Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աոմաւոացման բարձր մակարդակը հնա– րավորություն է տալիս դրանց հավաքումն իրականացնել բարձրարտադրողական, մասնագիտացված և ունիվերսալ հար– մարանքների, վահանակների ու կոն– վեյերների վրա՝ օգտագործելով հավաքող, կարգավորող, հսկող և այլ ավտոմատ– ներ։ Ս–յան կարևորագույն խնդիրներից է ժողտնտեսության մեջ կառավարման ավ– տոմատացված համակարգերի հետագա զարգացումը, որը կապված է ինֆորմա– ցիայի ընտրման, հաղորդման, մշակման ու ներկայացման կատարելագործման հետ։ Ս․, որպես գիտության բնագավառ, կոչ– ված է ժողտնտեսությունն ապահովելու կառավարման արդյունավետ միջոցներով ու համակարգերով։ Ուսումնասիրում է տարբեր արտադրությունների, նաև ռե– սուրսների մատակարարման, սպասարկ– ման, վարչատնտ․ գործունեության կառա– վարման պրոցեսները, բացահայտում հա– մակարգերի ու միջոցների նկատմամբ օպտիմալ պահանջները, որոշում դրանց իրացման տնտեսապես ու տեխնիկապես նպատակահարմար ուղիները, մշակում կառավարման կոնկրետ խնդիրների տի– պային լուծումներ։ Ս․ ՀՍՍՀ–ում զարգանում է ավտոմատ կարգավորող և մագնիսաէլեկտրական մե– խանիզմների հիման վրա գործող սարքերի արտադրության ուղղությամբ։ Ընդ որում, առավել արագ է աճում տեխնոլոգիական պրոցեսների կարգավորման, գրանցման և կառավարման նոր կոնստրուկցիայի սարքերի արտադրությունը։ Դրանց հե– տազոտություններով զբաղվում են Սար– քերի և ավտոմատիկայի տարրերի պետ․ համամիութենական կոնստրուկտորական բյուրոն (Երևան) և Ավտոմատիկայի հա– տուկ կոնստրուկտորական բյուրոն (Կի– րովական)։ Ա–յան ձեռնարկությունների զարգացումն ու խմբավորումը կատարվում է թողարկվող սարքերի տեխ․ ընդհանրու– թյան սկզբունքով։ Տեխնոլոգ, պրոցես– ների վերահսկման և կարգավորման սարքերի արտադրության մեջ մասնա– գիտացել են Երևանի սարքաշինական, Կիրովականի «Ավտոմատիկա», Լենինա– կանի անալիտիկ սարքերի, Սևանի գոր– ծադիր մեխանիզմների և Կամոյի սարքա– շինական գործարանները, էլեկտրաչափիչ սարքերի արտադրության մեջ՝ Երևանի ճշգրիտ էլեկտրասարքերի և Կիրովականի «Ավտոմատիկա» գործարանները, իսկ Սե– վանի և «Բյուրեղապակի» արտադրական միավորումներում թողարկվում են ժա– մանակի չափիչ սարքեր։ ճյուղում միկրո– էլեկտրոնիկայի տարրերի յայն կիրառու– մը հնարավորություն է տալիս էլեկտրա– չափիչ սարքերի արտադրության մեջ զար– գացնել հաստատուն հոսանքի բազմա– կետային թվային ավտոմատ համակցված սարքերի և նոր չափիչ սարքերի թողար– կումը։ Նախատեսվում է զարգացնել նաև լուսային ցուցիչներով և փոխարինվող սեկցիաներով նեղպրոֆիլային հրաչա– փական ու փոքրածավալ միլիվոլտմետրա– յին սարքերի արտադրությունը։ «էլեկտրա– սարք» արտադրական միավորման մաս– նաճյուղերում խորացվում է բարձր լար– վածության ցուցիչների և հացահատիկային կուլտուրաների ջերմաստիճանի չաՓման սարքերի, ինչպես նաև ցածր լարվածու– թյան ցուցիչների և դպրոցական սարքերի արտադրության մասնագիտացումը։ Երե– վանի ճշգրիտ էլեկտրասարքերի գործարա– նում նախատեսվում է միկրոէլեկտրոնիկա– յի կիրառման հիման վրա զարգացնել նոր տեսակի էլեկտրոնային ու հաստատուն հոսանքի թվային սարքերի՝ հատկապես արդ․ տարբեր էլեկտրաչափիչ, ինչպես նաև հաստատուն ու փոփոխական հո– սանքի դեպքում կիրառվող փոքրածավալ ու մանրանուրբ աքցանների արտադրու– թյունը։ Ս–յան մեջ նախատեսվում է նաև միկրոէլեկտրոնային տեխնիկայի հիման վրա ստեղծել նոր կոնստրուկցիայի և հա– մակարգի ավտոմատ սարքեր, միջոցներ, որոնց կիրառումը, կապված մետաղահատ հաստոցների և դարբնոցամամլիչ սարքա– վորումների ավտոմատ կառավարման հետ, էապես կնպաստի աշխատանքի ար– տադրողականության բարձրացմանն ու մեքենաշինության արտադրանքի մետա– ղատարության կրճատմանը։ Գրկ․ Վ ի ր ա բ յ ա ն Ա․ Տ․, Սովետական ’’Հայաստանի մեքենաշինության զարգացման ուղիները, Ե․, 1977։ Приборостроение и сред– ства автоматики, т․ 5, М․, 1965; Направле– ние развития технологии приборостроения, под ред․ А․ Н․ Гаврилова, М․, 1968; Госу– дарственная система промышленных при– боров и средств автоматизации․ Каталог, М․, 1974․ Ա․ Նազարյան ՍԱՐ–ՕՂԼԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Թոնուսի գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 560 հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի մշակու– թյամբ, մեղվաբուծությամբ, անասնապա– հությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տե– ղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճա– նապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ ՍԱՑ Նատալյա Իլյինիչնա [ծն․ 14(27)․8․ 1903, Իրկուտսկ], սովետական ռեժիսոր, թատերական գործիչ։ ՍՍՀՄ ժող․ արտիս– տուհի (1975)։ Կոմպոզիտոր Ի․ Ա․ Սացի դուստրը։ Ավարտել է Ա․ Ն․ Սկրյաբինի անվ․ երաժ տ․ տեխնիկումը (1917) և Թա– տերարվեստի պետ․ ինստ–ի թատերագի– տական բաժինը (1953)։ Մանկական առա– ջին մշտական թատրոնի նախաձեռնողը (Մոսսովետի մանկական թատրոն, 1918), մանկական երաժշտ․ արվեստի ակտիվ պրոպագանդողներից։ 1921–36-ին եղել է Մոսկվայի մանկական թատրոնի (1936-ից՝ Կենտր․ մանկական թատրոն) դիրեկտորը և գեղարվեստական ղեկավա– րը։ 1964-ից գլխավորում է Մոսկվայի ման– կական երաժշտ․ թատրոնը (բացվել է 1965-ին)։ Մեծ ներդրում ունի մանկական թատրոնի և մանուկների գեղարվեստական դաստիարակության զարգացման գործում։ Պիեսների, մանկական օպերաների և բա– լետների լիբրետոների, երաժշտ․ դաս– տիարակության հարցերի մասին գրքերի, հոդվածների հեղինակ է։ ՄՍՀՄ պետ․ (1972), լենինյան (1982) մրցանակներ։ Պարգևատրվել է 3 շքանշանով։ ՍԱՈ1 ԴՅԱՆ ԱՐԱԲԻՍ, Ս ա ու դ յ ա ն Ա ր ա բ ի ա յ ի Թագավոր ու թյ ու ն (Ալ Մամլյաքա ալ Արաբիա աս Սաու– դիա)։ Բովանդակ ու թյ ու ն I․ Ընդհանուր տեղեկություններ 247 II․ Պետական կարգը t 247 III․ Բնությունը t 248 IV․ Բնակչությունը t 248 V․ Պատմական ակնարկ t 248 VI․ Տնտե սա աշխ արևագրական ակ– նարկ t 249 V I․ Զինված ուժերը t 250 VI I․ Բժշկաաշխարհագրական բնու– թագիրը t 250 IX․ Լուսավորությունը ․․․ ․․․․ 250 X․ Մամուլը, ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը 250 XI․ Գրականությունը t 250 XI․ ճարտարապետությունը և կեր– պարվեստը t 250 I․ Ընոհանուր տեղեկություններ Պետություն Ասիայի հվ–արմ–ում։ Գրա– վում է Արաբական թերակղզու շուրշ 2/3-ը, Կար քիր ծովի և Պարսից ծոցի մի շարք կղզիները։ Սահմանակից է Հորդանանին, Իրա]>ին, Քուվեյթին, Եմենի Արաբական Հանրապետությանը, Եմենի ժողովրդա– կան I Դեմոկրատական Հանրապետությա– նը, Օմանին, Արաբական Սիացյալ էմի– րություններին, Կատարին։ Տարածությու– նը 2 15 մլն կմ* է (ՄԱԿ–ի 1972-ի տվյալնե– րով), այլ տվյալներով՝ 1,6-ից 2,4 մլն կմ2 (Ս․ Ա–ի սահմանները հվ–ում և հվ–արլ–ում ճշտված չեն)։ Բնակչությունը՝ ավելի քան 8 մլււ (1982)։ Մայրաքաղաքը՝ էր Ռիյադ (920 հզ․ բն․, 1982)։ Վարչականորեն բաժսնված է 4 նահանգի։ II Պետական կարգը Ս․ Ա․ բացարձակ կրոնապետություն է։ Պետության գլուխը և հոգևոր գլուխը թա– գավորն է։ Նա նաև պրեմիեր մինիստրն է և զինված ուժերի գերագույն գլխ․ երամա– նաս արը։ Թագավորը կազմում է կառա– վարություն, նշանակում պետ․ բարձրա– գույ յ պաշտոնյաներին։ Կառավարությու– նը մշակում է օրինագծեր, վավերացնում միջսզգային պայմանագրեր, հսկում դը– րանց կատարմանը, արտաքին և ներքին քաղաքականության, ֆինանսների և էկո– նոմիկայի հարցերով ընդունում որոշում– ներ] ստեղծում պետ․ ադմինիստրացիայի մարմիններ։ Նահանգները գլխավորում են թագավորի նշանակած նահանգապետ– ներ|ւ։ 3 խոշոր քաղաքներում գործում են մուէիցիպալ, գյուղական վայրերում՝ օկ– րուգային գյուղական և ցեղային խորհուրդ– ներ։ Դատական համակարգը կազմում են շարիաթի տեղական և բարձրագույն, ապե– լյա{ իոն դատարանները, Մեքքայի հըս– կողււկան հանձնաժողովը։