Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա․ Ս․ Սարգսյան Ա․ Մ․ Սարգսյաէ։ տագրմանը։ 1925-ին նշանակվել է Ա․ Մյասնիկյանի անվ․ ռազմ, դպրոցի հեծելսսլորային բաժնի քաղղեկ, 1927–32-ին՝ Հ․ Ք․ Բաղրամյանի գլխավորած հայկ․ լեռնա–հրաձգային 76-րդ դիվիզիայի հեծելագնդի էսկադրոնի հրամանատար (Վաղարշապատում), ապա՝ գնդի շտաբի պետ։ 1936-ին Ս․ ստացել է գնդապետի կոչում, գործուղվել Օրջոնիկիձե և նշանակվել առանձին հեծելազորային բրիգադի շտաբի պետ։ 1939-ին Արմ․ Ուկրաինայի ազատագրմանը մասնակցել է որպես 5-րդ հեծելազորային դիվիզիայի շտաբի պեւո։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերին Ս–ի գլխավորած մոտո–հրաձգւսյին դիվիզիան մարտնչել է նվովի և ^,վ․ Բուգի ակունքների շրջանում, թշնամու թիկունքում կատարած համարձակ զորւսշարժով ապահովել շրջապատման մեջ ընկած սովետական զորախմբերի նահան$ը։ Ս․ մահացու վիրավորվել է հուլիսին՝ Վիննիցայի շրջանում մղված մարտի ժամանակ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի 2, Կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով։ 1948-ին Ս–ի հայրենի գյուղը նրա անունով կոչվել է Աշոտավան։

ՍԱՐԳՍ8ԱՆ Արա Միհրանի (7․4․19(2), Կ․ Պոլիս –13․6․1969, Երևան), հայ սովետական քանդակագործ, մանկավարժ, հասարակական գործիչ։ ՍՍՀՄ ժող․ նկարիչ (1963)։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1958)։ ՄՄԿԿ անդամ 1939-ից։ Մասնագիտական կըրթություն ստացել է նախ Կ․ Պոլսի Գեղարվեստի վարժարանում (1919–21), որտեղ հանդես է եկել ինքնուրույն դիմաքանդակներով, հայկ․ կոտորածների և առաջին համաշխարհային պատերազմի ազդեցությամբ՝ ողբերգական թեմաներ պատկերող կոմպոզիցիաներով («Քաղք», գիպս, 1919, «Հուսահատություն», գիսյս, 1920, չի պահպանվել), ապա շարունակել է Վիեննայի Գեղարվեստի ակադեմի սյի բարձրագույն դպրոցում (1921–2՝), դիմաքանդակներով մասնակցել տելի նկարիչների Kunst-gemeinschaft ընկերության ցուցահանդեսներին։ Այս շըրջանի դիմաքանդակները հասուն արվեստագետի ստեղծագործություններ են՝ հոգեբանական խառնվածքների շեշտված դրսևորումներով («Կարլ Վայգել», գիպս, 1922, «Ռիխարդ Ռոբերտ», գիպս, 1922, «Հեղինե Զատեյան», բրոնզ, 1923, «Մարգիս իյաչատուրյան», գիպս, 1924), որոշ դեպքերում թեթևակի հակումով դեւ|ի իմպրեսիոնիզմը («Վիկտոր Միմոնովի<», գիպս, 1922)։ Կոմպոզիցիոն ստեղծագործություններում («Տառապանք», կավ, 1922, չի պահպանվել, «Լուռ վիշտ», մարմար, 1923) շարունակել է ողբերգական սյուժեները՝ ռոդենյան ոճի պլաստիկական լուծումներով։ Վիեննայում 1924-ին ընդունել է սովետական քաղաքացիություն, 1925-ին տեղափոխվել Երեան՝ դնելով սովետահայ պրոֆեսիոնալ քանդակագործության սկիզբը։ Ս․ եղել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի հայկ․ մասնաճյուղի (1926-ից) կազմակերպիչներից։ Ս–ի 1920–30-ի հաստոցային դիմաքանդակները, որոնցում իրենց զարգացումն են գտել Վիեննայում դրսևորված պլաստիկական միջոցները, մեծ մասամբ նվիրված են հայ մտավորականների կերպարներին («Վ․ Թոթովենց», «Մ․ Աբեղյան», «Հ․ Աճաոյան», երեքն էլ՝ գիպս, 1926, «Մ․ Ասլամազյան», գիպս, 1927, բրոնզը՝ 1934, «Մ․ Նալբանդյան», գիպս, 1933, «Հ․ Պարոնյան», գիպս, 1933)։ Ընդգծված արտահայտչականությամբ առանձնանում են Ն․ Տիգրանյանի և Ա․ Մելիք–Փաշայանի փայտաքանդակները (երկուսն էլ՝ 1934)։ Միաժամանակ այս ժանրում նկատելի է մոնումենտալացման հակում («Թ․ Թորա մանյան», 1927, բազալտ՝ 1936, «Ա․ Շիրվանզադե», 1930, բազալտ՝ 1960), որն արտահայտվել է նաև հեղինակի համար նոր՝ հեղափոխական գործիչների կերպարներում («Ս․ Սպանդարյան», մարմար, 1927)։ Մոնումենտալության փայլուն օրինակ են «Մայիսյան ապստամբության հերոսներին» հուշարձանի (1931, բազալտ, Լենինական) հարթաքանդակները, որոնք սովետական քանդակագործության նվաճումներից են։ 1930-ական թթ․ Մ․ առաջնություն է շահել Վ․ Ի․ Լենինի մոնումենտի, Մ․ Մ․ Կիրովի և Հ․ Թումանյանի հուշարձանների համար Երևանում հայտարարված միութենական ու հանրապետական մրցանակաբաշխություններում։ Նույն տարիներին հսուդէւս Հ եկել նաև գրաֆիկական ստեղծագործություններով։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ս–ի արվեստում դիմաքանդակի ժանրը հարստացել է ռազմիկների կերպարներով («Ա․ Միրզոյան», գիպս, 1942, բրոնզը՝ 1948, «Ա․ Մարտիրոսյան», գիպս, 1944)։ Պլաստիկական արտահայտչականությամբ և հոգեբանական խորությամբ են բնորոշվում Ն․ Զարյանի (գիպս, 1944) և Ա․ Ջիվելեգովի (գիպս, Ա․ Սարգսյան․ Հ․ Պարոնյանի «Պաղաասար աղբար» պիեսի բեմադրության (1954, Սունդուկյանի անվ․ թատրոն) ձևավորման էսքիզ (Չարենցի անվ․ գրականության և արվեստի թանգարան, Երեան) 1944, երկուսն էլ բրոնզից՝ 1949) դիմաքանդակները։ 1942-ին Կիրովականում կանգնեցվել է հեղինակի լավագույն կոթողներից մեկը՝ Ա․ Մ․ Կիրովի հուշարձանը (բազալտ)։ Պատերազմի թեման իր արտացոլումն է գտել նաև կոմպոզիցիոն երկերում («Բարձունքի գրավումը», փայտ, 1942 ևն)։ 1943-ին ստեղծել է իր կոմպոզիցիոն մտահղացումների գլուխգործոցը՝ «Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց» (գիպս, 1943, փայտե տարբերակը՝ 1950) խմբաքանդակը, որտեղ մեծ վարպետությամբ օգտագործված են հայ միջնադարյան կտիտորական պատկերաքանդակի ավանդույթները։ Ետպատերազմյան շըրջանում Ս․ ստեղծել է պլաստիկական նուրբ արդվածքներ ու անվրեպ բնութագրումներ ունեցող դիմաքանդակների մի ստվար շարք («Րաֆֆի», 1957, «Վ․ Աճեմյան», 1954, երկուսն Էլ՝ գիպս, «Մ․ Մանիզեր», 1957, «Վ․ Բրյուսով», 1967, երկուսն Էլ՝ բրոնզ ևն), համալրել է հեղափոխական գործիչների պատկերաշարը («Վ․ Ի․ Լենին», 1959, «Ս․ Մ․ Կիրով», 1947, «Ա․Շահումյան», 1949, երեքն Էլ՝ բրոնզ)։ 1959–1960-ին ՀՍՍՀ ԳԱ նիստերի դահլիճում ու Երևանի բժշկ․ ինստ–ում տեղադրվել են նշանավոր գիտնականների և բժիշկների բարձրաքանդակ պատկերաշարերը։ Բազմաթիվ են Ս–ի ստեղծած մոնումենտները, որոնցում ներդրված նշանակալից գաղափարները հաճախ ընդհանրացված են համապատասխան ծավալաձևերով՝ «Հ․ Թումանյան» (բրոնզ, 1957, Երևան, ճարտ․ Գ․ Աղաբաբյան), «Ա․ Սպենդիարյան» (հեղինակակից՝ Ղ․ Չուբարյան, բրոնզ, 1957, Երևան, ճարտ․ Ֆ․ Դարբինյան), «Վ․ Ի․ Լենին» (բազալտ, 1959, Կամո), Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հուշարձանը Ջանֆիդայում (բրոնզ, տուֆ, 1968, ճարտ․ Արմեն Սարգսյան), «Մայր Հայաստան, (գիպս, 1968, 1975-ին՝ ետմահու, կոփածո պղինձ, բազալտ, Լենինական, բնօրինակը մեծացրել է քանդ․ Ե․ Վարդանյանը), «Նելսոն Մտեփանյան» (բրոնզ, 1950, Երեվան, ճարտ․ Գ․ Աղաբաբյան) կիսարձանը ևն։ Կոմպոզիցիոն գործերից են դրամատիկական պաթոսով առլեցուն «Հիրոսիմա»-ն (բրոնզ, 1957), «Տաթև»-ը (գիպս, 1962), երկու կողմից դիտվող «Այգեկութ» ֆրիԳԱ (գիպս» 1960), ռիթմական հնարամիտ խմբավորում ունեցող «Սևան» բարձրաքանդակը (գիպս, 1961)։ Ս․ հայ կերպարվեստում լուրջ վաստակ ունի նաև որպես բեմանկարիչ։ Երևանի ու Լենինականի թատրոններում ձևավորել է Ն․ Շապովալենկոյի «Սև գնացք», Ա․ Լունաչարսկու և Ս․ Դեյչի «Նապոլեոնի արշավանքը», Գ․ Սարյանի «Աչք» (երեքն Էլ՝ 1931), Հ․ Պարոնյանի «Պաղաասար աղբար» (1933 և 1954), «Մեծապատիվ մուրացկաններ» (հեղինակակից՝ Մ․ Արուտչյան), Սլավինի «Ինտերվենցիա» (երկուսն Էլ՝ 1934), Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (1941), Շեքսպիրի «Համլետ» (1942)։ Ս․ ճանաչված է որպես Հակոբ Պարոնյնի լավագույն նկարիչ–մեկնաբանը հայ բեմում։ 1925–30-ին Երևանի գեղարվեստաարդ․ տեխնիկումում դասավանդել է քանդակագործություն։ Սակայն Ս–ի մանկավարժ․ գործունեությունն առավել լայն