Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սովորում է Երևանի ֆիզիկ, կուլտուրայի հայկ․ պետ․ ինստ–ում։ Երիտասարդների Եվրոպայի և աշխարհի չեմպիոն (19*0)։ Մոսկովյան օլիմպիադայի (1980) արծաթե մեդալակիր, Եվրոպայի և աշխարհի (H82, 1983) չեմպիոն, ՍՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի և ՍՍՀՄ չեմպրոն (1983)։ Սահմանել է համաշխարհային ռեկորդ (1983)։ Կ․ Կարաւցեաւան

ՍԱՐԳՍՅԱՆ Շահեն Հովհաննեսի [ծն․ 1924, գ․ Հարավ (ԼՂԻՄ Ասկերանի շըր– ջանում)], Փառքի երեք աստիճանի շքա– նշանների ասպետ (11․4․1944, 9․7․П44, 24․3․1945), կրտսեր լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Հայրենական մեծ պա– տերազմի ժամանակ կամավոր մեկնէ լ է (1941-ի սեպտեմբեր) ռազմաճակատ, մարտնչել 175-րդ հրաձգային դիվիզիւսյի 277-րդ գնդի կազմում։ Եղել է զրահահար հրաձիգ, հետախույզ։ Փառքի շքանշան– ների արժանացել է Կուրսկի ճակատա– մարտում, Բելոռուսիայի և Լեհաստանի ազատագրման ժամանակ ցուցաբե ւած խիզախության համար։ Մարտական ուղին ավարտել է Չեխոսլովակիայում։ Զորացըր– վել է 1945-ին։ Մ․ ասհւսկան

ՍԱՐԳՍՅԱՆ Շանթ վարոսի (ծն․ 1․7․1 M9, Ալեքսանդրապոլ), հայ սովետական նկա– րիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1978)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ 1937-ին ավարտել է Երե– վանի գեղարվեստաարդյունաբերա1յան տեխնիկումը, 1953-ին՝ գեղարվեստս թա– տերական ինստ–ի գեղանկարչության բա– ժինը, 1939–42-ին սովորել Մոսկվայի Համամիութենական պետ․ կինոինւտ–ի նկարչության բաժնում։ Ստեղծել է Շիրա– կին նվիրված բնանկարներ ու թեմատիկ Շ․ Ս ա ր գ ս յ ա ն, «Մայրամուտ ձմռանը» (1977) պատկերներ, ինչպես նաև դիմանկարներ ու նատյուրմորտներ («Ինքնանկար», [937, «Հին Լենինականը», 1943, «Կոմպոզիտոր Ն․ Տիգրանյան», 1949, «Նոր թաղամաս Լենինականում», 1965, «Մանածագործու– հին», 1967, «Դիլիջան տանող ճանապար– հը», 1978, «Մայրամուտ ձմոանը», 1977)։ Ս․ 1942-ից դասավանդել է Լենինականի Ս․ Մերկուրովի անվ․ նկարչական դպրո– ցում (1945–78-ին՝ դիրեկտոր, 1960-ից՝ ՀՍՍՀ վաստ․ ուսուցիչ), 1945–77-ին ղե– կավարել է Հայաստանի նկարիչների /իու– թյան Լենինականի մասնաճյուղը, 1978-ից՝ Հայաստանի պետ․ պատկերասրահի Լե– նինականի մասնաճյուղի դիրեկտոր։ 1942-ից մասնակցում է հանրապետսկան և միութենական ցուցահանդեսների։

ՍԱՐԳՍՅԱՆ Պարգև Հարությունի (1900, Ալեքսանդրապոլ –1930, Թիֆլիս), 1նդր– կովկասում սովետական կարգերի հաս– տատման համար պայքարի մասնակից, փոխգնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1918–20-ին դաշնակցական իշխանության և թուրք, օկուպացիայի պայմաններում ընդհատակյա աշխատանք է տարել Ալեք– սանդրապոլում, մասնակցել է Մայիսյան ապստամբությանը։ 1921-ին ընտրվել է կուսակցության Ալեքսանդրապոլի քաղկո– մի անդամ։ 1922-ին կուսակցության զո– րահավաքով մեկնել է բանակ՝ ծառայել Հայկ․ հրաձգային դիվիզիայում։ Եղել է դիվիզիայի ագիտ․ բաժնի պետ, կուսբջջի քարտուղար։ 1925-ից դասավանդել է ռազ– մաքաղ․ դպրոցում, այնուհետև՝ Անդրկով– կասյան հետևակային դպրոցում։

ՍԱՐԳՍՅԱՆ Ռոմանոս Վարդանի (ծն․ 26․3․1928, Թիֆլիս), հայ սովետական նկա– րիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1983)։ ՍՄԿԿ անդամ 1968-ից։ 1951-ին ավարտել է Լենինգրադի Ի․ Ռեպինի անվ․ գեղա– նկարչության, քանդակագործության և ճարտ–յան ինստ–ի գեղանկարչության բա– ժինը։ 1963-ից դասավանդում է Երևա– նի գեղարվեստաթատերական ինստ–ում (1972–82-ին՝ գեղանկարչության ամբիո– նի վարիչ, 1972-ից՝ պրոֆեսորի պաշտո– նակատար)։ Հեղինակ է բնանկարների, նատյուրմորտների և թեմատիկ կոմպոզի– ցիաների։ Աշխատանքներից են՝ «Աշունը Դիլիջանում» (1963), «Հնագույն գրքեր» (1965), «Վայրի խաղող» (1976), «Խոտի դեզ» (1979), «Տանյա» (1979), «Նախիր» (1980), «Կեչառիսի վանքը» (1980)։ 1957-ից մասնակցում է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։

ՍԱՐԳՍՅԱՆ Մանատրուկ Մարտիրոսի [13․6․1915, գ․ Նորաշենիկ (այժմ՝ ՀԱՍՀ Ղափանի շրջանում)], հայ սովետական կենսաբան։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1954), պրո– ֆեսոր (1957)։ ՍՄԿԿ անդամ 1950-ից։ Ավարտել է Տաշքենդի գյուղատնտ․ ինստ–ը (1937)։ 1944–49-ին աշխատել է ՀՍՍՀ անասնապահության ԴՀԻ–ում (այժմ՝ ՀՍՍՀ անասնապահության և կերարտա– դրության ԳՀԻ), կազմակերպել ու ղեկա– վարել է ՀՍՍՀ գյուղատնտ․ մինիստրու– թյան շերամապահության գիտահետազո– տական կայանի աշխատանքները (1955– 1972), միաժամանակ եղել է Երևանի հա– մալսարանի (1956–64), մանկավարժ, ինստ–ի (1964–70) կենդանաբանության ամբիոնների վարիչ։ 1972-ից ՀՍՍՀ ԳԱ կենդանաբանության ինստ–ի գենետիկա– յի լաբորատորիայի վարիչն է։ Գիտ․ աշ– խատանքները վերաբերում են կենդանի– ների բուծման ու տոհմային աշխատանք– ներում մոր դերի կենսբ․ հիմունքների ուսումնասիրության, զույգ ընտրության, միջատների էկոլոգիայի, պատճառագի– տության ու գենետիկայի հարցերին, թթե– նու շերամի բուծման աշխատանքների մե– քենայացման կենսբ․ հիմունքների ստեղծ– մանը։ Բնական մետաքսաթելի հումքի՝ բոժոժների արտադրության համար առա– ջարկել է աշխարհում առաջին մեքենա– յացված գիծ, ստեղծել միջատների (խըն– ձորենու պտղակերի) դեմ պայքարի գե– ևետիկական եղանակ, շերամի կլոնային բուծման տեխնոլոգիա ու արժեքավոր Կլոններ։ Պարգևատրվել է Աշխատանքա– յին կարմիր՛ դրոշի շքանշանով։ Երկ․ Թթենու շերամը, նրա բիոլոգիան և որդակերակրման տեխնիկան, Ե․, 1958։

ՍԱՐԳՍՅԱՆ Սարգիս Կարապետի [ծն․ 6(19)․2․1907, Թիֆլիս], բալետի հայ սո– վետական արտիստ։ ՀՍՍՀ վաստ․ ար– տիստ (1945)։ Հայկ․ բալետի հիմնադիր– ներից։ 1927-ին ավարտել է Մ․ Ի․ Պերինիի բալետային ստուդիան (Թիֆլիս), 1932-ին՝ Լենինգրադի պարարւլեստի ուսումնա– րանը։ 1927–29-ին՝ Թիֆլիսի, 1932– 1938-ին՝ Լենինգրադի օպերային, 1938– 1960-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատ– րոնների մենապարող։ Դերապարերից են՝ Արմեն (Խաչատրյանի «Երջանկություն»), Վացլավ, Գիրեյ (Ասաֆևի «Բախչիսարայի շատրվանը»), Զիգֆրիդ (Չայկովսկու «Կա– րապի լիճը»), Դավիթ («Խանդութ», ըստ Ապենդիարյանի երաժշտության), Ֆրանց (Դելիբի «Կոպելիա»), Բակուր (Հովհան– նիսյանի «Մարմար»)։ 1938-ից դասավան– դում է Երևանի պարարվեստի ուսումնա– րանում։ Ս–ի աշակերտներից են՝ Թ․ Գրի– գորյանը, Վ․ Խանամիրյանը, Ս․ Մինաս– յանը, Մ․ Ռաթևոսյանը, Հ․ Դիվանյանը և ուրիշներ։ Գ․ Սաեփանյան

ՍԱՐԳՍՅԱՆ Մաքո Հովհաննեսի (ծն․ 5․5․ 1916, Երևան), հայ սովետական գրող, գրականագետ։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Երևանի մանկավարժ, ինստ–ի լեզվագրական ֆակ–ը (1939)։ Աշխատել է Լենինականի մանկավարժ․ ինստ–ում (1945–62, լեզվագրական ֆակ–ի․ դեկան, հայ գրականության ամբիոնի վարիչ), այ– նուհետև՝ Երևանում, ՀՍՍՀ ԳԱ ազգա– գրության և հնագիտության ինստ–ում, որտեղ զբաղվել է հայկ․ բանահյուսության ուսումնասիրությամբ։ Ա–ի մանկական բանաստեղծություննե– րի առաջին ժողովածուն է «Մանուկն ու կակաչը» (1938), որին հաջորդել են «Նվե– րը» (1939), «Գետակի երգը» (1939) ժողո– վածուները և «Քուռկիկ Ջալալի» (1964) չափածո մշակումը՝ հայկ․ էպոսից։ Գրել է նաև մի շարք արձակ գործեր։ Հեղինակ է գրականագիտական բնույթի ուսումնա– սիրությունների («Մ․ Արազու ստեղծա– գործությունը», 1954, «Երգիծանքը հայ ժողովրդական հեքիաթներում և առակ– ներում», 1975) և Էսսեների [«Պետրոս Դուրյան», 1959, «Սուրեն Սպանդարյան», 1964 (երկուսն էլ ըստ Ս–ի համանուն կի– նոսցենարների, էկրանավորվել են, «Հայ– ֆիլմ», 1968 և 1971), «Նար–Դոս», 1973, «Ալիշան» (պատկերներ կյանքից), 1978]։ Ս–ի բնագրագիտական մշակումով է լույս տեսել Գ․ Սրվանձտյանցի երկերի ժողո– վածուի առաջին հատորը (1970)։

ՍԱՐԳՍՅԱՆ Սեդրակ Աղաջանի [1896, գ․ Գյուլաթաղ (այժմ՝ ԼՂԻՍ Մարտակերտի շրջանում)–1930, Երևան], Անդրկովկա– սում սովետական կարգեր հաստատելու համար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ ան– դամ 1917-ից։ Վաղ հասակից աշխատել է Բաքվի Բիբի Հեյբաթի նավթահանքերում, 1914-ին Ս․ արդեն Բաքվի նավթագործնե– րի գործադուլների կազմակերպիչներից էր։ Բաքվի կոմունայի օրերին կռվել է կար– միր գվարդիայի շարքերում։ Կոմունայի պարտությունից հետո անցել է Աստրախան և մարտնչել լեգենդար «Երկաթյա դիվի– զիայի» շարքերում։ Ադրբեջանում սովե– տական կարգեր հաստատվելուց հետո