Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կալինին) պետի տեղակալ։ Ընտրվել է ՍՄԿԿ XXII և XXIII համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի 3, Հայ– րենական պատերազմի I աստիճանի շքա– նշաններով։ Ս․ Սիմոնյան

ՍԱՐԴԵՍ, Սարդիս (հուն․ Zapoei^), հնագույն քաղաք Փոքր Ասիայում (այժմ՝ գ․ Սարտ, Թուրքիայում)։ Լիդիայի մայրա– քաղաքը մ․ թ․ ա․ VII դ․–մ․ թ․ ա․ 546-ին։ Վերելք է ապրել Կրեսոսքւ ժամանակ։ 546-ին զավթել են Աքեմենյանները։ Գա– րեհ I-ի կառուցած արքայական ճանա– պարհը Ս․ կապել է էլամի Շոշ քաղաքի հետ, որի շնորհիվ Ս․ առևտրական լայն հարաբերությունների մեջ էր արլ․ շատ եր– կըրների, այդ թվում՝ Հայաստանի հետ։ Մ․ թ․ ա․ IV դ․ նվաճել է Ալեքսանդր Մա– կեդոնացին։ Մ․ թ․ ա․ II դ․ սկզբին մտել ԷՊերգամոնի պետության, մ․ թ․ ա․ 133-ից՝ հռոմ․ Ասիա պրովինցիայի, մ․ թ․ 395-ից՝ Բյուզ․ կայսրության կազմի մեջ։ 1402-ին ավերել է Լենկթեմուրը։ Պեղումներով (XX դ․) հայտնաբերել են Արտեմիսիոն տաճարը, դամբարանա– դաշտ, մարական արձանագրություններ։ Գրկ․ Peacock Y․ L․, Studies in the History and Archaeology of Sardis, Camb․ (Massachusetts), 1965․

ՍԱՐԴԵՐ (Aranei), սարդակերպերի դասի հոդվածոտանի կենդանիների կարգ։ Չա– փերը՝ 0,7–110 till, գունավորումը ՝բազ– մազան է։ Մարմինը կազմված է գլխակըրծ– քից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով։ Գլխակրծքի առջևի մասում, մեջքի կողմից տեղադրված է սովորա– բար 8 աչք։ Վերջավորությունները 6 զույգ են․ առաջին զույգի (խելիցերներ) ճանկե– րի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպ– ներ) հիմնականում շոշափելիքի օրգան– ներ են (արուների պեդիպալպների ծայ– րային հատվածը վեր է ածվել զուգավոր– ման օրգանի), մնացած 4 զույգ վերջավո– րությունները ճանկերով վերջացող քայ– լող ոտքեր են։ Փորիկի առջևի մասում տե– ղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ գորտնուկները (1–4 զույգ)։ Բոլոր Ս․, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազ– մազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։ Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Ս․ բռնած որսը պարուրում են սարդոստայնով, այ– նուհետև վրան մարսողական հյութ ար– տազատում, որն արագորեն փավւկացնում է որսի հյուսվածքները և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հա– ճախ էգերից փոքր են։ Զարգացումը ուղ– ղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի են Ս–ի մոտ 21 հզ․ (ՍՍՀՄ–ում՝ շուրջ 2000) տեսակ։ Ս–ի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։ Կան մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր թունավոր տեսակներ, որոնցից ՍՍՀՄ հվ․ շրջաններում հանդի– պում են կարակուրտը և մորմը (վերջինս՝ նաև ՀՍՍՀ–ում)։

ՍԱՐԴԻՆԱՁԿՆԵՐ, սարդիններ, հա– րինգազգիների ընտանիքի 3 սեռի (Sar- dina, Sardinella, Sardinops) ծովային ձըկ– ների հավաքական անվանումը։ Մարմնի երկարությունը մինչև 35 սմ է, կենդանի զանգվածը 110–150 (երբեմն՝ մինչև 600 գ)։ Ձկնորսության կարևոր օբյեկտ են։ Պելագիկ (խորքային և մակերևութա– յին), վտառային, պլանկւոոնակեր ձկներ են։ Տարածված են Համաշխարհային օվ– կիանոսի մերձարևադարձային և բարե– խառն առափնյա ջրերում։ ՍՍՀՄ–ում հազ– վադեպ հանդիպում են Սև ծովում։ Սեռա– հասուն են դառնում 2–3 տարեկանում, ապրում են 5–7 տարի։ Ձվադրում են գար– նանը և աշնանը։ Օգտագործվում են պա– հածոների և կերալյուրի պատրաստման համար։

ՍԱՐԴԻՆ ԵՐԵՆ, տես Ռոմանական Լեզու– ներ։

ՍԱՐԴԻՆԻՍ (Sardegna), կղզի Միջերկրա– կան ծովում, Ապենինյան թերակդզուց արմ․, մարզ Իտալիայի կազմում։ Կորսի– կա կղզուց բաժանվում է Բոնիֆաչոյի նե– ղուցով։ Տարածությունը մոտ 24 հզ․ կմ2 է, բն․՝ 1,6 մլն (1976), գլխավոր քաղաքը և վարչական կենտրոնը՝ Կալյարի։ Վար– չականորեն բաժանվում է 3 գավառի։ Արլ․ ափերը զառիթափ են, արմ․՝ դաշ– տավայրային։ Ռելիեֆը արլ–ում լեռնա– յին է (մինչև 1834 մ բարձրությամբ, Լա Մարմորա լեռ), արմ–ում և հս–արմ–ում՝ սարավանդային։ Հվ–արմ–ում Իգլեզիենտե մեկուսացած զանգվածն է։ Կան ցինկի, ա– նագի, երկաթի, քարածխի հանքավայրեր։ Կլիման մերձարևադարձային միջերկրա– ծովյան է, տարեկան տեղումները՝ 600– 1000 մմ։ Գետերը կարճ են, սահանքա– վոր, օգտագործվում են ոռոգման համար։ Երկրի տնտեսապես հետամնաց մարզե– րից է։ Տնտեսության հիմնական ճյուղերն են գյուղատնտեսությունն ու հանքարդյու– նահանող արդյունաբերությունը։ Մշակում են հացահատիկ, ընդավորներ, կարտոֆիլ, բանջարեղեն, ցիտրուսային կուլտուրա– ներ։ Զբաղվում են նաև այգեգործությամբ և պտղաբուծությամբ, ծովափերին՝ ձկնոր– սությամբ։ Գյուղատնտ․ ապրանքային արտադրանքի ավելի քան 1/2-ը տալիս է անասնապահությունը։ Մ–ին բաժին է ընկնում երկրի կապարի ու ցինկի արդյու– նահանման 4/5-ը, քարածխի՝ 1/2-ը, ֆլյուո– րիտի՝ ավելի քան 1/2-ը։ Կան բոքսիտնե– րի հանքավայրեր, ալյումինի, նավթա– վերամշակման, նավթաքիմիայի ձեռնար– կություններ, սննդի, տեքստիլ, կաշվի, փայտամշակման, էլեկտրատեխ․ արդյու– նաբերություն, նավանորոգում, գորգա– գործություն (ձեռքի)։ Գործում է ՋԷԿ։ Մ․ կղզու գաղութացումը դեռևս մ․ թ․ ա․ VII դ․ սկսել են փյունիկեցիներն ու հույ– ները։ Մ․ թ․ VI–VII դդ․ տիրել են բյու– զանդացիներն ու գոթերը, VIII դ․՝ արաբ– ները, 1326– 1708-ին՝ իսպանացիները։ 1720-ից եղել է Սարդինիայի թագավորու– թյան, 1861-ից՝ Իտալիայի կազմում։

ՍԱՐԴԻՆ Ի ԱՅ Ի ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, պե– տություն Իտալիայում 1720–1861-ին։ Կազմավորվել է Մարդինիա կղզին Սավո– յայի դքսությանը միացնելուց հետո։ Մի– ջուկը Պիեմոնան էր, որը XVIII դ․ սկզբին եղել է գյուղատնտ․ հետամնաց շրջան։ Մ․ թ․ մասնակցել է հեղափոխական Ֆրան– սիայի դեմ պատերազմին, որի հետևան– քով կորցրել է (1792) Սավոյան և Նիցցան։ Նապոլեոնյան կայսրության անկումից հետո, 1814–15-ի Վիեննայի կոնգրեսի որոշԱամբ, Մ․ թ․ վերականգնվել է նախ– կին սահմաններում, նրան տրվել է նաև Լիգուրիան։ Մ․ թ–ում շարունակել է կառա– վարել Սավոյական դինաստիան, որի հե– տադիմական քաղաքականությունն առաջ է բերել 1821-ի Պիեմոնտի հեղափոխու– թյուն ւ։ XIX դ․ 40-ական թթ․ Պիեմոնտում սկսվ ւլ է արդ․ հեղաշրջում։ Ս․ թ․ դարձել է իտալական՝ տնտեսապես զարգացած պեւա ւթյուններից մեկը, որն ուներ համե– մատսբար ուժեղ բանակ և վարում էր ար– տաքին անկախ քաղաքականություն։ 1848-1 հեղափոխությունը թագավոր Կար– լոս Ալբերտին հարկադրել է սահմանա– դրություն հրապարակել և գլխավորել համաիտալ․ ազգային–ազատա գրական պայքարը ավստր․ Հաբսբուրգների դեմ։ Սակււյն հեղափոխության հանդեպ խոշոր բուրժուազիայի ունեցած վախը և Կարլոս Ալբե]ւտի դավաճանական տակտիկան հս^եցրել են իտալ․ զորքերի պարտու– թյանդ։ Թագավորը հարկադրված հրա– ժարվել է գահից։ Նրա որդին՝ Վիկւոոր էմաէ ուեւ II և Կ․Բ․ Կավուրի կառավարու– թյունը ծրագրում էին ընդարձակել Ս․ թ․։ 1855-ից Ս․ թ․ մասնակցել է 1853–56-ի Ղրիմի պատերազմին (Ֆրանսիայի և Մեծ Բրիսանիայի կողմում)։ 1859-ին Ֆրան– սիայի հետ պատերազմել է Ավստրիայի դեմ։ 1859-ի Ցյուրիխի պայմանագրերով Մ․ թ–յանը միացվել է Լոմբարդիան։ 1859 –60-ի իտալ․ հեղափոխության հե– տևանքով Մ․ թ–յանը միացվել են համար– յա բ ւլոր իտալ․ պետություններն ու մար– զերը։ 1861-ի մարտի 17-ին Մ․ թ․ պաշտո– նապես անվանվել է Իտալ․ թագավորու– թյուն։

ՍԱՐԴՈՍՏԱՅՆ, որոշ հոդվածոտանիների (սարդեր, սարդատզեր, կեղծ կարիճներ ևն) ոստայնագեղձերի հեղուկ արտազա– տուկ, որը ձգվելով առաջացնում է օդում արագ պնդացող բարակ թելեր։ Կազմու– թյաւբ նման է շերամի մետաքսին, հիմ– նականում կազմված է ջրում չլուծվող, ամուր ֆիբրոինից։ Կենդանիներն իրենց Մ․ օգտագործում են որսացանցեր, բներ և ձվաբոժոժներ պատրաստելու, որսին խճճելու համար։

ՍԱՐԴՈՒ, հայաբնակ գյուղ Իրանում, Ղա– րադող գավառում։ XX դ․ սկզբին ուներ 216 ւայ բնակիչ (44 տուն)։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի տար– բեր տեսակների մշակությամբ, անաս– նասահությամբ, արհեստներով,առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները 1946-ին ներգաղթել են Սո– վետական Հայաստան։

ՍԱՐԴՈՒՐԻ Ա, Ս և դ ՈԼ ր ի Ա (ծն․ թ․ անհտ․–մ․ թ․ ա․ 824), Ուրարտուի թա– գավոր մ․ թ․ ա․ մոտ 835-ից։ Շարունակե– լով նախորդների՝ Արամեի և իր հոր՝ Լու– ւոիզ՚րիի քաղաքականությունը, հաջո– ղությամբ դիմակայել է Ասորեստանի կո– ղոպտչական արշավանքներին, ընդար– ձակ ել և ամրապնդել թագավորության սահմանները։ Գահակալման սկզբնա– կան տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկըր– ները», արմ․ սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Ասորեստանում Սալմա–