Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/244

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

նել» այն էկզիստենցիալիզմով։ Նրա փիլ–յանը բնորոշ է իդեալիզմի և մատե– րիալիզմի միջև «միջին գծի» որոնումը։ Ելակետ ընդունելով «գոյությունը նախոր– դում է էությանը» էկզիստենցիալիստա– կան հիմնադրույթը, Ս․ իր «ֆենոմեն ւլո– գիական գոյաբանությունը» կառուցէլ է կեցության երկու "տեսակների՝ «ինքնին կեցության» (օբյեկտիվ իրականության) և «իր համար կեցության» (գիտակցության) արմատական հակադրության վրա։ Կե– ցության և գիտակցության խզումը Ս–ին հանգեցրել է դուալիզմի։ Գիտակցությու– նը, լինելով իր հատուկ տեսակի կեցու– թյան պատճառը, ըստ Ս–ի, «կեցության չկեցությունն է», ճեղք է կեցության քեշ, «ոչինչ» է, սակայն միայն դա է կյանքի ակ– տիվության, շարժման ու որակական բազ– մազանության աղբյուրը, միայն դա է իմաստավորում ինքնընթաց և անհեթեթ աշխարհը։ Բարոյագիտության ոլորտում Ս․ սուբյեկտիվիզմի և անհատապաշտու– թյան դիրքերում է։ Այստեղ հիմնակ սնը ազատության կատեգորիան է, որը դիտ– վում է որպես մարդկային վարքի էություն, գործունեության աղբյուր U մարդու գո– յության միակ հնարավորություն․ «Մարդը միշտ և ամբողջովին ազատ է կամ նա բո– լորովին գոյություն չունի»։ Ս․ ժխտել է բարոյականության օբյեկտիվ սկգբո նք– ներն ու չավւանիշները․ յուրաքանչւուր մարդ կարող է ընտրել իր սեփական բա– րոյականությունը,։ «Դիալեկտիկական բա– նականության քննադատություն» (I960) գրքում նա փորձել է կառուցել հասարա– կական հարաբերությունների և պատմ․ զարգացման նոր տեսություն։ Սակայն երկրորդական նշանակություն տալով օբ– յեկտիվ տնտ․ և սոցիալական կաուսց– վածքներին և ելնելով մարդու անհատա– կան գոյությունից, սոցիալ–պատմ․ վեր– լուծությունը փոխարինել է մարդաբանա– կանով։ Ս–ի գրական ստեոծաաւոծությունո նրա փի[․ հայացքների հայելին է։ Դեղագիտության վերաբերյալ էսսեում և պատմագրական աշխատություններում («Ի՞նչ է գրականությունը», 1947, «Բոդ– լեր», 1947, «Սուրբ ժընեն, խեղկատակ! ու նահատակը», 1952, «Ընտանիքի խենթու– կը», հ․ 1–3, 1971–72, են) Ս․ պաշտպա– նում է, երբեմն ոչ առանց գռեհիկ–աղան– դավորական չափազանցումների, ժամա– նակակից պատմության մեջ տեղի ո․նե– ցող ամեն ինչի համար գրողի անձնական պատասխանատվության միտքը։ Ս․ գրո– ղը ե՝ արձակում («Սրտխառնուք», D38, վեպ, «Պատը», 1939, պատմվածք, ժող․, «Ազատության ճանապարհներ», 19Հ5– 1949, քառերգություն), և՝ դրամատ սր– գիայում [«ճանճեր», 1943, «Փակ դռան ետևում», 1945 (հայ հրտ․ «Դռնփակ», 1963, Թեհրան), «Սատանան և տեր աստ– վածը», 1951, հայ․ հրտ․ 1983, «Ալտոնա– յի մենակյացները», 1960] մտահայեցո– ղական փիլիսոփայականությունը կցոր– դում է կենցաղային նկարագրությունների ֆիզիոլոգիզմի հետ, առասպելը՝ ռես որ– տաժի, հոգեբանական նուրբ վերլուծու– թյունը՝ բաց հրապարակախոսության հետ։ Ս–ի ստեղծագործությունը ազդեցութ ուն է գործել Ֆրանսիայի և այլ երկրների հո– գեոր կյանքի վրա, արձագանք գւոել վւիլ–յան ու քաղ–յան, գեղագիւո–յան, գրա– կանության մեջ, թատրոնում, կինոյում։ Ս–ի ստեղծագործությունը քննադատվել է մարքսիստների կողմից։ Ս․ այցելել է Սո– վետական Հայաստան (1963)։ Երկ․ Reflexions sur la question juive, P․, 1946; Theatre, P․, 1947; Les chemins de la liberte, v․ 1–3, P․, 1946–49; Situations, v․ 1–6, P․, 1947–64; Les sequestres d’Altora, P․, [I960]; Слова [М․, 1966]; Пьесы, М․, 1967․ Գրկ․ Современный экзистенциализм, М․, 1966; Кузнецов В․ Н․, Жан-Поль Сартр и экзистенциализм, М․, 1970; Стрель– цова Г․ Я․, Критика экзистенциалистской концепции диалектики (анализ философских взглядов Ж․–П․ Сартра), М․, 1974․ ՍԱՐՈհՒԱՆ Ալեքսանդր Հակոբի (1898, Արտանուշ ավան–1․1․1977, Կահիրե), հայ գրաֆիկ, հրապարակախոս, հասա– րակական գործիչ։ Սկզբնական կրթու– թյունը ստացել է Բաթումում, ապա Կ․ՊՈլ– սի Մխիթարյան վարժարանում։ 1922^– 1924-ին սովորել է Վիեննայի Գեղարվես– տի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում։ Ա․ Հ․ Սարովսան 1920–23-ին աշխատակցել է Կ․ Պոլսի «Դավրոշ» երգիծական ամսագրին։ 1924-ից ապրել է Կահիրեում, նկարչու– թյուն դասավանդել Դալուստյան վարժա– րանում, աշխատակցել տեղական թերթե– րին ․ հրատարակել «Հայկական սինեմա» (1925–26, վերջին 10 համարը խմբագրել է Ե․ Օտյանը), «Լա քարավան» («La Ca- ravane», 1939–42) ամսագրերը։ 1941-ին հիմնադրել է «Հայ մշակույթի բարեկամ– ների մարմին» միությունը։ Հեղինակ է «Այս պատերազմը» (1945), «Մենք մեր ակ– նոցով» (1962) և այլ երգիծանկարների ժողովածուների։ Նկարչի գրքի գրաֆիկա– յի լավագույն օրինակներից են Ե․ Օտյանի «Ընկեր Փանջունին» (հրտ․ 1938) և Հ․ Պա– րոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (հրտ․ 1962) երգիծական վիպակների պատկերազարդումները։ Քառասուն հա– զարից ավելի նրա գործեր (այդ թվում՝ «Մարդկային կատակերգություն» նկարա– շարը, ընկերական շարժեր ևն) տեղ են գտել տարբեր երկրների մամուլի էջերում։ Ս–ի երգիծական նկարներում երևույթի արտաքին նկարագրի ու ձևի սուր խախ– տումները կատարված են ռեալիստ, դիր– քերից։ Նրա ստեղծագործությունում խոս– քը և պատկերը լրացնում են միմյանց, նա ստեղծել է իր ուրույն երգիծանկարչությու– նը, որն իր գաղափարայնությամբ հարում է մի կողմից Հ․ Պարոնյանի և Ե․ Օտյանի դեմոկրատական արվեստին, մյուս կող– մից՝ ժամանակակից քաղ․ առաջադեմ ծաղրապատկերին։ Ս․ համարվում է Եգիպ– տոսի երգիծանկարչության հիմնադիրը, նրա հետևորդներից են արաբ գրաֆիկ– նկարիչներ Ռախտը, Աբդել Սահիմը և ուրիշներ։ Արժանացել է միջազգային մըր– ցանակների։ Անհատական ցուցահանդես– ներ է ունեցել Կահիրեում (1927), Երևա– նում (1968) և այլուր։ Դրել է «Մենք հա– յերեն չենք գիտեր» կատակերգությունը (1963, բեմադրել է Հայաստանի հեռուս– Ա․ Ս ա ր ու խ ա ն․ «Աբիսողոմ աղան և բա– նաստեղծը», Տ․ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» երկի պատկերազարդում, գուաշ (1948, Հայաստանի պետ․ պատկերա– սրահ, Երևան) տատեսային թատրոնը), հոդվածներ ծաղ– րանկարչության, ինչպես նաև գաղութա– հայ կյանքի մասին։ Նկարչի 14 ընկերա– կան շարժ, «Մեծապատիվ մուրացկան– ներ»-ի պատկերազարդումները (9 պատ– կեր), «Մարդկային կատակերգություն» Ա․ Ս ա ր ու խ ա ն․ «Փրկվածները», ջրաներկ (Հայաստանի պետ․ պատկերասրահ, Երևան) շարքից մեկ երգիծանկար և այլ աշխա– տանքներ գտնվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում։ Գրկ․ Հարությունյան Վ․, Արգասա– վոր Սարուխանը, «ՍԱ», 1963, № 3։ Պ․ Գրիգորյան