Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, հեռախոսակայան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, կինո, մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1861-ին։ Բնակիչների նախնի ները եկել են Մուշից։
ՍԱՐԱՄԵՐԻԿ գյուղ Պարսկահայք նահանգի Սալմաստ գավառում։ XX դ․ ս սկզբին ուներ 586 հայ բնակիչ (81 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, պար տիզպանությամբ, հացահատիկի տարբեր տեսակների մշակությամբ, անասնապա հությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Հայ բնակիչները մասամբ զոհվել են 1918-ին՝ թուրք ներխուժումների ժամանակ, իսկ Բացածները հեռացել են Իրանի խորքերը։ 1920-ական թթ․ զգալի թվով հայեր վերա դարձել են Ս․։
ՍԱՐԱՅ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում , Վանից հս–արլ․՝ Արճակ գետի վերին հոսանքի շրջանում։ 1880-ական թթ․ սկզբից նոր ձևավորված Մահմուդիե կազայի (հայկ․ աղբյուրներում՝ Մահմռան կամ Ներքին Խոշաբ) կենտրոնը։ Ս–ի բնակչության մեջ մեծամասնություն էին կազմում ասորիները (XX դ․ սկզբին՝ 105 տուն)։ Կային նաև հայեր, քրդեր, թուրքեր։ Բնակիչները զբաղվում էին արհեստներով, առևտրով, մասամբ՝ հողագործությամբ և անասնպահութրււմբ։ 1914–15-ին Ս․ ավերվեց։ Հայ և ասորի բնակչությունը կոտորվեց, մասամբ գաղթեց Արևելյան Հայաստան։
ՍԱՐԱՅԻ ԼԵՌՆԱՆՑՔ գտնվում է Կոտ սրի (Վասպուրականի) լեռնաշղթայի կենտրոնական մասում, Թուրքիայի և Իրանի սահմանագլխին, Արճակ և Կոտուր գետերի վերնագավառներում։ Բարձրությունը 2450 մ է։ Վանա լճի ավազանը միացնում է Կոտուրի հովտի (Արաքսի ավսսան) հետ։ Ս․ լ–ով անցնում է Արճակ–Սարայ–Խոյ ճանապարհը։ Ձմռանը փակվում է։
ՍԱՐԱՆՍԿ Մորդվ․ ԻՍՍՀ մայրաքաղսքը, Ինսար (Վոլգայի ավազան) գետի ասին։ Ավտոճանապարհների հանգույց է, սնի երկաթուղային կայարան։ 293 հզ․ բն․ (1983)։ էլեկտրատեխ․․ արդյունաբերության խոշոր կենտրոն է։ Կա մեքենաշինություն, մետաղամշակություն, թուջի ձուլման արտադրություն, քիմ․, քիմիադեղագործական, թեթև, սննդի արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, 2 ՋԷԿ։ Ունի համալսարան, ւանկավարժական ինստ․, տեխնիկումներ, ուսումնարաններ, ԳՀԻ–ներ, պատկէրասրահ, հայրենագիտական թանգարան, 3 թատրոն։ Կան ճարտ․ հուշարձաններ։ Հիմնադրվել է 1641-ին, քաղաք է 1651-ից։
ՍԱՐԱՊԱՏ գյուղ ՀՍՍՀ Ղուկասյանի շրջանում, Չիչկան գետի վերին հոսանքում, շրջկենտրոնից 24 կմ հվ–արլ․։ Միավորված է Զորաշենի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Հիմնադրվել է 1870-ին։ Բնակիչների նախնիները եկել են Բասենից, 1828–29-ին։
ՍԱՐԱՊՅԱՆ էդուարդ Ավետի (25․2․1918, Դոնի Ռոստով–9․6․1984, Երևան,), հայ սովետական ճարտարապետ։ ՀՍՍՀ վաստ․ շինարար (1959), ՀՍՍՀ վաստ․ ճարտ․ (1968)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Թբիլիսիի ինդուստրիալ ինստ–ը (1942)։ 1947-ից աշխատել է Երևանի նախագծային կազմակերպություններում։ 1951-ից եղել է Երևանի գլխ․ ճարտ․ տեղակալ, 1959–64-ին՝ գլխ․ ճարտ․։ 1966–78-ին՝ գլխավորել է առևտր․ և հասարակական Երևանի Կենտրոնական փոստատունը (1978, ճարտ․ է․ Սարապյան) սննդի կազմակերպությունների նախագծման համամիութենական ինստի հայկ․ մասնաճյուղը։ Ս–ի նախագծերով կառուցվել են․ Երևանում՝ Լենինի անվ․ հրապարակի շենքերից՝ «Արմենիա» հյուրանոցը (1956), «Արհեստակցական միությունների տան և կապի մինիստրության համալիրը (1957) ու թանգարանների շենքը (1950–81, բոլորն էլ ճարտ․ Մ․ Գրիգորյանի հետ, ՀՍՍՀ պետ․ մրցանակ՝ 1970), կոմպոզիտորների տունը (1957), Առևտրի տունը (1958), «Փարոս» ռեստորանը (1970), պետական հանրախանութը (1977), Կենտրոնական փոստատունը (1978), «Հրազդան» հյուրանոցը (1978), էջմիածնում՝ առևտրի կենտրոնը (1976), Տաշքենդում՝ Արդարադատության պալատը (1978), Վիեննայում՝ Հայ համայնքի մշակութային կենտրոնի շենքը (1968, «Հռիփ– սիմե եկեղեցի») ևն։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Լ․ Բաբայան
ՄԱՐԱԶԵՎ Գեորգի Վարդի (15․9․1919, Մոսկվա), հայ սովետական դաշնակահար, մանկավարժ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1974)։ 1942-ին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (Ա․ Ի․ Սավշինսկու դասարան), 1944-ին՝ ասպիրանտուրան, նույն ժամանակից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1966-ից՝ պրոֆեսոր)։ 1964-ից ղեկավարում է դաշնամուրային ամբիոն (1974– 1977-ին՝ դաշնամուրային ֆակուլտետի դեկան)։ Հանդես է եկել Հայֆիլհարմոնիայի դաշնամուրային տրիոյի կազմում։ Դաշնամուրային պիեսների (Տրիո, «էքսպրոմտ», «Երգեր առանց խոսքի», հայկ․ ժող․ և աշուղական երգերի մշակումներ) հեղինակ է։ Կազմել է «Դաշնամուրի ձեռնարկ» (համահեղինակ՝ Վ․ Ումրշատ, հ․ 1–2, 1973–78)։ Պարգևատրվել է «Պատվոնշան» շքանշանով։
ՍԱՐԱԶԵՎ (Աարաջյան) Կոստանտին Սողոմոնի [27․9 (9․10)․ 1877, Դերբենդ -22․7․ 1954, Երևան], հայ սովետական դիրիժոր, մանկավարժ, երաժշտականհասարակական գործիչ։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1945)։ Աշխատանքի հերոս (1921)։ 1898-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի Ի․ Վ․ Գրժիմալիի ջութակի դասարանը (կոնտրապունկտ ուսումնասիրել է Ս․ Ի․ Տանեևի մոտ)։ 1900-ից՝ Մոսկվայի մասնավոր ռուս, օպերայի նվագախմբի կոնցերտմայստեր։ 1905–06-ին Լայպցիգում պարապել է Ա․ Նիկիշի մոտ (դիրիժորություն)։ 1908-ից Մոսկվայում հանդես է եկել որպես մենակատարջութակահար, նվազել կամերագործիքային անսամբլներում, ժող․ կոնսերվատորիայում վարել ջութակի և երաժըշտ․ գրագիտության դասարաններ, ղեկավարել է Հանրամատչելի սիմֆոնիկ համերգներ Սոկոլնիկիում (1908, 1910, 1911), օպերային ներկայացումներ Սերգիևո–Ալեքսեևյան ժող․ տանը (1911 –12), գլխավորել «Ազատ թատրոնի» երաժշտ․ մասը (1913–14)։ Ս․ դասական երաժըշտության խոր գիտակ և լուրջ մեկնաբան էր, ժամանակակից երաժշտության անխոնջ պրոպագանդող։ Նրա ղեկավարությամբ են առաջին անգամ հնչել Ն․ Մյասկովսկու, Ս․ Պրոկոֆևի, Դ․ Շոստակովիչի շատ սիմֆոնիկ երկեր։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Ս․ ակտիվորեն մասնակցել է սովետական երաժշտ․ կյանքին։ 1918–19-ին Սարատովում վարել է սիմֆոնիկ համերգներ, ղեկավարել Սովետական օպերայի թատրոնը, դասավանդել կոնսերվատորիայում։ Դոնի Ռոստովում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ և օպերային թատրոն, եղել է Ազով– Սևծովյան նավատորմի նվագախմբի դիրիժոր, ստեղծել է կամերագործիքային անսամբլ։ 1922-ին Ա․ Վ․ Լունաչարսկու հրավերով տեղափոխվել է Մոսկվա։ 1922–35-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր (վարել է նվագախմբային, խմբավարական, օպերային դասարանները, դասավանդել երաժշտատեսական առարկաներ, պարտիտուրի ընթերցում)։ Հատկապես մեծ դեր է խաղացել դիրիժորական կադրերի պատրաստման գործում։ Աշակերտներից են Գ․ Բուդաղյանը, Լ․ Գինզբուրգը, Մ․ Պավերմանը, Բ․ Խայկինը, Ցու․ Տիմոֆեևը և ուրիշներ։ Ղեկավարել է Մոսկվայի թատեր․ արվեստի պետ․ ինստը (1922–24, ռեկտոր), սիրողական սիմֆոնիկ նվագախումբ (1924– 1935, 1926-ից՝ Ս–ի անվ․)։ Սովետական կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ հանդես է եկել Վիեննայում և Պրագայում (1927)։ Ս–ի դիրիժորական արվեստն աչքի է ընկել