անթոլոգիան, 1919-ին Նոր Նախիջևանում հիմնել է գավառագիտական թանգարան։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Ս․ 1921-ին ընսանիքով տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Սկսվել է Ս–ի բեղմնավոր կյանքի նոր՝ երրորդ (1920–72) շրջանը։ Աշխարհի տսրբեր վայրերից հայրենիք վերադարձած գիտնականների, արվեստագետների, գրողների հետ լծվել է նորագույն ժամանակի հայ մշակույթի և մշակութային մի շարք օջախների ստեղծմանը։ 1921-ին նշանակվել է նոր կազմակերպվող Հայաստանի պետ․ թանգարանի վարիչ։ Իր նպաստն է բերել Հայաստանի հնությունների գեղարվեստի պահպանման կոմիտեի (նախագահ), Հայաստանի կերպարվեստ աշխատողների միության, Երևանի զէղարվեստական ուսումնարանի կազմակերպմանը։ 1921-ին Հ․ Կոջոյանի հետ ստէղծել է Խորհրդային Հայաստանի գերբը, ընտրվել Հայաստանի կերպարվեստի աշխատողների միության առաջին նախագահ։ 1924-ին մասնակցել է Վենետիկի Բիենալեի XIV ցուցահանդեսին։ 1928-ին Փարիզում «ժիրար» սրահում բացվել է Ս–ի անհատական ցուցահանդեսը։ Այդ ցուցահանդեսը հայրենիք տեղափոխող «Ֆրիժի» նավի վրա հրդեհ է առաջացել, այրվել է նկարների մեծ մասը։ 1937-ին Փարիզում բացված համաշխարհային ցուցահանդեսի ՍՍՀՄ–ի տաղավարի դեկորատիվ պաննոյի համար ստացել I: Մեծ մրցանակ (Grand рrix)։ 1923-ից ստեղծել է հայրենասիրական ոգով տոգորված պաննոներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ («Հայաստան», Լեռներ։ Հայաստան», «Եղիշե Չարենցի դիմանկարը», «Արևոտ բնանկար», չորսն Էլ՝ 1923, «Աշնանային մառախլապատ օր», 1928, «Զանգվի ափը», 1930, «Ծաղիկներ», 1945, նկարիչ Մ․ Աղաջանյանի, 1930, Թ․ Թորամանյանի, 1934, Մ․Մալխասյանի, 1943, դիմանկարները, «Երանոսի լհռնե– րը», 1951, «Բակի անկյուն», 1953)։ Այս շրջանում արմատապես կերպարանափոխվել են Ս–ի պոետիկայի ու տեխնիկայի մի քանի սկզբունքներ։ Իրականության հետ խիստ միջնորդավորված այն հարաբերությունը, որ բնորոշ էր նրա նախորդ շրջանի երկերին, այժմ դարձել է անհամեմատ ավելի անմիջական։ Ֆանտաստիկան ու կյանքի իդեալական–երկրաչափական մոդելավորումը տեղի են տվել շոշափելի-առարկայական և առօրյա–բնական պատկերացումներին։ Իր ակնթարթային արագությամբ արած պատկերներում Ս․ նորովի հետազոտել է Հայաստանը՝ աշխատելով որքան կարելի է մոտ ու հարակատ լինել նրան, նրա ներքին ու արտաքին բազմակերպ դրսևորումներին։ Քառասունից ավելի տարիների ընթացքում ստեղծած բազմաքանակ երկերում ամիջապես կարելի է տարբերակել Արարատյան հովտի, Սևանի ավազանի, Արագածի փեշերի, Լոռվա, Զանգեզուրի և այլ վայրերի բնապատկերները։ Մոտիվի կոնկրետությունը առկա է այն աստիճան, որ թվում է թե գործ ունես «նկարիչ–երկրաբանի», «նկարիչ–աշխարհա գրագետի», «նկարիչ–բուսաբանի» հետ։ Ս–ի ստեղծագործություններում բնականության այդ միտումն ունի որոշակի պատմաբարոյական ատաղձ, արվեստագետը նպատակ է ունեցել Հայաստանը ցույց տալ «իր շոշափելի գոյությամբ» (Սարյան)։ 1961-ին «Իմ հայրենիքը» (1952–58) նկարաշարի համար Ս․ արժանացել է լենինյան մրցանակի։ Ս․ խոշոր ներդրում է կատարել XX դ․ հայկ․ գրքարվեստի և բեմանկարչության ասպարեզներում։ Շատ չեն Ս–ի գրքային ձևավորումները, սակայն դրանք ունեն նույն որակը, ինչ նկարչի մյուս ժանրերի երկերը։ Դրանց ձևաբանական, տևխ․ հնարքները ևս ճկուն ու բազմազան են։ Չնայած իր նկարազարդումներում խստորեն հետևել է գրական երկի սյուժետային գործողությանը, մոտիվներին ու բովանդակությանը, դրանք ունեն նաև ինքնուրույն կերսյարվեսաային արժեք [Ա․ Իսահակյանի «Բանաստեղծությունների (1929), Հ․ Թումանյանի «Հեքիաթներ»-ի (1930), «Հայկական հեքիաթներ»-ի (1930), Ե․ Չարենցի «Երկիր Նաիրի»-ի (1933), Ֆիրդուսու «Ռուստամ և Սոհրաբ»-ի (1934) նկարազարդումները ևն]։ Ա–ի բեմանկարչական երկերը արվեստի իսկական գլուխգործոցներ են։ 1923-ին ստեղծել է Հայաստանի Առաջին պետթատրոնի վարագույրը, որով խորհրդանշել է հայ ժողովըրդի կենսունակությունը։ Ա–ի բեմանկարչական գործերը նույնպես բնորոշվում են մոնումենտալությամբ, ներթափանցված են Էպիկական հզոր շնչով, ճարտարապետորեն կառուցիկ են և ունեն խորապես ազգ․ նկարագիր։ Նա հոգեհարազատ է մնացել բեմադրվող երկի ոգուն և դարձել բեմադրող ռեժիսորի համահեղինակ։ Ձևավորել է Ա․ Ապենդիարյանի «Ալմաստ» (1930, Օդեսայի օպերայի և բալետի թատրոն, 1933, Երևանի Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն, 1939-ին՝ Մոսկվայում Հայ արվեստի և գրականության առաջին տասնօրյակի առթիվ, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941), Ռիմսկի–Կորսակովի «Օսկե աքլորիկ» (1932, Մոսկվայի՛ Ստանիսլավսկու անվ․ օպերային թատրոն, 2-րդ արար), Հ․ Ստեփանյանի «Քաջ Նազար» (1935, Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն), Է․ Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (1956, Մոսկվայի Վախթանգովի անվ․ թատրոն), Ա․ Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1956, Ապենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոն, Խ․ Եսայանի և Ա․ Միրզոյանի մասնակցությամբ) բեմադրությունները։
Ս․ նորագույն շրջանի հայկ․ գեղանկարչության ազգ․ դպրոցի հիմնադիրն Է։ Արդիականությամբ տոգորված նրա արվեստը հայ բազմադարյան մշակույթի (կերպարվեստ, ճարտարապետություն, դեկորատիվ–կիրառական արվեստ) հատկանշական գծերը կամրջել է նորօրյա խնդիրներին՝ ստեղծելով ձևով ու բովանդակությամբ նոր, հումանիստական, «սարյանական» արվեստ, ուր գույնի, գծի, կոմպոզիցիայի, գեղանկարչական ժանրերի սահմաններն ընդլայնվել են ամբողջ լայնքով ու խորքով։
1967-ին Երևանում բացվել է Սարյանի տուն–թանգարանը, ուր գտնվում է նրա ստեղծագործական ժառանգության մի ըզգալի մասը։ Ս–ի գործերը կենտրոնացված են Հայաստանի պետ․ պատկերասրահում և նրա մասնաճյուղերում, ինչպես և Տրետյակովյան պատկերասրահում, ՍՍՀՍ տարբեր թանգարաններում, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի–և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։ Ա․ 1901-ից մասնակցել է ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1907, 1956, 1961, 1964), Լենինգրադում (1956), Թբիլիսիում (1955, 1970), Փարիզում (1928, 1980, ետմահու), Երևանում (1936, 1955, 1961, 1964, 1970) և այլ քաղաքներում։ ՍՍՀՄ II–IV գումարումների