Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԱՐՈՒԻԱՆ (Սարուխանյան) Առաքել Զա– տիկի (13․10․1863, Արտանուջ –6․02․1949, Բրյոաել), հայ պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ։ Ավարտել է Կ․ Պոլսի4 Վիեննայի Մխիթարյանների վարժարանը, աշակերտել Ա․ Արոընյանին։ Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ 1894– 1911-ին եղել է Ա․ Մանթաշյանի նավթարղ․ և առևտրական ընկերության լիազոր ներ– կայացուցիչը (ապա՝ լիազոր վարիչը) Բա– թումում, Բաքվում, Թիֆլիսում, Պետեր– բուրգում, իսկ 1911–17-ին՝ մի շարք օտար– երկրյա նավթարղ․ ընկերությունների լիազոր վարիչ։ 1920-ական թթ․ սկզբից ապրել է Հոլանդիայում, ապա՝ Բելգիա– յում։ 1881-ից պարբերաբար թղթակցել է «Մշակ» թերթին, իսկ 1887-ից՝ «Հանդես ամսօրյա»-ին, ապա նաև Կ․ Պոլսի «Արև– ելք»-ին։ «Հանդես ամսօրյա»-ում հրա– պարակած աշխատությունները մինչև 1925-ը գրել է արևմտահայերեն և ստո– րագրել Կ․ Տյուրյան ծածկանունով։ Այդ հանդեսում տպագրած հոդվածները վե– րաբերում են Ռ․ Պատկանյանի, Րաֆֆու, Դ․ Սունդուկյանի, Պ․ Պռոշյանի, Գ․ Արծ– րունու, Լեոյի և այլոց գործունեությանը, Կովկասի հայերի մշակութային հաստա– տություններին, հասարակական շար– ժումներին ևն։ Պաշտոնի բերումով շըր– ջագայելով բազմաթիվ երկրներում՝ ուսումնասիրել է հայկ․ գաղթավայրե– րի պատմությունն ու մշակույթը։ «Սև ծովու ռուսական եզերքը» (1895), «Կով– կասյան լերանց մեջ» (1896) ուղեգրա– կան բնույթի գրքերը տեղագր․, ազ– գագր․, պատմ․ արժեքավոր փաստեր են բովանդակում մերձսևծովյան և կովկաս– յան հայկ․ համայնքների, ինչպես նաև տեղաբնիկ ու եկվոր ժողովուրդների մա– սին։ Բելգ․ և հոլանդ, արխիվների հիմամբ գրված «Հոլլանդան և հայերը ԺԶ–ԺԹ դարերում» (1926), «Բելգիա և հայերը» (1937) երկերը հարուստ տեղեկություն– ներ են պարունակում բելգիացիների և հոլանդացիների հետ հայերի սերտ փոխ– հարաբերությունների մասին՝ սկսած մի– ջին դարերից։ Ս․ անդրադարձել է նաև հայ–վրաց․ տնտ․, քաղ․ ու մշակութային փոխհարաբերություններին և այլ հարցե– րի («Վրաստան և հայերը», 1939)։ «Հայ– կական խնդիրն և Ազգային սահմանա– դրությունը Թյուրքիայում» գրքում (1912) Ս․ ներկայացրել է Օսման, կայսրության տնտ․ և քաղ․ պատկերը, եվրոպ․ պետու– թյունների դիվանագիտությունը հայկ․ հարցում, հայ գործիչների դերը Թուրքիա– յի սահմանադր․ շարժման մեջ ևն։ «Աղեք– սանդր Մանթաշյանց, մեծ վաճառականն ու բարեգործը» (1931) հուշագրությու– նում Մ․ տեղեկություններ է տալիս Կով– կասում հայկ․ կապիտալի ծագման, ընդ– լայնման, Բաքվի նավթարդյունաբերու– թյան զարգացման մասին։ Դրել է նաև գեղարվեստ, գործեր, որոնցից հայտնի է «Խորհրդավոր աղջիկըն և իր գաղտնիքը» (1924) ինքնակենսագր․ դրվագներով հյուսված իրապաշտական վեպը։ Գ․ ԳույոնմջրսԱ

ՍԱՐՈՒՒԱՆ, գյուղ ՀՍԱՀ Կամոյի շրջա– նում, Գավառագետի Կուկուձոր վտակի ափին, շրջկենտրոնից 7 կմ հվ․։ Կարտո– ֆիլակաթնաանասնապահական սովե– տական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ։ Ս–ում գործում է «Հայգորգ» արտադրական միավորման Կամոյի գորգագործական ֆաբրիկայի մասնաճյուղը։ Ունի 3 միջնակարգ (1-ը՝ երեկոյան) դպրոց, մշակույթի տուն, 2 մասսայական և 2 դպրոցական գրադարաններ, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, մսուր– մանկապարտեզ, դեղատուն, պոլիկլինի– կա։ Բնակիչների նախնիները եկել են Այրարատ նահանգի Կոգովիտ գավառի Զանգիզոր և Սուրբահան գյուղերից, 1830-ին։ Անվանումը ստացել է ի պատիվ պրոֆեսիոնալ հեղափոխական Հ․ Սա– րուխանյան ի։

ՍԱՐՈՒԻԱՆՏԱՆ Հովհաննես Սարգսի [5․9․1882, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)– 23․5․1920], պրոֆեսիոնալ հեղափոխա– կան, 1920-ի Մայիսյան ապստամբության ղեկավարներից։ Կոմունիստական կու– սակցության անդամ 1905-ից։ Ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան (1901), Թիֆլիսի ուսուցչական ինստ–ը (1907)։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1900-ական թթ․ սկըզբ– ներից՝ Նոր Բայազետում, որտեղ 1904-ին կազմակերպել է մարքսիստական խմբակ։ Մանկավարժական գործունեության տա– րիներին (1910-ին՝ Իգդիրում, 1911 –15-ին՝ Կաղզվանում, 1915-ից՝ Կարսում) Մ․ վե– րականգնել և ամրապնդել է տեղական ս–դ․ կազմակերպությունները՝․ Բոլշևիկ– ներ Ցա․ Լավրենտևի (Լ․ Մարթվելիշվիլի), Ա․ Մետեչևի, Մ․ Ակարյուկինի և ուրիշների հետ 1915–18-ին ղեկավարել է Կարսի կայազորի զինվորների և աշխատավոր– ների հեղափոխական ելույթները։ 1918-ի գարնանը տեղափոխվել է Թիֆլիս, որ– տեղ շարունակել է հեղափոխական աշ– խատանքը։ 1919-ին ձերբակալվել և ար– տաքսվել է Կարս։ Նույն թվականի հոկ– տեմբերին տեսչի պաշտոնով աշխատել է Նոր Բայազետում, որտեղ դարձել է բոլ– շևիկյան կազմակերպության ղեկավարը և պայքար ծավալել դաշնակցականների իշ– խանության դեմ։ 1920-ի մայիսի 13-ից եղել է Ն․ Ղարանլուղում (Մարտունի) ստեղծված Ռազմահեղափոխական կո– միտեի նախագահը։ Հեղկոմի զինված ուժերը մայիսի 17-ին գրավելով Ն․ Բայա– Հ․ If․ Սարուխանյան զետււ՝ գավառում հռչակել են սովետական իշխանություն։ Ապստամբության պարտու– թյունից հետո գնդակահարվել է դաշնակ– ցականների կողմից։ Ս–ի անունով է կոչ– վում նախկին Դալիղարդաշ գյուղը, Կա– մոյում՝ փողոց, դպրոց և կենտր․ հրապա– րակ ւ, որտեղ կանգնեցված է նրա կի– սան։ լրին։ «տ․ Մեչիքյան

ՍԱՐՈՒԻԱՆՅԱՆ (Լևոնյան) Մարտիրոս, Մարտիկ (1873, Շուշի*–1896), հայ ազատագրական շարժման մասնակից։ Ծննդավայրի ռեալական դպրոցում սկըզբ– նակ սն կրթություն ստանալուց հետո, 1892-ին ընդունվել է Պետերբուրգի բարձ– րագււյն մեքենագիտական դպրոցը։ 1895-ին անցել է ժնև, այնուհետև արևմը– տահայության ազատագր․ պայքարին մաս– նակցելու նպատակով՝ Վան։ Եղել է Վանի 1896-ի ինքնապաշտպանության ղեկավար– ներից, մի քանի տասնյակ մարտիկներից բաղկացած խմբով պաշտպանել Վանի բնակչությանը թուրք, կանոնավոր զորա– մասերի, խաժամուժի և քրդ․ համիդիեա– կանեերի հարձակումներից։ Ինքնապաշտ– պանության ավարտից հետո իր խմբով (70 մարտիկ) փորձել է անցնել Պարսկաս– տան, սակայն շրջապատվել է թուրք–քրդ․ գերակշիռ ուժերով և ընկել անհավասար մարտում։ Ս–ին է նվիրված Շ․ Կուր– դին; անի «Հառա՜ջ անվեհեր» բանաստեղ– ծում յունը։ <․ Պողոսյան

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ Վազգեն Հովհաննեսի [10․1․1910, Նոր Բայազետ (այժմ՝Կամո)– 3․9․1973, Երևան], հայ սովետական վի– րաբույժ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1956), պրոֆե– սոր (1958)։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1964)։ ՍՄԿԿ անդամ 1938-ից։ Հ․ Սարու– խանյան ի որդին։ Ավարտել է Երևանի բժշկ․ ինստ–ը (1931), աշխատել նույն ինաո–ի ֆակուլտետային վիրաբուժու– թյան կլինիկայում։ Մասնակցել է Հայրե– նական մեծ պատերազմին։ 1956–61-ին ղեկ սվարել է ՀՍՍՀ ռենտգենաբանու– Սարուխան