կառույցի կենտրոնում բարձրացել է գմբեթը, որի թմբուկը հիմքում ութանկյուն է եղել։ Ս–ի եկեղեցու հորինվածքը Ավան–Հռիփսիմե ենթատիպի զուգահեռն է, որն արմ. կողմում չունի ավանդատներ, իսկ խորաններնիրենց ծավալով շեշտվում են կառույցիարտաքին կերպարում, սակայն այն Էական տարբերությամբ, որ այստեղ եռանկյունաձև խորշերը փակուղի են, և արմ–ից հնարավոր չէ սենյակներ ավելացնել։

ՍԱՐԱՀԱՐԹ, ցամաքի ընդարձակ տեղամաս, որը հարթվել է պլատֆորմային ռեժիմի պայմաններում՝ երկարատև դե–նուդսցիայի հետևանքով և հետագայում ենթարկվել ընդհանուր բարձրացման ու նշաէակալի էրոզիոն մասնատման։

ՍԱՐԱՀԱՐԹ, գյուղ ՀՍԱՀ Սպիտակի շրջանււմ, Փամբակ գետի ձախափնյա նախալեռնային մասում, շրջկենտրոնից 5 կմ հս–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ, բանջարաբուծությամբ և ստղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հեռախոսակայան, կապի բաժանմունք, կենցաղասպասարկման տաղավար, կինո, մանկասարտեզ, բուժկայան։ Բնակիչներինախնիները եկել են Բասենից, 1828– 1829-ին։

ՍԱՐԱՃՅՈհՂ, գյուղ Արեմայան Հայաստանում, էրզրումի վիլայեթի Բաբերդ (Բայբուրդ) գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ մոտ 85 հայ բնակիչ (12 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի ընտիր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, արհեստ ոներով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամաէակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներնապաստանել են տարբեր երկրներում։

ՍԱՐԱՄԵՋ, գյուղ ՀՍՍՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հվ–արմ․։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, շաքարի ճակնդեղ, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ։ 1981-ից