լով Անդրկովկասյան կոմիսարիատի հեա , կնքված (1917-ի դեկա․ 5) զինադադարը, թուրք, զորքերը 1918-ի փեւոր․ 10-ին հարձակման անցնելով՝ շուրջ 2 ամսում գրավեցին Երզնկան, էրզրումը, Սարի– ղամիշը, Կարսը, Ալեքսանդրապոլը, ապա Սարդարապատի ու Րաշ–Ապարանի վրա– յով փորձեցին մտնել Երևան։ Սարդարա– պատի ուղղությամբ շարժվող թուրք, զո– րախումբը (հրամանատար՝ Ցաղուբ Շևքի փաշա) բաղկացած էր 36-րդ հետևաէ ային դիվիզիայից, մեկական հարվածային և սակրավորների գումարտակից, կորպու– սային հեծյալ գնդից, 1500 քրդական հեծ– յալից, հրետանային մարտկոցից (40 թըն– դանոթ)։ Հայկ, զորքերի Երևանյան խըմ– բավորումը (հրամանատար՝ գեն․ Մ․ Սիլիկյան) կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան (առանց 7-րդ և 8-րդ գնդերի), 3-րդ հետևակային բրիգադը (Վանի 1-ին և 2-րդ գնդերը, Մակվի հետևակային գու– մարտակը) և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը։ Հայկական գլխ․ ուժերը (հրամա– նատար՝ գնդապետ Դ–Բ․ Փիրաւքյան) կենտրոնացվեցին Սարդարապատի ուղ ղությամբ հարձակվող թուրք, զորս խմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային և 2-րդ հեծյալ, ինչպես նաև պարտիզանական հեծյալ գնդերը, սահմանապահ գումար ւոակի աջակցությամբ, փակելու էին Բաշ–Ապա– րանից Երևան շարժվող թուրք․ 9-րդ դի– վիզիայի ճանապարհը։ Կողբից և [Իգդի– րից թուրք․ 5-րդ և 12-րդ դիվիզիաների հարձակումը կանխելու համար պայթեց– վեցին Արաքսի վրայի Կարակալււյի և Մարգարայի կամուրջները, համախմբվե– ցին տեղական ուժերը։ Հայկ․ զուքերի ձախ թևը պաշտպանում էին զեյթունյան հեծյալ գունդը, կամավորական երկու վաշտեր և իգդիրցի աշխարհազորային– ները։ Շարուրի կողմից թիկունքն Ապւսհո– վում էր հետևակային երրորդ բրիգադը։ Ներխուժելով Արարատյան դաշտ՝ թուր– քերը 1918-ի մայիսի 21-ին գրավեցին Սար– դարապաա կայարանը և համանոմ գյու– ղը (այժմ՝ Հոկտեմբերյանի շրջանի Հոկ– տեմբեր գյուղ), ապա Դեչրլուն (այժմ՝ Սրգաշատ գյուղ) և մոտեցան ՂաԱշլուին (այժմ՝ Եղեգնուտ կիսակայարան)։ Դեն․ Մ․ Սիլիկյանի հրամանով Հայկ․ 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գըն– դապետ Պ․ Փիրումյան), պարտիզաէ ական հետևակային գունդը, Իգդիրի հետ նա կա– յին գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյոր– փալուից (այժմ՝ Էջմիածնի շրջան ւ Ար– շալույս գյուղ) և Ղուրդուղուլիից ւ այժմ՝ Հոկտեմբերյանի շրջանի Արմավիր գյուղ) մայիսի 22-ին անցան ընդհանուր հարձակ– ման, կոտրեցին թշնամու դիմադրությու– նը և հարկադրեցին խուճապահար փա– խուստի (15–20 կմ)։ Օգտվելով ւետա– պնդման դադարից՝ թուրք, զորքերը վե– րադասավորեցին ուժերը և ամրացան Արաքս կայարանից հս–արմ․ գտնվո լ Չիմ– նի և Թուլքի կոչվող բարձունքներին։ Թուրք, հրամանատարությունը վճռեց հա– մալրել Ցաղուբ Շևքի փաշայի խոշւր կո– րուստներ կրած զորքը, սակայն Ա[ւաքսը գետանցել փորձող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան ետ շպրտվեց։ Սայիսի 24-ին մասնակի փոխհրաձգություններ տեղի ունեցան։ Գրաված դիրքերից թշէյամուն ճակատային գրոհով դուրս շպրտելու՝ գնդապետ Պ․ Փիրումյանի և մյուս զորա– մասերի մայիսի 25-ին ձեռնարկած փորձը հաջողություն չունեցավ։ Ստեղծված հար– վածային զորախումբը (հրամանատար՝ գնդապետ Կ․ Հասան Փաշայան կամ Ղա– սաբբաշյան), որը բաղկացած էր Երզնկա– յի հետևակային գնդից, Մակվի առանձին գումարտակից, երկու Էսկադրոնից, Անու– սի գնդի մեկ վաշտից և չորս հրանոթից, մայիսի 27-ին Կոշ և Խըգնաուր գյուղերից շրջանցիկ զորաշարժով թշնամուն հար– վածեց թիկունքից, իսկ հիմնական ուժե– րը միաժամանակյա ճակատային հարված հասցրին։ Թուրքերին թիկունքից (Թալի– նից) հարվածեց նաև Պանդուխտի (Միքա– յել Սերյան) մշեցիներից կազմված ջո– կատը։ Ծանր կորուստներ կրելով (միայն մայիսի 22–26-ին արդեն տվել էին 3500 սպանված)՝ թուրք, զորաբանակի մնա– ցորդները խուճապահար փախան Ալեք– սանդրապոլ։ ճակատամարտն ավարտ– վեց հայերի լիակատար հաղթանակով։ Այն ձեռք բերվեց հայկ․ կանոնավոր զո– րամասերի (հրամանատարներ՝ գեն․ Թ․ Նազարբեկով, Մ․ Սիլիկյան, գնդա– պետներ Դ–Բ․ Փիրումյան, Պ․ Փիրումյան, Ա․ Շնեուր և ուրիշներ) և աշխարհազորա– յինների հերոսական, անձնազոհ պայ– քարի գնով։ Հերոսամարտի մասնակից, հետագայում Սովետական Սիության մար– շալ Հ․ Ք․ Բաղրամյանը բարձր է գնահա– տել հայկ․ զորքերի Երևանյան խմբավոր– ման հրամանատար գեն․ Ս․ Սիլիկյանի զորավարական հմտությունն ու ռազմ, տաղանդը։ Հայ ժողովրդի համար բախտորոշ նշա– նակություն ունեցած այդ գոտեմարտին մասնակցել են հասարակության բոլոր խավերը, քաղ․ տարբեր կուսակցություն– ների ներկայացուցիչներ, հոգևորական– ներ (Գ․ Հովսեփյան և ուրիշներ) ևն։ Մաս– նակիցների թվում են եղել հետագայում սովետական բանակի գեներալներ Ա․ Ա․ Վարդանյանը և Գ․ Ք․ Չայլախյանը, գրող Ա․ Բակունցը, լեզվաբաններ Ա․ Ղարիբյա– նը և Գր․ Ղափանցյանը, մաթեմատիկոս Բ․ Բահաթրյանը և ուրիշներ։ Ս․ ճ–ում տարած հաղթանակի շնորհիվ Արլ․ Հայաստանը փրկվեց թուրք, գրավու– մից, զգալիորեն կասեցվեց թուրք, բա– նակի առաջխաղացումը դեպի Բաքու։ Ի նշանավորումն ճակատամարտում հա– յերի տարած հաղթության՝ 1968-ին կա– ռուցվել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամաւիրը։ Գրկ․ Թ ու ր շ յ ա ն Հ․, Սարդարապատի հերոսամարտը, Ե․, 1969։ Աtր զtու մtա ն– յան Ս․Վ․, Արհավիրքից վերածնունդ, Ե․, 1973։ Հարությունյան Ա․ Հ․, «Պատ– մական ճշմարտությունը Սարդարապատի ճա– մատամարտի մասին», «ԲՀԱ», 1978, № 3։ Ա ղ ա յ ա ն Ծ․ Պ․, Հոկտեմբերը և հայ ժողո– վըրդի ազատագրական պայքարը, Ե․, 1982։ Баграмян И․ X․, Мои воспоминания, Е․, 1979․ Ա․ Հարությունյան U ԱՐԴԱՐ ԲՈՒԼԱՂԻ ԼԵՌՆԱՆՑՔ, գտնվում է Արարատ լեռնազանգվածում, Մեծ Մա– սիս և Փոքր Մասիս գագաթների միջև, 2727 մ բարձրության վրա։ Տեղանքը քար– քարոտ Է։ Այստեղ պահպանվել են կեչու մացառուտներ, կան աղբյուրներ։ Եղել է Երևանի խանության կառավարիչների՝ սարդարների ամառանոց, որից էլ առա– ջացել է անունը։
ՍԱՐԴԱՐ6ԱՆ Վոլոդյա Սարդարի [ծն․ 12․11․1936, գ․ Նյուզգեր (Ադրբ․ ՍՍՀ Շամ– խորի շրջանում)], հայ սովետական ֆի– զիկոս։ Ֆիզմաթ գիտ․ դ–ր (1971), պրոֆե– սոր (1975)։ ՍՄԿԿ անդամ 1973-ից։ Ավար– տել է Երևանի համալսարանը (1960)։ Աշ– խատել է ԱՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի մաթեմատիկայի (1961–63) և պինդ մարմ– նի ֆիզիկայի (1965–70) ինստ–ներում։ 1974-ից աշխատում է Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժական ինստ–ում (1974– 1978-ին՝ տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ)։ Աշխատանքները վերաբերում են պինդ մարմնի ֆիզիկայի տեսական հար– ցերին, ոչ գծային ալիքների և տատանում– ների ստոխաստիկ անկայունության ու սոլիտոնների տեսությանը։ Ուսումնասի– րել է Էլեկտրոնների ցրման մեխանիզմն ու Էներգետիկ սպեկտրը պինդ մարմիննե– րում, մասնիկների կանալավորումը և Էլեկտրոն–ֆոնոնային ոչ գծային փոխազ– դեցությունները կիսահաղորդիչներում։
ՍԱՐԴԱՐՈՎ Սերգեյ Արշակի [ծն․ 25․2․ 1909, գ․ Ազոխ (այժմ՝ ԼՂԻՄ Հադրութի շրջանում)], ավիացիայի գեներալ–գնդա– պետ (1965)։ ՍՍԿԿ անդամ 1930-ից։ Սո– վորել է Սոսկվայի մեխանիկա–մեքենա– շինական ինստ–ում, 1933-ին ավարտել է Լենինգրադի ռազմատեսական օդաչուա– կան դպրոցը, 1952-ին՝ ՍՍՀՍ զինված ուժերի Գլխավոր շտաբի Կ․ Ե․ Վորոշիլովի անվ․ ռազմ, ակադեմիան։ 1934-ից ծառա– յել է Հեռավորարևելյան հատուկ բանա– կում, եղել գրոհային ավիացիոն էսկադրո– Ս․ Ա․ Սարդարով նի օղակի, դասակի, 1936-ից՝ ջոկատի հրամանատար։ 1938-ին նշանակվել է էսկադրիլիայի, 1939-ին՝ 18-րդ կործանիչ ավիագնդի զինկոմ, 1940-ին՝ 307-րդ կոր– ծանիչ ավիագնդի հրամանատար։ 1942-ից Ս․ իր գլխավորած 965-րդ կործանիչ ավիա– գնդով պաշտպանել է Արխանգելսկը, Աստ– րախանը, Գրոզնին, Միներալնիե վոդին։ 1944-ին փոխգնդապետ Ս–ի ավիագունդը մասնակցել է Թամանյան թերակղզու, Ղրիմի ազատագրմանը, Օդեսան պաշտ– պանել օդային հարձակումներից։ 1944-ի վերջին Ս․ նշանակվել է կործանիչ ավիա– ցիոն դիվիզիայի հրամանատարի տեղա– կալ, 1945-ին մասնակցել Ռումինիայի ազատագրմանը։ Ետպատերազմյան տա– րիներին վարել է պատասխանատու պաշ– տոններ, մինչև 1950-ը եղել ավիացիոն դիվիզիայի, 1952–56-ին՝ ավիացիոն միա– վորման հրամանատար։ Մինչև զորացրու– մը (1971-ի փետրվար) եղել է հակաօդային պաշտպանության ռազմ, հրամանատարա– կան ակադեմիայի (Դ․ Կ․ ժուկովի անվ․,