Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծավալ ու նշանակություն է սաացել 1945-ից, երբ նրա գլխավորությամբ հիմնադրվել է Երևանի գեղարվեստական ինսա–ը (1952-ից՝ Երեանի գեղարվեստաթատերական ինստ․, որի ռեկտորն է եղել մինչև 1959-ը, քանդակի ամբիոնի վարիչ և արվեստանոցի ղեկավար՝ մինչև կյանքի վերջը, պրոֆեսոր՝ 1947-ից)։ 1932–37-ին Հայաստանի Նկարիչների միության նախագահ։ 1935-ին ընտրվել է Անդրկենտգործկոմի անդամ։ ՀՍՍՀ II և III գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1970, ետմահու)։

1973-ից Երևանում բացվել է Արա Սարգսյանի տուն–թանգարանը։ 1962-ին Երեվանում, 1968-ին Սոսկվայում կազմակերպվել են Ս–ի անհատական ցուցահանդեսները։

Պարգևատրվել է «Պատվո նշան» 2 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Պատկերազարդումը տես 240–241-րդ էշերի միջև՝ ներդիրում, աղյուսակ III։

ՍԱՐԳՍՅԱՆ (Աարկիսով) Արամայիս Ասատուրի (1922, գ․ Տեղ, ՀՍՍՀ Գորիսի շրջանում–25․6․1944, գ․ Բալբետչա, ԲՍԱՀ Վիտեբսկի մարզի Սիրոտինոյի շրջանում), Սովետական Միության հերոս (22․7․1944, ետմահու), գվարդիայի եֆրեյտոր։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ։ Նախկին 76-րդ հայկ․ լեռնահրաձգային դիվիզիայի (վերակազմվել է 51-րդ գվարդիականի) կազմում մասնակցել է Ատալինգրադի ճակատամարտին, Բելոռուսիայի ազատագրմանը։ Եղել է գնդացրային հաշվարկի հրամանատար։ Հերոսի կոչման արժանացել է Արմ․ Դվինայի գետանցման ժամանակ ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար (իր մարմնով ծածկելով հրամանատարին՝ փրկել է նրա կյանքը)։

ՍԱՐԳՍՅԱՆ Արտեմ Աարգսի (ծն․ 23․9․ 1926, գ․ ճարտար, ԼՂԻՄ Մարտունու շրջանում), հայ սովետական օվկիանոսագետ։ ՍՍՀՍ ԳԱ թղթ․ անդամ (1981)։ ԱՄԿԿ անդամ 1957-ից։ Ավարտել է Ադրբեջանի համալսարանը (1950)։ 1965–69-ին աշխատել է Ուկր․ ԱԱՀ ԴԱ ծովային հիդրոֆիզիկայի ինստ–ում (Աևաստոպոլ), որպես բաժնի վարիչ։ 1969–82-ին՝ ԱԱՀՄ ԴԱ օվկիանոսագիտության ինստ–ի ծովային հոսանքների դինամիկայի լաբորատորիայի վարիչ։ 1982-ից ՍՍՀՍ ԳԱ հաշվողական մաթեմատիկայի ինստ–ի օվկիանոսի դինամիկայի լաբորատորիայի վարիչն է։ Աշխատությունները վերաբերում են համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի, հոսանքների և կլիմայական այլ բնութագրերի տեսության ու հաշվարկների մշակմանը։ Ծովային հոսանքների տեսության և հաշվարկների մասին աշխատությունը թարգմանվել է անգլերեն և հրատարակվել ԱՄՆ–ում (1969)։ ԱԱՀՄ պետ․ մրցանակ (1970)։

ՍԱՐԳՍՅԱՆ Դագիկ խորենի (ծն․ 6․4․1926, Երևան), հայ սովետական պատմաբան, արևելագետ։ Պատմ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1981), ՀԱԱՀ ԴԱ թղթ․ անդամ (1974)։ ԱՄԿԿ անդամ 1953-ից։ իյ․ Ա․ Սարգսյանի որդին։ Ավարտել է Լենինգրադի համալսարանի պատմության ֆակ–ը (1950)։ 1954-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում։ 1956–62-ին՝ ավագ գիտաշխատող և ԴԱ հասարակական գիտությունների բաժանմունքի գիտ․ քարտուղար, 1962–66-ին՝ դիրեկտորի գիտ․ գծով տեղակալ, 1966–71-ին՝ Հին աշխարհի պատմության բաժնի վարիչ։ 1971-ից ՀԱԱՀ ԴԱ արևելագիտության ինստ–ի դիրեկտորն է։ Դասախոսում է Երևանի բուհերում (պատմ․ առարկաներ, հին հուն․, աքքադ․)։ Գիտ․ ուսումնասիրությունները հայագիտության բնագավառում վերաբերում են՝ հելլենիստական դարաշրջանի Հայաստանի սոցիալ–տնտ․, և քաղ․ պատմությանը, հոգևոր մշակույթին, նախամեսրոպյան շրջանի պատմագր․ մտքին և Մովսես Ւարենացու «Հայոց պատմությանը», սովետահայ պատմագրությանը․ ասուրագիտության (սեպագրագիտության) բնագավառում՝ ուշ, հելլենիստական շրջանի բաբելոնյան սեպագիր վավերագրերի հրատարակմանը, քաղաքների սոցիալ–տնտ․, վարչաքաղ․ և մշակութային նկարագրին, հուն, և բաբելոն․ քաղաքակրթությունների փոխազդեցությանը։ Մասնակցել է Հայ ժողովրդի պատմության ակադեմ․ հրատարակության ստեղծմանը։ Ս․ 1984-ին ընտրվել է ԱԱՀՄ արևելագետների միության ՀՍՍՀ մասնաճյուղի նախագահ։

ՍԱՐԳՍՅԱՆ Գեորգի Սոսնիկի (ծն․ 19․12․ 1931), սովետական տնտեսագետ։ Տնտ․ գիս․ դ–ր (1971), պրոֆեսոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Ավարտել է Մոսկվայի տն ոեսագիտության ինստ–ը (1954)։ 1962–72-ին՝ Աշխատանքի ԳՀԻ–ի գիտաշխատող, 1972–74-ին՝ նույն ինստ–ի դիրեկտոր տորի տեղակալ։ 1974-ից կուսակցական աշխատանքի է։ Ուսումնասիրությունները վերաբերում են սոցիալիզմի քաղաքատնտեսության, մասնավորապես՝ ժողորդի բարեկեցության, իրական եկամուտների, ըստ աշխատանքի բաշխման, սպ սոման հասարակական ֆոնդերի պրոբլեմներին։

ՍԱՐԳՍՅԱՆ Գևորգ Արտաշեսի (ծն․ 9․8․ 1934, Երևան)՝, հայ սովետական դրամատուրգ, արձակագիր։ Ավարտել է Երևանի գյուղատնտ․ ինստ–ի ագրոնոմիական (1957) և գեղարվեստաթատեր․ ինստ–ի ռեժիսորական (1963) ֆակ–ները։ ևրևանում, Թբիլիսիում, Ֆրունզեում, Ղափանուլք, Ստեփանակերտում և այլուր բեմադրվել են Ս–ի «Մահ կամ ամուսնություն»-(1968), «Քեֆ անողի քեֆը չի պակսի» (1969), «Տունը ճանապարհի եզրին» (1970), «Մի հավատացեք խելագարին» (1972), «Սիրո ջրապտույտի մեջ» (1973), «Գլխապտույտ» (1974), «Մեղվի փեթակը» (1982) և այլ դրամաներ։ «Գլխապտույտ» (կսմ «Տեսարաններ Բերոյանների ընտանիքի կյանքից») արդիական պիեսը, որ աչքի է ընկնում հարցադրումների սրությամբ, բեմադրվել է նաև Մոսկվայի Փոյ ր թատրոնում (1978)։

ՍԱՐԳՍՅԱՆ Գևորգ Գրիգորի (1887, Բաքու–1937, Երևան), Անդրկովկասում և Հա․ աստանում հեղափոխական շարժման մսանակից։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Աշխատանքային գործունեությունն սկսել է 1903-ից՝ Բաքվում, որտեղ և ներգրավվել է հեղափոխական շարժման մեջ։ 1919-ից աշխատել է Ալեքսանդրապոլի երկաթուղային դեպոյում, մասնակցել երկաթուղայինների հեղափոխական ելույթներին։ 1920-ի Մայիսյան ապստամբությանը մասնակցելու համար բանտարկվել է։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Մ․ պետ․ և տնտ․ ղեկավար աշխատանքներ է վարել ՀՍՍՀ–ում։ Եղել է Ալավերդու պղնձաձուլական կոմբինատի դիրեկտորի տեղակալ, «Հայպղինձ»